Հնագիտություն և ազգաբանություն
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
Ծրագիրը բաղկացած է ընդհանուր դասընթացներից, մասնագիտական դասընթացներից (պարտադիր և կամընտրական) և հետազոտական կառուցամասից։
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր քննության հիման վրա: Ընդունելության քննության հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում:
Ծրագրի նպատակը
«Հնագիտություն և ազգաբանություն» մագիստրոսական կրթական ծրագրի նպատակն է ապագա մագիստրոսներին տալ կայուն գիտելիքներ հնագիտության և ազգագրության տեսական հիմնախնդիրների վերաբերյալ: Դասընթացի թեմաները ներկայացվում են հնագիտական և ազգագրական մշակույթների առարկայական հենքի, ինչպես նաև ժամանակակից գիտության տեսական-մեթոդաբանական մոտեցումների հաշվառման հիմքի վրա: Ապագա մագիստրանտները կողմնորոշվելու են հնագիտության և ազգագրության հետազոտական դաշտերում այսօր առկա հիմնական տեսական գրականության և տեսական կառուցումների, ինչպես նաև մեթոդաբանական մոտեցումների մեջ: Նպատակ է դրված բնագավառ առ բնագավառ մատուցելու մասնագիտությունների արդիական խնդիրների հիմնական հետազոտական խնդիրները, լուսաբանելու դրանցից ակնկալվող կոնկրետ գիտական արդյունքի հնարավոր շարքը: Դասընթացը ներկայացնելու է տեսական խնդիրների բոլոր բնագավառները որոշակի պատմամշակութային դարաշրջանների առնչությամբ:
Առավելությունները
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում շրջանավարտը կունենա մասնագիտության տարբեր հիմնախնդիրներին վերաբերող տեսական, մեթոդաբանական, ինչպես նաև կոնկրետ կիրառական գիտելիք, կտիրապետի մասնագիտությունների հիմնահարցերին առնչվող հնագիտական և ազգագրական, ինչպես նաև հարակից գիտակարգերի և բնագիտական տվյալների ողջ փաթեթին, կիմանա հնագիտության և ազգագրության հիմնական հասկացությունները, գիտական տարբեր դպրոցներում դրանց գործածության առանձնահատկություններն ու տարբերությունները, ծանոթ կլինի բոլոր հիմնական հնագիտական և ազգագրական դպրոցներին, տեսական հնագիտության և ազգագրության զարգացման հիմնական փուլերին, կկողմնորոշվի հնագիտություն, ազգագրություն, պատմություն, մշակույթ ասպարեզների փոխադարձ առնչություններում:
Պրակտիկան նախատեսված է 3-րդ կիսամյակում։ Պրակտիկայի անցկացման վայրն ընտրում են կրթական ծրագրի ղեկավարը և գիտական ղեկավարը՝ կախված մագիստրոսական թեզի թեմայից։
Կարիերայի հնարավորությունները
Կրթությունը հնարավոր է շարունակել ԵՊՀ ասպիրանտուրայում (առկա և հեռակա), ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ասպիրանտուրայում (առկա և հեռակա), արտերկրի մի շարք համալսարաններում։
Մագիստրոսի որակավորում ստացած մասնագետները կկարողանան աշխատանքի անցնել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտում, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնում, մասնագիտական լաբորատորիաներում, պետական կառավարման համակարգում (նախարարություններ, գերատեսչություններ), մարզպետարաններում, համայնքապետարաններում, թանգարաններում, զբոսաշրջային ու այլ կազմակերպություններում: