ԵՊՀ փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ընդհանուր հոգեբանության ամբիոնի նախաձեռնությամբ անցկացվեց «Տեսական և կիրառական հոգեբանության արդի հիմնախնդիրները» խորագրով միջազգային 9-րդ գիտաժողովը։
Ավանդույթ դարձած գիտաժողովի նպատակն էր համախմբել տարբեր երկրների հայ ու օտարազգի հոգեբանների և միասին քննարկել ոլորտին առնչվող տեսական և կիրառական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և համագործակցության հնարավորությունները:
Այս օրերի ընթացքում ներկայացված ավելի քան 48 զեկույցներն առնչվում էին փորձարարական հոգեբանությանը, տրավմայի, ճգնաժամային, արտակարգ և հետպատերազմյան իրավիճակների հոգեբանությանը, նյարդաբանությանը, անձի և սոցիալական միջավայրի հոգեբանությանը, կառավարման և կազմակերպական հոգեբանությանը, սպորտի հոգեբանությանը, զարգացման և մանկավարժական հոգեբանությանը, ներառական կրթության հոգեբանական հայեցակարգերին, հոգեբանական կրթությանը, միջառարկայական հետազոտություններին և այլ թեմաների: Գիտաժողովի շրջանակում անցկացվեցին նաև պլենար քննարկումներ, ուսուցողական և բանավեճային նստաշրջաններ, սեմինարներ և այլն:
Լուրերի անդրադարձը՝ https://www.facebook.com/lurer1tv/videos/887434366080021/