
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
Բակալավրի կրթական ծրագիր
Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
Ծրագրի ընդունելության պահանջները
Ընդունելությունը կատարվում է՝ ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգի»։
Կրթական ծրագրի դիմորդները ընդունելության քննություններ են հանձնում «Մաթեմատիկա» և «Ֆիզիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակն է՝
- պատրաստել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառներում որակյալ մասնագետներ՝ ինժեներ-հետազոտողեր,
- ուսանողներին տալ հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ոլորտին վերաբերող հիմնարար գիտելիքներ:
Մրցակցային առավելությունները
«Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագիրը տարբերվում է համանման ծրագրերից նրանով, որ կիրառական հմտությունների հետ մեկտեղ տրամադրվում են բնագավառին առնչվող տեսական խոր գիտելիքներ՝ վերջնարդյունքում ձևավորելով ինժեներ-հետազոտողեր, որոնց մրցակցայնության աստիճանն ավելի բարձր է, իսկ աշխատաշուկան՝ ավելի լայն։
Կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատելու տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում (Ucom, Team Telecom, Viva Cell MTS, National Instruments և ՀՀ ՏՏ ոլորտի այլ ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում), բանկային համակարգում, համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո՝ տեղեկատվության անվտանգություն պահանջող ընկերություններում (բանկային համակարգ, առցանց ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլն), ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, կապի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտներում:
Contacts
Ամբիոնի վարիչ` Հովհաննես Հարոյան