Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
071403.03.6 - Ռադիոտեխնիկա և կապ
Մասնագիտացումը՝
071403.03.6 - Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում
Շնորհվող որակավորումը՝
ճարտարագիտության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրի) կարգի»։
Ընդունելության քննությունների ցանկը՝ ըստ առարկաների
1. Մաթեմատիկա
2. Ֆիզիկա
Ընդունելության քննությունների ցանկը՝ ըստ առարկաների
1. Մաթեմատիկա
2. Ֆիզիկա
2. Ծրագրի նպատակները
· պատրաստել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման բնագավառներում որակյալ կադրեր՝ ինժեներ-հետազոտողեր,
ուսանողներին հաղորդել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ոլորտին վերաբերող հիմնարար գիտելիքներ: v
ուսանողներին հաղորդել հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ոլորտին վերաբերող հիմնարար գիտելիքներ: v
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու հեռահաղորդակցության և ազդանշանների մշակման ոլորտին վերաբերող ֆիզիկական երևույթները, պրոցեսները.
- ներկայացնելու և վերլուծելու ժամանակակից հեռահաղորդակցական համակարգերում կիրառվող ռադիոտեխնիկական (անալոգային/թվային) լուծումները և սխեմաները.
- լուսաբանելու անլար (օր.՝ բջջային) և լարային (օր.՝ օպտիկամալուխային) կապի համակարգերում առկա հիմնախնդիրները, ուղենշելու դրանց լուծման եղանակները.
- ներկայացնելու տվյալների փոխանցման ժամանակակից համակարգերի կառուցման սկզբունքները համակարգչային ցանցերի կառուցման, շահագործման և կառավարման գործընթացներում.
- պարզաբանելու ինֆորմացիայի տեսության տարրերը և դասակարգելու աղմկակայուն կոդավորման եղանակները.
- ներկայացնելու հեռահաղորդակցության ոլորտում առավել հաճախ հանդիպող ազդանշանների վիճակագրական և թվային մշակման արդի մեթոդները.
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կիրառելու հեռահաղորդակացության և ազդանշանների մշակման ոլորտին անհրաժեշտ մաթեմատիկական գործիքակազմը.
- Բ1. աշխատելու արտադրության ու անվտանգության ոլորտներում կիրառվող ժամանակակից հեռահաղորդակցական հանգույցների և ռադիոֆիզիկական սարքերի հետ.
- կառավարելու և վերահսկելու ժամանակակից թվային հեռահաղորդակցական կապի համակարգերը.
- կիրառելու ժամանակակից ծրագրավորման լեզուներ (օր.՝ C++, Phyton, Verilog, VHDL) և ծրագրային փաթեթներ (օր.՝ MATLAB & Simulink, LabVIEW, Multisim, COMSOL Multiphysics) հեռահաղորդակցական համակարգեր նախագծելիս.
- օգտագործելու էլեկտրամագնիսական ալիքների տարածման առանձնահատկությունները ռադիո տիրույթում, բարելավելու ռադիոընդունիչների, ճառագայթիչների հիմնական պարամետրերը հեռահաղորդակցական համակարգերի առանձին հանգույցներում.
- պլանավորելու և իրականացնելու տեսական և փորձարարական հետազոտություններ.
- հաշվարկելու հեռահաղորդակցական համակարգերի հաղորդիչ/ընդունիչ հանգույցների հիմնական բնութագրերը.
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվելու մասնագիտական ոլորտի տեղեկատվության աղբյուրներից, վերլուծելու և դասակարգելու տեղեկատվությունն ըստ առաջնահերթության.
- կիրառելու ստացված հասարակական գիտելիքները մասնագիտական աշխատանքի, կառավարման և հասարակական գործունեության ընթացքում.
- ներգրավվելու հետազոտական խմբերում և աշխատելու ոլորտին առնչվող կազմակերպություններում՝ պահպանելով մասնագիտական էթիկայի նորմերը.
- գնահատելու մասնագիտական գիտելիքի կիրառման հնարավորությունները տնտեսության տարբեր ոլորտներում:
4. Գնահատման ձևերը
Ելենլով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դսընթացների աշխատածավալից, դասավանդման ձևից և մեթոդներից, ինչպես նաև հաշվի առնելով դասընթացի կարևորության աստիճանը կրթական ծրագրի վերջնարդյունքների ձևավորման մեջ՝ դասընթացներն ըստ գնահատման ձևի տարանջատվում են 4 տեսակի՝
ա. եզրափակիչ գնահատումով,
բ. առանց եզրափակիչ գնահատման
գ. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
դ. ստուգարքային։
Տվյալ դասընթացի գնահատման բաղադրիչները և հատկացվող միավորներն ընտրում է դասավանդող դասախոսը և հաստատում ամբինը (կրթական ծրագրի ղեկավարը)։
Ծրագրի ավարտին ուսանողները պաշտպանության են ներկայացնում ավարտական աշխատանք։

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են աշխատել տեղեկատվության մշակման և հաղորդման, տեխնոլոգիաների նախագծման, ավտոմատացման, շահագործման, տեղեկատվության անվտանգության ոլորտներին առնչվող ձեռնարկություններում /U-com, Team Telecom, Viva Cell MTS, National Instruments և ՀՀ ՏՏ ոլորտի այլ ձեռնարկություններում և այդ ոլորտի արտասահմանյան ձեռնարկությունների մասնաճյուղերում/, բանկային համակարգում: Համապատասխան վերապատրաստում անցնելուց հետո՝ տեղեկատվության անվտանգություն պահանջող ընկերություններում (բանկային համակարգ, առցանց ծառայություններ մատուցող կազմակերպություններ և այլն): ՀՀ ԳԱԱ ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի, կապի, ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտներում:
6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսանողներին հասանելի դասագրքեր, ուսումնական ձեռնարկներ, էլեկտրոնային դասախոսություններ, համացանցային նյութեր: Ամբիոնում գործում է հեռահաղորդակցության ուսումնական լաբորատորիա, որի շրջանակներում ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու պրակտիկ հմտություններ ինչպես միկրոալիքային, այնպես էլ օպտիկական տիրույթի կապի համակարգերի վերաբերյալ: «Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» ծրագրի շրջանակներում սովորող ուսանողները հնարավորություն ունեն ձեռք բերելու պրակտիկ հմտություններ UCOM, Team Telecom, MTS, National Instruments և այլ ընկերություններում, ինչն էլ ավելի մրցունակ կդարձնի իրենց աշխատաշուկայում:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Ծրագիրը մշակելիս հիմք են ընդունվել ՀՀ որակավորումների ազգային շրջանակի 6-րդ աստիճանի համար ներկայացված բնութագրիչները, ԵՊՀ որակի ապահովման կենտրորնի կողմից պատրաստված «ԵՊՀ կրթական ծրագրերի մշակման ղեկավար ձեռնարկ»-ը, «Կրթական ծրագրերի մասնագրի և դասընթացների նկարագրիչների լրացման ուղոցույց»-ը և այլ նյութեր։
Ծրագիրը համեմատվել է արտասահմանյան մի շարք համալսարանների նմանատիպ կրթական ծրագրերի (Massachusetts Institute of Technology (MIT) , King's College London, Белорусский государственный университет (БГУ) և այլն) հետ:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
· առարկայական ուսումնական պլանին համահունչ դասընթացի ծրագիր կազմելու հմտություն,
· տվյալ առարկայի առանձնահատկությամբ պայմանավորված դասավանդման մեթոդիկայի և ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ուսանողների հետազոտական աշխատանքների ղեկավարման կարողություն։
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· մասնագիտական հետազոտությունների իրականացման հմտություն։
Հաղորդակցման
· լսարանի հետ գրավոր և բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· բազային և մասնագիտական համակարգչային ծրագրերի (Word, Excel, Power-Point, MatLab, Labview, Comsol և այլն) կիրառման հմտություններ,
· ժամանակակից գիտական շտեմարաններից (web of science, Scopus և այլն) օգտվելու հմտություն։
Մասնագիտական կարողություններ
· Գիտատեխնիկական միջազգային զարգացումների և տեղեկատվության մասնագիտական վերլուծության և գնահատման կարողություն,
· հրապարակային և հանրամատչելի ելույթներ պատրաստելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության իմիջի ձևավորման ռազմավարություն մշակելու և իրականացնելու կարողություն,
· մասնագիտության նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերողների շրջանում թիրախային խմբեր առանձնացնելու և դրանց հետ աշխատելու կարողություն,
· մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ իրականացնելու փորձ։
Այլ կարողություններ
հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն։