Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
054101.03.7 - Երկրաբանություն
Մասնագիտացումը՝
054101.03.7 - Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն
Շնորհվող որակավորումը՝
Երկրաբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
1602 | Անգլերեն-1 | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ գործն.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03
1. Դասընթացի նպատակ
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. կիրառելով մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումները (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ ընկալել դրանց բովանդակությունն ու կառուցվածքը, 2. տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ, 3. ցուցաբերել մասնագիտության ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ, 6. գրել և ներկայացնել մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, 7. լսելով ընկալել և վերարտադրել մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 8. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 9. դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն լեզուների իմացության/իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B2 մակարդակին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում (պրեզենտացիա, անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում, իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է բանավոր ստուգարքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց. մասնագիտական տեքստի ընթերցում, թարգմանություն և վերարտադրում,
մասնագիտական բառապաշարի ստուգում, զրույց մասնագիտական թեմաների շուրջ, բանավոր ներկայացում (պրեզենտացիա) մասնագիտական խնդրի վերաբերյալ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (անգլերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները:
|
||
1604 | Գերմաներեն-1 | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր գերմաներենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական գերմաներենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև · մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել գերմաներենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 2. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 3. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ) ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 4. օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր գերմաներենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական գերմաներենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև · մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, գերմաներենի մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: Գերմաներենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։Մասնագիտական բառապաշարի օգտագործում։ Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում:
|
||
1705 | Ռուսաց լեզու-1 | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր ռուսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ռուսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել ռուսերեն քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ) ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 5. օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր ռուսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ռուսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով ։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, ռուսերենի մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: Ռուսերենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։Մասնագիտական բառապաշարի օգտագործում։Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում:
|
||
1608 | Ֆրանսերեն-1 | 3 |
1-ին կիսամյակ՝ աշնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր ֆրանսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ֆրանսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել ֆրանսերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ) ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 5. օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր ֆրանսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ֆրանսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, ֆրանսերենի մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ:Ֆրանսերենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։Մասնագիտական բառապաշարի օգտագործում։Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում
|
||
1602 | Անգլերեն - 2 | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ գործն.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ04
1. Դասընթացի նպատակ
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ցուցաբերել օտար լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2-C1), 2. նկարագրել միջազգային թեստավորման և գնահատման սկզբունքնեևը և պահանջները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. գործնականում կատարել թեստային աշխատանքներ` կազմված համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարակին համապատասխան, 4. արտահայտել մասնագիտական (ակադեմիական) գիտելիքները գրավոր և բանավոր խոսքով, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). արդյունավետ կիրառել համակարգչային հմտությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները,
· ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. ինքնուրույն աշխատանք, 4 գրավոր փորձնական միջազգային թեստի անցկացում և գնահատում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է TOEFL թեստավորման միջոցով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Օտար լեզվի իմացության միջազգային թեստավորման յուրահատկությունները: Լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները (CEFR) և թեստավորման հիմանական սկզբունքները: Լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը: Միջազգային թեստերի (TOEFL, IELTS, ITEP) առանձնահատկությունները:
|
||
1604 | Գերմաներեն - 2 | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ04
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր գերմաներեն հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական գերմաներենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ) ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 5. օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր գերմաներեն հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական գերմաներենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, գերմաներենի մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: Գերմաներենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։Մասնագիտական բառապաշարի օգտագործում։Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում
|
||
1705 | Ռուսաց լեզու-2 | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ04
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր ռուսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ռուսերեն հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն .
1. բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ. ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). 5.օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր ռուսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ռուսերեն հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: Ռուսերենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։ Մասնագիտական բառապաշարի օգտագործում։Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում:
|
||
1608 | Ֆրանսերեն - 2 | 3 |
2-րդ կիսամյակ՝ գարնանային
2 ժամ/շաբ.
գործ-2 ժամ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ04
1. Դասընթացի նպատակ
· Ընդհանուր ֆրանսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ֆրանսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրել ֆրանսերեն քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2. ներկայացնլ մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավոր խոսքի հիմնական հմտությունները, գ) ընդհանրական /փոխանցելի/ կարողությունները (եթե այդպիսիք կան). օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ընդհանուր ֆրանսերենի հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական ֆրանսերենի հիմունքների ներմուծում, հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ, ֆրանսերեն մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն, դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում, տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում, գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ:Ֆրանսերենի քերականական կառույցների կիրառում մասնագիտական տեքստերում։Մասնագիտական բառապաշարի օգտագործում։Մասնագիտության ոլորտում գրավոր և բանավոր խոսքի զարգացում:
|
||
0905 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
1 ժամ դաս., 1 ժամ գործն.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ02 0808/Մ02
1. Դասընթացի նպատակ
1. տրամադրել գիտական հետազոտություն կատարելու, հետազոտության քայլերը պլանավորելու և մեթոդներն ընտրելու գիտելիք և իմացություն,
2. աջակցել ուսանողների մոտ գիտական հետազոտություն կատարելու գործնական կարողությունների զարգացմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու հետազոտության կատարման մեթոդիկայի ընտրության հիմունքները, 2. քննարկելու հետազոտության պլանավորման և արդյուքների ստացման քայլերը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. ընտրելու հետազոտության անցկացման համար ճիշտ մեթոդաբանություն, 4. բացահայտելու և կանխորոշելու հետազոտության անցկացման քայլերը, 5. լուծելու առաջադրված խնդիրները, գ )ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. վերլուծելու առկա տեղեկատվությունը և դրանից անել եզրահանգումներ, 7. ինքնուրույնաբար կազմելու և ներկայացնելու հետազոտության արդյունքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. տրամադրել գիտական հետազոտություն կատարելու, հետազոտության քայլերը պլանավորելու և մեթոդներն ընտրելու գիտելիք և իմացություն,
2. աջակցել ուսանողների մոտ գիտական հետազոտություն կատարելու գործնական կարողությունների զարգացմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն,
2. խմբային գործնական աշխատանքներ, 3. թիմային աշխատանք, 4. թեմատիկ ռեֆերատների կատարում, 5. հանձնարարված գրականության ընթերցում, 6. քննարկումների կազմակերպում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք: Ստուգարքն անց է կացվում բանավոր հարցման միջոցով, նախապես տրված հարցաշարի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գիտական հետազոտություն կատարելու հիմնական նպատակներն ու սկզբունքները: Հետազոտություն կատարելու քայլերը (պլանավորում): Նյութերի հավաքագրում և վերլուծություն: Հետազոտության մեթոդների ընտրություն: Հետազոտության արդյունքների ամփոփում և ներկայացում:
|
||
0808 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |

Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0905 | Օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման երկրաֆիզիկական մեթոդներ | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ05
1. Դասընթացի նպատակ
· ձևակերպել երկրաբանական հետազոտություններում երկրաֆիզիկական մեթոդների կիրառումն ու առանձնահատկությունները,
· հիմնավորել համալիր երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունը երկրաբանական առանձին կառույցների ուսումնասիրման ժամանակ, բացատրել դաշտային հետազոտություններում կիրառվող չափող սարքավորումների առանձնահատկություններն ու աշխատանքների սկզբունքները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու երկրաբանության ոլորտում կիրառվող երկրաֆիզիկական հիմնական մեթոդները, ձևակերպելու դրանց առանձնահատկությունները օգտակար հանածոների որոնման և հետախուզման համար, 2. պարզաբանելու երկրաֆիզիկական մեթոդների ֆիզիկական հիմքերը, լուսաբանելու դաշտային և լաբորատոր պայմաններում ստացված տվյալների միջև կապը, 3. ունակ կլինի երկրաֆիզիկական քանակական տվյալներից կատարել որակական եզրահանգումներ բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. ընտրելու երկրաֆիզիկական համապատասխան դաշտային աշխատանքների մեթոդիկա և տեխնիկա, 5. կազմելու քարտեզագրական և գրաֆիկական նյութեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, 6. ինքնուրույն մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային և լաբորատոր տվյալները, 7. պատշաճ մակարդակով կազմելու և ներկայացնելու հաշվետվություններ: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 8. վերլուծել մասնագիտական տվյալներն ու տեղեկատվությունը կոնկրետ խնդիրների լուծման շրջանակներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևակերպել երկրաբանական հետազոտություններում երկրաֆիզիկական մեթոդների կիրառումն ու առանձնահատկությունները,
· հիմնավորել համալիր երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունը երկրաբանական առանձին կառույցների ուսումնասիրման ժամանակ, բացատրել դաշտային հետազոտություններում կիրառվող չափող սարքավորումների առանձնահատկություններն ու աշխատանքների սկզբունքները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· գործնական առաջադրանքների կատարում, · հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություններ 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, երկրորդը՝ բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Երկրաֆիզիկական մեթոդների դասակարգում, ուղիղ և հակադարձ խնդիրը երկրաֆիզիկայում: Էլեկտրահետախուզություն, կիրառումը օհհ որոնման և հետախուզման համար: Միջուկային-երկրաֆիզիկական մեթոդներ, ոչ-ռադիոակտիվ օգտակար հանածոների որոնում և հետախուզում: Մագնիսահետախուզություն, կիրառումը օհհ որոնման և հետախուզման համար: Գրավիհետախուզություն կիրառումը կիրառումը օհհ որոնման և հետախուզման համար: ՀԵՈՒ մեթոդների կիրառումը հանքավայրերում: Սեյսմահետախուզություն, կիրառումը օհհ որոնման և հետախուզման համար: Երկրաֆիզիկական մեթոդների համալիր, համալիր մեթոդների տվյալների երկրաբանական մեկնաբանում
|
||
0905 | Հետազոտման երկրաֆիզիկական և ճարտարագիտաջրաերկրաբանական համալիր մեթոդներ | 6 |
1-ին` աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործն.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ06
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել երկրաբանա-երկրաֆիզիկական հետազոտություններում կիրառվող երկրաֆիզիկական և ճարտարագիտաջրաերկրաբանական հիմնական մեթոդներին ու դրանց առանձնահատկություններին,
· ծանոթացնել երկրաբանական խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված հետազոտման արդյունավետ մեթոդների ընտրության և հիմնավորման սկզբմունքներին, · փոխանցել գիտելիքներ լաբորատոր և դաշտային հետազոտությունների ժամանակակից մեթոդաբանության և չափող սարքավորումների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու երկրաֆիզիկայի, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ոլորտի հետազոտական բնույթի խնդիրների տեսական հիմունքները և լուծման գործնական ուղիները, 2. ընտրելու ֆիզիկա-երկրաբանական մոդելները և ըստ պետրոֆիզիկական ու գրունտագիտաիտական հատկանիշների տալու լուծման արդյունավետ մեթոդներ, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. գործնականում լուսաբանելու երկրաֆիզիկական անոմալիաների կապը երկրաբանական կառույցների հետ և դա բացատրել ապարների ֆիզիկական հատկանիշների օրինաչափ փոփոխություններով, 4. կազմելու աղյուսակներ, սխեմաներ և քարտեզներ՝ օգտագործելով երկրաֆիզիկական դաշտերի և ճարտարագիտաերկրաբանական հետազոտությունների ստացված տվյալները, տալու համապատասխան երկրաբանական մեկնաբանումներ, 5. կիրառելու ուղիղ խնդրի լուծումը, որպես որակական մեկնաբանման եղանակ, 6. հաշվարկելու հետազոտվող օբյեկտների տեղադրման տարրերը` ըստ քանակական մեկնաբանման մեթոդների: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. ամփոփելու, կապ հաստատելու հետազոտության օբյեկտի տեղադրման պարամետրերի և դաշտային ու լաբորատոր պայմաններում ստացված տվյալների միջև, 8. վերլուծելու հետազոտությունների արդյունքները, գնահատելու և հետևություններ անելու խնդիրների լուծման ժամանակ ընտրված մեթոդների արդյունավետության վերաբերյալ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել երկրաբանա-երկրաֆիզիկական հետազոտություններում կիրառվող երկրաֆիզիկական և ճարտարագիտաջրաերկրաբանական հիմնական մեթոդներին ու դրանց առանձնահատկություններին,
· ծանոթացնել երկրաբանական խնդիրների առանձնահատկություններով պայմանավորված հետազոտման արդյունավետ մեթոդների ընտրության և հիմնավորման սկզբմունքներին, · փոխանցել գիտելիքներ լաբորատոր և դաշտային հետազոտությունների ժամանակակից մեթոդաբանության և չափող սարքավորումների աշխատանքի սկզբունքների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
* դասախոսություն,
* գործնական առաջադրանքների կատարում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Երկրաֆիզիկական դաշտերի օրինաչափ փոփոխությունների հետազոտություններով Երկրի կառուցվածքի, միջուկում և մանթիայում ընթացող ֆիզիկական պրոցեսների, երկրակեղևի վերին շերտերում երկրատեկտոնական շարժումների ուսումնասիրում: Երկրաբանական լոկալ և ռեգիոնալ ստրուկտուրաների, տարբեր ծագման ապարների տարածման սահմանների և կոնտակտների, խախտում-խզումնային գոտիների քարտեզագրում: Մետաղական և ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնումը և հետախուզումը երկրաֆիզիկական մեթոդներով: Երկրաֆիզիկական մեթոդների համալիրով ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության խընդիրների լուծումը: Ստորերկրյա ջրային ռեսուրսները և դրանց արդյունավետ օգտագործումը: Շինարարական կառույցների ճարտարագիտաերկրաբանական ուսումնա-սիրման մեթոդները: Պոչամբարների անվտանգության և բնապահպանական ազդեցությունների մոնիթորինգ երկրաֆիզիկական և ճարտարագիտաերկրաբանական համալիր մեթոդներով: Երկրաֆիզիկական և ճարտարագիտաերկրաբանական հետազոտություններում օգտագործվող ժամանակակից չափող սարքեր և սարքավորումներ:
|
||
0808 | Օգտակար հանածոների հանքավայրերի հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդներ | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործն.
ՊԱՐՏԱԴԻՐ
0808/Մ07
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել խոր գիտելիքներ օգտակար հանածոների հանքայնացումների որոնողական չափանիշների նախադրյալների և հատկանիշների վերաբերյալ,
· աջակցել հանքային միավորների հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդների ու քարտեզագրման հիմունքների մասին խորը և համակարգված գիտելիքների ու կարողությունների ձևավորմանը, · զարգացնել հանքավայրերի և հանքային դաշտերի երկրաբանական քարտեզներ, հետախուզական հորիզոնների երկրաբանական հատակագծեր, կտրվածքներ կազմելու կարողություններ, · աջակցել հանքային միավորների երկրաբանակառուցվածքային առանձնահատկությունները վերլուծելու, գիտելիքները ստեղծագործաբար կիրառելու, եզրահանգումներ անելու և հաշվետվություններ կազմելու կարողությունների ձևավորմանը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ինքնուրույնաբար ընտրելու և տարբերակելու որոնողական նախադրյալներն ու հատկանիշները համակողմանիորեն լուսաբանելու և ձևակերպելու մակերևութային և ստորգետնյա քարտեզագրման հիմունքները, լեռնային փորվածքների և հորատանքցների փաստագրման եղանակներն ու աշխատանքի սկզբունքները, 2. պարզաբանելու հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդները, նրանց դերն ու նշանակությունը օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման գործում, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. կիրառելու հանքավայրերի կառուցվածքների ուսումնասիրման հիմնական մեթոդները, 4. բացահայտելու հանքավայրերի ու հանքային դաշտերի երկրաբանակառուցվաքային առանձնահատկությունները, 5. կազմելու հանքային դաշտերի ու հանքավայրերի երկրաբանական քարտեզներ, հետախուզական հորիզոնների երկրաբանական հատակագծեր, կտրվածքներ և մշակելու երկրաբանական գրաֆիկական մոդելներ, 6. բացահայտելու որոնողական նախադրայալներն ու հատկանիշները հեռանկարային տեղամասերի առանձնացման և երկրաբանահետախուզական աշխատանքների ու նրանց մեթոդիկայի ընտրության հիմնավորման համար, համակողմանիորեն վերլուծելու, բացատրելու և արժևորելու երկրաբանական չափանիշների դերը, նշանակությունը և կապը ներծին հանքայնացման ձևավորման ու դրանց հայտնաբերման գործում, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. վերլուծելու առկա փաստերն ու տեղեկատվությունը կոնկրետ խնդիրների շրջանակներում, դրանց հիման վրա անել որակական եզրահանգումներ, 8. մշակելու և ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, երկրաբանահետախուզական աշխատանքների ուղղության և արդյունավետության բարձրացման առաջարկությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել խոր գիտելիքներ օգտակար հանածոների հանքայնացումների որոնողական չափանիշների նախադրյալների և հատկանիշների վերաբերյալ,
· աջակցել հանքային միավորների հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդների ու քարտեզագրման հիմունքների մասին խորը և համակարգված գիտելիքների ու կարողությունների ձևավորմանը, · զարգացնել հանքավայրերի և հանքային դաշտերի երկրաբանական քարտեզներ, հետախուզական հորիզոնների երկրաբանական հատակագծեր, կտրվածքներ կազմելու կարողություններ, · աջակցել հանքային միավորների երկրաբանակառուցվածքային առանձնահատկությունները վերլուծելու, գիտելիքները ստեղծագործաբար կիրառելու, եզրահանգումներ անելու և հաշվետվություններ կազմելու կարողությունների ձևավորմանը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· թիմային աշխատանք, · գործնական առաջադրանքների կատարում, · հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում, · ինքնուրույն խնդիրների լուծում, · աշխատանք երկրաբանական քարտեզների և կտրվածքների հետ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Հանքավայրերի ու հանքային դաշտերի կառուցվածքի հետազոտման խնդիրներն ու նպատակը, օբյեկտները, ուսումնասիրման մեթոդները: Վերգետնյա ու ստորգետնյա երկրաբանական քարտեզագրման մեթոդներն ու սկզբունքները: Որողոնական շափանիշներ՝ նախադրյալներ և հատկանիշներ: Ծալքավոր կառույցներում և խզվածքային ու ճեղքավոր գոտիներում տեղադրված հանքավայրերի ուսումնասիրության և կառուցվածքային վերլուծության մեթոդները: Տարբեր երկրաբանակառուցվածքային պայմաններում (բյուրեղային վահաններ, պլատֆորմային ծածկոց, ծալքավոր, գեոսինկլինալային մարզեր) ձևավորված հանքավայրերի կառուցվածքի ուսումնասիրման առանձնահատկությունները: Հանքային կուտակումների հայտնաբերման համար հեռանկարային տարածքների կանխատեսումային գնահատման մոտեցումները: Հանքվերահսկող գործոնները և նրանց հետազոտման մեթոդները: Հանքային միավորների ուսումնասիրման և երկրաբանական քարտեզագրման առանձնահատկությունները:
|
||
0905 | Սեյսմահետախուզության ուսումնասիրման օբյեկտներ | 3 |
2-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ09
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնելու սեյսմահետախուզության տեսական հիմունքներին և ըստ ուսումնասիրության օբյեկտների կիրառվող մեթոդների ընտրությանը,
· փոխանցելու գիտելիքներ այդ մեթոդների ընտրության և գործնական առանձնահատկությունների մասին, · ձևավորելու հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ` խորքային կառուցվածքի, բյուրեղային հիմքի քարտեզագրման, օգտակար հանածոների հանքավայրերի օբյեկտների որոնման և հետախուզման նպատակներով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու սեյսմահետախուզություն մեթոդի տեսական հիմքերը, 2. լուսաբանելու դաշտային և լաբորատոր պայմաններում ստացված տվյալների կապը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. ընտրելու առաջադրված երկրաբանական խնդրի գործնական լուծման և տնտեսապես արդյունավետ մեթոդների համալիրը, 4. կազմելու քարտեզագրական և գրաֆիկական նյութեր ըստ ատհ տեխնոլոգիաների, 5. ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային և լաբորատոր տվյալները, գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. արդյունավետ կերպով իրականացնելու սեյսմահետախուզություն մեթոդով դաշտային աշխատանքները, 7. հենվելով սեյսմահետախուզությամբ ստացված տվյալների վրա, հետևություններ անելու միջավայրի ֆիզիկա-երկրաբանական մոդելների վերաբերյալ, 8. պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնելու սեյսմահետախուզության տեսական հիմունքներին և ըստ ուսումնասիրության օբյեկտների կիրառվող մեթոդների ընտրությանը,
· փոխանցելու գիտելիքներ այդ մեթոդների ընտրության և գործնական առանձնահատկությունների մասին, · ձևավորելու հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ` խորքային կառուցվածքի, բյուրեղային հիմքի քարտեզագրման, օգտակար հանածոների հանքավայրերի օբյեկտների որոնման և հետախուզման նպատակներով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, եզրափակիչ քննություն 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, երկրորդը՝ բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սեյսմիկ ուսումնասիրության տեսության ընդհանուր խնդիրները և մեթոդիկան: Լեռնային ապարների առաձգական հատկությունները: Առաձգական ալիքների կարգերը և տեսակները: Բեկված ալիքի մեթոդ: Անդրադարձված ալիքի մեթոդ: Փոխանակված և լայնական ալիքների օգտագործումը: Ակուստիկ կարոտաժ: Սեյսմիկ ուսումնասիրությունների օբյեկտները: Սեյսմիկ սահմաններ և դիզյունկտիվ խախտումներ: Բյուրեղային ֆունդամենտի և մանթիայի խորքային ուսումնասիրություններ:
|
||
0905 | Լանջերի կայունության հաշվարկման մեթոդներ | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ10
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել տարբեր ճարտարագիտաերկրաբանական պայմաններում գտնվող և շարժման մեխանիզմով սողանքային լանջերի կայունության գնահատման մեթոդներին, ժամանակի ընթացքում սողանքային պրոցեսների ընթացքին և մեխանիզմին, սողանքային երևույթների դեմ պայքարի ժամանակակից միջոցառումներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. տիրապետելու լանջերի կայունության հաշվարկի ժամանակակից մեթոդներին, 2. հիմնավորելու լանջի կայունության հաշվարկման նպատակով ֆիզիկաերկրաբանական մոդելի կազմումը (հաշվարկային սխեման), 3. կանխատեսելու սողանքային պրոցեսները և տալու արդյունավետ հակասողանքային միջոցառումների առաջարկություններ, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. գնահատելու սողանքային լանջի կայունությունը, 5. օգտագործելու լանջերի կայունության հաշվարկման մեթոդները, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. քննարկելու լանջերի կայունության հաշվարկային սխեմաների առանձնահա-տկությունները, նրանց համապատասխանությունը ճարտարագիտաերկրաբանական պայմաններին, 7. առաջարկելու սողանքավտանգ տեղամասերում ինչպես ակտիվ այնպես էլ պասիվ (կանխարգելիչ)բնույթի պաշտպանիչ միջոցառումներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել տարբեր ճարտարագիտաերկրաբանական պայմաններում գտնվող և շարժման մեխանիզմով սողանքային լանջերի կայունության գնահատման մեթոդներին, ժամանակի ընթացքում սողանքային պրոցեսների ընթացքին և մեխանիզմին, սողանքային երևույթների դեմ պայքարի ժամանակակից միջոցառումներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, եզրափակիչ քննություն 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, երկրորդը՝ բանավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սողանքային պրոցեսի մեխանիզմը: Սողանքային պրոցեսի մեխանիզմը սողքի տարբեր փուլերում: Սահքի սողանքներ: Մածուցիկ-պլաստիկ մեխանիզմով սողանքներ: Խառը մեխանիզմով սողանքներ: Արմատական լանջից սողանքային մարմնի առանձնացումը և սահքի մակերևույթի առաջացումը: Կավային լանջերի և արհեստական շեպերի հարատև կայունությունը: Ստորերկրյա ջրերի հիդրոդինամիկ և հիդրոստատիկ ազդեցությունները լանջերի կայունության վրա: Ճարտարագիտաերկրաբանական կտրվածքներ, լանջերի կայունության հաշվարկը: Սեյսմիկայի ազդեցությունը լանջերի և շեպերի կայունության վրա: Սողանքային երևույթների դեմ պաշտպանիչ միջոցառումներ:
|
||
0905 | Մագնիսահետախուզության և գրավիհետախուզության ուսումնասիրման օբյեկտներ | 6 |
2-րդ` գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դասախոս., 2ժամ գործ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ011
1. Դասընթացի նպատակ
1. ուսանողներին ծանոթացնելու մագնիսահետախուզության և գրավիհետախուզության մեթոդների տեսական հիմունքներին, դաշտային հետազոտությունների մեթոդիկային ու տեխնիկային,
2. փոխանցելու գիտելիքներ երկրամագնիսական և գրավիտացիոն դաշտի հետազոտությունների ժամանակակից մեթոդաբանության և հիմնահարցերի վերաբերյալ, 3. ձևավորելու հմտություններ այդ մեթոդների կիրառման երկրակեղևի խորքային կառուցվածքի ուսումնասիրման, խորքային խզումների, բյուրեղային հիմքի մակերևույթի ռելիեֆի, լոկալ ստրուկտուրաների, օգտակար հանածոների հանքավայրերի և հանքային մարմինների որոնման ու հետախուզման նպատակով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու երկրամագնիսական և գրավիտացիոն դաշտերի առանձնահատկությունները, կիրառելիության ոլորտները, 2. պարզաբանելու ժամանակի ընթացքում երկրամագնիսական և գրավիտացիոն դաշտերի փոփոխությունները, 3. ձևակերպելու այդ փոփոխությունների պատճառները և դրանց կապը երկրաբանական պրոցեսների հետ, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. կիրառելու համապատասխան մեթոդներով դաշտային աշխատանքների մեթոդիկա և տեխնիկա՝ վերոհիշյալ փոփոխությունների ուսումնասիրման նպատակով, 5. օգտագործելու ժամանակակից համակարգչային ծրագրեր` համապատասխան քարտեզներ և գրաֆիկներ կազմելու նպատակով, 6. իրականացնելու ստացված տվյալների մշակում և մեկնաբանում, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. կիրառելու նշված մեթոդների տարբեր մոդիֆիկացիաները՝ տարաբնույթ երկրաբանական խնդիրների լուծման դեպքերում, 8. պատրաստելու հետազոտությունների արդյունքների հաշվետվություններ և զեկուցումներ, 9. նախաձեռնելու նոր տիպի խնդիրների լուծման համար համապատասխան աշխատանքներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
1. ուսանողներին ծանոթացնելու մագնիսահետախուզության և գրավիհետախուզության մեթոդների տեսական հիմունքներին, դաշտային հետազոտությունների մեթոդիկային ու տեխնիկային,
2. փոխանցելու գիտելիքներ երկրամագնիսական և գրավիտացիոն դաշտի հետազոտությունների ժամանակակից մեթոդաբանության և հիմնահարցերի վերաբերյալ, 3. ձևավորելու հմտություններ այդ մեթոդների կիրառման երկրակեղևի խորքային կառուցվածքի ուսումնասիրման, խորքային խզումների, բյուրեղային հիմքի մակերևույթի ռելիեֆի, լոկալ ստրուկտուրաների, օգտակար հանածոների հանքավայրերի և հանքային մարմինների որոնման ու հետախուզման նպատակով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· գործնական առաջադրանքների կատարում, · հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Երկրամագնիսական դաշտի կառուցվածքի վերլուծությունների օգնությամբ Երկրի կառուցվածքի, միջուկում և մանթիայում ընթացող ֆիզիկական պրոցեսների, երկրակեղևի վերին շերտերում երկրատեկտոնական շարժումների ուսումնասիրում: Երկրի ներքին կառուցվածքի ուսումնասիրումը գրավիհետախուզական մեթոդով: Գրավի-հետախուզության օգտագործումը հանքային օգտակար հանածոների հայտնաբերման համար: Միկրոմագնիսական հանույթի օգնությամբ լիթոլոգիական և պետրոգրաֆիական առանձնահատկություններով տարբերակվող ապարների և հանքային ֆորմացիաների տարանջատում: Նավթագազաբեր ստրուկտուրաների, աղային գմբեթների, կեպրոկների հայտնաբերումը գրավիհետախուզական մեթոդով: Ծանրության ուժի վարիացիաների օգնությամբ խորքային պրոցեսների գնահատումը: Ծանրության ուժի անոմալիաների մեկնաբանման ընթացքում հաշվիչ տեխնիկայի կիրառումը: Հնամագնիսական հետազոտությունների կիրառումը հնաշխարհագրական, հնակլիմագիտական և երկրատարեգրման հիմնահարցերի ոլորտում: Գրավիհետախուզական և մագնիսահետախուզական մեթոդներով ստացված տվյալների համադրումը երկրաֆիզիկական մյուս մեթոդների հետ: Նավթագազաբեր ստրուկտուրաների, հրային, մետամորֆային և նստվածքային ապարների տարածման սահմանների, խզումնային խախտման զոնաների քարտեզագրումը: Գունավոր և հազվագյուտ մետաղների արմատական և ցրոնայի հանքավայրերի որոնումը և հետախուզումը: Ոչ մետաղական օգտակար հանածոների (ածուխի, այրվող թերթաքարերի, շինանյութերի, ալմաստի և այլ թանկարժեք քարերի) հանքավայրերի որոնում և հետախուզում:
|
||
0905 | Էկոլոգիական ջրաերկրաբանություն | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դասախոս., 2ժամ գործ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ12
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել ստորերկրյա քաղցրահամ ջրերի ձևավորման առանձնահատկություններին, ստորերկրյա ջրերի աղտոտման և սպառման հիմնախնդիրներին, ստորերկրյա ջրերի բնական պաշտպանվածության գնահատման եղանակներին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու բնական տեխնածին ջրաերկրաբանական համակարգերի փոխազդեցության ոլորտները, 1. թվարկելու ստորերկրյա ջրերի աղտոտման հնարավոր օջախները, 2. ներկայացնելու ստորերկրյա ջրերի աղտոտման վտանգի ուսումնասիրման սկզբունքները, 3. սահմանելու տվյալ ջրաղբյուրների սանիտարական գոտիների գնահատման եղանակը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. գնահատելու ջրատար հորիզոնի բնական պաշտպանվածությունը, 5. բացատրելու էկոլոգիական քարտեզագրման հիմունքները, 6. օգտագործելու լիթոլոգիական կտրվածքի տվյալները ստորերկրյա ջրերի պաշտպանվածության գնահատման նպատակով, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. կապ հաստատելու տարբեր ջրատար հորիզոնների բնական պաշտպանվածության միջև, 8. կառուցելու ստորերկրյա ջրերի բնական պաշտպանվածության քարտեզ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել ստորերկրյա քաղցրահամ ջրերի ձևավորման առանձնահատկություններին, ստորերկրյա ջրերի աղտոտման և սպառման հիմնախնդիրներին, ստորերկրյա ջրերի բնական պաշտպանվածության գնահատման եղանակներին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· գործնական և սեմինար պարապմունքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, եզրափակիչ քննություն 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը՝ ներկայացաված հետազոտական աշխատանքի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ստորերկրյա ջրերի աղտոտում և սպառում: Էկոլոգիական հիդրոդինամիկ վերլուծություն (ԷՀՎ): Ստորերկրյա ջրերի բնական պաշտպանվածության գնահատման եղանակները: Ստորերկրյա ջրերի մակարդակի բարձրացում, պաշարների սպառում, որակի վատթարացում տեխնածին ազդեցության հետևանքով: Ստորերկրյա ջրերի աղտոտման հիմնական օջախները: Ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրների սանիտարական պահպանության գոտիների անջատման սկզբունքները և հիմնավորումը: Էկոլոգիական ջրաերկրաբանության քարտեզագրման հիմունքները
|
||
0905 | Էլեկտրահետախուզության ուսումնասիրման օբյեկտներ | 6 |
2 – րդ`գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2ժամ լաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ13
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել ուսանողներին ուսումնասիրության օբյեկտների ընտրությանը կիրառվող մեթոդների տեսական հիմունքներին,
· փոխանցել գիտելիքներ այդ մեթոդների գործնական առանձնահատկությունների մասին՝ նավթագազաբեր ստրուկտուրաների, երկրաբանական վտանգավոր երևույթների և պրոցեսների (սողանք, կարստ), ստորգետնյա օբյեկտների ուսումնասիրման նպատակով, · ձևավորել հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու ինքնուրույն կերպով էլեկտրահետախուզություն մեթոդի տեսական հիմքերը, 2. պարզաբանելու ժամանակի ընթացքում էլեկտրական դաշտերի փոփոխությունները, 3. բացատրելու այդ փոփոխությունների պատճառները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. ընտրելու համապատասխան դաշտային աշխատանքների մեթոդիկա և տեխնիկա, 5. կազմելու քարտեզագրական և գրաֆիկական նյութեր ըստ ատհ տեխնոլոգիաներ, 6. ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային և լաբորատոր տվյալները, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. արդյունավետ կերպով իրականացնելու էլեկտրահետախուզություն մեթոդով դաշտային աշխատանքները, 8. վերլուծել առաջադրված խնդիրները և առաջարկել դրանց գործնական ներդրման կիրառությունը, 9. պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել ուսանողներին ուսումնասիրության օբյեկտների ընտրությանը կիրառվող մեթոդների տեսական հիմունքներին,
· փոխանցել գիտելիքներ այդ մեթոդների գործնական առանձնահատկությունների մասին՝ նավթագազաբեր ստրուկտուրաների, երկրաբանական վտանգավոր երևույթների և պրոցեսների (սողանք, կարստ), ստորգետնյա օբյեկտների ուսումնասիրման նպատակով, · ձևավորել հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն,
գործնական աշխատանքների կատարում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Լեռնային ապարների էլեկտրական հատկությունների ուսումնասիրում դաշտային և լաբորատոր մեթոդներով: Կտրվածքի վերին մասերին բնորոշ գեոէլեկտրական մոդելներ, մոդելները որպես էլեկտրահետախուզության օբյեկտների ուսումնասիրության հիմք: Էլեկտրական հետախուզության հաստատուն հոսանքի մեթոդների ֆիզիկամաթեմատիկական հիմունքները, տվյալների մշակումը, գործնական կիրառումը: Էլեկտրահետախուզության փոփոխական հոսանքի մեթոդների ֆիզիկամաթեմատիկական հիմունքները, տվյալների մշակումը, գործնական կիրառումը: Ռեգիոնալ ուսումնասիրությունների էլեկտրահետախուզական օբյեկտները: Նավթագազաբեր հանքավայրերի որոնումը, որպես ստրուկտուրային էլեկտրահետախուզության օբյեկտ: Հանքավայրերը որպես էլեկտրահետախուզության (էլեկտրամագնիսական) մեթոդների օբյեկտ: Ինժեներական էլեկտրահետախուզության ուսումնասիրության օբյեկտները: Համակարգչային ծրագրերի կիրառումը էլեկտրահետախուզության տվյալների մշակման և մեկնաբանման նպատակով:
|
||
0905 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1-ին` աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2ժամ դաս.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ08 0808/Մ08
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտության զարգացման փուլերին,
· փոխանցել գիտելիքներ մասնագիտության ուղղությունների և ժամանակակից հիմնահարցերի վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. թվարկելու մասնագիտության առջև ծառացած ժամանակակից հիմնախնդիրները, 2. ընտրելու լուծման ուղիները և մեթոդները` հենվելով ստացված տվյալների վերլուծության վրա, 3. դասակարգելու հիմնահարցերը և լուծման համար ընտրել արդյունավետ մեթոդներ (երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական և ճարտարագիտա- երկրաբանական), 4. ներկայացնելու հետազոտությունների տվյալների (աղյուսակներ, քարտեզներ, գրաֆիկներ, սխեմաներ) մշակման մեթոդաբանությունը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 5. գործնականում լուսաբանելու երկրաֆիզիկական անոմալիաների կապը կախված երկրաբանական կառույցների և հանքավայրերի ֆիզիկական առանձնահատկություններից, 6. օգտագործելու ստացված անոմալիաների քարտեզները, կանխատեսելու հանքային օբյեկտների շահագործման հեռանկարայնությունը, 7. կիրառելու որակական մեկնաբանման եղանակը: 8. հաշվարկելու երկրաբանական օբյեկտների տեղադրման տարրերը`քանակական մեկնաբանման մեթոդներով, գ) ընդհանրական/փոխանցելիկարողություններ (եթե այդպիսիք կան). 9. համակարգելու ստացված տեղեկատվությունը, 10. գնահատելու ստացված տվյալները և հետևություններ անելու խնդիրների լուծման նպատակով արդյունավետ մեթոդների ընտրության հարցում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել մասնագիտության զարգացման փուլերին,
· փոխանցել գիտելիքներ մասնագիտության ուղղությունների և ժամանակակից հիմնահարցերի վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· դաշտային մշտադիտարկումներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված ստուգումն անց է կացվում ուսանողի բանավոր հարցման և ռեֆերատիվ աշխատանքի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կառուցվածքային անկայուն (գերնստող, ուռչող, տիղմային) գրունտների ճարտարագիտաերկրաբանական հիմնախնդիրները: Սողանքային երևույթների ճարտարագիտաերկրաբանական խնդիրների լուծելու հրատապությունը և կարևորությունը: Ռադիոակտիվ և քիմիական նյութերի պահուստարանների տեղամասի ընտրության ճարտագիտա-երկրաբանական հիմնախնդիրները: Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագիտա-երկրաբանական հիմնախնդիրները: Ջրաերկրաբանության հիմնահարցերը: Մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման խնդիրները և դրանց լուծման երկրաբանաերկրաֆիզիկական մեթոդների համալիրի ընտրությունը: Ոչ մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի որոնման և հետախուզման խնդիրները և դրանց լուծման երկրաբանաերկրաֆիզիկական մեթոդների համալիրի ընտրությունը: Սողանքային երևույթների ճարտարագիտաերկրաբանական հիմնախնդիրների լուծման երկրաֆիզիկական մեթոդները: Տարբեր տիպերի օգտակար հանածոների հանքավայրերի ղեկավարող կառուցվածքների ուսումնասիրուման երկրաֆիզիկական մեթոդները: Հիդրոտեխնիկական կառույցների ճարտարագիտաերկրաբանական հիմնախնդիրները և դրանց լուծման երկրաֆիզիկական մեթոդների կիրառման օրինաչափությունները: Ժամանակակից երկրաբանությունը` պրոբլեմները և հեռանկարները: Հանքառաջացման տեսության զարգացման հիմնական միտումները: Հիդրոթերմալ մետաղական հանքավայրերի առաջանումը: Խոշոր և գերխոշոր հանքավայրերի տարածվածությունը: Օվկյանոսի միներալային նյութը:
|
||
0808 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |

0905 | Գրունտների ճարտարագիտաերկրաբանական հատկությունների բարելավման մեթոդները | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/Մ14
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման հիմնահարցերին, գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման մեթոդների առանձնահատկություններին (խտացում, ցեմենտապատում, կավապատում, էլեկտրաօսմոս) և կիրառման հնարավորություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. առաջարկելու գրունտների ֆիզիկա-մեխանիկական հատկությունների բարելավման համար կիրառվող մեթոդները, 2. դասակարգելու գրունտների գեոտեխնիկական հատկությունների տեխնիկական բարելավման մեթոդները, 3. նկարագրելու գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման մեթոդները՝ թերմիկ մշակում, սառեցում, ջրի մակարդակի արհեստական իջեցմամբ գրունտների չորացում, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. գնահատելու և համադրելու բնական և տեխնիկական բարելավված գրունտի ֆիզիկամեխանիկական հատկությունները, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 5. քննարկելու գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման մեթոդների կիրառման հնարավորությունները, 6. համեմատելու տվյալ տարածքի գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման համար առաջարկվող տարբեր մեթոդների արդյունավետությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման հիմնահարցերին, գրունտների գեոտեխնիկական հատկությունների բարելավման մեթոդների առանձնահատկություններին (խտացում, ցեմենտապատում, կավապատում, էլեկտրաօսմոս) և կիրառման հնարավորություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ եզրափակիչ քննություն 8 միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գրունտների ամրացումը մեխանիկական խտացմամբ, վիբրոխտացում: Գրունտների օպտիմալ խոնավության և առավելագույն կմախքի խտության որոշում: Ապարների ցեմենտապատում, կավապատում և սառեցում: Ապարների էլեկտրոքիմիական ամրացում և էլեկտրաօսմոտիկ չորացում: Ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունների բարելավման մեթոդները՝ սիլիկատիզացիա, խեժապատում, թերմիկ և քիմիական ամրացում:
|
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0905 | Ինժեներային երկրաֆիզիկա | 3 |
4-րդ` գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ17
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնելու ինժեներա-երկրաֆիզիկական օբյեկտների հետ և կիրառվող մեթոդների տեսական հիմունքներին,
· փոխանցելու գիտելիքներ գործնական կիրառման նպատակով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու ինժեներա-երկրաֆիզիկական ժամանակակից հիմնախնդիրները, 2. ձևակերպելու լուծման ուղիերը և մեթոդները` հենվելով ստացված տվյալների վերլուծության վրա, 3. դասակարգելու հիմնահարցերը և լուծման համար ընտրել երկրաֆիզիկական արդյունավետ մեթոդներ, 4. լուսաբանելու հետազոտությունների արդյունքները (աղյուսակներ, քարտեզներ, գրաֆիկներ, սխեմաներ) և տալու եզրահանգումներ, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 5. մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային և լաբորատոր տվյալները ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ, 6. կազմելու քարտեզագրական և գրաֆիկական նյութեր տեղեկատվական տեխնոլոգիաների օգնությամբ, գ) ընդհանրական/փոխանցելիկարողություններ (եթե այդպիսիք կան). 7. համակարգելու ստացված տեղեկատվությունը, 8. ամփոփելու և գնահատելու ստացված տվյալները, 9. հետևություններ անելու և դրված խնդիրները լուծելու նպատակով կատարել երկրաֆիզիկական մեթոդների համալիր ընտրություն: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնելու ինժեներա-երկրաֆիզիկական օբյեկտների հետ և կիրառվող մեթոդների տեսական հիմունքներին,
· փոխանցելու գիտելիքներ գործնական կիրառման նպատակով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
· հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ եզրափակիչ քննություն 8 միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Գեոէլեկտրական մոդելները որպես ինժեներա-երկրաֆիզիկական կտրվածքների ուսումնասիրության հիմք: Ինժեներային օբյեկտների ուսումնասիրություն` երկրաֆիզիկական մեթոդների համալիրի միջոցով ստացված տվյալների համակարգչային ծրագրերի կիրառումը և նյութերի մեկնաբանումը: Ինժեներական օբյեկտների ուսումնասիրման նպատակով երկրաֆիզիկական մեթոդների համալիրի ճիշտ ընտրություն և կիրառում: Ինժեներական օբյեկտների ուսումնասիրությունը սեյսմահետախուզական մեթոդներով: Ինժեներական օբյեկտների ուսումնասիրությունը գրավիհետախուզական մեթոդներով: Ինժեներական օբյեկտների ուսումնասիրությունը մագնիսահետախուզության մեթոդներով: Ինժեներական օբյեկտների ուսումնասիրությունը գեոռադարային համակարգերի օգնությամբ:
|
||
0905 | Օգտակար հանածոների հանքավայրերի ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն | 3 |
4-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ17
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել օգտակար հանածոների հանքավայրերի տեղամասերում կատարվող ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական աշխատանքներին, որոնց արդյունքներով նախագծվում է արտադրական համալիրի կայուն ջրամատակարարումը, հանքային փորվածքներից ստորերկրյա ջրերի ջրահեռացում, արտադրական և բնակելի շինությունների հիմնատակերի տիպը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու օգտակար հանածոների հանքավայրերում կատարվող ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական ուսումնասիրությունների առանձնահատկությունները, 2. բացատրելու հանքահորերի ջրակալման պատճառները, դրա դեմ պայքարի մեթոդները, ստորերկրյա ջրերի օգտագործման հեռանկարները, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. ընտրելու տվյալ տարածքի ջրաերկրաբանական պայմանների ուսումնասիրությունների համար անհրաժեշտ մեթոդը, 4. մեկնաբանելու ճարտարագիտա-երկրաբանական ուսումնասիրությունների արդյունքները, 5. համադրելու տարբեր մեթոդներով ստացված արդյունքները, գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 6. քննարկելու տարբեր հանքավայրերում ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական մեթոդների կիրառելիությունը, 7. ամփոփելու հետազոտության արդյունքները և կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնական աշխատանքներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել օգտակար հանածոների հանքավայրերի տեղամասերում կատարվող ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական աշխատանքներին, որոնց արդյունքներով նախագծվում է արտադրական համալիրի կայուն ջրամատակարարումը, հանքային փորվածքներից ստորերկրյա ջրերի ջրահեռացում, արտադրական և բնակելի շինությունների հիմնատակերի տիպը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացի գնահատման բաղադրիչներն են՝ եզրափակիչ քննություն 8 միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր, ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Օգտակար հանածոների հանքավայրերի շրջանում ստորերկրյա ջրերի ձևավորման պայմանները: Ջրաերկրաբանական հետազոտությունների մեթոդաբանությունը օգտակար հանածոների հանքավայրերի շրջանում: Օգտակար հանածոների հանքավայրերի դասակարգումն ըստ ջրաերկրաբանական պայմանների: Լեռնային փորվածքներ մուտք գործող ստորերկրյա ջրերի որոշման մեթոդները: Օգտակար հանածոների հանքավայրերի շահագործման ընթացքում ստորերկրյա ջրերի դեմ պայքարի եղանակները և մեթոդները: Օգտակար հանածոների հանքավայրերի շրջանում տարվող ճարտարագիտաերկրաբանական հետազոտությունները: Փակ և բաց քարհանքների ճարտարագիտաերկրաբանական պաշտպանության մեթոդները:
|
||
0905 | Գրունտների մեխանիկա և գրունտագիտություն (հատուկ գլուխներ) | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ15
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել գրունտների մեխանիկայի ժամանակակից հիմնահարցերին, գրունտների առաջնային և երկրորդային կոնսոլիդացիայի տեսությանը, գրունտների սեղմելիության և սահքի ժամանակ ռեոլոգիական հատկություններին, հաշվի առնելով ստրուկտուր-տեքստուրային առանձնահատկությունները, դինամիկ ազդեցության պայմաններում սեղման և սահքի դիմադրության, փոփոխություններին գրունտների ամրության և սողքի տեսություններին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. բացատրելու տարբեր հատիկաչափական կազմի և ստրուկտուրայով դիսպերս գրունտների սահքի և սեղմելիության ժամանակ սողքի օրինաչափությունները, դրանց ֆենոմենոլոգիական և ֆիզիկատեխնիկական տեսությունները, 2. բացատրելու գրունտների գագաթնակետային և մնացորդային ամրության առանձնահատկությունները, 3. ձևակերպելու սեղմելիության առաջնային և երկրորդային կոնսոլիդացիայի մասին սահմանումները, 4. նկարագրելու դիսպերս գրունտների ամրության և սողքի երևույթի ֆիզիկա-քիմիական բնույթը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 5. հաշվարկել գրունտների սահքի դիմադրությունը համաձայն Կուլոն-Մասլովի տեսության, 6. լուսաբանել գրունտների ստացված գագաթնակետային և մնացորդային ամրության ցուցանիշների կիրառման հնարավորությունը լանջերի կայունության գնահատման ժամանակ, 7. մեկնաբանելու գրունտների ամրության և սողքի օրինաչափությունների կապը ֆիզիկաքիմիական առանձնահատկությունների հետ, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 8. քննարկելու գրունտների ամրության և սողքի վերաբերյալ գոյություն ունեցող տեսությունների համապատասխանությունը ստացված փորձարարական արդյունքներին, կապ հաստատելու գրունտների ֆիզիկական վիճակը բնութագրող ցուցա նիշների և սեղմելիության, սահքի դիմադրության և դեֆորմացիոն հատկությունների միջև: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել գրունտների մեխանիկայի ժամանակակից հիմնահարցերին, գրունտների առաջնային և երկրորդային կոնսոլիդացիայի տեսությանը, գրունտների սեղմելիության և սահքի ժամանակ ռեոլոգիական հատկություններին, հաշվի առնելով ստրուկտուր-տեքստուրային առանձնահատկությունները, դինամիկ ազդեցության պայմաններում սեղման և սահքի դիմադրության, փոփոխություններին գրունտների ամրության և սողքի տեսություններին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ բանավոր. յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորի քայլը 0,5: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Տերցագիի միաչափ կոնսոլիդացիոն տեսությունը: Գաղափար առաջնային և երկրորդային կոնսոլիդացիայի մասին: Գրունտների սահքի դիմադրություն, Մասլովի տեսությունը: Գաղափար մածուցիկ և չոր շփման մասին: Ուռչող և գերնստող կավերի սահքի դիմադրության օրինաչափությունները: Սողքի տեսություններ: Հիմնավորման ֆիզիկաքիմիական բացատրությունը: Սողքը միաչափ խտացման պայմաններում: Սողքը սահքի ժամանակ: Գրունտների գագաթնակետային և մնացորդային ամրության Սկեմպտոնի տեսությունը: Գրունտների մեխանիկայի պրակտիկ խնդիրները: Կառուցվածքային անկայուն գրունտների ամրություն: Դինամիկայի ազդեցությունը գրունտների սեղմելիության և սահքի դիմադրության վրա: Գրունտների մեխանիկայի պրակտիկ խնդիրները: Գրունտների օպտիմալ հատիկաչափական կազմով խառնուրդների ստացում:
|
||
0905 | Էկոլոգիական ջրաերկրաքիմիա | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2ժամ դաս.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ15
1. Դասընթացի նպատակ
ուսանողներին ծանոթացնել.
· ստորերկրյա ջրոլորտի էկոլոգիական առանձնահատկություններին, • ստորերկրյա ջրերի քիմիական, նավտամթերքներով, ռադիոակտիվ, միկրոկենսաբանական և ջերմային աղտոտման տիպերին, • ջրատար հորիզոնների էկոլոգաջրաերկրաքիմիական գնահատման եղանակներին 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու բնական և տեխնածին ջրաերկրաքիմիական համակարգերի ձևավորումը 2. թվարկելու ստորերկրյա ջրերի աղտոտման տիպերը, 3. ներկայացնելու ստորերկրյա քաղցրահամ ջրերի ջրաերկրաքիմիական ուսումնասիրման սկզբունքները, 4. սահմանելու տվյալ ստորերկրյա քաղցրահամ ջրաղբյուրների էկոլոգիական բնութագիրը բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. գնահատելու ջրատար հորիզոնի խոցելիությունը անթրոպոգեն ազդեցություններից 6. բացատրելու էկոլոգիական ջրաերկրաքիմիայի հիմունքները, 7. օգտագործելու լիթոլոգիական կտրվածքի տվյալները և մարդածին ճնշումները ստորերկրյա ջրերի պաշտպանվածության գնահատման նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 8. կապ հաստատելու տարբեր ջրատար հորիզոնների ջրաերկրաքիմիական կազմերի միջև կառուցելու ստորերկրյա ջրերի քիմիական կազմի գրաֆիկներ, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողներին ծանոթացնել.
· ստորերկրյա ջրոլորտի էկոլոգիական առանձնահատկություններին, • ստորերկրյա ջրերի քիմիական, նավտամթերքներով, ռադիոակտիվ, միկրոկենսաբանական և ջերմային աղտոտման տիպերին, • ջրատար հորիզոնների էկոլոգաջրաերկրաքիմիական գնահատման եղանակներին 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ բանավոր. յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորի քայլը 0,5: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ստորերկրյա ջրոլորտի էկոլոգիական ֆունկցիաները
2. Քաղցրահամ ջրերի նորմավորումը 3. Ստորերկրյա ջրերի քիմիական աղտոտում, 4. Ստորերկրյա ջրերի աղտոտումը նավտամթերքներով, 5. Ռադիոակտիվ աղտոտում, 6. Ստորերկրյա ջրերի միկրոկենսաբանական և ջերմային աղտոտում, 7. Բնակավայրերի ջրաերկրաքիմիա 8. Ջրատար համակարգերի խոցելիության գնահատում 9. Էկոլոգաջրաերկրաքիմիական ուսումնասիրություններ |
||
0905 | Հնագիտական երկրաֆիզիկա | 6 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
1 ժամ դաս., 1ժամ գործն.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել հնագիտական հետազոտություններում կիրառվող երկրաֆիզիկական մեթոդներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին,
· սովորեցնել համալիր երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունն ու հիմնավորման սկզբունքներին, · բացատրել դաշտային հետազոտություններում կիրառվող չափող սարքավորումների աշխատանքների սկզբունքները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու հնագիտության ոլորտում կիրառվող երկրաֆիզիկական մեթոդները, ձևակերպելու դրանց առանձնահատկությունները հնագիտական ուսումնասիրությունների ժամանակ, 2. պարզաբանելու երկրաֆիզիկական մեթոդների ֆիզիկական հիմքերը, վերլուծելու դաշտային պայմաններում ստացված տվյալները, 3. կատարելու եզրահանգումներ ստացված երկրաֆիզիկական տվյալների վերաբերյալ բ) գործնական մասնագիտական կարողություններ. 4. ընտրելու երկրաֆիզիկական համապատասխան դաշտային աշխատանքների տեխնիկա, 5. կազմելու գրաֆիկական նյութեր տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ, 6. ինքնուրույնաբար մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային տվյալները: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. վերլուծելու մասնագիտական փաստերն ու տեղեկատվությունը կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել հնագիտական հետազոտություններում կիրառվող երկրաֆիզիկական մեթոդներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին,
· սովորեցնել համալիր երկրաֆիզիկական մեթոդների ընտրությունն ու հիմնավորման սկզբունքներին, · բացատրել դաշտային հետազոտություններում կիրառվող չափող սարքավորումների աշխատանքների սկզբունքները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· գործնական առաջադրանքների կատարում, . հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ բանավոր. յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորի քայլը 0,5: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ընդհանուր պատկերացումներ փնտրվող հնագիտական օբյեկտի մասին: Հնագիտական
հուշարձաններ. մշակութային շերտ և շերտագրություն: Հնագիտական հուշարձանների տեղադիրքի երկրաբանական և ֆիզիկա-աշխարհագրական պայմանները: Ուսումնասիրվող օբյեկտների ֆիզիկական հատկությունները (հնագիտական հուշարձաններ, գանձեր, խողովակներ, ստորգետնյա կառույցներ և այլն): Երկրաֆիզիկական մեթոդների կիրառման առանձնահատկությունները հնագիտական ուսումնասիրություններում: Օդատիեզերական լուսանկարների կիրառումը հնագիտական վայրերի ուսումնասիրման ժամանակ: Մագնիսահետախուզության, գրավիհետախուզության, էլեկտրահետախուզության, սեյսմահետախուզության, միջուկային երկրաֆիզիկայի, ջերմային ուսումնասիրությունների, գեոռադարային հանույթի կիրառումը հնագիտական վայրերի ուսումնասիրության ժամանակ: Երկրաֆիզիկական համալիր մեթոդների ընտրություն և հիմնավորում տարբեր հնագիտական վայրերի, թաղված առարկաների, խրամատների և պարիսպների, գերեզմանների ու դամբարանների և այլնի որոնման և ուսումնասիրության համար: |
||
0905 | Միջուկային երկրաֆիզիկայի ուսումնասիրման օբյեկտներ | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
2 ժամ դաս
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել միջուկային երկրաֆիզիկական մեթոդների տեսական հիմունքներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին,
· ձևավորել հմտություններ ՀՀ տարածքի ռադիոակտիվ դաշտի ինտենսիվության բաշխմանը տարբեր ռեգիոններում, ինչպես նաև ռադիոակտիվ դաշտերի փոփոխության ազդեցությանը շրջակա միջավայրի և կենդանի օրգանիզմների վրա: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու ռադիոակտիվ դաշտերի առանձնահատկությունները, կիրառելիության ոլորտները, 2. պարզաբանելու ժամանակի ընթացքում ռադիոակտիվ դաշտերի փոփոխությունները, 3. բացատրելու այդ փոփոխությունների պատճառները և դրանց ազդեցությունը շրջակա միջավայրի վրա, 4. ձևակերպելու ուսումնասիրությունների արդյունքների ճշտության տոկոսը՝ հենվելով տեսական դրույթների վրա, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 5. կիրառելու համապատասխան դաշտային աշխատանքների մեթոդիկա և տեխնիկա, 6. ինքնուրույնաբար մշակելու և մեկնաբանելու ստացված դաշտային տվյալները: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 7. վերլուծելու մասնագիտական փաստերն ու տեղեկատվությունը կոնկրետ խնդիրների լուծման ժամանակ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել միջուկային երկրաֆիզիկական մեթոդների տեսական հիմունքներին ու դրանց կիրառման առանձնահատկություններին,
· ձևավորել հմտություններ ՀՀ տարածքի ռադիոակտիվ դաշտի ինտենսիվության բաշխմանը տարբեր ռեգիոններում, ինչպես նաև ռադիոակտիվ դաշտերի փոփոխության ազդեցությանը շրջակա միջավայրի և կենդանի օրգանիզմների վրա: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· հանձնարարված մասնագիտական գրականության ընթերցում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր ինքնուրույն աշխատանք 6 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից մեկը գրավոր է, մյուսը՝ բանավոր. յուրաքանչյուրը՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Միավորի քայլը 0,5: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Օգտակար հանածոների որոնման և հետախուզման ռադիոմետրական մեթոդների ընդհանուր դասակարգումը: Լեռնային ապարների ռադիոակտիվության որոշման ժամանակակից ռադիոմետրիական սարքեր: Նեյտրոնային գամմա հանույթ, գամմա-բետտա հանույթ: Ռադիոչափական հանույթի կիրառումը նավթային երկրաբանության մեջ: Էմանացիոն հանույթ: Ռադիոակտիվ դաշտերի մշտադիտարկումներ և ստացվասծ տվյալների մեկնաբանում:
|
||
0905 | Երկրաֆիզիկական համալիր մեթոդների կիրառումը հորատանցքերում | 6 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2ժամ գործ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ16
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնելու հորատանցքերի երկրաբանական կառուցվածքին և տեխնիկական վիճակին վերաբերող հարցերի պարզաբանմանը, հորատանցքային երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկային ու տեխնիկային,
· ձևավորելու հմտություններ հորատանցքերում կատարված երկրաֆիզիկական չափումների արդյունքների համակարգչային մշակման և մեկնաբանման համար: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու հորատանցքային երկրաֆիզիկայի տարբեր մոդիֆիկացիաների կիրառելիության և ապարների պետրոֆիզիկական բնութագրերի փոխադարձ կապի առանձնահատկությունները, մեթոդի տեսական հիմունքները, 2. հիմնավորելու հորատանցքային երկրաֆիզիկական տվյալ մեթոդի ընտրությունը պայմանավորված միջավայրի ապարների համապատասխան ֆիզիկական հատկությունների դիֆենցվածությամբ, 3. բացատրելու գրանցված փոփոխությունների պատճառները և երկրաբանական կտրվածք կազմելու սկզբունքները, 4. հիմնավորելու ուսումնասիրությունների արդյունքների ճշտությունը, հենվելով ստուգող չափումների և վիճակագրական վերլուծությունների վրա, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 5. կիրառելու համապատասխան դաշտային աշխատանքների մեթոդիկա և տեխնիկա առաջադրված խնդիրների ուսումնասիրման նպատակով, 6. օգտագործելու ժամանակակից համակարգչային մասնագիտական ծրագրերը` համապատասխան քարտեզներ և գրաֆիկներ կազմելու նպատակով, 7. իրականացնելու ստացված տվյալների մշակում և մեկնաբանում, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 8. կիրառելու նշված մեթոդները դաշտային և լաբորատոր աշխատանքների ընթացքում, 9. պատրաստելու հաշվետվություններ և զեկուցումներ, 10. նախաձեռնելու և առաջ քաշելու նոր խնդիրներ, տալու լուծման համար մեթոդների արդյունավետ համալիրներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնելու հորատանցքերի երկրաբանական կառուցվածքին և տեխնիկական վիճակին վերաբերող հարցերի պարզաբանմանը, հորատանցքային երկրաֆիզիկական հետազոտությունների մեթոդիկային ու տեխնիկային,
· ձևավորելու հմտություններ հորատանցքերում կատարված երկրաֆիզիկական չափումների արդյունքների համակարգչային մշակման և մեկնաբանման համար: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն,
գործնական և սեմինար աշխատանքներ կատարում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կիրառական երկրաֆիզիկա: Հորատանցքերի տեխնիկական վիճակի ուսումնասիրությունը՝ հորատանցքի տրամագծի որոշումը, հորատանցքի առանցքի թեքության որոշումը (ինկլինոմետրիա) և այլն: Ռադիոակտիվ հանքավայրերի որոնման և հետախուզման հորատանցքային ռադիոմետրական մեթոդների համալիրի ընտրությունը: Լեռնային ապարների ռադիոակտիվության որոշման ժամանակակից լաբորատոր ռադիոչափական մեթոդներ: Հորատանցքերում շերտերի կամ ապարների պետրոֆիզիկական բնութագրերի որոշման համար հորատանցքային երկրաֆիզիկական մեթոդներ: Նավթի, գազի հորատանցքերի ուսումնասիրությունների համալիր երկրաֆիզիկական մեթոդներով:
|
||
0905 | Երկրաֆիզիկական մեթոդների կոմպլեքսավորում | 6 |
3- րդ` աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ
2 ժամ դաս., 2 ժամ գործն.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ16
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ ընտրելու համապատասխան երկրաֆիզիկական մեթոդների համալիրը հանքային, ինժեներական և ջրաերկրաբանական խնդիրների լուծման համար:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու երկրաֆիզիկական մեթոդների տեսական հիմքերը, 2. լուսաբանելու դաշտային և լաբորատոր պայմաններում ստացված տվյալների կապը, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. իրականացնելու ուսումնասիրություններ երկրաֆիզիկական մեթոդների արդյունավետ համալիրի կիրառմամբ, 4. որոշելու երկրաֆիզիկական մեթոդների արդյունավետ համալիրը, 5. մշակելու և մեկնաբանելու երկրաֆիզիկական ուսումնասիրությունների արդյունքները, 6. տիրապետելու երկրաֆիզիկական մասնագիտական ծրագրչերին, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 7. ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, 8. ընդհանրացնելու քանակական և որակական մեկնաբանությունների արդյունքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին մոտ ձևավորել գիտելիքներ և հմտություններ ընտրելու համապատասխան երկրաֆիզիկական մեթոդների համալիրը հանքային, ինժեներական և ջրաերկրաբանական խնդիրների լուծման համար:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություն,
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Կոմպլեքսավորման հիմնական հասկացությունները, ուսումնասիրությունների փուլերը, մասշտաբները և երկրաֆիզիկական մեթոդների ընդհանուր դասակարգումը: Ֆիզիկա-երկրաբանական մոդելավորում, մոդելների կազմում: Երկրաֆիզիկական տվյալների համալիր մշակում: Կոմպլեքս վերլուծության և կոմպլեքս (համալիր) մեկնաբանության խնդիրները: Երկրաֆիզիկական տվյալների համալիր մեկնաբանման քանակական մեթոդներ: Երկրաֆիզիկական մեթոդների համալիրի կիրառումը տարբեր երկրաբանական խնդիրների լուծման նպատակով (խնդիրների դրվածքը, լուծման եղանակները և նրանց գործնական ստուգումները): Երկրաֆիզիկական մեթոդների կիրառումը տարբեր երկրաբանական ուսումնասիրությունների նպատակով: Ժամանակակից տեխնոլոգիաների կիրառումը երկրաֆիզիկական տվյալների համալիրի մշակման և մեկնաբանման նպատակով:
|
||
0905 | Կիրառական սեյսմալոգիա | 6 |
3- րդ` աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործն.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ16
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնելու սեյսմալոգիայի տեսական հիմունքներին,
· փոխանցելու գիտելիքներ այդ մեթոդների ընտրության և գործնական առանձնահատկությունների մասին, · ձևավորելու հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն.
1. ներկայացնելու սեյսմալոգիայի տեսական հիմքերը, 2. ձևավորելու հմտություներ կիրառելու ժամանակակից տեխնիկա, բ) գործնական մասնագիտական կարողություններ. 3. ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ մշակելու և մեկնաբանելու ստացված տվյալները, 4. կազմելու քարտեզագրական և գրաֆիկական սեյսմալոգիական նյութեր, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան). 5. վերլուծելու առաջադրված խնդիրները և առաջարկելու դրանց գործնական ներդրման, 6. պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնելու սեյսմալոգիայի տեսական հիմունքներին,
· փոխանցելու գիտելիքներ այդ մեթոդների ընտրության և գործնական առանձնահատկությունների մասին, · ձևավորելու հմտություններ ժամանակակից սարքավորումներով իրականացնելու դաշտային աշխատանքներ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
դասախոսություն,
ռեֆերատների զեկուցում և գիտական բանավեճերի կազմակերպում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սեյսմիկ շրջանացման և միկրոշրջանացման հիմնախնդիրները: Ուժեղ երկրաշարժերի կանխատեսման հիմնախնդիրները: Պատմական երկրաշարժերի ուսումնասիրության մեթոդիկան: Ընթացիկ սեյսմիկ ռեժիմի և հնարավոր մաքսիմալ սեյսմիկ վտանգի գնահատումը: Երկրաշարժերի մշակման ժամանակակից մեթոդները: Սեյսմակայուն շինարարության հիմնախնդիրները: Մակրոսեյսմիկ նյութերի վերլուծության կիրառմամբ ՀՀտարածքի պատմական ժամանակահատվածի որևէ ուժեղ երկրաշարժի էպիկենտրոնային գոտու ինտենսիվության իզոսեյստերի քարտեզի կազմում, ցնցման բնութագրերի որոշում: ՀՀ տարածքի երկրաշարժերի գործիքային գրանցումների պարամետրիկ կատալոգների կիրառմամբ որևէ տարածաշրջանի ու ժամանակահատվածի համար սեյսմիկ ռեժիմի տվյալների բազայի կազմում և հիմնական բնութագրերի օրինաչափությունների վերլուծություն:
|
||
0905 | ՀՀ ջրաերկրաբանություն | 6 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
2 ժամ դաս., 2 ժամ գործն.
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0905/Մ16
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին ներկայացնել ՀՀ տարածքում ստորերկրյա ջրերի ձևավորման, տեղափոխման և կուտակման պայմաններին: Ուսանողները կծանոթանան ՀՀ հիմնական գետավազաններին, դրանց երկրաբանական կառուցվածքին, ապարների ֆիլտրացիոն հատկություններին, որոնցով էլ պայմանավորված է ստորերկրյա ջրերի ձևավորումը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնելու ՀՀ երկրաձևաբանությունը, լեռնագրությունը, տարբեր շրջանների երկրաբանական-ջրաերկրաբանական կառուցվածքը 2. ներկայացնելու ՀՀ ջրաերկրաբանական շրջանացման սկզբմունքները 3. բացատրելու ՀՀ տարբեր շրջանների ստորերկրյա ջրերի ձևավորման առանձնահատկությունները և օգտագործման հեռանկարները բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. օգտվելու ուոսւմնասիրվող տարածքի վերաբերյալ նախկինում կատարված աշխատանքներից, 5. մեկնաբանելու ՀՀ ջրավազանների ջրաերկրաբանական պայմանների առանձնահատկությունները 6. համադրելու տարբեր հեղինակների կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 7. օգտվելու տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (հանրապետական երկրաբանական ֆոնդի հաշվետվություններ) 8. վերլուծելու փաստեր և կատարելու հետևություններ, 9. կիրառելու ձեռք բերված տեսական գիտելիքները գործնական աշխատանքներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին ներկայացնել ՀՀ տարածքում ստորերկրյա ջրերի ձևավորման, տեղափոխման և կուտակման պայմաններին: Ուսանողները կծանոթանան ՀՀ հիմնական գետավազաններին, դրանց երկրաբանական կառուցվածքին, ապարների ֆիլտրացիոն հատկություններին, որոնցով էլ պայմանավորված է ստորերկրյա ջրերի ձևավորումը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Դասախոսություն
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
գնահատման բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 4 միավոր, եզրափակիչ քննություն 8 միավոր: Նախատեսված 2 ընթացիկ քննություններից առաջինը գրավոր է՝ 4 միավոր առավելագույն արժեքով, իսկ երկրորդը ներկայացաված հետազոտական բաղադրիչի հիման վրա՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր: Միավորների քայլը 0.5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· ՀՀ ջրաերկրաբանական շրջանացման սկզբունքները` մարզեր և շրջաններ,
· ՀՀ հյուսիսային ծալքավոր, ծալքավոր-բեկորային լեռների մարզ, · ՀՀ Կենտրոնական հրաբխային մարզ, · Հարավային ծալքավոր, ծալքավոր բեկորային լեռների մարզ՝ ա) ընդհանուր տեղեկություններ, բ) Որոտանի ավազանի քաղցրահամ և հանքային թերմալ ջրեր, · ՀՀ միջլեռնային գոգավորությունների հիդրոերկրաբանական պայմաները ա) Արարատյան գոգավորություն, բ) Սևանի գոգավորություն, գ) Վերին Ախուրյանի և Շիրակի գոգավորություն, · ՀՀ ստորերկրյա ջրերի ռեսուրսները և շահագործական պաշարները, · ՀՀ ստորերկրյա ջրերի ռեժիմը |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0905 | Գիտական սեմինար | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 շաբ.
2ժամ սեմիանար
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/ՄՀ18
1. Դասընթացի նպատակ
կատարելագործել մասնագիտական դաշտում հետազոտություն կատարելու կարողությունները և հմտությունները
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ներկայացնել երկրաբանության բնագավառն ուսումնասիրելու համար անհրաժեշտ գիտամեթոդաբանական հիմքերը, 2. քննարկել երկրաբանության բնագավառն ուսումնասիրելու համար անհրաժեշտ և կիրառվող մեթոդները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կատարել ինքնուրույն հետազոտություններ , 4. գրել գիտական աշխատանքներ՝ հոդվածներ, թեզիսներ, մագիստրոսական թեզ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 5. գնահատել մասնագիտական գիտահետազոտական աշխատանքներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
կատարելագործել մասնագիտական դաշտում հետազոտություն կատարելու կարողությունները և հմտությունները
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն (ավանդական և ինտերակտիվ, հարց ու պատասխաններ, մտագրոհներ),
2. խմբային աշխատանքներ և քննարկումներ, 3. հետազոտական/ գործնական աշխատանքների կատարում, 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքը բանավոր է։ Այն անց է կացվում տրված հարցաշարով կամ հետազոտական ինքնուրույն աշխատանքի ներկայացմամբ՝ առանց գնահատկանի։
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0905 | Մասնագիտական պրակտիա | 6 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
6 շաբ.
Արտադրական պրակտիկա-6շ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/ՄՀ19
1. Դասընթացի նպատակ
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական միջավայրում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
· ամրապնդելու ուսումնառության ընթացքում երկրաբանության ոլորտում ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները և գործնական կարողությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
բ) գործնական մասնագիտական կարողություններ.
1. ինքնուրույնաբար ընտրելու երկրաբանա-երկրաֆիզիկական կան տարբեր տիպի ուսումնասիրությունների, որոնողական և հետախուզական աշխատանքների մեթոդների արդյունավետ համալիրը, կիրառվող տեխնիկական միջոցները, դաշտային և լաբորատոր նյութի հավաքագրման, մշակման, վերլուծության և ներկայացման մեթոդները, 2. կազմելու և կառուցելու տարբեր տիպի (մասշտաբի) երկրաբանական, շերտագրական, կառուցվածքային, տեկտոնական, ճարտարագիտաերկրաբանական, ջրաերկրաբանական, երկրաֆիզիկական, և այլ բնույթի քարտեզներ, կտրվածքներ և այլն, 3. ինքնուրույն իրականացնելու դաշտային երկրաբանա-երկրաֆիզիկական ուսումնասիրություններ և լաբորատոր հետազոտություններ, 4. համակողմանիորեն վերլուծելու հետազոտվող տարածքի երկրաբանական կառուցվածքը, երկրաֆիզիկական, տեկտոնական, կառուցվածքային, ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական բնութագրերը, 5. վերլուծելու առկա տեղեկատվությունը և գտնելու խնդիրների լուծման արդյունավետ ուղիները, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 6. կիրառելու ձեռքբերած գիտելիքները, քանակական տվյալներից անելու որակական եզրահանգումներ, առաջադրելու և զարգացնելու նոր գաղափարներ, 7. բացահայտելու իր կարիերայի հնարավորությունները հետագա ուսումնառության ուղիները որոշելու համար, 8. աշխատելու ինքնուրույն և/կամ թիմով, պահպանելու էթիկայի նորմերը և աշխատանքային անվտանգության կանոնները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնելու ուսանողների մասնագիտական հմտությունները և փորձառությունը, ինչպես նաև մասնագիտական միջավայրում ինքնուրույն աշխատելու կարողությունները,
· ամրապնդելու ուսումնառության ընթացքում երկրաբանության ոլորտում ուսանողների ձեռք բերած տեսական գիտելիքները և գործնական կարողությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դաշտային քարտեզագրման, փաստագրման և նմուշների հավաքագրման աշխատանքներ,
· բնական և մերկացումներում ապարների տեղադրման էլեմենտների չափումներ, ինքնուրույն և թիմային աշխատանք, · երկրաբանական քարտեզների, կտրվածքների կազմում, հաշվետվության կազմում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով: Պրակտիկայի ավարտին, պրակտիկային մասնակցած և ծրագրով նախատեսված առաջադրանքները կատարած ուսանողը ներկայացնում է իր դաշտային գրքույկը (պրակտիկայի օրագիրը) և ավարտուն հաշվետվությունը: Ստուգարքը նշանակվում է հաշվետվության պաշտպանության հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Երկրաֆիզիկական աշխատանքներ, ինժեներաերկրաբանական աշխատանքներ, ջրաերկրաբանական աշխատանքներ: Մասնագիտական (արտադրական) պրակտիկաները կազմակերպվում են ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտում, Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտում, պետական կառավարման մարմինների՝ ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ Շրջակա միջավայրի, ՀՀ Արտակարգ իրավիճակների (ՍՊԾ Գառնու երկրաֆիզիկական դիտակայան) և այլ նախարարությունների համապատասխան ստորաբաժանումներում, նախագծային-շինարարական կազմակերպություններում (Հայնախագիծ, Հայգյուղնախագիծ, Հայջրնախագիծ, Հայէներգանախագիծ), բիզնես ոլորտում:
|
||
0905 | Մագիստրոսական թեզ | 24 |
4-րդ՝ գարնանային կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0905/ՄՀ20
1. Դասընթացի նպատակ
Ուսումնառության ընթացքում ստացած տեսական և գործնական գիտելիքների ու հմտությունների կիրառում և հրապարակային պաշտպանություն:
2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. ինքնուրույն հետազոտական աշխատանքի կատարում 2. մասնագիտական գիտելիքների կիրառում գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. ցուցադրական նյութի ներկայացում 5. աշխատանքի հրապարակային պաշտպանություն 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսումնառության ընթացքում ստացած տեսական և գործնական գիտելիքների ու հմտությունների կիրառում և հրապարակային պաշտպանություն:
4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Թեզը գնահատվում է ըստ <<ԵՊՀ հիմնադրամում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման>> կարգի՝ առավելագույնը 20 միավոր:
5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |