- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետ
- Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոն
Փիլիսոփայության պատմության, տեսության և տրամաբանության ամբիոնը ձևավորվել է 2019 թ․ տեսական փիլիսոփայության, տրամաբանության և հռետորիկայի ու փիլիսոփայության պատմության ամբիոնների միավորման արդյունքում: 2019 թվականից մինչ օրս ամբիոնի վարիչն է փ.գ.դ., պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը:
Image

Ամբիոնի դասախոսները փիլիսոփայության բաժնի բակալավրիատում և մագիստրատուրայում կարդում են փիլիսոփայության պատմությանը, մշակութաբանությանը, բանավեճի տեսությանը, տրամաբանությանը, գոյաբանությանը, մեթոդաբանությանը, իմացաբանությանը, ստեղծագործության տեսությանը և մաթեմատիկային, փիլիսոփայական հիմնախնդիրներին վերաբերող ընդհանուր և մասնագիտական դասընթացներ: Ամբիոնը միաժամանակ պատրաստում է համաշխարհային և հայ փիլիսոփայության, մշակույթի պատմության, տրամաբանության, հռետորիկայի գծով մասնագետներ: Տարիների ընթացքում բազմաթիվ ասպիրանտներ և հայցորդներ պաշտպանել են թեկնածուական թեզեր, իսկ ոմանք նաև դոկտորական ատենախոսություններ:
Ամբիոնի դասախոսներ Ս. Խաչատրյանը և Ս. Պետրոսյանը 2005 թ․ մասնակցել են հանրակրթական դպրոցում «Հասարակագիտություն» առարկայի պետական կրթական չափորոշիչների մշակման ու վերամշակման գործընթացներին, հեղինակել հասարակագիտության ուսուցիչների համար մի շարք ձեռնարկներ, ուղեցույցներ ու աշխատանքային տետրեր: Նրանք, համագործակցելով այլ հասարակագետների հետ, համահեղինակել են «Հասարակագիտություն, 8-րդ դասարան» «Հասարակագիտություն, 10-րդ դասարան» և «Հասարակագիտություն, 12-րդ դասարան» դասագրքերը:
Վերջին տասնամյակում ամբիոնի դասախոսները պետբյուջեից ֆինանսավորվող թեմաների շրջանակում հրատարակել են մի շարք մենագրություններ: Մասնավորապես Ս. Զաքարյանը հրատարակել է «Հայկական Վերածննդի հարցը» (մեթոդաբանական վերլուծություն) ,«Գրիգոր Տաթևացին ողորմություն առաքինության մասին» , Հ. Միրզոյանը՝ «Գրիգոր Նարեկացու բառաստեղծական արվեստը» (2006), «Նարեկացիական հետազոտություններ, Ա. Սարգսյանը՝ «Փիլիսոփայականը և գաղափարախոսականը Գարեգին Նժդեհի տեսական ժառանգության մեջ», Ա․ Մանասյանը՝ «Լեռնային Ղարաբաղ: Ինչպես է դա եղել», Հ․ Հովհաննիսյանը «Բանվեճի տեսություն և արվեստ. փիլիսոփայական քննախոսություն», Ա․ Վարդումյանը «Հռետորիկա շատերի և յուրաքանչյուրի համար» և այլ աշխատություններ։
Ամբիոնի դասախոսները գործուն մասնակցություն են ունենում հանրապետությունում և նրա սահմաններից դուրս տեղի ունեցող գիտաժողովների և գիտական սեմինարների աշխատանքներին, ինչպես նաև համագործակցում են արտասահմանյան մի շարք համալսարանների հետ։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ
Ասիստենտ
Ասիստենտ