- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Աստվածաբանության ֆակուլտետ
- Կրոնագիտության ամբիոն
Կրոնագիտության ամբիոն
1973 թ. ԵՊՀ-ում հիմնադրվել է Աթեիզմի պատմության և տեսության ամբիոն, որը տարբեր տարիների ղեկավարել են հայտնի գիտնականներ, փիլիսոփայական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լևոն Աբրահամյանը, Թորգոմ Իսայանը և Հրանտ Հակոբյանը։
1991 թ. ամբիոնը վերանվանվել է Կրոնի պատմության և տեսության ամբիոն: 2001 թ. մարտից մինչև 2014 թ. ամբիոնի վարիչն է եղել փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Ավետիս Քալաշյանը, իսկ 2015-2021 թթ.` պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Մկրտչյանը: 2021 թ. ապրիլից ամբիոնի վարիչն է փիլիսոփայական գիտությունների թեկնածու, դոցենտ Պարգև Բարսեղյանը:
2022 թ. ամբիոնը վերանվանվել է Կրոնագիտության ամբիոն:
Իր գործունեության ընթացքում ամբիոնն իրականացրել է բակալավրիատի ընդհանուր կրթական և կամընտրական «Կրոնների պատմություն» և «Կրոնագիտության հիմունքներ» դասընթացի դասավանդումը համալսարանի բոլոր ֆակուլտետներում: Ամբիոնը կազմակերպում է մասնագիտական ընդհանուր, հատուկ և կամընտրական դասընթացներ Աստվածաբանության ֆակուլտետի բակալավրիատի կրթական տարբեր ծրագրերում։ 2019-2020 ուստարվանից ամբիոնն իրականացնում է «Կրոնագիտություն» մագիստրոսական ծրագիրը, իսկ 2021-2022 ուստարվանից` բակալավրիատի «Կրոնագիտություն» կրթական ծրագիրը` պատրաստելով հանրապետությունում եզակի՝ համանուն մասնագիտությամբ կադրեր։
Ամբիոնի հիմնարար և կիրառական հետազոտությունների հիմնական ուղղություններն են կրոնագիտական մի շարք ուղղություններ` կրոնի փիլիսոփայություն, կրոնի սոցիոլոգիա, կրոնի հոգեբանություն, կրոնի ֆենոմենոլոգիա, կրոնի մարդաբանութուն և կրոնների պատմություն: Ուսումնասիրվում են կրոնների պատմության տարբեր շրջափուլերը (նախաքրիստոնեական կրոնամշակութային շերտեր, դիցաբանության պատմություն, ժամանակակից համաշխարհային և ազգային կրոններ (քրիստոնեություն, բուդդայականություն, իսլամ, հինդուիզմ, սինտոիզմ և այլն), արդի կրոնական դենոմինացիաներ, աղանդներ, ներփակ խմբեր և այլն):
Ամբիոնում աշխատում են հանրապետության ճանաչված մասնագետներ, որոնք ներառված են գիտակրթական տարբեր ծրագրերում: Ամբիոնի գիտնական-մանկավարժները հրատարակում են ուսումնամեթոդական ձեռնարկներ, դասագրքեր, գիտական հոդվածներ և մենագրություններ, որոնք կարևոր նշանակություն ունեն հայ կրոնագիտական մտքի զարգացման գործում:
Ամբիոնի հիմքի վրա հիմնադրվել և գործում է ԵՊՀ միջմշակութային կրոնագիտական կենտրոնը։
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Ասիստենտ