Հնագիտություն և ազգագրություն
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագրի նպատակը
«Հնագիտություն և ազգագրություն» բակալավրի կրթական ծրագրի նպատակն է պատրաստել մասնագետներ, որոնք կունենան հիմնարար գիտելիքներ հնագիտության և ազգաբանության, վերջիններիս տեսության և մեթոդաբանության, հետազոտության ժամանակակից մեթոդների ու գործիքների վերաբերյալ, պատրաստել հայաստանյան և միջազգային կրթական և գիտական շուկաներում մրցունակ մասնագետներ, որոնք ունակ կլինեն կատարելու գիտահետազոտական և գիտապրակտիկ աշխատանքներ:
Կարիերայի հնարավորությունները
Բակալավրի որակավորում ստացած մասնագետները հնարավորություն կունենան աշխատանքի անցնելու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, պետական կառավարման համակարգում (նախարարություններ, գերատեսչություններ), մարզպետարաններում, համայնքապետարաններում, թանգարաններում, զբոսաշրջային և այլ կազմակերպություններում: