- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ֆիզիկայի ինստիտուտ
- Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոն
Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը կազմավորվել է 1938 թ. Էլեկտրառադիոյի լաբորատորիայի հիմքի վրա Էլեկտրականության և տատանումների ֆիզիկայի ամբիոն անվանումով։ Ամբիոնի հիմնադիր վարիչն է եղել պրոֆեսոր Հարություն Անժուրը (Չեբոտարյան): Հետագայում ամբիոնը վերանվանվել է Ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիայի ամբիոն:
Տարբեր տարիների ամբիոնը ղեկավարել են ՀՀ ԳԱԱ ակադեմիկոսներ Ռ. Մարտիրոսյանը, Կ. Քոչարյանը, Ռ․ Ղազարյանը, ԳԱԱ թղթակից անդամ Ա. Հախումյանը, պրոֆեսորներ Պ. Պողոսյանը, Լ. Մովսիսյանը, Յու. Ավետիսյանը:
Ամբիոնը պատրաստում է ռադիոֆիզիկայի ոլորտի, հայրենական և միջազգային աշխատաշուկայում գիտատեխնիկական և ճարտարագիտական մրցունակ և բարձրակարգ մասնագետներ, ինչպես նաև կատարում գիտական հետազոտություններ՝ միտված ռադիոֆիզիկայի ոլորտում ծառացած արդիական խնդիրների լուծմանը։
Ամբիոնում կատարվող գիտական հետազոտությունների հիմնական ուղղություններն են`
- ԳԲՀ, տերահերցային և օպտիկական տիրույթների էլեկտրամագնիսական ալիքների գեներացումը, փոխակերպումը, ճառագայթումն ու ընդունումը, տարբեր միջավայրերում և կառուցվածքներում այդ ալիքների տարածումը, կլանումը և տեղայնացումը,
- մակերևութային պլազմոն-պոլյարիտոնների առանձնահատկությունների ուսումնասիրումը հաճախությունների տեսանելի և տերահերցային տիրույթներում,
- կենսաբանական օբյեկտների հետ էլեկտրամագնիսական ճառագայթման փոխազդեցության ուսումնասիրումը,
- կենսաազդանշանների գրանցումն ու մշակումը:
Ամբիոնին կից գործում է Երևանի պետական համալսարանի, «Ինտեգրա թեքնոլոջիս ինթերնեյշընըլ» ՍՊԸ (ԱՄՆ) և ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ինստիտուտի (ՌՖԷԻ) համատեղ լաբորատորիան (ղեկավար՝ պրոֆեսոր Յու․ Ավետիսյան)։
Ամբիոնն իրականացնում է «Ռադիոֆիզիկա» բակալավրիատական և մագիստրոսական կրթական ծրագրերը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
Ավագ լաբորանտ
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ