Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
042101.14.7 - Իրավագիտություն
Մասնագիտացումը՝
042101.14.7 - Քրեական արդարադատություն և փաստաբանություն
Շնորհվող որակավորումը՝
իրավագիտության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Ընդունելությունը կատարվում է Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի կողմից 2022 թ.-ի մայիսի 26-ի թիվ 9/2 որոշմամբ հաստատված Երևանի պետական համալսարանի առկա ուսուցմամբ մագիստրատուրայի ընդունելության կանոնակարգի համաձայն։
2. Ծրագրի նպատակները
· ուսանողին տրամադրել խորը, համակարգված և համակողմանի գիտելիքներ քրեական, քրեական դատավարության, քրեակատարողական ոլորտների օրենսդրության և դատական պրակտիկայի վերաբերյալ՝ զարգացնելով ուսանողների մասնագիտական կարողություններն ու հմտությունները նշված ոլորտներում ինքնուրույն ուսումնասիրություններ և հետազոտական աշխատանքներ իրականացնելու, ոլորտին առնչվող փաստաթղթեր կազմելու նպատակով։ Դառնալով քրեական արդարադատության ոլորտի նեղ մասնագետներ, կարող են աշխատել դատական և դատախազական համակարգերում, քննչական մարմիններում, փաստաբանական պալատում:
3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- ներկայացնել ՀՀ և արտասահմանյան երկրների քրեաիրավական, քրեակատարողական և քրեադատավարական համակարգերը, քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքների տեսական հիմունքները, այդ թվում՝ սկզբունքները, ինստիտուտները, նորմերը,
- բացատրել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության մեկնաբանման և կիրառման, արարքների քրեաիրավական և քրեադատավարական գնահատման մոտեցումները և հիմնարար սկզբունքները,
- մատնանշել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքի ոլորտներում հետազոտությունների իրականացման մեթոդները, իրավական ակտերի նախագծերի կազմմանը ներկայացվող պահանջները,
- քննարկել քրեական քաղաքականության իրականացման ոլորտում ՀՀ և այլ երկրների մոտեցումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի կտրվածքով, ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության և ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,
- ներկայացնել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքի իրականացման, փաստաբանական գործունեության գործընթացում անհրաժեշտ իրավական և էթիկայի նորմերը։
- Գործնական մասնագիտական կարողություններ
- մեկնաբանել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության դրույթները, այդ թվում՝ օրենսդրական նոր կատարված փոփոխությունները, անհրաժեշտության դեպքում ինքնուրույն հավաքելով, վերլուծելով, դասակարգելով նաև օտարալեզու տեղեկատվությունը,
- կիրառել քրեաիրավական, քրեադատավարական և քրեակատարողական իրավունքի ոլորտի տեսական գիտելիքները,
- գնահատական տալ քննչական և դատական պրակտիկայում հանդիպող իրավիճակներին,
- կազմել իրավական ակտերի նախագծեր, քննչական և դատավարական փաստաթղթեր,
- կազմակերպել և արդյունավետ իրականացնել պաշտպանություն և ներկայացուցչություն,
- համեմատել ՀՀ և արտասահմանյան երկրների քրեաիրավական, քրեադատավարական ու քրեակատարողական համակարգերն ու օրենսդրությունները,
- կիրառել քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքի ոլորտներում իրականացվող հետազոտության մեթոդները,
- գործնականում իրականացնել կրիմինալիստիկական փորձաքննություններ:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (էլեկտրոնային և ոչ էլեկտրոնային),
- քննադատական մոտեցում դրսևորել մատուցվող տեղեկատվությանը՝ տրամաբանորեն, համակողմանի և համակարգված փաստարկներով հիմնավորելով իր տեսակետները,
- պահպանել մասնագիտական էթիկայի կանոնները,
- արդյունավետորեն պլանավորել ժամանակն ու առաջադրված խնդիրների լուծման համար անհրաժեշտ ռեսուրսները ինչպես անհատական մակարդակում, այնպես էլ խմբի կազմում, այդ թվում՝ բազմամշակութային միջավայրում, գործունեություն ծավալելիս,
- ներկայացնել զեկուցումներ, հետազոտությունների արդյունքներ, մասնագիտական և ոչ մասնագիտական հանրությանը համակողմանիորեն և փաստարկված կերպով ներկայացնել, բացատրել, ինչպես նաև՝ ստանալ իրավագիտության ոլորտին առնչվող տեղեկատվություն, գաղափարներ,
- ազատորեն հաղորդակցվել սոցիալական տարբեր խմբերի և դրանց ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ օտար լեզվով։
4. Գնահատման ձևերը
● Առանց եզրափակիչ գնահատման դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն` 7-9 բալ, որոնք կարող են անցկացվել գրավոր կամ բանավոր ձևով: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են՝ ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
● Եզրափակիչ գնահատումով դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչներն են՝ 2 ընթացիկ քննություն՝6-8 բալ և եզրափակիչ քննություն՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն մեկը ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են՝ ընթացիկ ստուգում՝ 0-6 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-6 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
● Առանց ընթացիկ քննությունների գնահատման դասընթացներ: Յուրաքանչյուր ուսումնական մոդուլի շրջանակներում ուսանողների գնահատման համար նախատեսված պարտադիր բաղադրիչն է եզրափակիչ քննությունը՝ 7-9 բալ: Մյուս բաղադրիչներից առնվազն երկուսն ընտրում է դասավանդող դասախոսը, դրանք են ընթացիկ ստուգում՝ 0-8 բալ, ինքնուրույն աշխատանք՝ 0-8 բալ, մասնակցություն՝ 0-3 բալ:
● Միայն եզրափակիչ ստուգարքով գնահատվում են ընդհանուր դասընթացները:
Ավարտական ատեստավորումը կատարվում է մագիստրոսական ատենախոսության պաշտպանության արդյունքում:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Շրջանավարտները կարող են փաստաբանական գործունեություն իրականացնել, աշխատել դատարաններում, պետական կառավարման համակարգի մարմիններում, իրավապահ մարմիններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում։ Շրջանավարտները կարող են զբաղեցնել հետևյալ պաշտոնները.
· դատական համակարգում (դատավոր, դատավորի օգնական, դատական դեպարտամենտում՝ փորձագետներ, մասնագետներ),
· դատախազությունում (դատախազ, կրիմինալիստ դատախազ, մասնագետ),
· հետաքննության մարմիններում (հետաքննիչ),
· նախաքննության մարմիններում (քննիչ, կրիմինալիստ),
· քրեակատարողական հիմնարկների աշխատակիցներ,
· փաստաբանական գրասենյակներ (փաստաբանի օգնական, փաստաբան, իրավախորհրդատու և այլն),
· մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցներ,
· արդարադատության նախարարության աշխատակիցներ,
· միջազգային կառույցներում (ծրագրի համակարգող-իրավաբան, օրենսդրության վերլուծաբան և այլն),
· կրթական և իրավական հետազոտական ինստիտուտներում (իրավաբան-հետազոտող, իրավաբան-վերլուծաբան և այլն)։
Ծրագրի շրջանավարտները կարող են շարունակել իրենց ուսումը ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ասպիրանտուրայում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են հետևյալ օժանդակ ռեսուրսները.
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
· համակարգիչներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային սրահ,
· էլեկտրոնային ռեսուրսներ:
7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ Որակավորումների ազգային շրջանակ, 31մարտի 2011, N 332-Ն
· Սթենֆորդի, Քենթի, Նոթինգեմի, Սասեքսի համալսարաններում Քրեական իրավունք և դատավարություն մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջները և ուղենիշերը։
· Սթենֆորդի, Քենթի, Նոթինգեմի, Սասեքսի համալսարաններում Քրեական իրավունք և դատավարություն մագիստրոսական ծրագրին ներկայացվող պահանջները և ուղենիշերը։
8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
Դասավանդման/մանկավարժական
· դասընթացի աշխատանքային ծրագիր կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն:
Հետազոտական
· տարաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու հմտություն,
· հետազոտական մեթոդների իմացություն, դրանց կիրառման հմտություն,
· հետազոտական խումբ ղեկավարելու կարողություն:
Հաղորդակցման
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր շարադրելու կարողություն,
· օտար լեզվի իմացություն
ՏՀՏ կիրառություն
· բազային համակարգչային (MS Office փաթեթի ազատ տիրապետում՝ Word, Excel, Power-Point, moodle ) հմտություններ,
Այլ կարողություններ
· անհրաժեշտ ռեսուրսները գնահատելու և ծրագրերը արդյունավետորեն իրականացնելու կարողություն,
· ժամանակային ռեսուրսների պլանավորման և կառավարման կարողություն:
1. Մասնագիտական կարողություններ
· քրեական արդարադատությունը կարագավորող օրենսդրությանը տիրապետելու կարողություն,
· քրեական իրավունքի կամ քրեական դատավարության տեսության դրույթները մեկնաբանելու կարողություն,
· ոլորտին առնչվող միջազգային փաստաթղթերի բովանդակությունն ու էությունը բացահայտելու կարողություն,
· ՀՀ սահմանադրական դատարանի, ՀՀ վճռաբեկ դատարանի և Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքը մեկնաբանելու կարողություն,
· օրենսդրության մեջ և պրակտիկայում առկա բացերը, թերություններն ու առավելությունները բացահայտելու կարողություն:
2. Ընդհանուր պահանջներ
Գիտական աստիճան
· գիտական աստիճան և/կամ կոչում իրավագիտության ոլորտում, կամ որոշ դեպքերում՝ տվյալ մասնագիտությամբ արտերկրյա բուհում ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական և/կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 3 մասնակցություն գիտաժողովների և /կամ աշխատաժողովների։
Մանկավարժական փորձ
· մասնագիտական դասընթացների դասավանդմանև/կամվերապատրաստումներ (թրեյնինգներ) իրականացնելու առնվազն 3 տարվա փորձ,
· վերջին 5 տարվա ընթացքում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստումների և/կամ մասնագիտական որակավորման բարձրացման դասընթացների,
Պրակտիկ աշխատանքի փորձ
· առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ իրավապահպան, փաստաբանական կամ դատական համակարգում` քննիչ, դատախազ, փաստաբան, դատավոր, իրավախորհրդատու։
Այլ պահանջներ
· դասավանդման պորտֆոլիո՝ դասավանդվող առարկաների առնվազն 50%-ի առցանց նյութերի առկայություն,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը՝ առնվազն 4,0 (գործող դասախոսների համար)։

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Ծրագրի մասնագիրը տալիս է ծրագրի հիմնական բնութագրերի համառոտ նկարագրությունը և այն կրթական վերջնարդյունքները, որոնք ենթադրվում է, որ ձեռք կբերի միջին բնութագրական ուսանողը, եթե նա լիարժեք կերպով օգտվի ծրագրի ընձեռած ուսումնառության հնարավորություններից: