Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Մասնագիտացումը՝
031804.01.7 - Հասարակայնության հետ կապեր
Շնորհվող որակավորումը՝
Հասարակայնության հետ կապերի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2022/2023
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Ծրագրերի նախագծում և կառավարում | 3 |
2-րդ
30
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ02
1. Դասընթացի նպատակ
• ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
• սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, • ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, • ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. 2. 3. բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. 5. 6. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• ուսանողներին ծանոթացնել նախագծերի կառավարման միջազգային պրակտիկային,
• սովորեցնել կատարել կարիքների գնահատում և պլանավորել կարիքահեն նախագծի իրագործում, • ծանոթացնել նախագծերի գնահատման քանակական և որակական մեթոդներին, • ցույց տալ նախագծերի կառավարման կարևորությունը ժամանակակից ծրագրերի կառավարման համատեքստում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
•Դասախոսություն
•Սեմինար •Անհատական հանձնարարություններ և համակարգչային ներկայացումներ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. 1-ին ընթացիկ հարցում
2. 2-րդ ընթացիկ հարցում 3. Ստուգարքային գնահատումն իրականացվում է 2 ընթացիկ հարցումների արդյունքների հիման վրա 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
• Նախագծերի կառավարման սկզբունքները։
•Նախագիծը և ծրագիրը։ • Նախագծի համատեքստի գնահատումը։ • Նախագծի պլանավորման, կառավարման և գնահատման շրջափուլը։ • Նախագծի իրականացման այլընտրանքները։ • Ռիսկերի գնահատումը։ • Նախագծի տրամաբանական կառուցվածքը և փուլերը: • Նախագծերի գնահատումը, գնահատման չափորոշիչները, հավաստիությունը, հուսալիությունը: Գնահատման ընթացքում ծագող դժվարությունները: • Կառուցողական գնահատումը: Հանրագումարային գնահատումը: • Նախագծի գործընթացի գնահատումը: Նախագծի ազդեցության գնահատումը: Նախագծի արդյունքի գնահատումը: • Պլանավորման–գնահատման շրջափուլը: |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Հասարակայնության հետ կապերի մեթոդաբանություն և հաղորդակցությունների տեսություններ | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ/շաբ.,դասախոսություն-2 ժամ, գործնական – 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողները տրամադրել գիտելիքներ գործառնության մոդելների վերաբերյալ, ուսանողները տրամադրել գիտելիքներ ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա)մասնագիտական գիտելիք և իմացություն
.քննարկելու հասարակայնության հետ կապերի զարգացման և կայացման պատմական ընթացքի առանձնահատկությունները, .քննարկելու PR-ի ժամանակակից տեսությունների և մոդելների հիմնական մեթոդաբանական մոտեցումներն ու սկզբունքները, .մեկնաբանելու հասարակագիտական հիմնարար և մասնավոր` սոցիոլոգիական, մենեջմենթի, քաղաքագիտական, սոցիալ-հոգեբանական, սոցիալ-տնտեսական և այլն տեսությունները, որպես PR-գգործունեության տեսամեթոդաբանական հենք: բ)գործնական մասնագիտական կարողություններ . կիրառելու զանգվածային և հաղորդակցման գործընթացների, սոցիալական փոխգործունեության և դրսևորման ձևերի վերլուծության մեթոդները, .մշակելու և իրականացնելու ճգնաժամային, կոնֆլիկտային իրավիճակների կանխատեսում, ճգնաժամային իրավիճակների մեղմացման և հաղթահարմանն ուղղված հատուկ PR-միջոցառումներ, . տեղայնացնելու ժամանակակից տեսություններում և տարբեր PR-մոդելների շրջանականերում կիրառվող վերլուծական և մեկնաբանողական հնարքները գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ . արդյունավետորեն օգտվելու տարատեսակ աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն) . ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու առկա գիտելիքները . գնահատել ընթացիկ տեղեկատվական և հաղորդակացական գործընթացները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք հասարակայնության հետ կապերի որպես առանձին մասնագիտական ոլորտի առաջացման նախադրյալների, զարգացման պատմության վերաբերյալ,
· ուսանողները տրամադրել գիտելիքներ գործառնության մոդելների վերաբերյալ, ուսանողները տրամադրել գիտելիքներ ժամանակակից սոցիալական և PR տեսությունների, հայեցակարգերի և մեթոդաբանական սկզբունքների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2.քննարկում 3. պրեզենտացիաներ 4. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. 5. դերային խաղեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Ներածություն: Մեթոդաբանության դերը գիտության կառուցվածքում: Սոցիալական գիտություններ՝ տեսական և պրակտիկ գիտելիք:
2. PR-ի առաջացման նախադրյալները և զարգացման պատմական ընթացքը. 3. PR-ի զարգացման ժամանակագրությունը ըստ Ջ.Գրունիգի և Թ.Հանտի. 4. PR- ի մենախոսական մոդելների էությունը՝ Publicity and News Agency մոդելները PR-ում` Փ.Բարնումի և Այվի Լիի ներդրումը մասնագիտության զարգացման գործում, 5. Հասարակայնության հետ կապերի երկխոսական մոդելների զարգացումը՝ երկկողմանի ասիմետրիկ և երկկողմանի սիմետրիկ մոդելները PR-ում. 6. Է.Բերնայսի ներդրումը PR-ի զարգացման հարցում: 7. PR-գործունեությունը մեկնաբանող ժամանակակից հաղորդակցման և սոցիալական տեսությունները: 8. PR - գործունեության մեթոդաբանական սկզբունքները: 9. Տեխնոլոգիական դետերմինիզմի տեսությունը։ 10. Օրակարգի ձևավորման տեսությունը: 11. Բռնության կուլտիվացիայի տեսություն: 12. Սոցիալական ուսուցման տեսություն: 13.Ստ. Հոլլի քննադատական տեսություն: 14. Լռության պարույթի տեսություն: 15. Ֆրեյմինգը` որպես ռազմավարություն և Մեդիա-տեխնոլոգիա: Տեղեկատվության ֆրեյմավորման առանձնահատկությունը հասարակայնության հետ կապերում: |
||
2201 | PR արշավների նախագծում | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ/շաբ., դասախոսություն-2 ժամ, գործնական – 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ04
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք PR-արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ: . ուսանողների մոտ զարգացնել PR-մասնագետի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ՝ PR - նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման միջոցով:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա)մասնագիտական գիտելիք և իմացություն
. քննարկելու և վերլուծելու PR-ի հիմնական հասկացությունները, . մեկնաբանելու կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարությունների մշակման, PR-նախագծերի պլանավորման և ներկայացման սկզբուներն ու մոտեցումները, բ)գործնական մասնագիտական կարողություններ . մշակելու կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանն ուղղված PR ծրագրեր . մշակելու և ներկայացնելու կազմակերպությունների և հասարակայնության միջև արդյունավետ հաղորդակցությունների հաստատմանն ուղղված PR-ռազմավարություններ, պլանավորելու PR-նախագծեր, . գործնականում իրականացնելու տարբեր բնույթի PR-արշավներ . մշակելու տեղեկատվական փաթեթներ (PR-փաստաթղթերի) և կազմակերպել համապատասխան միջոցառումներ` ուղղված կազմակերպությունների կատարած աշխատանքների և ծրագրերի վերաբերյալ լայն հասարակայնության տեղեկացմանը, գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ . աշխատելու և իրականացնելու թիմային աշխատանք, . իրականացնելու ծրագրերի պլանավորում` գնահատելով անհրաժեշտ ռեսուրսները, . իրականացնել ժամանակային ռեսուրսների պլանավորում և կառավարում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք PR-արշավների նախագծման, իրականացման, գնահատման մոտեցումների վերաբերյալ: . ուսանողների մոտ զարգացնել PR-մասնագետի համար անհրաժեշտ պրակտիկ հմտություններ՝ PR - նախագծի (միջոցառման, լրատվամիջոցնարի հետ աշխատանքի, հետազոտության) պլանավորման, կազմակերպման և իրականացման միջոցով:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. պրեզենտացիաներ 4. պրակտիկ նախագծեր 5. դերային խաղեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: PR արշավի ընթացակարգերն ու փուլերը, PR-առաջարկի ձևակերպում:
2. PR - նախագծի նախնական պլանավորում, ժամանակացույցի ստեղծում, հիմնախնդրի սահմանում: Հասարակայնության տարբեր խմբերի տիպաբանում, թիրախային լսարանի առանձնացում. 3. PR -միջոցառումների կազմակերպում` կոնֆերանսների, շնորհանդեսների, մամլո-ասուլիսների կազմակերպման հիմնական սկզբունքները.. 4. Զանգվածային հաղորդակցություն և զանգվածային լրատվության միջոցների` տպագիր և էլեկտրոնային մեդիայի հետ աշխատելու սկզբունքներն ու ձևերը: 5. Տեղեկատվա-լրատվական նյութերի տրամադրման ձևերը` մամլո-ասուլիսի, շնորհանդեսի, մամլո-հաղորդա•րության պատրաստման, հատուկ հոդվածների (positon-paper, by-liner և այլն), հարցազրույցների իրականացման սկզբունքներն ու հմտությունները: 6. Առաջխաղացման ապահովումը համացանցում`. PR և Internet : |
||
2201 | Հետազոտությունները PR-ում և մարքեթինգում | 6 |
1-ին
60 ժամ
4 ժամ/շաբ., դասախոսություն-2 ժամ, գործնական – 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ05
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
. ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա)մասնագիտական գիտելիք և իմացություն
. թվարկել հետազոտության մեթոդները՝ ըմբռնելով դրանց իմացաբանական, տեսական և մեթոդաբանական առանձնահատկությունները և կիրառման դեպքերը, . կախված հետազոտության հիմնախնդրից և նպատակից որոշել և ընտրել համապատասխան մեթոդներ, . որոշակիացնել սոցիոլոգիական հետազոտության մեթոդներով ստացվող տեղեկատվության վերլուծության ընթացակարգն ու ռազմավարությունը: բ) գործնական մասնագիտական կարողություններ . պլանավորել և նախագծել հետազոտական ծրագիր, մշակել հետազոտության իրականացման և կազմակերպման սկզբունքները, ձևավորել հետազոտության ընտրանք, մշակել դիտարկման միավորների ընտրության չափանիշներ, . կիրառել սոցիոլոգիական տեղեկատվության հավաքման քանակական և որակական մեթոդներ, . վերլուծել և մեկնաբանել սոցիոլոգիական տեղեկատվությունը, կազմել հետազոտության արդյունքների ամփոփ հաշվետվություններ: գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) . մասնակցել խմբային քննարկումներին՝ հիմնավորելով դիրքորոշումները, . ստեղծագործաբար կիրառելու և զարգացնելու ունեցած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել տեսական և կիրառական գիտելիքներ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, պլանավորման, կազմակերպման և իրականացման վերաբերյալ,
. ուսուցանել սոցիոլոգիական հետազոտության քանակական և որակական տեղեկատվության ստացման մեթոդները և տվյալների վերլուծության մեթոդաբանական առանձնահատկությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասընթացը բաղկացած է կիսով չափ դասախոսություններից և կիսով չափ գործնական պարապմունքներից:
2. Դասընթացի ենթադրում է ուսուցողական պրակտիկ նպատակ հետապնդող ոչ ծավալուն դաշտային աշխատանքների իրականացում: 3. Դասընթացը ենթադրում է լսարանային և արտալսարանային ծանրաբեռնված աշխատանք, որի ներառում է հանձնարարված գրականության ընթերցում, մասնակցություն քննարկումներին, վերլուծություններ, հետազոտության ծրագրի մշակում և ներկայացում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ի՞նչ է հետազոտությունը, որո՞նք են հետազոտության տեսակները, ո՞վ է հետազոտողը
2. Հետազոտական ծրագրի մշակման առանձնահատկությունները 3. Հետազոտության նպատակի սահմանում 4. Սոցիալական երևույթների չափելիություն. հետազոտական ինդիկատորներ 5. Վերլուծական միավորների ընտրություն և ընտրանք 6. Քանակական և որակական մեթոդների առանձնահատկությունները 7. Հարցման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 8. Փաստաթղթերի վերլուծություն (ավանդական և կոնտենտ), ինտերնետը որպես փաստաթուղթ 9. Դիտարկման մեթոդ. տարատեսակները և կիրառման առանձնահատկությունները 10. Գիտափորձի իրականացման առանձնահատկությունները հասարակական գիտություններում 11. Հետազոտության իրականացման առանձնահատկություններ 12. Ինֆորմացիայի մշակում, վերլուծություն 13. Ինֆորմացիայի մշակման տեխնիկաներ, մեթոդներ և գործիքներ (SPSS, Nvivo և այլն) 14. Ինֆորմացիայի վերլուծության սկզբունքներն ու առանձնահատկությունները 15. Հաշվետվության կառուցվածքը և կազմելու առանձնահատկությունները |
||
2201 | Էլեկտրոնային մարքեթինգ և գովազդային հաղորդակցություն | 6 |
1-ին՝աշնանային կիսամյակ
60
4 ժամ/շաբ., դասախոսություն-2 ժամ, գործնական – 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/ Մ06
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի առանձնահատկություններին,
· ծանոթացնել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի նպատակներին և խնդիրներին, էլեկտրոնային մարքեթինգի դրսևորման եղանակներին և օպտիմալ կիրառման հնարավորություններին, ներկայացնել գովազդի շրջանառման սխեմաները, գովազդային ժամանակակից հաղորդակցությունների կառուցվածքը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա)մասնագիտական գիտելիք և իմացություն
. ներկայցնել էլեկտրոնային մարքեթինգի և գովազդի հետ կապված խնդիրները, դրանք ուսումնասիրելու համար կիրառվող մեթոդները, տեսական ուղղությունները: . նկարագրել էլեկտրոնային մարքեթինգի և գովազդի տեխնիկաներն և գործիքները, դրանց սահմանափակումներն ու առավելությունները: բ) գործնական մասնագիտական կարողություններ . կիրառել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաները և գործիքները . կազմակերպել էլեկտրոնային մարքեթինգային և գովազդային արշավներ և վերլուծել արդյունքները: գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ . հանդես գալ որպես խորհրդատու տարբեր գործունեության ոլորտներ ունեցող կազմակերպությունների, խմբերի և անհատների համար: օգտագործել համացանցային հարթակները սոցիալ-տնտեսական գործունեություն կազմակերպելիս և իրականացնելիս 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի առանձնահատկություններին,
· ծանոթացնել էլեկտրոնային մարքեթինգի գոյություն ունեցող տեխնիկաներին, դրանց կիրառման առանձնահատկություններին, ժամանակակից էլեկտրոնային մարքեթինգի նպատակներին և խնդիրներին, էլեկտրոնային մարքեթինգի դրսևորման եղանակներին և օպտիմալ կիրառման հնարավորություններին, ներկայացնել գովազդի շրջանառման սխեմաները, գովազդային ժամանակակից հաղորդակցությունների կառուցվածքը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ,
2. անհատական առաջադրանքներ, 3. խմբային քննարկումներ 4. բանավեճեր 5. առանձին դեպքերի վերլուծություն 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Էլեկտրոնային մաքեթինգի սահմանումը, ուղղվածությունը և նպատակները:
2. Անցումը դեպի էլեկտրոնայինի՝ մարքեթինգի զարգացումը: 3. Էլեկտրոնային մարքեթինգի կիրառման աճը պայմանավորող գործոնները: 4. Գովազդի մշակում և փորձարկում, գովազդային արշավներ: 5. Էլեկտրոնային գովազդ: 6. Էլ-փոստային և ֆորումային մարքեթինգ: 7. Բրենդինգը և բրենդի առաջխաղացումը համացանցում: 8. PR-ը և հեղինակության կառավարումը համացանցում: 9. Կայքերի մարքթինգային կառուցվաձքի մշակում: 10. Գործընկերային /աֆիլիատ/ մարքեթինգ, գործընկերային ծրագրերի կազմումը: 11. Էլեկտրոնային մարքեթինգը սոցիալական ցանցերում: 12. SEO օպտիմալացում (որոնողական համակարգերի օպտիմալացում) 13. Նախաարշավային հետազոտություններ: 14. Էլեկտրոնային արշավների ռազմավարությունները և իրականացումը: 15. Օնլայն շտեմարաններ և բազաներ: 16. Բլոգի ստեղծում և կառավարում: |
||
2201 | Ժամանակակից սոցիալական տեսություններ | 3 |
1-ին
30 ժամ
2 ժամ/շաբ., դասախոսություն- 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ07
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին ծանոթացնել Հասարակայնության հետ կապեր մասնագիտության արդի հիմնախնդիրներին,
. ուսանողների մոտ զարգացնել մեթոդաբանական պահանջներին և տեսական մտածողության ունակություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա.)մասնագիտական գիտելիք և իմացություն
. ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ մասնագիտության արդի հիմնախնդիրների վերաբերյալ, . ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ տեսական սկզբունքների և մեթոդաբանական մշակումների վերաբերյալ, . ուսանողները ձեռք կբերեն գիտելիքներ տեսական մշակումների կիրառման հնարավորությունների և սահմանափակումների վերաբերյալ, բ) գործնական մասնագիտական կարողություններ տարբեր իրավիճակների վերլուծության . տարբեր իրավիճակների վերլուծության միջոցով կզարգացնեն էմպիրիկ հետազոտությունների համար անհրաժեշտ իրենց ունակությունները, գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) . օժտված կլինեն տեսական գիտելիքները պրակտիկորեն կիրառելու ունակությամբ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին ծանոթացնել Հասարակայնության հետ կապեր մասնագիտության արդի հիմնախնդիրներին,
. ուսանողների մոտ զարգացնել մեթոդաբանական պահանջներին և տեսական մտածողության ունակություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. ուսուցման ակտիվ մեթոդներ՝ անհատական առաջադրանքներ, խմբային քննարկումներ և այլն/ 3. Բանավեճ 4. Զեկուցում 5. Պրեզենտացիաներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. «Մասնագիտության արդի հիմնախնդիրներ» դասընթացի առարկայական տիրույթը
2. Յ. Բոդրիյար. սպառողական հասարակություն, նշան և սիմուլյակր 3. Մ. Ֆուկո. կառուցվածք, իշխանություն, սեքսուալություն 4. Պ. Բուրդյե. սոցիալական կապիտալ, մրցակցություն, սոցիալական շերտավորում, դասակարգ, էլիտա 5. Պ. Բերգեր, Թ. Լուկման. սոցիալական ինստիտուտներ, մշակույթ, կրոն 6. Մ. Կաստելս. ցանցային հասարակություն, հանրություն, մասմեդիա 7. Ն. Լուհման. համակարգ, հաղորդակցություն 8. Ու. Բեկ. ռիսկ, աշխատանք և տնտեսություն |
||
2201 | Քաղաքական PR և իմիջմեյքինգ | 6 |
2 րդ
60 ժամ
4 ժամ/շաբ., դասախոսություն-2 ժամ գործնական – 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ08
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, . քննարկել քաղաքական կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա)մասնագիտական գիտելիք և իմացություն
. մեկնաբանելու PR-ի առանցքային գործիքներն ու տեխնոլոգիաները և դրանց կիրառման առանձնահատկությունները տարբեր հասարակական (քաղաքական, սոցիալական և կոմերցիոն) ոլորտներում . քննարկելու PR արշավների կազմակերպման ռազմավարական մոտեցումները . մեկնաբանելու ԶԼՄ հետ փոխհարաբերակցության սկզբունքները բ)գործնական մասնագիտական կարողություններ . կիրառելու պրոպագանդայի, լոբբինգի, մանիպուլյացիայի դրսևորման ձևերի վերլուծության և կառավարման գործիքներն ու հնարքները . մշակելու և իրականացնելու իմիջի, նեյմինգի, բրենդային մոդելների ստեղծման ռազմավարական սկզբունքներ ու PR տեխնիկաներ գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ . արդյունավետ օգտվել տեղեկատվական աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն) . ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները և զարգացնել նոր գաղափարները . վերլուծել և գնահատել ընթացիկ PR նախագծերը: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ . վերլուծելու ընթացիկ քաղաքական իրադարձությունները, քաղաքական հաղորդակցությունը, դիսկուրսը, . կիրառելու արդյունավետ ինքնաներկայացման և սեփական իմիջի ձևավորման հմտությունները 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին տրամադրել համակողմանի համակարգված գիտելիք քաղաքական PR-ի հիմնական հասկացությունների, իմիջագիտության, քաղաքական մարքեթինգի վերաբերյալ,
· ծանոթացնել քաղաքական իմիջի ձևավորման տեխնոլոգիաներին, քննարկել իմիջի տեսակները, տիպաբանությունը, դրանց առանձնահատկությունները, . քննարկել քաղաքական կուսակցությունների հեղինակության և վարկանիշի բարելավմանն ուղղված առաջարկների և հանձնարարականների մշակման ռազմավարությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. բանավեճ 4. պրեզենտացիաներ 5. պրակտիկ հետազոտական կամ վերլուծական նախագծեր 6. ռեֆերատներ, զեկուցումներ, էսսեներ. 7. դերային խաղեր 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն: Քաղաքական PR-ը և քաղաքական մարքեթինգը որպես քաղաքական գործընթացի հիմք. քաղաքական PR-ի նկարագիրը, նպատակները և խնդիրները:
Քաղաքական շուկայի հասկացություն քաղաքական PR-ում: Քաղաքական PR-ի տեսակները: Քաղաքական տեխնոլոգիաների էությունը, մշակման և իրականացման փուլերը: PR-արշավի միջոցառումներ` նախընտրական հանդիպումներ, ՙդռնից դուռ՚, միջնորդավորված ակցիաներ, հանդիպումներ մամուլի հետ, հանրահավաքներ: PR-ի հիմնական տեխնիկական սխեման: Քաղաքական իմիջագիտություն: Իմիջ հասկացության սահմանման խնդիրը և մոտեցումները: Իմիջի կառուցվածքը և գործառույթները: Քաղաքական իմիջի առանձնահատկությունները. Երկրի իմիջ. կուսակցության իմիջ: Քաղաքական իմիջի ձևավորման հիմնական սկզբունքները: Հաբիտար, վերբալ և կինետիկ իմիջ: PR-ը քաղաքական հաղորդակցման համատեքստում: ԶԼՄ-ների դերը քաղաքական PR-ում: Քաղաքական գովազդ: |
||
2201 | Վիզուալ հաղորդակցություն | 3 |
2-րդ
30 ժամ
2 ժամ/շաբ., դասախոսություն- 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ09
1. Դասընթացի նպատակ
· ծանոթացնել ուսանողներին վիզուալ սոցիոլոգիայի, նշանաբանության և գունաբանության հիմնական տեսությունների հետ,
· սովորեցնել վիզուալ արտահայտման առկա ձևերի՝ տեսանյութ, պատկեր, թատրոն, ճարտարապետություն և այլն, սոցիոլոգիական վերլուծության մոտեցումները, . սովորեցնել օգտագործել տեսողական ընկալման առանձնահատկությունները և վիզուալ հնարքները հասարակայնության հետ կապերի ոլորտում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
. կատարել վիզուալ նյութի սոցիոլոգիական վերլուծություն, . կիրառել նշանաբանության օրինաչափությունները, . կիրառել վիզուալ սոցիոլոգիայի գիտելիքները բրենդինգային գործունեության ընթացքում: բ) գործնական մասնագիտական կարողություններ . տարանջատել վիզուալ պատկերների կոնոտատիվ և դենոտատիվ իմաստները, . վերլուծել վիզուալ պատկերները և դրանց մշակութային համատեքստը, դիտարկել դրանց փոխակերպումը, . ստեղծել պատկերներ՝ օգտագործելով տարբեր վիզուալ հնարքներ, իմաստավորել և իմաստափոխել առկա և նոր վիզուալ պատկերները: գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) . վերլուծել քաղաքային, ճարտարապետական միջավայրը վիզուալ սոցիոլոգիայի համատեքստում, . վերլուծել սոցիալական և գործարար վիջավայրում վիզուալ հնարքների կիրառման առանձնահատկությունները, արդյունավետ հաղորդակցվել վիզուալ պատկերների միջոցով՝ համապատասխանեցնելով պատկերը, նշանը և իմաստը թիրախային լսարանի փորձին և ընկալումներին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ծանոթացնել ուսանողներին վիզուալ սոցիոլոգիայի, նշանաբանության և գունաբանության հիմնական տեսությունների հետ,
· սովորեցնել վիզուալ արտահայտման առկա ձևերի՝ տեսանյութ, պատկեր, թատրոն, ճարտարապետություն և այլն, սոցիոլոգիական վերլուծության մոտեցումները, . սովորեցնել օգտագործել տեսողական ընկալման առանձնահատկությունները և վիզուալ հնարքները հասարակայնության հետ կապերի ոլորտում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ
2. անհատական աշխատանք 3. խմբային նախագիծ 4. դեպքերի վերլուծություններ, այլ ինտերակտիվ մեթոդներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն. Վիզուալ սոցիոլոգիայի մեթոդաբանական հիմքերը: Վիզուալ հաղորդակցման բովանդակությունը և կառուցվածքը: Տեսողական ընկալման առանձնահատկությունները: Պատկերի սոցիոլոգիական վերլուծության հնարավորությունները: Պատկերի գործառույթները: Ռ. Բարտի սեմիոլոգիական համակարգը: Նշանների դենոտատիվ և կոնոտատիվ իմաստներ: Կոդավորումը և դեկոդավորումը վիզուալ սոցիոլոգիայում: Գույների նշանակությունը: Նշանների տիպաբանումն ըստ Չ. Պիրսի: Սիմուլյակր և սիմուլյացիա ըստ Ժ. Բոդրիարի: Գեշտալտ-տեսության սկզբունքները: Նշանների միջև սինտագմատիկ և պարադիգմատիկ կապերը ըստ Ֆ. Դե Սոսսյուրի:
|
||
2201 | Ժամանակակից PR տեխնոլոգիաներ | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
30 ժամ
2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ10
1. Դասընթացի նպատակ
· hասարակայնության հետ կապեր դիսցիպլինի (PR-ի) հիմնական գործիքների,
· նոր մեխանիզմների, · տեխնիկաների և տեխնոլոգիաների, կիրառման ոլորտների, . ԶԼՄ-ների կառավարման սկզբունքների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
. մեկնաբանելու PR-ի առանցքային գործիքներն ու տեխնոլոգիաները և դրանց կիրառման առանձնահատկությունները տարբեր հասարակական (քաղաքական, սոցիալական և կոմերցիոն) ոլորտներում . քննարկելու PR արշավների կազմակերպման ռազմավարական մոտեցումները . մեկնաբանելու ԶԼՄ հետ փոխհարաբերակցության սկզբունքները բ) գործնական մասնագիտական կարողություններ . կիրառելու պրոպագանդայի, լոբբինգի, մանիպուլյացիայի դրսևորման ձևերի վերլուծության և կառավարման գործիքներն ու հնարքները . մշակելու և իրականացնելու իմիջի, նեյմինգի, բրենդային մոդելների ստեղծման ռազմավարական սկզբունքներ ու PR տեխնիկաներ գ)ընդհանրական/փոխանցելի կարողություններ . արդյունավետ օգտվել տեղեկատվական աղբյուրներից (գիտական գրականություն, ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և այլն) . ստեղծագործաբար կիրառել ունեցած գիտելիքները և զարգացնել նոր գաղափարները . վերլուծել և գնահատել ընթացիկ PR նախագծերը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· hասարակայնության հետ կապեր դիսցիպլինի (PR-ի) հիմնական գործիքների,
· նոր մեխանիզմների, · տեխնիկաների և տեխնոլոգիաների, կիրառման ոլորտների, . ԶԼՄ-ների կառավարման սկզբունքների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություն
2. քննարկում 3. պրեզենտացիաներ 4. զեկուցումներ, էսսեներ. 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Եզրափակիչ քննություն՝ բանավոր քննություն 7 միավոր առավելագույն արժեքով: Յուրաքանչյուր հարցատոմս պարունակում է երեք հարց, որոնցից առաջին և երկրորդ հարցերը կարող են գնահատվել առավելագույնը 2 միավոր, երրորդը՝ 3 միավոր: Միավորների քայլը՝ 0.5:
2. Երկու ընթացիկ քննություններ՝ գրավոր քննություն՝ յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով։ Միավորների քայլը՝ 0.5: 3. Ինքնուրույն աշխատանք՝ 3 միավոր առավելագույն արժեքով։ 4. Մասնակցություն՝ 2 միավոր առավելագույն արժեքով։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ներածություն: Սոցիալական տեխնոլոգիա հասկացությունը գիտության համատեքստում: PR-ը որպես սոցիալ-հաղորդակցային տեխնոլոգիա:
2. PR տեխնոլոգիաների տարատեսակները և կիրառման սկզբունքները. 3. PR-տեխնոլոգիաների բազային գործիքները՝ Բենչմարկինգ, Life Placement, Storytelling: Բամբասանքները որպես PR գործիքներ: PR-ակցիաների տեսակները` ասուլիս, ճեպազրույց (բրիֆֆինգ), ընդունելություն, շնորհանդես: 4. PR տեխոնոլոգիաները քաղաքական ոլորտում: Մանիպուլյացիոն տեխնոլոգիաները PR-ում: Տեղեկատվական պատերազմներ: “Ուղեղների լվացում” և պրոպագանդա: Հակաճգնաժամային PR և խնդրի լուծմանն ուղղված մենեջմենթ: PR և լոբբինգ: 5. Հասարակայնության հետ կապերը սոցիալական ոլորտում. Հովանավորչություն և ֆանդրայզինգ: 6. Հասարակայնության հետ կապերը կոմերցիոն ոլորտում: 7. Իմիջ հասկացությունը PR-ում: Իմիջի կառուցվածքը և տեսակները: 8. Բրենդինգի հասկացությունը PR-ում: Բրենդի կառուցվածքը: Նոր բրենդինգ: 9. Միֆոդիզայն հասկացությունը PR-ում: PR-ը որպես առասպելաստեղծ գործունեություն: 10. Naming-ը որպես նորագույն PR տեխնոլոգիա: |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
2201 | Մասնագիտական պրակտիկա | 3 |
2-րդ
90 ժամ պրակտիկա
-
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ11
1. Դասընթացի նպատակ
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
2. Կրթական վերջնարդյունքներ
ա) մասնագիտական գիտելիք և իմացություն
. նկարագրելու մասնագիտական աշխատանքի հիմնական առանձնահատկությունները, . բացատրելու հաղորդակցությունների ոլորտի հիմնական խնդիրները, . թվարկելու հասրակայնության հետ կապերի, հաղորդակցության ոլորտի մասնագետի հիմնական գործառույթները, . բացատրելու հաղորդկացության գործիքների և հարթակների կիրառման նպատակաուղղվածությունը, օրինաչափություններն ու արդյունավետությունը։ բ) գործնական մասնագիտական կարողություններ . գործնականում կիրառելու ստացած տեսական գիտելիքները, . իրականացնելու PR-արշավ, . կազմելու PR-արշավի ռազմավարություն, . մշակելու առաջարկություններ։ գ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ . համակարգելու սոցիալական ոլորտի վերաբերյալ տվյալները, . մեկնաբանելու գիտահետազոտական աշխատանքի արդյունքները, . եզրակացություններ և ամփոփումներ անելուև մշակելով առաջարկություններ, պատրաստել հաշվետվություն և հետազոտության արդյունքները ներկայացնել հանրությանը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. այցեր սոցիալական ծառայություններ մատուցող կազմակերպություններ
2. քննարկում, 3. պրեզենտացիաներ, 4. պրակտիկայի օրագիր/հաշվետվություն։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով։ Պրակտիկան դրական (ստուգված) է գնահատվում այն դեպքում, եթե ուսանողը մասնակցել է պրակտիկային, կատարել է ծրագրով նախատեսված առաջադրանքները, սահմանված ժամկետում ներկայացրել պրակտիկայի օրագիրը, որը պետք է ներառի հետևյալ բաժինները՝
1. Պրակտիկայի վայրի անվանումը, հասցեն և հեռախոսահամարը, 2. Պրակտիկայի ղեկավարի ազգանունը, անունը, հայրանունը, 3. Կատարված գործողությունները ըստ առնվազն 10 այցելությունների, 4. Եզրակացություն։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ծանոթացում պրակտիկայի անցկացման վայրի աշխատանքային առանձնահատկություններին,
2. Կատարելիք աշխատանքի հստակ նպատակադրում, 3. Կատարելիք աշխատանքի ժամանակացույցի կազմում, 4. Ըստ ժամանակացույցի անհրաժեշտ աշխատանքների կատարում, 5. Վերջնարդյունքների ամփոփում և գնահատում։ |
||
2201 | Մագիստրոսական թեզի պաշտպանություն | 12 |
1-ին և 2-րդ
360 ժամ
-
ՊԱՐՏԱԴԻՐ
2201/Մ12
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, . ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա) գործնական մասնագիտական կարողություններ
. ինքնուրույն մշակելու մասնագիտական գրականություն, . ինքնուրույն կատարելու հետազոտական աշխատանք, . կիրառելու սոցիալական հետազոտության մեթոդները, . մշակելու հետազոտական տվյալները, բ) ընդհանրական/փոխանցելի կարողություններ . ամփոփելու հետազոտության արդյունքները, . ներկայացնելու հետազոտության արդյունքները մասնագիտական հանրությանը, . մշակելու կիրառական առաջարկություններ, . կատարելու հղումներ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտում ինքնուրույն տեսական և էմպիրիկ հետազոտություն կատարելու ուսանողի հմտությունները,
· ձևավորել հասարակայնության հետ կապերի ոլորտին վերաբերող գիտական հետազոտության արդյունքները գրավոր և բանավոր ներկայացնելու հմտությունները, . ձևավորրել սեփական գիտական աշխատանքը հրապարակային պաշտպանելու և փաստարկելու հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
*Խորհրդատվություն
*Ինքնուրույն աշխատանք *Քննարկումներ *Պրեզենտացիաներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
1. Աշխատանքի արդիականությունը - առավելագույնը՝ 2 միավոր
2. Հետազոտության իրականացումը և արդյունքները - առավելագույնը՝ 6 միավոր 3. Աշխատանքի շարադրումը և ձևավորումը - առավելագույնը՝ 4 միավոր 4. Աշխատանքի հրապարակային պաշտպանությունը - առավելագույնը՝ 8 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Տիտղոսաթերթ
2. Ստորագրությունների էջ 3. Համառոտագիր 4. Բովանդակություն 5. Ներածություն 6. Հիմնական մաս, որը ներառում է երկու տեսական գլուխներ և մեկ գլուխ, որտեղ ուսանողը ներկայացնում է կատարված հետազոտության ծրագիրը և արդյունքները 7.Եզրակացություններ (և առաջարկություններ) 8. Օգտագործված գրականության ցանկ 9. Հավելվածներ 10. Մագիստրոսական թեզը պետք է համապատասխանի ԵՊՀ մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգին։ |