Մարտի 13-ին Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնում անցկացվեց գիտական սեմինար, որին մասնակցեցին նաև Ընդհանուր հոգեբանության ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, մագիստրոսական կրթական ծրագրերի ուսանողներ։
Սեմինարի ժամանակ Հոգեբանության գիտահետազոտական կենտրոնի կրտսեր գիտաշխատող Ե․ Բ․ Մուրադյանը ներկայացրեց «ψ» նշան-խորհրդի դերը հոգեբան-ուսանողների մասնագիտական նույնականացման գործընթացում:
Հետազոտական խմբի արձանագրած արդյունքները ցույց են տվել, որ կատարված աշխատանքն ամենամեծ ազդեցությունն ունի մասնագիտականացման հիմնական «բաղադրիչներից» մեկի՝ մասնագիտական ինքնության զարգացման վրա։ Մասնագիտական ինքնության ձևավորման գործընթացում դիտարկվում են նաև նորարարական տեխնիկայի մշակման և ներդրման հնարավորությունները։
Կատարվել է տեսական վերլուծություն, այնուհետև առաջին կուրսի ուսանողների՝ 100-ից ավելի «ψ» նշանի տարբերակների կոնտենտ վերլուծություն և 4-րդ կուրսի ուսանողների հետ անցկացվել կառուցվածքային հարցազրույց։
Սեմինարի ավարտին հետազոտության վերաբերյալ ծավալվեց հետաքրքիր քննարկում։