Աշխարհագրություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Բակալավրի կրթական ծրագրով III կուրսից առանձնացվում են երեք մասնագիտացումներ` ֆիզիկական աշխարհագրություն, ջրաօդերևութաբանություն, սոցիալ-տնտեսական աշխարհագրություն:
Ընդունելության պահանջները
«Աշխարհագրություն» կրթական ծրագրով բարձրագույն կրթություն ստանալու համար դիմորդն ընդունելության քննություններ է հանձնում «Աշխարհագրություն» և «Մաթեմատիկա» կամ «Ֆիզիկա» առարկաներից:
Ծրագրի նպատակը
Կրթական ծրագրի նպատակն է պատրաստել «Աշխարհագրություն» մասնագիտության գծով անհրաժեշտ գիտելիքներով, կարողություններով ու հմտություններով օժտված մասնագետներ տնտեսության համապատասխան ոլորտներում աշխատելու համար՝ տալով աշխարհագրագետ բակալավրի, աշխարհագրագետ մագիստրոսի և աշխարհագրագետ ուսուցչի որակավորում: Շրջանավարտների համար հնարավորություն է ստեղծվում աշխատելու տարբեր գերատեսչություններում և կրթության ոլորտում, տրամադրվում են կայուն գիտելիքներ աշխարհագրական թաղանթի ոլորտների (քարոլորտ, ջրոլորտ, մթնոլորտ, կենսոլորտ, մարդոլորտ) և դրանցում ընթացող ֆիզիկաաշխարհագրական ու հասարակական գործընթացների մասին, խոր և կայուն գիտելիքներ բնական և հասարակական երևույթների ընթացքի, «մարդ-բնություն» փոխհարաբերությունների և հասարակական կյանքի կայուն զարգացման գործընթացների մասին:
Առավելությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները, ունենալով մասնագիտական խոր և կայուն գիտելիքներ, գործնական-մասնագիտական հմտություններ և կարողություններ, ունակ կլինեն ծավալելու մասնագիտական և մանկավարժական ինքնուրույն գործունեություն:
Աշխատաշուկայում առկա է բարձր որակավորում ունեցող աշխարհագրագետի, ջրաբանի, օդերևութաբանի, լանդշաֆտագետի, բնագետի, լանդշաֆտի դիզայնի, ուրբանիստի պահանջարկ, և ծրագրի շրջանավարտների հնարավոր աշխատատեղեր կան բազային հիմնարկներում, կրթական հաստատություններում, հետազոտական և կառավարման կենտրոններում:
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի շրջանավարտները, ունենալով աշխատաշուկայի առկա պահանջներին համապատասխան գիտելիք և կարողություններ, կարող են աշխատել հետևյալ կառույցներում՝ ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն, «Հայպետհիդրոմետ» ծառայություն, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն, ՀՀ էկոնոմիկայի նախարարություն, ՀՀ ԿԳՄՍ նախարարություն, ուսումնական և կրթական հաստատություններ, տարածաշրջանային հետազոտական կենտրոններ, մարզպետարաններ, քաղաքապետարաններ, համայնքապետարաններ, ՊՈԱԿ-ներ:
Կոնտակտներ
ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ` ashxarh@ysu.am