Միջազգային հարաբերությունների ֆակուլտետը շարունակում է ակտիվ գործունեությունը միջազգային կրթական ոլորտի առաջատար ծրագրերի ու չափանիշների ուղղությամբ, ինչի շրջանակում տեղի ունեցավ աշխատանքային այց Հյուսիսային Մակեդոնիա։
Մայիսի 20-ից 22-ը Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, Քաղաքագիտության ամբիոնի վարիչ Աշոտ Ալեքսանյանը, Միջազգային համագործակցության վարչության պետ Ալեքսանդր Մարգարովն աշխատանքային այցով գտնվել են Հյուսիսային Մակեդոնիայում։
Սկոպյեի համալսարանի սոցիոլոգիական, քաղաքական-իրավական հետազոտությունների ինստիտուտում (Institute for Sociological and Political-Legal Research) անցկացվել է որակի ապահովման աշխատաժողով «Erasmus+» նախագծի շրջանակում՝ Զալցբուրգի համալսարանի հետ «Քաղաքական գիտությունների JOPSCIP» համատեղ մագիստրոսական ծրագրի ստեղծման նպատակով։
Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմը փորձագիտական և մասնագիտական ներուժով ակտիվորեն մասնակցում է համատեղ մագիստրոսական ծրագրի մշակման աշխատանքներին։