Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
054101.03.7 - Երկրաբանություն
Մասնագիտացումը՝
054101.03.7 - Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն
Շնորհվող որակավորումը՝
Երկրաբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
«Ընդունելությունը կատարվում է ըստ «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունման կարգ»-ի (հաստատված ԵՊՀ ԳԽ 2022թ. մայիսի 26-ի N9/2 որոշմամբ)»
2. Ծրագրի նպատակները
Ծրագրի նպատակն է՝ պատրաստել բարձր որակավորմամբ, մրցունակ և աշխատաշուկայում պահանջարկ ունեցող մասնագետներ ՀՀ և միջազգային երկրաբանական՝ երկրաֆիզիկայի, ջրաերկրաբանության և ճարտարագիտական երկրաբանության ոլորտներում աշխատելու համար: Հմուտ երկրաֆիզիկ, ջրաերկրաբան և ճարտարագետ-երկրաբան մագիստրոսները ծանոթ կլինեն մասնագիտության տեսական հիմունքներին, համապատասխան բնագավառներում կլուծեն իրենց առաջադրված խնդիրները, կկարողանան կատարել հետազոտական աշխատանքներ, կազմել նախագծեր, կազմակերպել և ղեկավարել դաշտային աշխատանքներ, կատարել դաշտային նյութի վերլուծություն և տալ համապատասխան եզրակացություն:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ճանաչելու երկրաֆիզիկական, ճարտարագիտաերկրաբանական և ջրաերկրաբանական ուսումնասիրությունների մեթոդների տեսական հիմունքները:
- ընտրելու տարբեր երկրաբանական խնդիրների (կառուցվածքային, հանքային, ջրաերկրաբանական, ճարտարագիտաերկրաբանական, հորատանցքային, էկոլոգիական) լուծման մեթոդաբանությանը:
- հիմնավորելու ֆիզիկա-երկրաբանական մոդելների կազմման դաշտային ուսումնասիրությունների արդյունավետ համալիրի ընտրման սկզբունքները:
- գրանցելու դաշտային և լաբորատոր պայմաններում օգտագործվող ժամանակակից սարքերով և սարքավորումներով ստացված ուսումնասիրությունների արդյունքները:
- ստացված տվյալների համակարգչային մշակմամբ կառուցելու քարտեզներ և գրաֆիկական նյութեր:
- ներկայացնելու գիտահետազոտական և արտադրական աշխատանքների ծրագրեր, նախահաշիվներ և ավարտական հաշվետվություններ:
- հիմնավորելու երկրաբանական բնույթի մրցութային և բիզնես ուղվածություն ունեցող գիտաարտադրական ուսումնասիրությունների համալիրում երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական մեթոդների կիրառման անհրաժեշտությունը և արդյունավետությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- ընտրելու առաջադրված երկրաբանական խնդրի գործնական լուծման և տնտեսապես արդյունավետ երկրաֆիզիկական, ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական մեթոդների կիրառման համալիր:
- գործնականում հետազոտելու երկրաբանական բազմաբնույթ խնդիրներ, կատարելու կարճաժամկետ կանխատեսումներ, համակարգչային ծրագրերի կիրառմամբ կառուցելու ապրիոր և դինամիկ ֆիզիկա - երկրաբանական մոդելներ:
- կիրառելու և օգտվելու դինամիկ Web էջերից`քարտեզագրական և գրաֆիկական նյութերի կազմման նպատակով, ստեղծելու տվյալների բազաներ և կարողանալու դրանք կիրառել հետազոտություններում:
- գործնականում իրականացնելու երկրաֆիզիկական համալիր ուսումնասիրություններ` ջրաերկրաբանական և ճարտարագիտաերկրաբանական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:
- դաշտային և կամերալ աշխատանքների ընթացքում ցուցաբերելու որպես բարձր որակավորում ունեցող խմբի անդամ, և խմբի ապագա ղեկավար:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- սինթեզելու տարաբնույթ փաստեր և վիճակագրական տվյալներ:
- ընդհանրացնելու քանակական և որակական մեկնաբանությունների արդյունքները:
- առաջարկելու և զարգացնելու նոր գաղափարներ:
- մշակելու և կազմելու նախագծեր:
- եզրահանգումներ անելու, պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտու-թյունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
4. Գնահատման ձևերը
Դասընթացներն ըստ գնահատման ձևի բաժանվում են 4 խմբի՝
1. եզրափակիչ գնահատումով,
2. առանց եզրափակիչ գնահատման,
3. առանց ընթացիկ քննությունների գնահատման,
4. ստուգարքային:
Կրթական մոդուլները, որոնք վերջանում են եզրափակիչ գնահատմամբ.
2 ընթացիկ քննություն՝ 4-ական միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 4 միավոր
եզրափակիչ քննություն՝ 8 միավոր:
Կրթական մոդուլները, որոնք վերջանում են առանց եզրափակիչ գնահատման.
2 ընթացիկ քննություններ 4-ական միավոր,
ընթացիկ ստուգումներ 6 միավոր,
ինքնուրույն աշխատանք 6 միավոր:
Կրթական մոդուլները, որոնք վերջանում են առանց ընթացիկ քննությունների գնահատման.
ընթացիկ ստուգումներ՝ 6 միավոր,
ինքնուրույն աշխատանք՝ 6 միավոր
եզրափակիչ քննություն՝ 8 միավոր:
Կրթական մոդուլները, որոնք վերջանում են ստուգարքով.
բանավոր հարցումներ:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Երկրաֆիզիկա, ջրաերկրաբանություն և ճարտարագիտական երկրաբանություն» ծրագրի մագիստրոս շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել հետևյալ ոլորտներում`
Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություններում, Քաղաքաշինության կոմիտեում, Ակադեմիական և ենթակա գիտահետազոտական կազմակերպություններում` կապված երկրաբանական խնդիրների լուծման հետ, Երկրաբանական, երկրաբանահետախուզական, լեռնահանքային կազմակերպություններում, որոնք իրականացնում են միներալային հումքի որոնում, հետախուզում և կորզում: Կազմակերպություններում, որոնք իրականացնում են ճարտարագիտաերկրաբանական, ջրաերկրաբանական տեխնածին, հնէաբանական և գեոէկոլոգիական խնդիրներ` կապված շրջակա միջավայրի մոնիթորինգի հետ: Բարձրագույն և միջնակարգ ուսումնական հաստատություններ և այլն:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Կրթական վերջնարդյունքների ձեռք բերման համար առկա են տպագիր, էլեկտրոնային, համացանցային մասնագիտական ձեռնարկներ և նյութեր (ԱՄՆ Բնության Պահպանության Գործակալության (EPA) ռեսուրսները, Եվրամիության շրջանակային դիրեկտիվներ՝ Directive 2000/60/EC of the European Parliament and of the council of 23 october 2000), ժամանակակից սարքերով և սարքավորումներով հագեցած ուսումնական լաբորատորիաներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Պետական կրթական չափորոշիչ «Երկրաբանություն» մասնագիտությամբ: Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի և այլ առաջատար բուհերի ուսումնական ծրագրեր:
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Ընդհանրական կարողություններ.
Դասավանդման/մանկավարժական՝
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություններ,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն,
· ակտիվ ուսուցման տեխնիկական կիրառման կարողություն:
Հետազոտական՝
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն:
Հաղորդակցման՝
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու միջոցով հետազոտական հետաքրքրություններ առաջացնելու հմտություն,
· տեսական և փորձարարական հետազոտության արդյունքները ներկայացնելու, վերլուծության ենթարկելու և ընդհանրացնելու կարողություն,
· աշխատանքային խմբում աշխատելու, խմբի անդամների հետ բարձր մակարդակով հաղորդակցվելու հմտություններ:
ՏՀՏ կիրառություն՝
· համակարգչային մասնագիտական ծրագրերի կիրառման հմտություններ
· ցուցադրական նյութի պատրաստման և ներկայացման կարողություններ:
Այլ կարողություններ՝
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
ժամանակային ռեսուսների պլանավորման և կառավարման կարողություն:
Մասնագիտական կարողություններ
· Ֆիզիկա-երկրաբանական, երկրաֆիզիկական, ջրաերկրադինամիկական մոդելների կազմման կարողություններ,
· դաշտային և լաբորատոր սարքավորումների հետ աշխատելու, ինչպես նաև ստացված արդյունքները մշակելու կարողություններ,
· գիտահետազոտական և արտադրական աշխատանքների իրականացման, հետազոտությունների արդյունավետ մեթոդիկայի ընտրության, հետազոտության արդյունքները հաշվետվությունների ձևով ներկայացման կարողություններ:
Ընդհանուր պահանջներ՝
· գիտական աստիճանի կամ կոչման առկայություն,
· վերջին հինգ տարում առնվազն 3 գիտական կամ մեթոդական աշխատանքի հրատարակությունների առկայություն,
· պրակտիկ մասնագիտական /ցանկալի է դասավանդում բակալավրիատում/ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ:
Այլ պահանջներ՝
· օտար լեզվի իմացություն,
երկրաֆիզիկայի, ջրաերկրաբանության, ճարտարագիտական երկրաբանության բնագավառներում հետազոտական հետաքրքրությունների առկայություն:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Բացի Աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետից, ՀՀ-ում գոյություն չունի որևիցե բուհ, որտեղ պատրաստվեն երկրաֆիզիկոսներ, ճարտարագետ-երկրաբաններ և ջրաերկրաբաններ: Մասնագետներ պատրաստելու համար առկա է անհրաժեշտ երկրաֆիզիկական և գեոտեխնիկական ժամանակակից լաբորատոր բազա՝ հագեցած ժամանակակից սարքավորումներով: