Հասարակայնության հետ կապեր
Բակալավրի կրթական ծրագիր
Ծրագրի մասին
2022 թ․ սեպտեմբերից ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետը ընդունելություն է իրականացնում «Հասարակայնության հետ կապեր (PR)» բակալավրիատական ծրագրով։ Ուսման ձևը առկաէ, տևողությունը՝ 4 տարի։
Ընդունելության պահանջները
Սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագրի ընդունելության համար պահանջվող քննություններն են՝ հայոց լեզու և գրականություն, օտար լեզու (անգլերեն)։
Ծրագրի նպատակը
Հասարակայնության հետ կապերի մասնագետների պատրաստումն ուղղված է աշխարհում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման, հաղորդակցման հարթակների բազմազանեցման, համաշխարհային տարաբնույթ ճգնաժամերի պայմաններում անհրաժեշտ համակողմանի տեսական գիտելիքների և գործնական հմտությունների տրամադրմանը՝ PR-ի, բրենդինգի, գովազդի, կորպորատիվ, սոցիալական, քաղաքական հաղորդակցության ոլորտներում ազգային ու միջազգային աշխատաշուկայում արդյունավետ մասնագիտական գործունեություն ծավալելու համար։
Առավելությունները
«Հասարակայնության հետ կապեր» կրթական ծրագիրն առաջինն է Հայաստանում, որ շնորհում է PR մասնագետի դիպլոմ։ Հասարակայնության հետ կապերը (Public Relations-PR) 21-րդ դարի ամենապահանջված ու ամենադինամիկ զարգացող մասնագիտություններից է։
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
«Հասարակայնության հետ կապեր» ծրագրի շրջանավարտները կարող են աշխատանքի անցնել տարբեր ոլորտներում գործող ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ձեռնարկությունների հասարակայնության հետ կապերի, հաղորդակցությունների կառավարման կամ լրատվական ստորաբաժանումներում` զբաղեցնելով PR-մասնագետի, PR-համակարգողի, հասարակայնության հետ կապերի բաժնի աշխատակցի, PR-մենեջեր, ավագ մասնագետի, մամուլի խոսնակի, ներքին պահանջների վերլուծաբանի, PR-գործակալի պաշտոններ։
Ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն ուսումը շարունակելու ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի «Հասարակայնության հետ կապեր» մագիստրոսական ծրագրում, ինչպես նաև հարակից այլ ծրագրերում՝ խորացնելով գիտելիքներն ու զարգացնելով հմտությունները։
Կոնտակտներ
Image
Կրթական ծրագրի ղեկավար՝ Նվարդ Մելքոնյան
nvard.melkonyan@ysu.am