Կրթական ծրագրի տևողությունը 2 տարի է, ուսման վարձը՝ 500 000 ՀՀ դրամ։
Ընդունելության քննությունն անցկացվում է բանավոր՝ ըստ ընդունելության քննության համար նախատեսված հարցաշարի:
ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱՇԱՐ
Երկրաքիմիա, միներալոգիա, պետրոգրաֆիա
- Երկրի ձևը և կառուցվածքը, Երկրի կառուցվածքային միավորները
- Ակտիվ և պասիվ ցամաքային ծայրամասեր
- Պլատֆորմներ և ծալքավոր մարզեր. դրանց մետաղածնությունը
- Երկրաբանական ժամանակագրություն, ընդհանուր (միջազգային) շերտագրական սանդղակ, ՀՀ երկրաբանական քարտեզ (1:500000)
- Բյուրեղները և նրանց ագրեգատները, միներալների ձևաբանությունը, միներալների ֆիզիկական հատկությունները, նրանց նշանակությունը միներալների որոշման գործում
- Մագմատիկ հալոցքներ և բյուրեղային դիֆերենցում, մագմայից միներալների բյուրեղացման հաջորդականությունը և ռեակցիոն երկու շարքերը՝ ըստ Նորման Բոուենի
- Մագմատիկ ապարների դասակարգումը՝ ըստ քիմիական կապի. հիմնային և գերհիմնային ապարներ
- Թթու և միջին կազմի ապարներ. տեսակները, տարածումը, միներալային կազմը և տեղադրման ձևաբանությունը
- Մետամորֆիզմ և նրա տիպերը, մետամորֆային ապարների միներալային կազմը, ստրուկտուրաները և տեքստուրաները
- Քիմիական տարրերի տարածումը երկրակեղևում, հասկացություն քիմիական տարրերի կլարկների, մինիմալ պարունակությունների և երկրաքիմիական ֆոնի մասին. կլարկների որոշման սկզբունքները և դրանցից բխող հիմնահարցերը
- Քիմիական տարրերի միգրացիայի արտաքին և ներքին գործոնները, միգրացիայի նշանակությունը երկրաքիմիական պսակների առաջացման գործում. առաջնային և երկրորդային երկարաքիմիական պսակներ, քիմիական տարրերի տեղաբաշխման օրինաչափությունները երկրաքիմիական առաջնային և երկրորդային պսակներում
- Ներծին հանքավայրեր. նրանց առաջացման երկրաբանական և ֆիզիկաքիմիական պայմանները
- Արտածին հանքավայրեր. նրանց առաջացման երկրաբանական և ֆիզիկաքիմիական պայմանները
- ՀՀ տարածքի մետաղածնական շրջանացումը. մետաղածին գոտիներ, հանքային շրջաններ և մետաղածնական դարաշրջաններ
- ՀՀ հիմնական մետաղական և ոչ մետաղական հանքային ֆորմացիաները
- Երկրաբանական քարտեզների տիպերն ու տեսակները, շերտագրական սյունակ, կտրվածքներ, պայմանական նշաններ, ապարների տեղադրման էլեմենտները, աններդաշնակություններ, նրանց տիպերն ու առանձնացման սկզբունքները
- Ծալքավոր և գծային կառույցներ. առաջացման պայմանները և տարատեսակները
- Օգտակար հանածոների որոնումների մեթոդները
- Հետախուզման սկզբունքները և մեթոդները
- Օգտակար հանածոների պաշարների և կանխատեսումային ռեսուրսների կարգերը, օգտակար հանածոների արդյունաբերական խմբավորումը. հաշվեկշռային և արտահաշվեկշռային պաշարներ
- Նմուշարկման տեսակները և նմուշների վերցման եղանակները. նմուշարկման պրոցեսի փուլերը, նմուշների մշակումը
- Հանքային օբյեկտների մոդելների նպատակը և տեսակները, երկրաբանական մոդելների բնութագրերը
- Հանքային մարմինների ձևերը
- Հանքային մարմիններում օգտակար բաղադրիչների բաշխման բնույթը, հանքային մարմինների եզրագծման եղանակները
- Երկրաքիմիական առաջնային և երկրորդային պսակները
- Հանքավայրերի ջրաերկրաքիմիական, կենսաերկրաքիմիական և աէրոքիմիական պսակների ուսումնասիրումը
- Մագմատիկ և պեգմատիտային հանքավայրեր, կարբոնատիտներ
- Սկառնային, հիդրոթերմալ և էքսհալացիոն հանքավայրեր
- Հողմնահարման և մնացորդային հանքավայրեր
- Նստվածքային և մետամորֆային հանքավայրեր
- Մետամորֆիզմի տեսակները, ֆացիանները, միներալային կազմը, մետամորֆիզմի հետ կապված օգտակար հանածոները
ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
- Բալասանյան Ս. Ի., Երկրաքիմիա, Երևան, ԵՊՀ հրատ., 1990:
- Ջրբաշյան Ռ. Տ., Հրաբխագիտության հիմունքները և Հայաստանի նորագույն հրաբխականությունը, Երևան, 2013, 124 էջ:
- Վարդապետյան Բ. Ս., Օգտակար հանածոների հանքավայրերի որոնում և հետախուզում, Երևան, ԵՊՀ հրատ., 1987:
- Авдонин и др., Месторождения металлических полезных ископаемых, Москва 2005, 720 с.
- Авдонин и др., Поиск и разведка месторождений полезных ископаемых, Москва 2007, 540 с.
- Бетехтин А. Г., Курс минералогии. М., КДУ, 2007.
- Булах А. Г., Кривовичев В. Г., Золотарев А. А., Общая минералогия, СПб, 2008.
- Корасков А. К., Структурная геология, Москва, 2009, 328 с.Михайлов А. Е., Структурная геология и геологическое картирование, Москва, 1984 г., 464 стр.
- Сазонов А. М., Петрография и петрология метаморфических и метасоматических пород: учеб./, Красноярск: Сибирский федеральный ун-т; ин-т цв. Металлов и золота, 2007, 324 с.
- Смирнов В. И., Геология полезных ископаемых. (Учебник). - М.: Недра, 1989, 326 с.
Հետադարձ կապի էլեկտրոնային հասցեներ՝
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ` ashxarh@ysu.am
Կրթական ծրագրի ղեկավար, դոցենտ Ռ․ Մովսեսյան՝ rubmov@ysu.am