Աստղաֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Աստղաֆիզիկա» կրթական ծրագիրն իրականացվում է Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի և ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտական և կրթական ռեսուրսներով:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության հիման վրա: Դիմորդը հանձնում է մրցութային քննություն «Ֆիզիկա» առարկայից։ Հարցաշարում ընդգրկված են նաև նեղ մասնագիտական հարցեր «Աստղաֆիզիկա» առարկայից:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է նախապատրաստել մագիստրոսներ, որոնք, ունենալով խոր գիտելիքներ աստղաֆիզիկայից ու նրա արդի հիմնախնդիրներից, ունակ կլինեն աշխատելու ինչպես աստղաֆիզիկայի, այնպես էլ ֆիզիկայի ոլորտում գործող հաստատություններում:
Առավելությունները
«Աստղաֆիզիկա» մագիստրոսական ծրագիրը Հայաստանի Հանրապետությունում գործող միակ աստղագիտական կրթական ծրագիրն է:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի Աստղաֆիզիկական հետազոտությունների գ/հ լաբորատորիայում, Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնում, ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանում, ինչպես նաև ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտներում, գիտական տուրիզմի բնագավառում:
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան ընդհանուր ֆիզիկայի և աստղաֆիզիկայի ամբիոնի, ինչպես նաև ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի ասպիրանտուրայում:
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ Էմիլյա Կարապետյան
e.karapetyan@ysu.am