Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
031301.01.6 - Հոգեբանություն
Մասնագիտացումը՝
031301.01.6 - Հոգեբանություն
Շնորհվող որակավորումը՝
Հոգեբանության բակալավր
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Բակալավրի առկա ուսուցման ծրագրի ընդունելությունը կատարվում է ըստ ՀՀ կառավարության կողմից հաստատված համապատասխան կարգի. «Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերի) կարգ» ՀՀ կառավարության որոշում (01.04.21 N 469-Ն):
Ընդունելության քննությունները՝ Հայոց լեզու (գրավոր), Օտար լեզու (գրավոր) կամ Կենսաբանություն (գրավոր)։
Ընդունելության քննությունները՝ Հայոց լեզու (գրավոր), Օտար լեզու (գրավոր) կամ Կենսաբանություն (գրավոր)։
2. Ծրագրի նպատակները
·Ձևավորել հետազոտահեն գիտելիք հոգեբանության հիմնարար և կիրառական ոլորտներին առնչվող հիմնախնդիրների վերաբերյալ:
·Զարգացնել տեսությունն ու պրակտիկան համադրելու կարողություններ, մասնագիտական հմտություններ ապագա հոգեբան-մասնագետի արդյունավետ գործունեության համար:
·Պատրաստել հոգեբան մասնագետներ, որոնք կաշխատեն տարբեր ոլորտներում. կրթություն, առողջապահություն, սոցիալական աջակցության, բիզնես և արդարադատության ոլորտում։
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Ներկայացնելու հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հոգեբանական հիմնախնդիրները և մեթոդաբանական սկզբունքները:
- Նկարագրելու հոգեկան գործընթացները, անձնային առանձնահատկությունները, տարիքային զարգացման օրինաչափությունները, հոգեկան առողջության չափանիշները, միջանձնային և միջխմբային ձևավորման սոցիալ-հոգեբանական մեխանիզմները։
- Սահմանելու հոգեբանական հետազոտության կազմակերպման, տվյալների հավաքագրման, արդյունքների վերլուծության և մեկնաբանման հիմնական մեթոդները:
- Մեկնաբանելու հոգեբանի մասնագիտական գործունեության հիմնական էթիկական սկզբունքները, մատնանշելու դրանց նշանակությունը և պահպանման անհրաժեշտությունը:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառելու հոգեբանական հետազոտության հիմնական մեթոդներն ըստ նշանակության, վերլուծելու և մեկնաբանելու ստացված արդյունքները:
- Գործածելու հոգեբանական գնահատման և միջամտության տարբեր գործիքներ/մեթոդներ, կատարելով հիմնավորված եզրահանգումներ և խորհրդատվություններ։
- Տարբերակելու մարդու կյանքի և գործունեության տարբեր ոլորտներում առկա հոգեբանական խնդիրները, իրականացնելու այդ խնդիրների լուծմանն ուղղված գործողություններ՝ ստանձնելով պատասխանատվություն:
- Համադրելու հոգեբանական աշխատանքի տարբեր մոտեցումներ՝ ցուցաբերելով ստեղծագործական մոտեցում։
- Ներկայացնելու և մեկնաբանելու լայն հանրությանը հոգեբանական գիտելիքի նշանակությունը անհատի զարգացման օրինաչափությունների և սոցիալական հարաբերությունների հասկացման համար:
- Գործածելու հոգեբանի մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքները՝ հետևելով մարդու իրավունքների վերաբերյալ գործող օրենսդրական կարգավորումներին:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Համագործակցելու տվյալ և հարակից ոլորտների այլ մասնագետների հետ, աշխատելու մասնագիտական միջավայրում՝ ստանձնելով պատասխանատվություն:
- Կիրառելու ժամանակակից ՏՀՏ գիտելիքները մասնագիտական գործունեության արդյունավետ իրականացման համար:
- Քննադատորեն վերլուծելու և եզրահանգումներ կատարելու տեսությունների, ուսումնասիրությունների և կիրառական հիմնախնդիրների վերաբերյալ:
- Պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
- Կազմակերպելու իր աշխատանքային և/կամ հետագա ուսումնական գործունեությունը՝ սեփական կրթական և մասնագիտական կարիքներին և ստացած տեսագործնական գիտելիքներին համապատասխան։
4. Գնահատման ձևերը
Ելնելով կրթական ծրագրի ուսումնական պլանով նախատեսված դասընթացների (ուսումնական մոդուլների) աշխատածավալից, պարապմունքի ձևից, դասավանդման մեթոդներից և հաշվի առնելով դասընթացի կարևորությունը ուսանողի մասնագիտական գիտելիքների և կարողությունների ձևավորման մեջ՝ դասընթացները, ըստ գնահատման ձևի, բաժանվում են 4 խմբի՝ եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման, ստուգարքային։ Դասընթացի գնահատման բաղադրիչներն են.
• ընթացիկ գրավոր քննություններ (ենթադրում են ամփոփ վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ առաջադրանքների գրավոր կատարում (հետազոտական աշխատանք, հոգեախտորոշիչ մեթոդիկայի կիրառում և այլն), և/կամ ընթացիկ բանավոր քննությունները (ենթադրում են ծավալուն վերլուծական պատասխաններ ըստ հարցատոմսի, կամ էսսեների պատրաստում, ինքնուրույն և խմբային աշխատանքների կատարում և բանավոր ներկայացում), որը կարող է իրենից ներկայացնել «Հետազոտական բաղադրիչը»։
• ընթացիկ ստուգումներ (ենթադրում է սեմինարների ընթացքում ուսանողի կողմից հանձնարարությունների կատարում և նյութի ներկայացում),
• ինքնուրույն աշխատանք (ենթադրում է հանձնարարված թեմայով գրավոր կամ բանավոր վերլուծական աշխատանքի իրականացում և հանրային ներկայացում)
• մասնակցություն (ենթադրում է ֆիզիկական ներկայություն, դասախոսություններին և սեմինարներին հարց-պատասխանի ու քննարկումների ակտիվ մասնակցություն),
• եզրափակիչ բանավոր քննությունները (ենթադրում է հստակ, տրամաբանված, հիմնավորված և ամբողջական պատասխաններ քննական տոմսի հարցերին)։ Կիսամյակի առաջին երկու շաբաթվա ընթացքում դասախոսը ուսանողներին տեղեկացնում է գիտելիքների ստուգման ձևերի, հարցաշարերի և ժամկետների, ինչպես նաև գնահատման մեթոդների ու չափանիշների մասին։
ԵՊՀ-ում ուսանողի ուսումնառության արդյունքների գնահատման համար կիրառվում է 20- միավորանոց սանդղակը։

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Հոգեբանություն» ծրագրի շրջանավարտները ինքնուրույն մասնագիտական գործունեություն կարող են ծավալել հոգեախտորոշման, հոգեբանական աջակցության, առողջապահական, մասնագիտական գործունեության, սոցիալական խնամքի և կրթական ոլորտներում։ Շրջանավարտները կարող են աշխատել խնամքի և պաշտպանության
կենտրոններում որպես սոցիալական խնամք և հոգեբանական աջակցություն իրականացնող մասնագետներ, հիմնական և ավագ դպրոցներում որպես հոգեախտորոշիչ, զարգացնող, հոգեշտկող և աջակցող հոգեբան մասնագետներ, կազմակերպություններում որպես անձնակազմի հետ աշխատող հոգեբաններ, փորձառու հոգեբանի ղեկավարությամբ (սուպերվիզիայի ներքո) հոգեբանական ծառայության կենտրոններում որպես հոգեբանական ախտորոշում և աջակցություն իրականացնող մասնագետներ. մասնավորապես «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպություն, «ՍՕՍ Մանկական Գյուղեր» հիմնադրամ, «ՀՕՖ» երեխաների աջակցության կենտրոն, «COAF» Հայաստանի երեխաներ հիմնադրամ, «Բանալի» ընտանիքի կենտրոն, «Շիրակացու ճեմարան» կրթահամալիր, «Արփի սփլեյս» կենտրոն, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոն, «Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն», Երևանի և մարզային ՏՄԱԿ՝ Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոններ: Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի մագիստրատուրայում, հետագայում՝ ասպիրանտուրայում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Սույն ծրագրով ուսումնառության օժանդակության համար առկա են բազմազան ռեսուրսներ՝ համալսարանական միջոցներով և դրամաշնորհային ծրագրերի շրջանակներում ձեռքբերված ժամանակակից մասնագիտական գրականություն (հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, գորմաներեն), էլեկտրոնային գրադարան, քանակական հետազոտությունների համար նախատեսված համակարգչային ծրագրեր, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ դասախոսություններ իրականացնելուն հարմարեցված լսարաններ, հոգեբանական գործնական աշխատանքների համար նախատեսված և կահավորված թրեյնինգների սենյակներ։ Ծրագրի իրականացման համար գիտահետազոտական և ուսումնական բազա են հանդիսանում ֆակուլտետում Հոգեբանության գիտահետազոտական կենտրոն, Հոգեբանական աջակցության ուսումնագործնական լաբորատորիա և Կիրառական հոգեբանության կենտրոնը։
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Տվյալ կրթական ծրագրի մշակման հիմքում ընկած են ՀՀ բարձրագույն կրթության որակավորումների ազգային շրջանակի բակալավրի կրթական մակարդակի նկարագրիչները (ՈԱՇ), եվրոպական շրջանակը («Դուբլինյան նկարագրիչները»), ԵՊՀ կրթական ծրագրերի հաստատման կարգը 2014թ.( հաստատված ԵՊՀ գիտական խորհրդի 2014 թ. հունվարի 30-ի թիվ 4 նիստով), ինչպես նաև միջազգային ծրագրային կողմնորոշիչները և չափորոշիչները. American Psychological Assosiation , National Standards for High School Psychology Curricula (approved 2022), Subject Benchmark Statement Psychology, Quality Assurance Agency for Higher Education, UK (November 2019):
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
Դասավանդման և հոգեբանամանկավարժական
• ուսանողակենտրոն մեթոդաբանության իմացություն և կիրառման կարողություն դասընթացի մշակման և իրականացման գործում
• դասավանդման և ուսուցանման ինտերակտիվ և նորարարական մեթոդների կիրառման, չափանիշահեն գնահատման կարողություն
• ուսանողին աջակցելու, մոտիվացնելու և անձնային ուժեղ կողմերի զարգացմանը աջակցելու կարողություն Հետազոտական
• հետազոտության մեթոդաբանական սկզբունքների, քանակական և որակական մեթոդների իմացություն
• տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, այդ թվում համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն Հաղորդակցման
• լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու և կառավարելու հմտություն
• հրետորիկայի տարրական հմտություններ
• միջանձնային հաղորդակցման հմտություններ
• օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
• բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, PowerPoint) հմտություններ
• ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն
• լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (pptx, pezi, canva ևն)
Այլ կարողություններ
• ժամանակի կառավարման կարողություն
• կոնֆլիկտների հաղթահարման և համագործակցելու կարողություններ
2. Մասնագիտական գիտելիքներ և կարողություններ
• հոգեբանության հիմնական մեթոդաբանական սկզբունքների, հիմնարար և արդի
տեսությունների, հայեցակարգերի և ժամանակակից միտումների մասին գիտելիքներ
• հոգեբանության հիմնարար և կիրառական բնագավառներին առնչվող հիմնախնդիրները հասկանալու, վերլուծելու և մեկնաբանելու կարողություն
• հոգեբանության տարբեր բնագավառներին առնչվող մեթոդական և կիրառական բնույթի խնդիրների ուսումնասիրման կարողություն քանակական և/կամ որակական մեթոդաբանությամբ
• հոգեբանական աջակցության տարբեր ձևերի՝ հոգեախտորոշիչ/հոգեճանաչողական, խորհրդատվական, լուսավորչական աշխատանքներ (անհատական և/կամ խմբային) իրականացնելու սկզբունքների իմացություն և կարողություն
• մասնագիտական գործունեության էթիկական սկզբունքների (հետազոտական և գործնական) իմացություն և պարտադիր պահպանում
3. Ընդհանուր պահանջներ
Մասնագիտական պահանջներ
• գիտական աստիճան և/կամ մագիստրոսի կոչում հոգեբանության կամ հարակից ոլորտում կամ առնվազն 5 տարվա մասնագիտական՝ հետազոտական կամ պրակտիկ փորձի առկայություն համապատասխան ոլորտում
• վերջին 5 տարում առնվազն 1 գիտական և/կամ մեթոդական հրատարակություն առկայություն
• վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների Մանկավարժական փորձ
• մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ
Այլ պահանջներ
• ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4.0 (գործող դասախոսների համար)։