ՕՀՀ երկրաբանություն և հետախուզում
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ընդունելության պահանջները
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի: Հարցաշարը տեղադրված է «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կկարողանան աշխատել օգտակար հանածոների հանքավայրերի որոնման, հետախուզման և արդյունահանման բնագավառում:
Առավելությունները
Ուսանողները մասնագիտական պրակտիկա են անցնում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, ՀՀ շրջակա միջավայրի նախարարություններում, ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտում, ՀՀ մարզպետարաններում, ՀՀ ընդերքօգտագործող մի շարք ձեռնարկություններում:
Կարիերայի հնարավորությունները
Ծրագրի ավարտին շրջանավարտներն ունակ կլինեն համակողմանիորեն տիրապետելու հետազոտման երկրաբանակառուցվածքային մեթոդներին, մակերևութային և ստորգետնյա քարտեզագրման հիմունքներին, կատարեն լեռնային փորվածքների և հորատանցքերի փաստագրում և նմուշարկում, դրանց հիման վրա արդյունքների մշակում և ամփոփում սկզբունքները, որոշելու որոնողական և հետախուզական աշխատանքների նկատմամբ ներկայացվող պահանջների համալիրի ընտրությունը, աշխատանքների հիմնավորումը և նախագծումը, օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային ռեսուրսների ուրվագծման, հաշվարկման ու գնահատման եղանակները, որոշելու մետաղական ու ոչ մետաղական և տեխնածին հանքավայրերի արդյունաբերական տիպերը, դրանց հիման վրա երկրաբանահետախուզական նպատակներով մոդելավորելու հանքավայրի կառուցվածքը: Նրանք ունակ կլինեն կատարելու հանքավային օբյեկտների երկրաբանատնտեսագիտական գնահատում արդյունաբերական նշանակության և արդյունահանման նպատակով, բնութագրելու և մեկնաբանելու տարածաշրջանների հանքահումքային հենքը, պարզաբանելու նրա ներուժը, ընդերքօգտագործման նկատմամբ ներկայացվող բնապահպանական պահանջների համալիրը՝ տիրապետելով ընդերքօգտագործման իրավագիտական հիմունքներին, հարկավորման սկզբունքներին, երկրաբանահետախուզական և արդյունահանող ձեռնարկությունների մենեջմենթի առանձնահատկություններին:
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ` ashxarh@ysu.am
Կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Ռ․ Մովսեսյան՝ rubmov@ysu.am