Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
023201.01.6 - Լեզվաբանություն
Մասնագիտացումը՝
023201.01.6 - Թարգմանչական գործ՝ անգլերեն և հայերեն
Շնորհվող որակավորումը՝
Լեզվաբանության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ծրագրի ընդունելությունն իրականացվում է ըստ «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշման (26 ապրիլի 2012 թվականի N 597-Ն): Տվյալ մասնագիտության շրջանակներում ընդունելությունն անցկացվում է ըստ հետևյալ ընդունելության քննությունների արդյունքների՝
Հայոց լեզու (գրավոր),
Անգլերեն լեզու (գրավոր)։
Հայոց լեզու (գրավոր),
Անգլերեն լեզու (գրավոր)։
2. Ծրագրի նպատակները
· հաղորդել ուսանողներին տարբեր մասնագիտական բնագավառներում թարգմանչական համապատասխան գործունեություն ծավալելու և որակյալ թարգմանություն կատարելու գործնական հմտություններ:
· պատրաստել բանավոր և գրավոր թարգմանիչներ, որոնք կարող են աշխատել տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում, տարբեր մասնագիտական ոլորտներին առնչվող տեղական և միջազգային կազմակերպություններում, միջպետական համատեղ ձեռնարկություններում և այլն:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել լեզվաբանության և թարգմանաբանության արդիական հիմնախնդիրները և ժամանակակից տեսությունները,
- ներկայացնել թարգմանչական գործընթացի հիմնական փուլերը և առանձնահատկությունները, ինչպես նաև տարբերակել գոյություն ունեցող ժամանակակից թարգմանաբանական մեթոդները,
- տարբերակել աղբյուր տեքստի կառուցվածքային և լեզվական առանձնահատկությունները և սահմանել թիրախ տեքստի ձևակերպման կանոններն ու սկզբունքները,
- դրսևորել ստեղծագործական մոտեցում թարգմանաբանության ոլորտի տարատեսակ հիմնախնդիրների ուսուցման գործընթացում,
- քննարկել թարգմանաբանության ոլորտի ժամանակակից խնդիրներն ու հիմնահարցերը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- իրականացնել ընդհանուր ուղղվածության և նեղ մասնագիտական տեքստերի թարգմանություն,
- լուծել թարգմանական տարբեր խնդիրներ՝ կատարելով համարժեքների ճիշտ ընտրություն,
- կատարել միջտեքստային համեմատական-զուգադրական ուսումնասիրություններ և վերլուծություններ,
- վերլուծել սկզբնաղբյուր տեքստի բառային, քերականական և ոճական առանձնահատկությունները և դրանք համարժեքորեն փոխանցել թիրախ տեքստում,
- գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվական տարատեսակ աղբյուրներից (համացանցային ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, լեզվաբանական կորպուսներ, գիտական հոդվածներ),
- քննադատաբար վերլուծել, համադրել և համակարգել մասնագիտական տեղեկատվությունը, առաջադրել հետազոտական նպատակներ և ընտրել առաջադրված մասնագիտական խնդիրների լուծման արդյունավետ եղանակներ:
- Կիրառել մասնագիտական գիտելիքներն աշխատանքային տարբեր բնագավառներում և հասարակական խոսույթներում։
4. Գնահատման ձևերը
ԵՊՀ-ում գործում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգը, որի հիմնական նպատակներն են՝
1. կազմակերպել ուսումնառության համաչափ գործընթաց և խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը,
2. ներմուծել հետադարձ կապի մեխանիզմներ` գնահատման արդյունքները դասախոսների և ուսանողների կողմից որպես դասավանդման և ուսումնառության շարունակական բարելավման միջոց օգտագործելու համար:
Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները.
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Որակյալ թարգմանիչների պահանջարկը հանրապետությունում մեծ է և աշխատանքի տեղավորման հնարավորությունները նույպես բազմազան են: Սույն ծրագրի ավարտին ուսանողը կունենա ամբողջական և խոր գիտելիքներ թարգմանաբանության ոլորտում, ունակ կլինի կատարել գրավոր և բանավոր թարգմանություններ տարբեր մասնագիտական ոլորտներում, ինչը զգալիորեն կխթանի մրցունակությունն աշխատաշուկայում:
Սույն մասնագիտությամբ շրջանավարտները կարող են աշխատատեղեր զբաղեցնել հետևյալ հաստատություններում և կազմակերպություներում.
· տարբեր նախարարությունների արտաքին կապերի բաժիններում,
· տարբեր մասնագիտական ոլորտներին (իրավական, տնտեսական, քաղաքական և այլն) առնչվող տեղական և միջազգային կազմակերպություններում,
· միջպետական համատեղ ձեռնարկություններում,
· նոտարական գրասենյակներում,
· դատարաններում,
· բանկերում,
· տուրիստական գործակալություններում,
· հրատարակչություններում,
· պետական և մասնավոր այլ հաստատություններում և ձեռնարկություններում։

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական անհրաժեշտ սարքավորումներ: Ֆակուլտետի տարածքը բավարար է վերոնշյալ դասընթացների համար: Ստորաբաժանումում առկա համակարգչային բազան (համակարգչային լսարան, պրոյեկտոր, հեռուստացույց, DVD նվագարկիչ) ընդհանուր առմամբ բավարար է ծրագրի իրականացման համար: Ծրագիրն իրականացնող ուսումնական ստորաբաժանումում առկա է համապատասխան գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումն իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Ծրագիրը իրականացվել է տվյալ մասնագիտության ոլորտում առկա ազգային և միջազգային ծրագրային կողմնորոշիչներին և չափորոշիչներին համապատասխան.
1. ՀՀ կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի ՀՀ կրթության որակավորումների ազգային շրջանակ,
2. Եվրոպական բարձրագույն կրթության տարածքի որակավորումների շրջանակ,
3.Այլ ծրագրեր (Սանկտ Պետերբուրգի պետական համալսարան, Մադրիդի Կոմպլուտենսե համալսարանի, Սան Խորխեի համալսարանի և Բոլոնիայի համալսարանի տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչներ և չափորոշիչներ):

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Գիտական խոսույթի բովանդակային վերլուծության կարողություն,
· Գիտական տեքստերի լեզվաոճական առանձնահատկությունների տիրապետում և վերլուծության կարողություն,
· Գիտական աշխատանքները խմբագրելու և ղեկավարելու կարողություն
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիանների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն հաղորդակցությունների ոլորտում,
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Թարգմանաբանության ոլորտում գիտական ուսումնասիրություններ իրականացնելու կարողություն
· Թարգմանաբանության արդիական հիմնախնդիրների և ժամանակակից մեթոդների մասին իմացություն,
· Տեղեկատվական տեխնոլոգիաներին տիրապետելու և դրանք մատուցելու կարողություն,
· Օտար լեզվով (ֆրանսերեն, անգլերեն) բանավոր հաղորդումներ, փաստաթղթեր կազմելու և թարգմանելու կարողություններ ,
· Թարգմանաբանության և հաղորդակցության ժամանակակից տեսությունների հիմնադրություները ներկայացնելու կարողություն,
· Մասնագիտական փաստերի վերլուծություն և հետևություններ անելու կարողություն
· Թարգմանաբանության դասավանդման նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիաները լսարանին մատուցելու կարողություն:
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· Գիտական աստիճան և/կամ կոչում հումանիտար և հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· Մեդիաոլորտում՝ նվազագույնը 3 տարվա փորձ,
Մանկավարժական փորձ
· Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն,
· Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ լրագրություն, կառավարում, քաղաքագիտություն, հոգեբանություն, սոցիոլոգիա, մարքեթինգ, բրենդինգ, գովազդ և այլ ոլորտներում։