- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետ
- Հանրահաշվի և երկրաչափության ամբիոն
Հանրահաշվի և երկրաչափության ամբիոն
1938 թ. ԵՊՀ-ում կազմավորվել են Երկրաչափության և Բարձրագույն հանրահաշվի ամբիոնները, որոնց վարիչները համապատասխանաբար եղել են ակադեմիկոս Ա. Շահինյանը և պրոֆեսոր Զ. Խոջանեթյանը:
1944 թ․ այդ երկու ամբիոնները միավորվել են՝ ձևավորելով Հանրահաշվի և երկրաչափության ամբիոնը: Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են գիտության վաստակավոր գործիչ Ն. Գասպարյանը, դոց. Լ. Մաթևոսյանը, Է. Միրզախանյանը, պրոֆեսոր Յու. Մովսիսյանը:
Ամբիոնն իրականացնում է «Հանրահաշիվ, երկրաչափություն», «Մաթեմատիկա և կիրառություններ» մագիստրոսական ծրագրերը:
Ամբիոնի գիտական ուղղություններն են՝
- խմբերի տեսություն,
- հանրահաշվի ալգորիթմական հարցեր,
- գերնույնությունները և գերբազմաձևությունները հանրահաշիվներում,
- կավարներ, բիկավարներ, Բուլյան և ԴեՄորգանի հանրահաշիվներ,
- քվազիխմբեր, ունիվերսալ հանրահաշիվներ և դիսկրետ մաթեմատիկա,
- գծային նորմավորված հանրահաշիվներ,
- G-տարածություններ,
- հանրահաշվական տոպոլոգիա,
- ռիմանյան տարածություններ,
- շոշափող շերտավորումներ։
Ամբիոնի հիմնադրման օրվանից այնտեղ աշխատել են անվանի երախտավորներ Զ․ Խոջանեթյանը, Թ․ Խաչատրյանը, Ար․ Չաքմազյանը, Լ․ Մաթևոսյանը, Վ․ Բեգլարյանը, Ն․ Գալստյանը, Ի․ Զասլավսկին, Էդ․Միրզախանյանը, Վ․ Քոլյանը, Տ․ Դանակյանը, Բ․ Եդիգարյանը, Ս․ Դալալյանը, Ա․ Մալխասյանը, Ա․ Մաշուրյանը, Ս․ Անտոնյանը, Վ․ Մարտիրոսյանը։
Կոնտակտներ
Ամբիոնի վարիչ՝ ֆ․մ․գ․դ․, պրոֆեսոր
Վարուժան Աթաբեկյան
Հեռ․՝ (+374 60) 710 369, (+374 60) 710 368
(ներքին՝ 23-67, 23-68, 23-69)
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Ամբիոնի պատվավոր վարիչ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով