Կովկասագիտություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրն ունի այժմեական նշանակություն։ Դա պայմանավորված է նոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական արագընթաց փոփոխությունների համատեքստում տարածաշրջանի երկրների տեղի, դիրքի, նշանակության, զարգացումների ընթացքի հեռանկարների ու միտումների գիտական-քաղաքական և գալիք մարտահրավերներին դիմակայելու անհրաժեշտությամբ։
Ընդունելության պահանջները
ԵՊՀ մագիստրատուրայի առկա և հեռակա ուսուցման ձևերով ընդունելությունը կատարվում է «ԵՊՀ մագիստրատուրայի (առկա և հեռակա ուսուցման ձևերով) ընդունելության կարգ»-ի պահանջների համաձայն:
Ծրագրի նպատակը
Ծրագրի նպատակն է մագիստրանտների մոտ ձևավորել ամբողջական պատկերացում Հարավային Կովկասի և տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական հիմնախնդիրների վերաբերյալ։
Կրթական ծրագիրը միտված է պատրաստելու «Կովկասագիտություն» մասնագիտությամբ բազային կրթություն ստացած, մեթոդաբանական լիարժեք կարողություններ, հիմնարար գիտելիքներ, տեսական բարձր պատրաստվածություն, գիտահետազոտական աշխատանք կատարելու հմտություններ ունեցող, ինչպես նաև վարչական և հասարակական-քաղաքական գործունեությանը կողմնորոշված մասնագետներ:
Առավելությունները
Ծրագրի իրականացման կարևորությունն ու անհրաժեշտությունը պայմանավորված են նաև տարածաշրջանային երկրների փոխհարաբերություններում անվտանգային հիմնախնդիրների արծարծմամբ և դրանց հնարավոր լուծումների մշակման առումով։
«Կովկասագիտություն» մագիստրոսական ծրագիրը մշակելիս որոշակիորեն հաշվի են առնվել Վրաստանի և Հյուսիսային Կովկասի գիտական և ուսումնական կենտրոնների համանման ուսումնական ծրագրերը՝ առաջնորդվելով միջազգային չափանիշներով ու չափորոշիչներով։
Կարիերայի հնարավորությունները
«Կովկասագիտություն» կրթական ծրագրի շրջանավարտները (ադրբեջանագետներ, վրացագետներ) հնարավորություն ունեն աշխատելու հանրապետության հասարակական-քաղաքական կյանքի տարբեր բնագավառներում։
Սովորելու ընթացքում ուսանողները հնարավորություն ունեն պրակտիկա անցնելու ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում, ՀՀ արտաքին գործերի նախարարությունում, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակում, Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում, «Արևելք» ռազմավարական վերլուծական կենտրոնում, Կովկաս ինստիտուտում, ինչպես նաև գիտահետազոտական այլ ինստիտուտներում, որտեղ նրանք հնարավորություն կունենան ծանոթանալու և աշխատելու իրենց մասնագիտությանն առնչվող սկզբնաղբյուրների և գրականության հետ։