- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետ
- Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն
Անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն
1930-ականներից բանասիրության ֆակուլտետում գործող օտար լեզուների ամբիոնը բաժանվել է երկու ամբիոնների՝ ռոմանագերմանական բանասիրության և օտար լեզուների: Վերջինս համարվում էր համահամալսարանական, քանի որ կազմակերպում էր օտար լեզուների ուսուցում համալսարանի բոլոր ֆակուլտետներում:
Տարբեր տարիների օտար լեզուների ամբիոնը ղեկավարել են վաստակաշատ գիտնականներ պրոֆեսոր Ս. Մանուկյանը, բ.գ.թ., դոցենտ Դ. Սաքայանը, մ.գ.թ., դոցենտ Մ. Հարությունյանը, մ.գ.թ., դոցենտ Կ. Կարապետյանը, որոնց ջանքերի շնորհիվ դրվել է ամբիոնի ուսումնամեթոդական գործունեության հիմքը։
1991 թ. բանասիրության ֆակուլտետից առանձնացել են օտար լեզուների բաժինները, որոնց հիման վրա էլ ձևավորվել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ որպես համալսարանի ուսումնագիտական ինքնուրույն ստորաբաժանում: Օտար լեզուների ամբիոնն ընդգրկվել է այդ ֆակուլտետի կազմում՝ վերանվանվելով անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոն: 2001 թվականից ամբիոնի վարիչն է բ.գ.թ., պրոֆեսոր Մ. Ապրեսյանը:
Ամբիոնն արտերկրից հրավիրված մասնագետների աջակցությամբ (Կլակամասի համալսարան, ԱՄՆ) մշակել է անգլերենի ուսուցման հիմնադրույթները՝ ըստ նոր՝ եռաստիճան կրթական համակարգի առանձնահատկությունների: Ոչ լեզվաբանական ուղղվածությամբ ֆակուլտետներում բակալավրիատի և մագիստրատուրայի ուսուցումն անհրաժեշտ մակարդակով կազմակերպելու համար ամբիոնը նաև մշակել է անգլերենի դասավանդման արդիական մի շարք ծրագրեր:
Ամբիոնը պարբերաբար վերանայում և կատարելագործում է իր կողմից իրականացվող կրթական ծրագրերը, որոնց հիմքում արևմտյան բուհերում կիրառվող ժամանակակից մեթոդաբանությունն է՝ FLSP (Foreign Languages for Special Purposes/Օտար լեզուն հատուկ նպատակների համար), որի ներդրումից հետո ստեղծվեց «FLSP» միջազգային գիտական պարբերականը: Վերջինիս խմբագրական խորհրդի կազմում ներգրավված են ՀՀ և արտերկրի լավագույն մասնագետները։ Պարբերականում հրատարակվող հոդվածներում ներկայացվում են օտար լեզվով (անգլերեն) մասնագիտական ուսուցման միջազգային փորձն ու ձեռքբերումները, դասավանդման մեթոդիկան՝ ըստ սովորողների փոփոխվող կարիքների ու պահանջների: Հանդեսը տարիների ընթացքում դարձել է ամբիոնի կաևորագույն ձեռքբերումներից մեկը:
Այսօր ամբիոնը տարբեր ֆակուլտետներում ակտիվորեն իրականացնում է լայնածավալ ու բազմամակարդակ կրթական ծրագրեր, որոնք ուղղորդված են անգլերենի ուսուցումը մասնագիտական նպատակներին ծառայեցնելուն:
Ամբիոնը համագործակցում է արտերկրի համալսարանների հետ (ԱՄՆ, Միացյալ Թագավորություն)՝ հաջողությամբ տեղայնացնելով նրանց աշխատակիցների փորձն ու գիտամեթոդական ռեսուրսները: Հրավիրված մասնագետները հանդես են գալիս դասախոսություններով, անցկացնում սեմինարներ, որոնք ուղեկցվում են ակտիվ քննարկումներով: Այս ամենի արդյունքում հնարավոր է դառնում նորացնել ուսումնական գործընթացը, մշակել անգլերենի դասավանդման նոր՝ միջազգային չափանիշներին համապատասխան մեթոդներ՝ պահպանելով դասավանդման ավանդույթները:
Ամբիոնի դասախոսները հեղինակ են մի շարք դասագրքերի, ուսումնական ձեռնարկների և տեխնիկական բառարանների, որոնք նախատեսված են բնագիտական ու ճշգրիտ, նաև հումանիտար գիտությունների տարբեր ոլորտների համար:
Ամբիոնի մի շարք դասախոսներ ներգրավված են եղել ՀՀ պետական միասնական քննությունների թեստային առաջադրանքների (շտեմարանների) մշակման և խմբագրական աշխատանքներում:
Ամբիոնի աշխատանքային և կրթական գործունեության կարևոր մաս է գիտամեթոդական աշխատանքը՝ պայմանավորված գիտատեխնիկական առաջընթացի, միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացման և գլոբալացման մարտահրավերներով: Այս առումով մասնագիտական անգլերենին գրագետ տիրապետող կադրերի պատրաստումն անգլերենի թիվ 1 ամբիոնի կրթական կարևորագույն նպատակներից է:
Ամբիոնի կրթական քաղաքականությունը բխում է միջազգային և շուկայական հարաբերությունների զարգացման ներկա պայմաններում տարբեր բնագավառների մասնագետներին առաջադրվող պահանջներից:
Ամբիոնի նպատակն է տարբեր ոլորտներում մասնագիտացող ապագա գիտնականներին մատուցել մասնագիտական անգլերենի հուսալի գիտելիքներ ու հմտություններ, որոնք կօգնեն նրանց՝ ներկայացնելու ՀՀ գիտական ներուժը նաև միջազգային ասպարեզում։
Այսօր անգլերենի թիվ 1 ամբիոնը դարձել է միջազգային թեստավորման պաշտոնական կենտրոն, որը հաջողությամբ է անցկացնում TOEFL-ի (ibt) (անգլերենի՝ որպես օտար լեզվի թեստ) և ITEP-ի (անգլերենի իմացության միջազգային թեստ) դասընթացներ և անգլերենի իմացության քննություններ՝ միջազգային վկայագրերի տրամադրմամբ:
Ամբիոնին կից գործում է լեզուների ուսուցման և թեստավորման կենտրոն, որի ծրագրերը համապատասխանում են միջազգային չափորոշիչներին: Կենտրոնում ներգրավված են մասնագիտական բարձր որակավորում, լեզուների դասավանդման ազգային և միջազգային հարուստ փորձ ունեցող մասնագետներ, որոնք կիրառում են դասավանդման ժամանակակից մեթոդներ ու նորագույն տեխնոլոգիաներ:
Կենտրոնն իրականացնում է՝
• լեզուների դասընթացներ՝ լեզվի իմացության համաեվրոպական սանդղակի (CEFR) բոլոր մակարդակներով (A1-C2) լեզվի իմացության նախնական թեստավորմամբ,
• լեզուների արագ յուրացման դասընթացներ ընդհանուր (General), խոսակցական (Spoken), գործարարության (Business), իրավաբանության (Law), զբոսաշրջության (Tourism) և այլ ոլորտների վերաբերյալ,
• մասնագիտական օտար լեզվի ուսուցում (դիվանագետների, քաղաքագետների, իրավագետների և այլոց համար) աշխատաշուկան օտար լեզվի իմացությամբ մասնագետներով համալրելու նպատակով,
• լեզուների առցանց և հեռահար ուսուցում, թեստավորում, վկայագրերի տրամադրում,
• միջազգային թեստերի (TOEFL iBT, IELTS, iTEP, TOEIC, GMAT, GRE, LSAT, SAT, ACT, TestDaf, TCF և այլն) փուլային նախապատրաստում,
• բիզնես հաղորդակցություն (Business Communication), հրապարակախոսական ոճի (Public Speaking) և ճարտասանական արվեստի (Rhetorics) ուսուցում քաղաքագետներին, իրավագետներին, դիվանագետներին և այլ անհատների, ինչպես նաև Employee Motivation, Interpersonal Skills, Team Building, Time Management, Decision Making, Building Self-confidence, Stress Management, Leadership Skills և այլն:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Դասախոս
Դասախոս
Դասախոս
դասախոս/ժամավճարով
Ասիստենտ
Ասիստենտ