Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
055101.02.6 - Ֆիզիկա
Մասնագիտացումը՝
055101.02.6 - Միջուկային ռեակտորների ֆիզիկա
Շնորհվող որակավորումը՝
Ֆիզիկայի բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է համաձայն ՀՀ կառավարության հաստատած «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերի) կարգի: Ընդունելության համար դիմորդը հանձնում է քննություններ հետևյալ առարկաներից՝ ֆիզիկա, մաթեմատիկա։
2. Ծրագրի նպատակները
· Ուսանողներին տրամադրել միջուկային ֆիզիկայի, ատոմային էներգետիկայի և արագացուցչային տեխնիկայի մասին գիտելիք և իմացություն:
· Ուսանողներին ներկայացնել փորձարարական միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի բնագավառներում ուսումնասիրվող պրոցեսների մոդելավորման վերաբերյալ գիտելիք և իմացություն, ինչպես նաև գործնական կարողություններ:
Ուսանողի մեջ ձևավորել ոլորտին առնչվող տեղեկություններ ստանալու, համակարգելու և վերլուծելու ունակություն:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնել ֆիզիկայի հիմնարար սկզբունքների ու տեսությունների կիրառումը կոնդենսացված վիճակի ֆիզիկայում, օպտիկայում, ատոմային, միջուկային ու տարրական մասնիկների ֆիզիկայում, աստղաֆիզիկայում և այլ բնագավառներում,
- Նկարագրել արդի միջուկային ֆիզիկայում օգտագործվող փորձարարական սարքերի աշխատանքի սկզբունքների և օգտագործման հիմունքների, չափումների ավտոմատացման սկզբունքների, տվյալների հավաքման և վիճակագրական մշակման սկզբունքների, չափայնական վերլուծության և արդյունքների ներկայացման մեթոդները,
- Ներկայացնել արդի միջուկային ֆիզիկայի հիմնարար նվաճումները ու առկա խնդիրները,
- Լուսաբանել փորձարարական տվյալների հավաքման, վիճակագրական մշակման և ֆիզիկայում կիրառվող հիմնական մաթեմատիկական ապարատը (ֆունկցիաների տեսություն, վերլուծական երկրաչափություն, հանրահաշիվ, դիֆերենցիալ և ինտեգրալ հաշիվ, դիֆերենցիալ հավասարումներ, մոտավոր մեթոդներ),
- Հիմնավորել միջուկային ֆիզիկայի կոնկրետ խնդիրների վերլուծությանը և լուծմանը համապատասխանող մաթեմատիկական մեթոդների ընտրությունը, մոտավոր և թվային մեթոդների կիրառելիության սահմանների գնահատումը,
- Կիրառել արդի ֆիզիկայում օգտագործվող համակարգչային ծրագրերի (Wolfram Mathematica, Maple և/կամ այլ), ծրագրավորման լեզուների (C++, Python և/կամ այլ) ծրագրային փաթեթների, գործառույթների մոդելավորման, չափումների և հաշվարկների ավտոմատացման եղանակները,
- Ներկայացնել ֆիզիկայի զարգացման հանգուցային փուլերը, գաղափարները և առանձնահատկությունները,
- Ձևակերպել միջուկային ֆիզիկայում գիտահետազոտական աշխատանքների, լաբորատոր փորձարկումների կազմակերպման հիմնական գործառույթները և կառավարման սկզբունքները։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Հուսալի արդյունքներ ստանալ արդի միջուկային ֆիզիկայում օգտագործվող փորձարարական սարքերի միջոցով, հասկանալ և մեկնաբանել ստացված փորձարարական արդյունքները,v
- Տարբերակել միջուկային ֆիզիկայի արդիական ուղղությունները և մեթոդների ընտրությունը` մասնագիտական ոլորտին առնչվող ժամանակակից տեխնիկայի և սարքավորումների շահագործման, պահպանման, նորոգման, որակի վերահսկման և անսարքությունների ախտորոշման հիմնական կանոններին տիրապետելու նպատակով,
- Կիրառել տեղեկատվական տեխնոլոգիաների հնարավորությունները մասնագիտական ու հարակից ոլորտներում խնդիրներ լուծելու և ժամանակակից ծրագրային փաթեթների միջոցով տարաբնույթ հետազոտությունների, ինչպես նաև քանակական և որակական տվյալները մեկնաբանելու, խնդիրները լուծելու, աշխատանքը արագացնելու և ավտոմատացնելու նպատակով,
- Գնահատել և օգտագործել մասնագիտական ոլորտին առնչվող տեղեկությունները, փաստարկները, գաղափարները մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը ցուցադրելու համար,
- . Իրականացնել տարաբնույթ հետազոտություններ տվյալների հենքերի և ժամանակակից ծրագրային փաթեթների միջոցով,
- Կիրառել հիմնարար գիտելիքը կոնկրետ և արդիական նշանակություն ունեցող ուղղություններում և հիմնավորել այդ կիրառությունները,
- Իրականացնել աշխատանքները՝ առաջացած հիմնախնդիրները իրատեսական ժամանակահատվածում վերջնականորեն լուծելու համար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Կազմակերպել մասնագիտական գործունեություն, առաջարկել մասնագիտական գործառույթներ ու ծրագրեր,
- Գնահատել մասնագիտական բնագավառի այժմեական մեթոդներն ու այլ նորամուծությունները և հետևություններ անել,
- Քննարկել հետազոտական կամ ուսումնական նյութը լայն լսարանում գրավոր, բանավոր կամ տեխնիկական միջոցներով,
- Վարել գիտական բանավեճեր` պահպանելով մասնագիտական բարեվարքության նորմերը:
4. Գնահատման ձևերը
Տվյալ ծրագրի սահմանում դասընթացներն ըստ գնահատման ձևը բաժանվում են 4 խմբի՝
ա) Եզրափակիչ գնահատումով
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ յուրաքանչյուրը, առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 2 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
2 ընթացիկ քննությունները գրավոր են, յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Եզրափակիչ քննությունը բանավոր է, 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Ընթացիկ ստուգումների ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։
Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի։
բ) Առանց եզրափակիչ գնահատման
Նախատեսված են 2 ընթացիկ քննություններ՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
2 ընթացիկ քննությունները գրավոր են, 1-ին ընթացիկը՝ 5 միավոր առավելագույն արժեքով, 2-րդը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է համապատասխանաբար 5 և 4 հարց, յուրաքանչյուրը` 1 միավոր: Միավորների քայլը 0,5 է:
Ընթացիկ ստուգումների և ինքնուրույն աշխատանքի ձևաչափը որոշում է դասախոսը՝ դասընթացի պլանում զետեղելով և տեղեկացնում է ուսանողներին կիսամյակի սկզբում ։
Մասնակցությունը գնահատվում է ըստ սանդղակի
գ) Առանց ընթացիկ քննությունների գնահատման
Նախատեսված է 1 եզրափակիչ քննություն՝ առավելագույնը 9 միավոր, ընթացիկ ստուգումներ՝ առավելագույնը 5 միավոր, ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր, մասնակցություն՝ առավելագույնը 2 միավոր։
Եզրափակիչ քննությունը բանավոր է, 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է:

դ) Ստուգարքային:
Անցկացվում է բանավոր հարցման ձևով:

Մասնակցության տոկոսը (%) Հատկացվող միավորը
81-100 % 2
61-80 % 1
£ 60 % 0
v

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել Միջուկային ֆիզիկայի և ատոմային էներգետիկայի ոլորտի Հայաստանի Հանրապետության և արտասահմանյան երկրների ձեռնարկություններում` զբաղեցնելով տվյալ ձեռնարկության հաստիքացուցակով գործող համապատասխան պաշտոններ.
ա) Հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող ինստիտուտներում`
Փորձարարական հետազոտություններ կատարող մասնագետ
Ֆիզիկական պրոցեսների մոդելավորման ոլորտում հետազոտություններ կատարող մասնագետ
Փորձարարական հետազոտությունների արդյունքների մշակմամբ զբաղվող գիտաշխատող:
բ ) Ատոմային էներգետիկայի ոլորտի այլ ձեռնարկություններում`
Ատոմային էներգիայի արտադրության մեջ զբաղված ճարտարագետ
Ռեակտորային արտադրամասի հերթապահ
Ճառագայթային անվտանգության և ռիսկերի գնահատման մասնագետ
Շրջակա միջավայրի ռադիոակտիվ աղտոտվածության և ճառագայթային մոնիթորինգի հարցերով զբաղվող մասնագետ
գ ) Մասնագետների պատրաստման բնագավառում
Ավագ դպրոցներում` մասնագիտական կողմնորոշման խորհրդատու:
Հնարավոր աշխատավայրերն են`
ԵՊՀ Միջուկային ֆիզիկայի ամբիոնը
CANDLE հետազոտական կենտրոնը
«Ա.Ի. Ալիխանյանի անվան Հայաստանի ազգային լաբորատորիա» հիմնադրամը
«Հայատոմ» Փակ բաժնետիրական ընկերություն գիտահետազոտական կենտրոնը,
Հայկական ատոմային էլեկտրակայանը
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանը
Հիմնարար և կիրառական հետազոտություններ իրականացնող պետական և մասնավոր այլ ձեռնարկություններ
Բնական գիտությունների ուղղվածությամբ ավագ դպրոցներ:
Ծրագրի շրջանավարտները ուսումը կարող են շարունակել մագիստրատուրայում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
1. Ժամանակակից սարքավորումներով համալրված փորձարարական և ուսումնական լաբորատորիաներ,
2. Էլեկտրոնային ռեսուրսներ,
Հետազոտական այլ կենտրոնների փորձարարական բազաներ:

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
ՀՀ որակավորումների ոլորտային շրջանակի բնութագրերը
Պետական կրթական չափորոշիչ «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» մասնագիտությամբ
«ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման մեթոդական ուղեցույց», Երևան, 2016.
Ծրագրային այլ կողմնորոշիչներ
Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի ուսումնական ծրագիր (ՌԴ)
Մոսկվայի Մ.Լոմոնոսովի անվան Ֆիզիկա տեխնիկական ինստիտուտի ուսումնական ծրագիր (ՌԴ)
«Կուրչատովյան կենտրոն» հետազոտական համալիրի ուսումնական ծրագիր (ՌԴ)
Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության կողմից մշակված կրթական և վարժանքային ծրագրերը
Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան, Մ. Սաթուրջյան, Գ. Հարությունյան, Տ. Դարբինյան, ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի 2016-2020 թ.թ. իրականացման ռազմավարություն, Երևան 2016:
Ա. Բուդաղյան, Մ. Սաթուրջյան, ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի գործադրման պատասխանատու մարմնի գործունեության հայեցակարգ, Երևան 2016:
Ա. Բուդաղյան, Ա. Գրիգորյան: Արդյունավետ դասընթացների և կրթական ծրագրերի մշակում: Դասախոսի ձերնարկ: Երևան 2017:v

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
· դասընթացի առարկայական ուսումնական պլանին համահունչ և արդիական ծրագրի կազմելու հմտություն
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· տվյալ առարկայի առանձնահատկությամբ պայմանավորված դասավանդման մեթոդիկայի և ինտերակտիվ մեթոդների իմացություն,ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մասնագիտական հետազոտությունների իրականացման հմտություն,
· ուսանողների հետազոտական աշխատանքների, ինչպես նաև հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն (անգլերեն, ռուսերեն առնվազն B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· ժամանակակից գիտական շտեմարաններից (web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն,
· մասնագիտական ծրագրային փաթեթներից օգտվելու հմտություն:
2. Այլ կարողություններ
· հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելուև ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն,
3. Մասնագիտական կարողություններ
· գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն:
· ֆիզիկայի և հարակից բնագավառների ձեռքբերումների համեմատական և քննական վերլուծություններ իրականացնելու և գնահատելու կարողություն,
· ֆիզիկայի նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ ըստ անհրաժեշտության գիտական և կրթական գործունեություն ծավալելու կարողություն,
· ֆիզիկայի ոլորտին վերաբերող տեղեկատվական փաթեթներ, այլ համապատասխան կազմակերպչական բնույթի տեքստեր մշակելու, ստեղծարար գրագրություն իրականացնելու հմտություն,
· հարակից մասնագիտությունների ներկայացուցիչների հետ համագործակցային հարաբերություններ ձևավորելու հմտություն,
· մասնագիտական գիտաժողովների եւ կրթական միջոցառումների կազմակերպման եւ անցկացման ընթացքում լրատվական եւ հաղորդակցական բնույթի իրադարձություններ կառավարելու կարողություն,
· մասնագիտական բնույթի հատուկ միջոցառումներ՝ ասուլիսներ, ճեպազրույցներ, շնորհանդեսներ և այլն կազմակերպելու և կառավարելու կարողություն,
· սոցիալական ցանցերում հաղորդակցման բովանդակությունը՝ կոնտենտը կառավարելու և ապահովելու կարողություն,
4. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում մասնագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ասպիրանտի կամ մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական և պրակտիկ փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Այլ պահանջներ
· դասավանդման փաթեթ /պորտֆոլիո/ և դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 3,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ներկայացվող «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ծրագիրը ԵՊՀ-ի ֆիզիկայի ֆակուլտետում երկար տարիների ընթացքում հաջողությամբ գործած «Միջուկային ռեակտորների ֆիզիկա» ծրագրի օրգանական շարունակությունն է:v