Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է։ Ուսման վարձը կազմում է 600 000 ՀՀ դրամ։
Ծրագրի շրջանավարտները ստանում են մագիստրոսի որակավորում։
Ընդունելության պահանջները
Ծրագրում կարող են ընդգրկվել ՀՀ պետական և հավատարմագրված ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի որակավորում ունեցող շրջանավարտները։
Անվճար և վճարովի ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է՝ անկախ միջին որակական գնահատականից (ՄՈԳ), բացառապես մասնագիտական քննությունների արդյունքների հիման վրա, մրցութային կարգով (ընդունելության քննության հարցաշարը՝ այստեղ)։
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մեխանիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառի մասնագետներ՝ ունակ վարելու մասնագիտական, գիտահետազոտական և գիտամանկավարժական գործունեություն, զարգացնել ուսանողների մասնագիտական ունակությունը մեխանիկայի, կիրառական և հաշվողական մաթեմատիկայի, շարժման ղեկավարման և կայունության ուսումնասիրման բնագավառներում, զարգացնել ուսանողների՝ մասնագիտության տեսական հիմունքների և ֆիզիկամեխանիկական խնդիրների մաթեմատիկական մոդելավորման սկզբունքների իմացությունը։
Առավելությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի և այլ համալսարանների ասպիրանտուրայում, գիտական աշխատանք կատարելու համալսարաններում, ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտում և հետազոտական, ճարտարագիտական այլ կենտրոններում։
Մագիստրոսները կարող են դասավանդել համալսարաններում, հանրակրթական և մասնագիտական ուսումնական հաստատություններում:
Կարիերայի հնարավորությունները
«Մեխանիկա և կիրառական մաթեմատիկա» կրթական ծրագրի շրջանավարտները կարող են աշխատել մեխանիկայի, մաթեմատիկայի, ֆիզիկայի և հարակից բնագավառների գիտահետազոտական ինստիտուտներում և կենտրոններում, նախագծային, ճարտարագիտական, ղեկավարման խնդիրներով զբաղվող հաստատություններում, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։
Կոնտակտներ
(+374 91) 500 770, (+374 60) 710 379, (+374 60) 710 381
samjilavyan@ysu.am