Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
023201.02.6 - Լեզվաբանություն
Մասնագիտացումը՝
023201.02.6 - Միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն)
Շնորհվող որակավորումը՝
բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
«ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշում (26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն)։
Սահմանված ընդունելության քննություններն են.
· Հայոց լեզու և գրականություն (գրավոր)
Անգլերեն (գրավոր)

2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է պատրաստել անգլերենի մասնագետներ, որոնք կունենան համակողմանի գիտելիքներ միջմշակութային հաղորդակցության ոլորտի վերաբերյալ և ունակ կլինեն արդյունավետ հաղորդակցվելու տարբեր մշակույթների ներկայացուցիչների հետ՝ հենվելով մշակութային իրազեկության սկզբունքների վրա: Շրջանավարտները հաջողությամբ կկարողանան կիրառել անգլերեն բանավոր և գրավոր խոսքի գիտելիքներն ու հմտությունները գործառության տարբեր ոլորտներում (ակադեմիական, գործարար և առօրյա հաղորդակցություն), ինչպես նաև համացանցային եղանակով իրականացվող տեղեկատվական հաղորդակցություններում (գովազդ, կոնտենտ տեղեկատվություն):
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնելու լեզվամշակութաբանության և միջմշակութային հաղորդակցության ոլորտի հիմնահարցերը,
- քննարկելու անգլերենի քերականական, բառագիտական, լեզվաոճական ոլորտների առանձնահատկությունները և անգլերեն լեզվամշակույթին բնորոշ հաղորդակցա-կան-գործաբանական կաղապարները,
- լուսաբանելու անգլիախոս երկրների պատմաաշխարհագրական, վարչաիրավա-կան, էթնիկ-լեզվական համակարգերը և զուգադրելու հայկական և անգլիական լեզվամշակույթների, մշակութային արժեքների մասին գիտելիքները,
- ներկայացնելու միջմշակութային հաղորդակցության ընթացքում ծագող հաղորդակցական խոչընդոտները հաղթահարելու օպտիմալ ուղիները,
- բացատրելու հաղորդակցման տարբեր ոլորտներում անգլերենի կիրառական տա-րատեսակների առանձնահատկությունները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- կատարելու անգլերեն գրավոր խոսքի գրագետ շարադրանք,
- դրսևորելու անգլերեն բանավոր խոսքը ընկալելու և արձագանքելու պատշաճ հըմ-տություններ,
- կատարելու գրավոր և բանավոր թարգմանություններ անգլերենից հայերեն և հակառակը՝ կիրառելով լեզվի և մշակույթի փոխներգործության սկզբունքը,
- ստեղծելու գովազդային և տեղեկատվական բնույթի տեքստեր անգլերեն,
- գործնականում արդյունավետ հաղորդակցվելու միջմշակութային հաղորդակցման իրադրություններում,
- գործադրելու երկրորդ օտար լեզվի բանավոր ու գրավոր խոսքի հմտությունները հաղորդակցման տարբեր ոլորտներում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Գ1. օգտվելու միջմշակութային ոլորտին առնչվող տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից, մշակելու և ներկայացնելու տեղեկատվությունը,
- կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնականում
- կատարելու թիմային աշխատանք, որը պահանջում է համագործակցային գոր-ծունեության հմտություններ:
4. Գնահատման ձևերը
Գնահատման համակարգը ենթադրում է ուսանողների գիտելիքների պարբերական ստուգման և գնահատման բազմագործոն համակարգ, որի նպատակն է կազմակերպել ուսումնառության համաչափ գործընթաց, խթանել ուսանողի ինքնուրույն աշխատանքը և գնահատումը օգտագործել որպես ուսումնառության շարունակական բարելավման միջոց։ Գնահատումը ներառում է հետևյալ բաղադրիչները և ձևերը.
1.Դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում ՝ 2 ընթացիկ քննություն՛
2.Դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ստուգումներ կիսամյակի ընթացքում՝ ընթացիկ ստուգում,
3. Ծրագրով նասխատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում ՝ ինքնուրույն աշխատանք,
4. Ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին՝ հետազոտական աշխատանք
5.Դասընթացին մասնակցելու գնահատում՝ մասնակցություն,
6.Ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում՝ եզրափակիչ քննություն

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Լեզվաբանություն և միջմշակութային հաղորդակցություն (անգլերեն) » ծրագրի շրջանավարտները հնարավոր աշխատատեղեր կարող են զբաղեցնել հետևյալ հաստատություններում.
· ՀՀ Արտաքին գործերի, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, Էկոնոմիկայի և այլ նախարարությունների արտաքին կապերի վարչություններ և PR բաժիններ,
· ՀՀ գործող բանկեր՝ HSBC, ACBA-CREDIT AGRICOLE, ID, AMERIA
· ՀՀ դեսպանատներ, հյուպատոսություններ՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, Հնդկաստանի Հանրապետության, ՉԺՀ դեսպանատներ, Եվրոպական միության պատվիրակություն
· միջազգային կազմակերպություններ՝ USAID, Եվրոպայի խորհրդի գրասենյակ, ՄԱԿ գրասենյակներ,
· գովազդային գործակալություններ և ինովացիոն տեխնոլոգիաների ոլորտում գործող պետական և մասնավոր ձեռնարկություններ՝ Microsoft, ABC Communications, Marog
· տուրիստական գործակալություններ` Loca, Visa Concord, Great Tours,
· թանգարաններ և գիտահետազոտական ինստիտուտներ` Մարտիրոս Սարյանի տուն-թանգարան, Սերգեյ Փարաջանովի թանգարան, Էրեբունի թանգարան, Մատենադարան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
· անգլերենի ուսուցման կենտրոններ՝ Universe, Smart Choice, Go Language School, Pass, ՀՀ դպրոցներ:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ծրագրի իրականացման համար ուսումնական ստորաբաժանումում առկա են անհրաժեշտ ուսումնական տարածքներ և գիտակրթական սարքավորումներ՝ համակարգչային լսարան, լուսացուցադրող սարք, էլեկտրոնային գրատախտակ, հեռուստացույց: Ուսումնական ստորաբաժանումում առկա է որոշակի գրականութուն, իսկ նոր նյութերի (տպագիր և էլեկտրոնային) ձեռքբերումն ու մշակումը իրականացվելու է ծրագրում ընդգրկված դասախոսական կազմի միջոցով:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Ծրագիրը մշակելիս որպես հիմք են ընդունվել ՀՀ բարձրագույն կրթության ՈԱՇ 6-րդ (բակալավրի) կրթական մակարդակի (որակավորման) համար պահանջվող նկարագրիչները (ՀՀ Կառավարության 2016 թվականի հուլիսի 7-ի N 714-Ն որոշում):
Ծրագիրն իրականացվել է նաև Եվրոպայի առաջատար բուհերի տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով (մասնավորապես՝ Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի օտար լեզուների և երկրագիտության ֆակուլտետի, Գրոնինգենի (Նիդերլանդներ), Ուորուիքի (Անգլիա, Ռեդբուդ (Նիդերլանդներ) համալսարանների լեզվաբանության և միջմշակութային հաղորդակցության ֆակուլտետների տվյալ մասնագիտության ոլորտում առկա ծրագրային կողմնորոշիչների և չափորոշիչների հաշվառումով:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Դասավանդման/մանկավարժական
· Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն,
· Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն,
· Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում,
· Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն,
· Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում,
· Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն:
Հետազոտական
· Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն,
· Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն,
· Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն,
Հաղորդակցման
· Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն,
· Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն:
ՏՀՏ կիրառություն
· Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
· Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
· Օնլայն խմբերի կառավարում,
· Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն,
· Թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություն:
Այլ կարողություններ
· Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` միջմշակութային հաղորդակցության, լեզվաբանության, թարգմանաբանության ոլորտում),
· Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· Օտար լեզվի իմացություն,
Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն
Դասավանդման/մանկավարժական · Դասընթացի ուսումնամեթոդական ծրագիր կազմելու հմտություն, · Լսարանն արդյունավետ կառավարելու կարողություն, · Կրթական նորագույն տեխնոլոգիաների տիրապետում և կիրառում, · Դասավանդման ինտերակտիվ մեթոդների կիրառման կարողություն, · Համագործակցային ուսուցման սկզբունքների որդեգրում, · Տեսական և գործնական հմտությունները համադրելու և մատուցելու կարողություն: Հետազոտական · Տեսական և էմպիրիկ գիտահետազոտական աշխատանքի իրականացման կարողություն, · Տպագիր և առցանց գիտական աղբյուրներից օգտվելու հմտություն, · Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում ինքնուրույն գիտահետազոտական աշխատանք (հաղորդումներ, զեկուցումներ, գիտական բանավեճ և այլն) իրագործելու կարողություն, Հաղորդակցման · Լսարանի հետ հաղորդակցվելու հմտություն, · Համագործակցային և մասնակցային, ուսանողակենտրոն հաղորդակցման կարողություն: ՏՀՏ կիրառություն · Բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ, · Սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն, · Օնլայն խմբերի կառավարում, · Լուսացուցադրությունների ստեղծման կարողություն, · Թվային տեխնոլոգիաների կիրառման հմտություն: Այլ կարողություններ · Մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` միջմշակութային հաղորդակցության, լեզվաբանության, թարգմանաբանության ոլորտում), · Անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերն արդյունավետորեն իրականացնելու կարողություն, · Օտար լեզվի իմացություն, · Ժամանակի պլանավորման և կառավարման կարողություն: Մասնագիտական կարողություններ · Անգլերենի գերազանց իմացություն, անգլալեզու միջավայրում համապատասխան խոսքային ռազմավարություն իրականացնելու կարողություն` խուսափելով միջմշակութային լեզվական կոնֆլիկտներից, · Միջմշակութային հաղորդակցությանը առնչվող բանասիրական տարբեր գիտակարգերի և հարակից միջգիտակարգերի շուրջ տարբեր բանավեճեր և քննարկումներ կատարելու կարողություններ, · Միջմշակութային տեքստերի լեզվաոճական և ազգամշակութային առանձնահատկությունները քննելու և անգլերենից հայերեն և հայերենից անգլերեն թարգմանելու կարողություններ, · Միջմշակութային հաղորդակցության տեսության և հարակից լեզվաբանական այլ ոլորտներում գիտահետազոտական աշխատանք ղեկավարելու հմտություններ, · Միջմշակութային հաղորդակցման հիմնարար սկզբունքների, ձևերի ու առանձնահատկությունների և հաղորդակցական խոչընդոտները հաղթահարելու օպտիմալ ուղիների ներկայացնելու և վերլուծելու կարողություններ, · Մայրենի և օտար լեզվամշակույթների համադրության հիման վրա գլոբալ և տեղական համատեքստերի վերլուծություններ և ակտիվ գիտական քննարկումներ, բանավեճեր իրականացնելու հմտություններ: Ընդհանուր պահանջներ Գիտական աստիճան · Գիտական աստիճան և/կամ կոչում բանասիրության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում, · Վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և /կամ մեթոդական հրատարակությունների առկայություն և / կամ ոլորտում նվազագույնը 3 տարվա փորձ, · Վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։ Մանկավարժական փորձ · Մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու փորձառություն, · Վերջին 3 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների, Պրակտիկ աշխատանքի փորձ · Նվազագույնը 3 տարվա աշխատանքային փորձ բանասիրության կամ հարակից ոլորտներում: