Եվրոպագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
ԵՊՀ եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնն իրականացնում է «Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը, որը մշակվել է Եվրոպայի առաջատար հետազոտական համալսարանների և գիտահետազոտական կենտրոնների հետ համատեղ:
Ծրագիրը պատրաստում է եվրոպական ինտեգրման արդյունավետության գնահատման ու եվրոպականացման գործընթացների վերլուծության բարձրակարգ մասնագետներ, որոնք տիրապետում են համեմատական եվրոպագիտության մեթոդաբանությանը, ինչպես նաև եվրոպական ինտեգրման մոդելների և ռազմավարությունների մշակման համար պահանջվող կիրառական խնդիրների լուծման գործիքակազմին:
Ընդունելության պահանջները
«Եվրոպագիտություն» մագիստրոսական ծրագիրը բաց է բոլոր այն դիմորդների համար, որոնք ունեն բակալավրի աստիճան, տիրապետում են հայերենին և անգլերենին:
Բոլոր դիմորդները պետք է հանձնեն ընդունելության քննություն, որի արդյունքների հիման վրա կայացվում է ընդունելության մասին որոշում։
Ծրագրի ընդունելության պահանջների և ժամկետների վերաբերյալ առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելե՛ք www.ces.am կայքէջ։
Ծրագրի նպատակը
1,5 տարի տևողությամբ «Եվրոպագիտություն» միջմասնագիտական մագիստրոսական կրթական ծրագրի (90 կրեդիտ) նպատակն է եվրոպական կառույցների քաղաքականության, տնտեսության, գործընկերության և անվտանգության համակարգերի ուսումնասիրության միջոցով զարգացնել ուսանողների վերլուծական հմտությունները և խնդիրների լուծման կարողությունները:
Առավելությունները
Ծրագիրը ուսանողներին ապահովում է գիտելիքներով, հմտություններով և կարողություններով, որոնք անհրաժեշտ են պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, գիտահետազոտական կենտրոններում, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններում աշխատելու համար: Կենտրոնն անցկացնում է նորարարական և միջմասնագիտական դասընթացներ:
Դասընթացներն անցկացվում են հայերենով և անգլերենով: Ծրագրի շրջանակում դասավանդում են դասախոսներ՝ Հայաստանից և եվրոպական այլ երկրներից:
«Եվրոպագիտություն» մասնագիտության մագիստրոսական ծրագրի արտադրական և ուսումնական պրակտիկաների տևողությունն ութ շաբաթ է: Յուրաքանչյուր ուսանող ունի հնարավորություն ընտրելու կամ առաջարկելու իր նախընտրած միջազգային կազմակերպությունը կամ պետական կառույցը: Ուսանողներն արտադրական պրակտիկան անցնում են հետևյալ կառույցներում՝ ՀՀ նախագահի աշխատակազմ, ՀՀ արդարադատության և ֆինանսների նախարարություններ, բանկային համակարգ, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ։