Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
011301.03.6 - Ընդհանուր մանկավարժություն
Մասնագիտացումը՝
011301.03.6 - Սոցիալական մանկավարժություն
Շնորհվող որակավորումը՝
Մանկավարժության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Բակալավրի կրթական ծրագրում ընդունելությունն անցկացվում է ըստ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի՝ հաստատված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ (2023-2024 ուստարվա դիմորդներն ընդունելության միասնական քննություններ կարող են հայտագրել և հանձնել 2 անգամ՝ հունվարին և հունիսին): Ծրագրում կարող են ուսումնառել միջնակարգ և միջին մասնագիտական կրթություն ունեցող անձինք, որոնք հաջողությամբ կհաղթահարեն ընդունելության որակի չափորոշչային շեմը:
2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է.
պատրաստել համակարգված գիտելիքների տեր որակյալ սոցիալական մանկավարժներ՝ հանրակրթական դպրոցներում և երեխաների զարգացման, խնամքի ու աջակցության կենտրոններում սոցիալ-մանկավարժական արդյունավետ գործունեություն իրականացնելու համար:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել ՀՀ կրթական քաղաքականությունը, օրենսդրական դաշտը, նորմատիվ և իրավական ակտերը, կրթության բովանդակությունն արտահայտող փաստաթղթերը/կրթական չափորոշիչներ, ուսումնական պլաններ և ծրագրեր:
- Մեկնաբանել սոցիալական մանկավարժության հայեցակարգային մոտեցումները, տեսակետները, մասնագիտական հասկացությունները, միջգիտական կապերը, որոնք ընկած են մասնագիտական գործունեության հիմքում:
- Ներկայացնել երեխաների սոցիալականացման օրինաչափությունները, փուլերը, այդ գործընթացի վրա ազդող ներքին /հոգեբանական/ և արտաքին /ազգային, համամարդկային, սոցիալ-մշակութային, տնտեսական/ գործոնները՝ հիմք ընդունելով երեխաների հոգեբանամանկավարժական, տարիքային և անհատական առանձնահատկությունները:
- Ներկայացնել երեխայի իրավունքներն ու պարտականությունները, երեխայի և հասարակության, երեխայի և շրջակա միջավայրի հարաբերությունները կարգավորող կանոններն ու իրավական նորմերը:
- Մեկնաբանել սոցիալական մանկավարժի մասնագիտության հիմնական բովանդակությունը, մասնագիտական գործունեության կառուցվածքը, տարբեր մասնագետների, սոցիալական ինստիտուտների և ծառայությունների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության բովանդակությունը և ուղիները՝ իրականացնելով ախտորոշիչ, վերականգնողական, դաստիարակչական և կանխարգելիչ գործառույթներ:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել սոցիալական մանկավարժության հիմնարար սկզբունքները, մեթոդները, տեխնոլոգիաները և միջոցները մասնագիտական գործունեության ընթացքում՝ տարբեր ոլորտներում (ընտանիք, դպրոց, հատուկ հաստատություններ):
- Կիրառել սոցիալ-մանկավարժական մասնագիտական աշխատանքում երեխաների առողջ ապրելակերպի, առողջության պահպանման գիտելիքներն ու կարողությունները և կրթության առանձնահատուկ կարիքներով սովորողների հետ աշխատանքի կազմակերպման մեթոդներն ու ձևերը:
- Կիրառել ստացած գիտելիքները պրակտիկ գործունեության մեջ և ինֆորմալ կրթությամբ նպաստել մասնագիտական գործունեության զարգացմանը:
- Վերլուծել և համադրել սոցիալական մանկավարժության առկա հիմնախնդիրների պատճառահետևանքային կապերը և ռիսկերը:
- Ցուցաբերել նորովի մոտեցում սոցիալական դաստիարակության բաղադրիչներին՝ մեկնաբանելով աքսելերացիայի և տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրները երեխայի զարգացման գործընթացում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Օգտվել տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներից, ծրագրերից /Word, Excel, Power Point/`պահպանելով տեղեկատվական աղբյուրների օգտագործման բարոյական և իրավական նորմերը, ակադեմիական ազնվության չափանիշները:
- Կիրառել տարատեսակ տեղեկատվական աղբյուրներ /գրադարաններ /նաև էլեկտրոնային/, համացանցային ռեսուրսներ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ/ և ՏՀՏ տեխնոլոգիաներ՝ դրսևորելով դրանցից օգտվելու ունակություններ, տեղեկատվական գրագիտություն /որոնել, ընտրել և մշակել անհրաժեշտ տեղեկատվություն/:
- Կողմնորոշվել տեղեկատվական հոսքերում՝ դրսևորելով տեղեկատվական աղբյուրների նկատմամբ քննադատական և ստեղծագործական մոտեցում ( տեղեկույթի հավաքում, մշակում, համակարգում, կիրառում, տպագիր և էլեկտրոնային տեքստերով աշխատանքի հմտություններ):
- Արդյունավետորեն հաղորդակցվել և համագործակցել ինչպես անհատապես, այնպես էլ տարբեր խմբերում։
- Տարանջատել վերբալ և ոչ վերբալ հաղորդակցման տեսակները (մայրենի և օտար լեզվով)՝ դրսևորելով հոգեբանամանկավարժական պատշաճ գրագիտություն:
- Զարգացնել մասնագիտական կոմպետենցիաները ժամանակակից հասարակության կրթական պահանջմունքներին, սոցիալ-տնտեսական և գիտամշակութային զարգացումներին համընթաց:
- Ցուցաբերել նախաձեռնություն տարբեր մարտահրավերների ժամանակ՝ հիմք ընդունելով ազգային և համամարդկային արժեքները:
4. Գնահատման ձևերը
Գիտելիքների գնահատումն իրականացվում է ըստ՝
· ԵՊՀ ուսումնական գործընթացի կազմակերպման կարգի, 07․04․2022թ․
· Երևանի պետական համալսարանում բակալավրի ավարտական աշխատանքի պատրաստման և գնահատման կարգի:
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20-միավորանոց սանդղակը:
Մասնագիտական ծրագրի ավարտին ներկայացվում է պաշտպանության ավարտական հետազոտական աշխատանք:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Բակալավրիատի կրթական ծրագրի շրջանավարտները, ստանալով սոցիալական մանկավարժի որակավորում, կարող են աշխատել որպես սոցիալական մանկավարժ Հայաստանի Հանրապետության հանրակրթական բոլոր դպրոցներում և Երեխաների աջակցության և խնամքի կենտրոններում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
- ծրագրի դասընթացների վերաբերյալ մասնագիտական գրականություն,
- էլեկտրոնային դասախոսությունների փաթեթներ,
- սահիկաշարեր,
- տեսագրություններ,
էլեկտրոնային հանձնարարություններ ԵՊՀ ուսուցման կառավարման moodle/e-learning հարթակով։
- էլեկտրոնային դասախոսությունների փաթեթներ,
- սահիկաշարեր,
- տեսագրություններ,
էլեկտրոնային հանձնարարություններ ԵՊՀ ուսուցման կառավարման moodle/e-learning հարթակով։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Մասնագիտական կրթական ծրագիրը մշակելիս օգտագործվել են հետևյալ կրթական չափորոշիչները կամ կողմնորոշիչները.
§ ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակը:
§ Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը՝ հաստատված ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ:
§ Հայաստանի Հանրապետության հանրակրթության պետական կրթակարգ՝ հաստատված ՀՀ կառավարության 2004 թվականի մայիսի 27-ի N 20 որոշմամբ:
§ Հանրակրթության պետական չափորոշիչ՝ հաստատված ՀՀ կառավարության 2011թ. հուլիսի 28-ի N 1088-Ն որոշմամբ:
Ուսումնական գործընթացի կազմակերպման կարգ` հաստատված ԵՊՀ ԳԽ 2022 թ. Ապրիլի 7-ի թիվ 8 նիստում:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնական ծրագիր կազմելու հմտություն,
· Մեթոդական զինվածություն /դասավանդման, գնահատման ժամանակակից մեթոդների, տեխնոլոգիաների տիրապետում/:
Հետազոտական
· Ընդհանուր հետազոտական աշխատանքների իրականացման հմտություն:
· Մանկավարժական ախտորոշման գործառույթների տիրապետում:
Հաղորդակցական
· Հաղորդակցական, որն անհրաժեշտ է ուսանողի հետ միջանձնային հարաբերությունների հաստատման և կառուցողական փոխառնչությունների համար,
· Լսարանը կառավարելու կարողություններ,
· Օտար լեզվի իմացություն /հավաստված վկայականով/:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ:
· Ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն:
· Լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, prezi, canva և այլն):
Այլ կարողություններ
· Մանկավարժական էթիկայի իմացություն:
· Ներառական ուսուցմամբ երեխաների հետ աշխատելու կարողություն:
2 . Մասնագիտական կարողություններ
· Սոցիալական մանկավարժության հիմնախնդիրների և մեթոդաբանական հիմքերի տիրապետում:
· Սոցիալական մանկավարժության դասավանդման մեթոդների տիրապետում:
· Սոցիալական մանկավարժության ոլորտում ինովացիաների իմացություն:
· Մասնագիտական սոցիալ-մանկավարժական պրակտիկ հետազոտությունների իրականացման կարողություններ /մասնավոր գիտական հետազոտությունների իրականացում և արդյունքների հրապարակում/:
· Սոցիալական մանկավարժի գործառույթների իրականացման մեխանիզմների տիրապետում՝ հետազոտող, կանխատեսող, ախտորոշող, հաղորդակցական, վերահսկող, դաստիարակչական-խորհրդատվական, հոգեթերապևտիկ, վերականգնողական, կոնֆլիկտների հաղթահարման, կանխարգելող, կազմակերպող:
· Կրթական վերջնարդյունքներին առարկայական ուսումնական ծրագրերի վերջնարդյունքների համապատասխանեցման կարողություն:
Ընդհանուր պահանջներ
3․Գիտական աստիճան
· Որակավորում /գիտական աստիճան, կոչում/:
· Դասախոսի գիտահետազոտական աշխատանքների արդյունքները /տարին նվազագույնը մեկ հոդված/:
· Մասնակցություն հանրապետական և միջազգային գիտաժողովներին:
Մանկավարժական փորձ
· Մանկավարժական աշխատանքի փորձառություն / նվազագույնը 3 տարի/:
· Կարգավիճակն ուսումնական գործընթացում /դասախոս, ասիստենտ, դոցենտ, պրոֆեսոր/:
· Մասնակցություն դասախոսի որակավորման բարձրացման դասընթացներին /5-ամյա ժամանակահատվածում/:
Պրակտիկ աշխատանքի փորձ
· Մասնագիտական գործունեության փորձառություն նվազագույնը 3 տարի:
Այլ պահանջներ
· Դասագործընթացը Moօdle ծրագրով իրականացում:
Հեռավար ուսուցման տեխնոլոգիայի տիրապետում:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Սոցիալական մանկավարժություն կրթական ծրագրի կարևորությունը և անհրաժեշտությունը պայմանավորված է ոչ միայն պահանջարկ-առաջարկով, այլև 2004թ.-ին Կառավարության կողմից ընդունված ՀՀ Հանրակրթության պետական կրթակարգով, որտեղ ամրագրված է, որ ՀՀ բոլոր դպրոցները պետք է ունենան սոցիալական մանկավարժի հաստիք՝ դպրոցում առկա սոցիալ-մանկավարժական տարաբնույթ խնդիրները լուծելու համար: