Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
031401.05.7 - Սոցիոլոգիա
Մասնագիտացումը՝
031401.05.7 - Հանրային քաղաքականության հետազոտություններ
Շնորհվող որակավորումը՝
Սոցիոլոգիայի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի մագիստրատուրայի ընդունելության ին համապատասխան:
2. Ծրագրի նպատակները
·ուսանողներին տրամադրել խոր և համակողմանի գիտելիքներ հանրային քաղաքականության հետազոտությունների արդի մեթոդաբանությունների և փաստահեն քաղաքականությունների մշակման վերաբերյալ,
·զարգացնել ուսանողների իմացությունը և գործնական կարողությունները հանրային քաղաքականության հետազոտությունների նախագծման և իրականացման վերաբերյալ,
պատրաստել հանրային քաղաքականության հետազոտությունների և վերլուծությունների արդի մեթոդներին տիրապետող որակյալ մասնագետներ՝ ունակ իրենց գիտելիքներն ու հմտությունները կիրառելու համապատասխան ոլորտներում:

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- նկարագրելու հանրային քաղաքականության հետազոտությունների բնագավառում արծարծվող և քննարկվող հիմնախնդիրները, մեթոդաբանական բացերն ու իմացաբանական հակասությունները,
- ձևակերպելու հանրային քաղաքականության հետազոտությունների բնագավառում տեսական, մեթոդաբանական, էմպիրիկ հիմնախնդիրները,
- ներկայացնելու հասարակական ոլորտների, ինստիտուտների գործառման արդյունավետությանն ուղղված ծրագրերի և միջոցառումների ազդեցությունը, արժեքային շղթաների ներուժը, անցանկալի հետևանքներն ու հեռանկարները,
- բացատրելու տարաբնույթ հետազոտությունների, հանրային կյանքի, հասարակական գործունեության, բարենորոգման ծրագրերի հիմնման, իրականացման, գնահատման խնդիրները:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- հանրային քաղաքականության հետազոտությունների բնագավառում իրականացնելու սոցիոլոգիական հետազոտություններ և վերլուծություններ՝ պահպանելով իրականացման սկզբունքներն ու էթիկական կանոնները,
- առաջադրելու գիտական, հետազոտական հիմնախնդիր, կիրառելու վերջինիս բազմակողմանի և համապարփակ վերլուծությանն ուղղված անհրաժեշտ հետազոտական մոտեցումների, մեթոդների և եղանակների օպտիմալ գործիքակազմ,
- տրամադրելու խորհրդատվություն և փորձաքննություն լայն հասարակությանը, պետական կառավարման մարմիններին, մասնավոր ձեռնարկատերերին, քաղաքացիական հասարակության կազմակերպություններին, ԶԼՄ-ներին,
- իրականացնելու պետության և հասարակության համար կարևոր հիմնախնդիրների և ընդունվող որոշումների փորձագիտական մշակում և գնահատում,
- կատարելու հասարակական այլափոխումներին ու բարենորոգմանը միտված ծրագրերի ազդեցության գնահատում:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- հրապարակելու գիտական հետազոտությունների և վերլուծությունների արդյունքները, ներկայացնելու հաշվետվություններ, ելույթներ, դասախոսություններ,
- հաղորդակցվելու հետազոտական տարբերի խմբերի, փորձագետների, գործատուների և պատվիրատուների, հասարակական առանձին խմբերի լայն շրջանակի հետ,
- մասնակցելու ռացիոնալ, հիմնավորված բանավեճի, կարծիքների, պատկերացումների, պնդումների առաջադրմանը և փոխանակմանը, կրթական և մասնագիտական գործունեության արդյունքների հանրային ներկայացմանը և պաշտպանությանը,
- օգտվելու ինչպես բազային համակարգչային ծրագրերից (MS office, Internet), այնպես էլ տեքստերի ձևավորման և սոցիոլոգիական վերլուծության (NVivo, MaxQDA, SPSS, R) մասնագիտական ծրագրերից:
4. Գնահատման ձևերը
Գնահատման հիմք է ծառայում Երևանի պետական համալսարանի ուսումնական գործընթացի կազմակերպման կարգը, համաձայն որի դասընթացներն ըստ գնահատման ձևի, բաժանվում են չորս խմբի`եզրափակիչ գնահատումով, առանց եզրափակիչ գնահատման, առանց ընթացիկ քննությունների գնահատման և ստուգարքային:
Եզրափակիչ գնահատումով դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ և մեկ եզրափակիչ քննություն: Ընթացիկ քննություններից յուրաքանչյուրը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ընթացիկ ստուգումը` առավելագույնը 3 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 9 միավոր:
Առանց եզրափակիչ գնահատման դասընթաց
Նախատեսված են երկու ընթացիկ քննություն և մեկ ինքնուրույն աշխատանք: Ընթացիկ քննությունները գնահատվում են համապատասխանաբար 4 և 5 միավոր առավելագույն արժեքով, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 8 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր:
Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթաց
Նախատեսված են մեկ ընթացիկ բանավոր ստուգում, մեկ ինքնուրույն աշխատանք և եզրափակիչ քննություն:
Ընթացիկ բանավոր ստուգումը գնահատվում է առավելագույնը 4 միավոր, ինքնուրույն աշխատանքը` առավելագույնը 4 միավոր, դասընթացին մասնակցությունը` առավելագույնը 3 միավոր, եզրափակիչ քննությունը` առավելագույնը 9 միավոր:
Հետազոտական կառուցամասի բաղադրիչ մասնագիտական պրակտիկան գնահատվում է ստուգարքի ձևով:
Մագիստրոսական թեզը գնահատվում է 20 միավորանոց սանդղակով:
5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
«Հանրային քաղաքականության հետազոտություններ» մագիստրոսական ծրագրի շրջանավարտների հնարավոր գործատուներն են.
·Գիտակրթական հաստատությունները,
·Տեղեկատվական և խորհրդատվական կազմակերպությունները
· Պետական մարմինները (նախարարություններ, տեսչական մարմիններ և այլն),
·Տեղական ինքնակառավարման մարմինները,
·Տեղական և միջազգային հասարակական կազմակերպությունները,
·Բիզնես ոլորտի կազմակերպությունները,
· Սոցիալական ծառայությունները,
·Արդարադատության համակարգին հարող կազմակերպությունները,
·Սոցիալական աջակցության գործակալությունները,
·Առողջապահական և բնապահպանական գործակալությունները,
·Տարածքային պլանավորման գործակալությունները։ Շրջանավարտները հնարավորություն կունենան աշխատելու որպես հետազոտողներ, վերլուծաբաններ, խորհրդատուներ, պլանավորողներ, տվյալների կառավարողներ, ծրագրերի համակարգողներ և ղեկավարներ, ինչպես նաև դասավանդելու սոցիոլոգիայի տեսական և մեթոդական դասընթացներ, ուսուցանելու հետազոտական հմտություններ:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնական գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ և հետազոտական լաբորատորիա,
·հեռաուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
·ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված լսարաններ և հետազոտական լաբորատորիա,
·հեռաուսուցմամբ և առցանց դասախոսություններ,
էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
Կրթական ծրագիրը մշակվել է ըստ ՀՀ բուհական համակարգում ներդրված և Բոլոնիայի գործընթացից բխող, Հայաստանում տեղայնացված չափորոշիչների, (օրինակ՝ «Սոցիոլոգիա» մասնագիտության (031401.04.7) մագիստրոսական ծրագրի պետական կրթական չափորոշիչ):
Ծրագրի մշակման և վերամշակման համար կիրառվել են նաև Օքսֆորդի () և Գլազգոյի () համալսարաններում գործող «Հանրային քաղաքականության հետազոտություններ» (Public Policy Research) մագիստրոսական ծրագրերը: Միաժամանակ, հիմք են հանդիսացել Չանգ Մայ համալսարանի Հանրային քաղաքականության դպրոցում գործող «Հետազոտությունների նախագծում և մեթոդներ հանրային քաղաքականությունների համար» (Research Design and Methods for Public Policy) (), Բրիստոլի համալսարանում՝ «Քաղաքականության հետազոտություններ» (Policy Research) (), Ռուսաստանի Բարձրագույն տնտեսական դպրոցում՝ «Քաղաքական վերլուծություններ և հանրային քաղաքականություն» (Political Analysis and Public Policy) () ծրագրերը:

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1.Ընդհանրական կարողություններ
Դասավանդման/մանկավարժական
·դասընթացի աշխատանքային ծրագիր (օրացուցային պլան) կազմելու հմտություն,
·դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
·տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
·սոցիոլոգիական հետազոտություն պլանավորելու և նախագծելու, հետազոտությունների իրականացման հմտություններ,
·հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
·լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
·հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
·օտար լեզվի իմացություն (առնվազն անգլերենի B1 մակարդակին համապատասխան)։
ՏՀՏ կիրառություն
·բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point) հմտություններ,
·ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու հմտություն,
·լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություններ (ppt, prezi, canva և այլն),
·սոցիոլոգիական տեղեկատվության մշակման և վերլուծության համակարգչային ծրագրերի (SPSS/MaxQDA/NVivo) կիրառման հիմնարար հմտություններ:
Այլ կարողություններ
·հասարակական հարաբերությունները կարգավորող մասնագիտական էթիկայի և իրավական նորմերի իմացություն (մասնավորապես` հաղորդակցությունների ոլորտում),
·հետազոտական էթիկայի իմացություն,
·գրագողության կանխարգելման կարգի իմացություն,
·անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
·ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
1.Մասնագիտական կարողություններ
·սոցիոլոգիական հետազոտության հայեցակարգերի տեսամեթոդաբանական հիմքերը ներկայացնելու հմտություն,
·հանրային քաղաքականության հիմնախնդիրների բացահայտմանն ուղղված սոցիոլոգիական հետազոտությունների կազմակերպման սկզբունքներն և ընթացակարգերը մեկնաբանելու և պարզաբանելու կարողություն,
·հայաստանյան հասարակությունում տարբեր սոցիալական բարեփոխումների իրականացման ընթացքի և արդյունավետության գնահատման մեթոդաբանությունը նկարագրելու հմտություն,
·հասարակական հարաբերությունները կարգավորող սոցիալական նորմերը սահմանելու կարողություն,
·գիտահետազոտական հիմնախնդիր և առաջադրելու հետազոտության նպատակ և խնդիրներ վերլուծելու կարողություն,
·որակական և քանակական մեթոդների համակցմամբ հետազոտությունների օպտիմալ մեթոդներ և տեխնիկաներ ընտրելու և կիրառելու կարողություն,
·հետազոտվող գործընթացների և երևույթների գնահատման մաթեմատիկական մոդելներ և վիճակագրական մեթոդներ կիրառելու կարողություն,
·սոցիոլոգիական տեղեկատվությունը բազմակողմանիորեն վերլուծելու, համակարգելու և ընդհանրացնելու կարողություն,
·գիտական հետազոտության արդյունքները և ձևակերպելու ելույթներ, ռեֆերատներ, գիտական ակնարկներ և հաշվետվություններ հրապարակելու կարողություն,
·հետազոտական արդյունքների և վերլուծությունների վրա հիմնված գիտական կանխատեսումներ և առաջարկներ լայն հասարակայնությանը ներկայացնելու կարողություն։
1.Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
·գիտական աստիճան և/կամ կոչում հասարակագիտական ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ կամ հարակից մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
·վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ վերլուծական/մեթոդական հրատարակությունների առկայություն,
·վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և/կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
·մասնագիտական դասընթացների դասավանդման և/կամ վերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 2 տարվա փորձ,
·վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
·առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ սոցիոլոգիական հետազոտությունների նախագծման, իրականացման, տեղեկատվության մշակման և վերլուծության բնագավառում։
Այլ պահանջներ
·դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Հայաստանում հանրային կյանքի բոլոր բնագավառներում քաղաքականությունների մշակման համատեքստում նոր օրակարգ է առաջադրվել, համաձայն որի՝ հանրային քաղաքականությունները պետք է լինեն փաստահեն և/կամ հետազոտահեն, քաղաքականությունները մշակելիս պետք է ապավինել գրագետ հետազոտական փորձառությանը՝ ներգրավելով հետազոտական մեթոդաբանություններին և մեթոդիկային տիրապետող հմուտ մասնագետների: Այսօր չափազանց կարևոր և հրատապ նշանակություն ունեն փաստահեն և/կամ հետազոտահեն քաղաքականությունների մշակումն ու իրագործումը: Քաղաքականությունները «սպասարկող» և/կամ փաստարկող հետազոտությունները ենթադրում են նոր տեսական և մեթոդաբանական մոտեցումներ, ուրույն հասկացութային համակարգ: Քաղաքականությունների հետազոտությունների հիմքում սոցիոլոգիական հետազոտությունների արդի մեթոդաբանություններն են՝ համեմված լայն տարածում գտած խառը մեթոդներով և գնահատող հետազոտությունների մեթոդաբանություններով: Ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետ կենսագործունեության համատեքստում քաղաքացիական հասարակության ներգրավման և/կամ մասնակցության տեսանկյունից առանցքային նշանակություն ունի հանրային քաղաքականությունը՝ որպես իշխանության և հասարակության փոխհարաբերությունների հիմնական ձևերն ու մեխանիզմներն ուրվագծող սկզբունքների ամբողջություն: «Հանրային քաղաքականության հետազոտություններ» մագիստրոսական ծրագիրը կարող է հիմք դառնալ հանրային կառավարման ոլորտում մեծ պահանջարկ ունեցող մասնագետների պատրաստման և սպասարկման համար՝ զինված արդիական հիմնախնդիր առաջադրելու և վերլուծելու, հանրային գործընթացների և երևույթների գնահատման մաթեմատիկական մոդելներ և վիճակագրական մեթոդներ նախագծելու, հանրային քաղաքականությունները բազմակողմանիորեն վերլուծելու և հետազոտությունների արդյունքներն ընդհանրացնելու ու լայն հասարակայնությանը ներկայացնելու կարողություններով: Առաջարկվող ծրագրի մեթոդաբանական և միջգիտակարգային ուղղվածությունը հիմնարար նշանակություն ունի ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի համար մասնագետներ պատրաստելու հարցում: ՀՀ հանրային քաղաքականությունների վերլուծության և/կամ մշակման բնագավառում առկա է տվյալների հավաքագրման և մշակման արևմտյան ալգորիթմների և չափանիշների ներմուծման և օգտագործման պահանջ: Ուստի կարևորվում է գիտության նորագույն ձեռքբերումների և արդի միջազգային փորձի հիման վրա սոցիոլոգիական հետազոտությունների մեթոդաբանության մասնագետների պատրաստումը, ովքեր ի վիճակի կլինեն իրականացնելու վերոհիշյալ գործառույթները, հանդես կգան որպես ժամանակակից գիտելիքներով զինված և համապատասխան հմտություններով օժտված վերլուծաբաններ: Հաշվի առնելով հետազոտահեն քաղաքականությունների մշակման առաջնահերթությունները` առաջարկվող ծրագիրը մեծ նշանակություն է ձեռք բերում: