Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
056101.09.7 - Մաթեմատիկա
Մասնագիտացումը՝
056101.09.7 - Մաթեմատիկա և կիրառություններ
Շնորհվող որակավորումը՝
Մաթեմատիկայի մագիստրոսի աստիճան
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի դիմորդը պետք է ունենա բակալավրի կամ դրան համարժեք որակավորում.
տվյալ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ նախորդ ուսումնառության ընթացքում ցուցաբերած առաջադիմության արդյունքների հիման վրա,
այլ մասնագիտությամբ բակալավրի կամ համարժեք որակավորում ունեցող դիմորդների ընդունելությունը կատարվում է մրցութային հիմունքներով՝ տվյալ մասնագիտության բակալավրի ամփոփիչ ատեստավորման քննական ծրագրին համապատասխան անցկացված քննությունների արդյունքների հիման վրա։
Ընդունելությունը կատարվում Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։

2. Ծրագրի նպատակները
զարգացնել հանրահաշվի, իրական և կոմպլեքս անալիզի, հավանականությունների տեսության և վիճակագրության, դիֆերենցիալ հավասարումների, ֆունկցիոնալ անալիզի ոլորտներում իրենց տեսական գիտելիքները և գործնական
հմտությունները, որպես դասախոս կամ հետազոտող աշխատել բուհերում,
մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի բնագավառների տարբեր հետազոտական հաստատություններում, գործունեություն ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- թվարկել դաշտերի, օղակների, խմբերի, գծային հանրահաշիվների տեսության տարրերը, մատնանշել այդ ոլորտների արդիական խնդիրները,
- ներկայացնել հիմնական դասական ալգորիթմները, ազդանշանների մշակման հիմունքները,
- վերարտադրել եռանկյունաչափական և օրթոգոնալ շարքերի, ընդհանուր բանախյան տարածությունների բազիսների հատկությունները,
- վերարտադրել մոդելավորման ուղղվածությամբ ծրագրային համակարգերի կառուցման եղանակները, մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումների հիմնական խնդիրները,
- ներկայացնել պատահական երևույթներին համապատասխանող հավանականային մոդելներ, ներկայացնել արտադրական մոդելային խնդիրներ,
- բացատրել տեղեկատվական տեխնոլոգիաներին առնչվող մաթեմատիկական դրույթները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կառուցել հանրահաշվական հանգունակներ, գործանակնում իրականացնել հանրահաշվական մի շարք ալգորիթմներ,
- կիրառել նորմալ օպերատորի սպեկտրալ վերլուծությունը, կիրառել ֆակտորիզացիոն եղանակները դիֆերենցիալ և ինտեգրալ հավասարումների լուծման համար, կիրառել հաշվման տարբեր մեթոդներ,
- կառուցել վեյվլետ բազիսներ և կիրառել դրանք ազդանշանների մշակման տեսությունում, ուսումնասիրել որոշ ֆունկցիաների Ֆուրիեի շարքերի զուգամիտությունը, իրականացնել Ֆուրիեի արագ ալգորիթմներ, կատարել մոտավորություններ կոմպլեքս տիրույթում,
- վերլուծել և կիրառել հավանականային մոդելներ, կիրառել մաթեմատիկական վիճակագրության մեթոդները տնտեսաչափության հարցերում, կատարել կանխագուշակումներ,
- կառուցել մաթեմատիկական մոդելներ տարբեր բնագավառներում առաջացող խնդիրների համար, հետազոտել և առաջարկել լուծումներ,
- կառուցել արդյունավետ ալգորիթմներ ծրագրավորման գործիքների օգնությամբ զանազան խնդիրներ լուծելու համար, օգտագործել ծրագրավորման փաթեթներ տեսական և կիրառական խնդիրների լուծման համար։
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- մշակել, վերլուծել ստացված արդյունքները, պատրաստել զեկուցումներ ներկայացնելով հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճ,
- վերլուծել առկա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակները, կիրառել ունեցած գիտելիքները բնագավառին վերաբերող և հարող խնդիրները լուծելիս,
- ընտրել հետազոտման անհրաժեշտ մեթոդներ և գոյություն ունեցող մեթոդները համապատասխանեցնելու կոնկրետ խնդրի հետազոտմանը, օգտվել գիտական հրատարակումներից և համակարգչային ցանցում առկա տվյալներից, հավաքելու մասնագիտացման ոլորտի տեղեկություններ։
4. Գնահատման ձևերը
Տե՛ս §ԵՊՀ ECTS կրեդիտային համակարգով ուսումնառության ուղեցույց և դասընթացների տեղեկագիրք, Երևան, 2016 թ., էջ 14-22:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են որպես դասախոս, ասիստենտ կամ հետազոտող աշխատել բուհերում`
ԵՊՀ,
Հայկական պետական մանկավարժական համալսարան,
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ) և դրա մասնաճյուղեր Գյումրիում, Վանաձորում, Կապանում, Գորիսում,
ՀՀ ԳԱԱ մաթեմատիկայի ինստիտուտ,
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան,
Հայաստանի ազգային ագրարային համալսարան,

Գավառի Պետական Համալսարան,
Գյումրու պետական մանկավարժական ինստիսուտ,
Գորիսի Պետական Համալսարան,
Երևանի Պետական Համալսարանի Իջևանի մասնաճյուղ,
Եվրոպական Կրթական Տարածաշրջանային Ակադեմիա,
Հայ-Ռուսական Համալսարան,
Հայաստանում Ֆրանսիական Համալսարան,
Հայաստանի Ամերիկյան Համալսարան,
մասնավոր բուհեր, արտերկրյա բուհերի մասնաճյուղեր Հայաստանում, Արցախի պետական համալսարան,
ինչպես նաև գործունեություն ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում` մշակելով և ներդնելով ալգորիթմներ,
աշխատել մաթեմատիկայի, մեխանիկայի, ֆիզիկայի բնագավառների տարբեր հետազոտական հաստատություններում։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում կարող են օգտագործվել հետևյալ օժանդակ ռեսուրսները.
հեռուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
1. ՀՀ որակավորումների ազգային շրջանակ, հաստատված ՀՀ կառավարության 2016թ., հուլիսի 7-ի N 714-Ն որոշմամբ:
2. <<Մաթեմատիկա>> որակավորումների ոլորտային շրջանակ, 2022թ.:
3. Որակավորումների եվրոպական շրջանակ, 2008թ.:
Հաշվի են առնվել նաև Մոսկվայի պետկան համալսարանի մեխանիկա-մաթեմատիկական ֆակուլտետի բարձրագույն հանրահաշվի, հավանականությունների տեսության, ֆունկցիաների տեության և ֆունկցիոնալ անալիզի ամբիոնների մասնագիտական դասընթացների ծրագրերը, ինչպես նաև՝ CY Cergy Paris համալսարնի առաջատար հետազոտությունների կենտրոնի International Master Programme in Mathematical Physics մագիստրոսական ծրագիրը։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· ուսանողական հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· մասնագիտական օտար լեզվի իմացություն:
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ:
Այլ կարողություններ
· մասնագիտական էթիկայի նորմերի պահպանում:
2. Մասնագիտական կարողություններ
· Դասավանդվող մոդուլի կատարյալ իմացություն
· Դասավանդվող մոդուլի հարակից մոդուլների հիմնական գաղափարների տիրապետում
· Դասընթացում հետազոտական բաղադրիչ ներառելու կարողություն
· Մագիստրոսական թեզ ղեկավարելու կարողություն
3. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան կամ մագիստրոսի աստիճան մաթեմատիկայի բնագավառում,
· վերջին 5 տարում գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն։
Այլ պահանջներ
· ԵՊՀ բարևավարքության կանոնագրքի դրույքների պահպանում,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։