Մասնագիտական գիտելիք և իմացություն
Մագիստրոսական ծրագրի ընդունելության ժամանակացույցը սահմանվում է ԵՊՀ ռեկտորի հրամանով։ Ընդունելության կարգի ընդհանուր դրույթները սահմանված են ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ:
Ծրագիրը հաջողությամբ ավարտելու դեպքում ուսանողն ունակ կլինի.
1. ներկայացնելու ՀՀ և արտասահմանյան երկրների քրեաիրավական, քրեակատարողական և քրեադատավարական համակարգերը, քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքների տեսական հիմունքները, այդ թվում՝ սկզբունքները, ինստիտուտները, նորմերը,
2. բացատրելու քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության մեկնաբանման և կիրառման, արարքների քրեաիրավական և քրեադատավարական գնահատման մոտեցումները և հիմնարար սկզբունքները,
3. մատնանշելու քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքի ոլորտներում հետազոտությունների կատարման մեթոդները, իրավական ակտերի նախագծերի կազմմանը ներկայացվող պահանջները,
4. քննարկելու քրեական քաղաքականության իրականացման ոլորտում ՀՀ և այլ երկրների մոտեցումները, այդ թվում՝ ՀՀ ազգային անվտանգության դոկտրինի կտրվածքով, ինչպես նաև ՀՀ քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական օրենսդրության ու ինստիտուցիոնալ համակարգի կատարելագործման հիմնական ուղղությունները,
5. ներկայացնելու քրեական, քրեական դատավարության և քրեակատարողական իրավունքի իրականացման, փաստաբանական գործունեության գործընթացում անհրաժեշտ իրավական և էթիկայի նորմերը,
6․ գործնականում իրականացնելու կրիմինալիստիկական փորձաքննություններ,
7․ կազմելու իրավական ակտերի նախագծեր, քննչական և դատավարական փաստաթղթեր,
8. կազմակերպելու և արդյունավետ իրականացնելու պաշտպանություն և ներկայացուցչություն։
Շրջանավարտները կարող են փաստաբանական գործունեություն իրականացնել, աշխատել դատարաններում, պետական կառավարման համակարգի մարմիններում, իրավապահ մարմիններում, միջազգային կառույցներում և կազմակերպություններում, գիտահետազոտական կենտրոններում, հասարակական կազմակերպություններում։
Շրջանավարտները կարող են աշխատել՝
- դատական համակարգում (դատավոր, դատավորի օգնական, դատական դեպարտամենտում՝ փորձագետ, մասնագետ),
- դատախազությունում (դատախազ, կրիմինալիստ դատախազ, մասնագետ),
- հետաքննության մարմիններում (հետաքննիչ),
- նախաքննության մարմիններում (քննիչ, կրիմինալիստ),
- քրեակատարողական հիմնարկներում,
- փաստաբանական գրասենյակներում (փաստաբանի օգնական, փաստաբան, իրավախորհրդատու և այլն),
- Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում,
- արդարադատության նախարարությունում,
- միջազգային կառույցներում (ծրագրի համակարգող-իրավաբան, օրենսդրության վերլուծաբան և այլն)։
«Քրեական իրավունք» առարկայի հարցաշար
1. Քրեական օրենքի գործողությունը տարածության մեջ. պետության տարածքի հասկացությունը, նավերի և օդանավերի վրա կատարվող հանցագործությունների համար քրեական պատասխանատվության հարցը
2. Տարածության մեջ քրեական օրենքի գործողության մեխանիզմը ըստ անձանց շրջանակի (քաղաքացիության, ունիվերսալ, ռեալ սկզբունքներ, դիվանագիտական անձեռնմխելիությամբ օժտված անձինք)
3. Քրեական օրենքի գործողությունը ժամանակի ընթացքում
4. Քրեական օրենքի հետադարձ ուժը
5. Հանցանք հասկացությունը, հատկանիշները
6. Հանցագործությունների դասակարգումը
7. Հանցակազմի տարրերն ու հատկանիշները
8. Հանցակազմի տեսակները
9. Տարիքը որպես հանցագործության սուբյեկտի հատկանիշ
10. Մեղսունակություն և անմեղսունակություն, սահմանափակ մեղսունակություն
11. Հանցագործության հատուկ սուբյեկտ
12. Դիտավորությունը, դրա տեսակները
13. Անզգուշությունը, դրա տեսակները
14. Փաստական սխալը օբյեկտի և ծանրացնող հանգամանքների մեջ
15. Փաստական սխալը միջոցների և պատճառական կապի մեջ
16. Հանրորեն վտանգավոր արարք
17. Պատճառական կապը և դրա քրեաիրավական նշանակությունը
18. Հանցագործությունների բազմակիության հասկացությունը
19. Հանցագործությունների համակցություն
20. Հանցագործությունների ռեցիդիվ
21. Քրեաիրավական նորմերի մրցակցություն
22. Հանցագործության փուլերի հասկացությունը
23. Հանցագործության նախապատրաստություն
24. Հանցափորձ. հասկացությունը, տեսակները
25. Հանցակցության հասկացությունը, հատկանիշները
26. Հանցագործության կատարող
27. Հանցագործության կազմակերպիչ
28. Հանցագործության դրդիչ
29. Հանցագործության օժանդակող
30. Հանցակցության ձևերը
31. Չհաջողված հանցակցություն, հանցակիցների պատասխանատվությունը կատարողի կամքից անկախ հանգամանքներով հանցանքը ավարտին չհասցնելու դեպքում
32. Հանցակցի սահմանազանցում
33. Առնչակցություն
34. Անհրաժեշտ պաշտպանության հասկացությունը
35. Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ ոտնձգությանը վերաբերող իրավաչափության պայմանները
36. Անհրաժեշտ պաշտպանության ժամանակ պաշտպանությանը վերաբերող իրավաչափության պայմանները
37. Ծայրահեղ անհրաժեշտություն. հասկացությունը, իրավաչափության պայմանները
38. Հակաիրավական ոտնձգություն կատարած անձին բռնելը. հասկացությունը, իրավաչափության պայմանները
39. Հրաման կամ կարգադրություն կատարելը
40. Անհաղթահարելի ուժ, ֆիզիկական կամ հոգեկան հարկադրանք
41. Պատիժը պայմանականորեն չկիրառելը
42. Օրենքով նախատեսվածից ավելի մեղմ պատիժ նշանակելը
43. Պատիժ նշանակելը հանցագործությունների և դատավճիռների համակցությամբ
44. Պատիժ նշանակելը չավարտված հանցագործության համար
45. Պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները
46. Պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները
47. Քրեական պատասխանատվությունից ազատելը հանցագործությունից կամովին հրաժարվելու հետևանքով
48․ Քրեական պատասխանատվությունից ազատելը տուժողի հետ հաշտվելու դեպքում
49. Քրեական պատասխանատվությունից ազատելը վաղեմության ժամկետներն անցնելու հետևանքով
50. Պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելը
51. Դատվածություն
52. Անչափահասների քրեական պատասխանատվության ու պատժի առանձնահատկությունները
53. Սպանություն այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով
54. Առանձին դաժանությամբ սպանություն
55. Շահադիտական դրդումներով և պատվերով սպանություն
56. Անձի կամ նրա մերձավոր ազգականի կամ նրա մերձավորի սպանությունը կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, մասնագիտական ծառայողական կամ հասարակական գործունության կամ պարտքի կատարման հետ
57. Սպանություն հոգեկան խիստ հուզմունքի վիճակում
58. Ինքնասպանության հասցնելը
59. Առողջությանը ծանր վնաս պատճառելը
60. Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները և դրանք ծանրացնող հանգամանքները
61. Անչափահասների դեմ ուղղված սեռական հանցագործություններ
62. Մարդուն առևանգելը կամ ազատությունից զրկելը
63. Պատանդ վերցնելը
64. Հափշտակության հասկացությունը և հատկանիշները
65. Հափշտակությունների ծանրացնող հանգամանքները
66. Գողությունը և դրա ծանրացնող հանգամանքները
67. Կողոպուտը և դրա ծանրացնող հանգամանքները
68. Ավազակությունը և դրա ծանրացնող հանգամանքները
69. Խարդախությունը և դրա ծանրացնող հանգամանքները
70. Վստահված գույքը հափշտակելը, դրա ծանրացնող հանգամանքները
71. Շորթումը և դրա ծանրացնող հանգամանքները
72. Գույքը ոչնչացնելը կամ վնասելը և դրա ծանրացնող հանգամանքները
73. Գույքային վնաս պատճառելը խաբեության, վստահությունը չարաշահելու կամ ապօրինի այլ եղանակով
74. Իրացնելու նպատակով կեղծ արժույթ, արտարժույթ, արժեթղթեր, վճարահաշվարկային այլ փաստաթղթեր կամ վճարային գործիքներ պատրաստելը, պահելը, տեղափոխելը, առաքելը, ձեռք բերելը կամ դրանք իրացնելը
75. Հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելը
76․ Խուլիգանությունը և դրա ծանրացնող հանգամանքները
77. Հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը
78. Ինքնիրավչություն
79. Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը
80. Պաշտոնեական հանցագործությունների սուբյեկտը
81. Կաշառք ստանալը և դրա ծանրացնող հանգամանքները
82. Կաշառքի միջնորդությունը
83. Կաշառք տալը
84. Պաշտոնատար անձի կողմից իր իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորությունները անցնելը
85․ Պաշտոնեական անփութություն
86. Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը
87. Սուտ ցուցմունք, կեղծ եզրակացություն կամ կեղծ կարծիք տալը կամ սխալ թարգմանություն կատարելը
88. Սուտ մատնություն
Գրականության ցանկ
- ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական գործերով որոշումների ժողովածուներ, 2008-2020։
- ՀՀ քրեական նոր օրենսգրքում տեղ գտած հայեցակարգային մոտեցումների և նոր ինստիտուտների մեկնաբանման ուղեցույց, Երևան, 2022։
- Векленко В. В., Уголовное право. Общая часть: учебник для вузов/ [и др.]; под общей редакцией В. В. Векленко. - 3-е изд.– Москва, 2023.
- Базаров Р. А., Преступление. Состав преступления. Челябинск, 2020.
- Журавлев М. П., Наумов А. В., Никулин С. И., Понятовская Т. Г., Рарог А. И., Янеленко Б. В., Уголовное право России. Части Общая и Особенная (учебник; под ред. заслуженного деятеля науки РФ, д.ю.н., проф. А. И. Рарога; издание 10-е, перераб. и доп.). - "Проспект", 2018.
- Сундуров Ф. Р., Тапан М. В., Наказание в уголовном праве. М. 2015․
- Аистова Л. С., Как квалифицировать хулиганство. СПб., 1998.
- Бойцов А. И., Преступления против собственности / А.И. Бойцов. СПб., 2002.
- Бородин С. В., Ответственность за убийство: квалификация и наказание по российскому праву. М., 1994.
- Волженкин Б. В., Служебные преступления. М., Юристъ, 2000.
- Практикум по уголоному праву./Под ред. Сундурова Ф. Р., Тапан М. В., М 2014․
«Քրեական դատավարություն» առարկայի հարցաշար
- Քրեական հետապնդում. հասկացությունը, սուբյեկտները և նրանց լիազորությունները
- Քաղաքացիների հավասարությունը օրենքի և դատարանի առջև
- Իրավաբանական օգնության իրավունքի ապահովումը
- Մեղադրյալի պաշտպանության իրավունքը և դրա ապահովումը
- Մրցակցությունը քրեական դատավարությունում
- Անմեղության կանխավարկածը
- Անձի անձեռնմխելիության հասկացությունը և նշանակությունը
- Անձի բնակարանի և գույքի անձեռնմխելիությունը
- Գործի արդարացի քննությունը
- Կրկին դատվելու անթույլատրելիությունը
- Ցուցմունք տալու պարտականությունից ազատ լինելը
- Դատարանը որպես քրեական դատավարության սուբյեկտ
- Դատախազը որպես քրեական դատավարության սուբյեկտ
- Քննիչը որպես քրեական դատավարության սուբյեկտ
- Քննչական բաժնի պետը
- Բացարկ և ինքնաբացարկ. դրանց լուծման դատավարական կարգը
- Մեղադրյալը և նրա դատավարական վիճակը
- Պաշտպանը քրեական դատավարությունում
- Պաշտպան հրավիրելը, նշանակելը և փոխարինելը
- Պաշտպանից հրաժարվելը
- Տուժողը և նրա դատավարական վիճակը
- Ընթերակայի, թարգմանչի և դատական նիստի քարտուղարի դատավարական վիճակը
- Փորձագետը քրեական դատավարությունում
- Վկան և նրա դատավարական վիճակը
- Ապացույցի հասկացությունը
- Ապացույցների թույլատրելիությունը և վերաբերելիությունը
- Ապացուցման առարկան և սահմանները
- Ապացույցների հավաքումը, ստուգումը և գնահատումը
- Ապացուցման սուբյեկտները, ապացուցման պարտականությունը
- Վկայի և տուժողի ցուցմունքները
- Մեղադրյալի ցուցմունքները
- Իրեղեն ապացույցների հասկացությունը և տեսակները. իրեղեն ապացույցների պահպանումը
- Փորձագետի եզրակացությունը որպես ապացուցման միջոց
- Արտավարույթային փաստաթղթերը
- Ձերբակալման հասկացությունը, հիմքերը, կարգը և ժամկետները
- Խափանման միջոցների հասկացությունը, հիմքերը և տեսակները
- Կալանքը որպես խափանման միջոց։ Դրա կիրառման հիմքերը և դատավարական կարգը
- Տնային կալանքը որպես խափանման միջոց
- Գրավը որպես խափանման միջոց և դրա կիրառման դատավարական կարգը
- Քրեական վարույթ նախաձեռնելու առիթները, հիմքերը և դատավարական կարգը
- Նախաքննության կատարման ընդհանուր պայմանները
- Քննչական ենթակայությունը
- Անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքերը և կարգը
- Մեղադրանքի առաջադրման էությունը և դատավարական կարգը
- Ապացուցողական գործողությունների կատարման ընդհանուր կանոնները
- Վկայի և տուժողի հարցաքննության դատավարական կարգը
- Մեղադրյալի հարցաքննության դատավարական կարգը
- Զննության հասկացությունը և տեսակները
- Առերեսման հասկացությունը և դատավարական կարգը
- Խուզարկության հասկացությունը, տեսակները և դատավարական կարգը
- Քննման հասկացությունը և դատավարական կարգը
- Առգրավման հասկացությունը և դատավարական կարգը
- Ճանաչման ներկայացնելու հասկացությունը, տեսակները և դատավարական կարգը
- Քննչական փորձարարության հասկացությունը և դատավարական կարգը
- Փորձաքննության նշանակման և կատարման դատավարական կարգը
- Գաղտնի քննչական գործողությունները քրեական դատավարությունում
- Հետազոտության համար նմուշներ ստանալը
- Գույքի վրա կալանք դնելու հիմքերը և դատավարական կարգը
- Հանրային քրեական հետապնդման ժամկետների կասեցման հիմքերը և կարգը
- Հանրային քրեական հետապնդում չհարուցելու կամ այն դադարեցնելու կարգը
- Խափանման միջոցների կիրառման դատական երաշխիքները
- Ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքները
- Սեփականության իրավունքի սահմանափակման դատական երաշխիքները
- Հանրային մասնակիցների վարույթային ակտերի իրավաչության դատական երաշխիքները
- Ցուցմունքի դատական դեպոնացումը
- Ընդդատության հասկացությունը և տեսակները
- Նախնական դատալսումները
- Հիմնական դատալսումները
- Հարցաքննության ընդհանուր կարգը
- Փորձագետի եզրակացության և փորձագետի կարծիքի հետազոտումը
- Իրեղեն ապացույցների զննումը
- Ապացույցների անթույլատրելիության հարցի քննարկումը
- Եզրափակիչ ելույթների բովանդակությունը և կարգը
- Լրացուցիչ դատալսումները
- Դատավճռի հասկացությունը, տեսակները, կառուցվածքը և բովանդակությունը
- Դատական վերանայման ընդհանուր պայմանները
- Դատական վերանայման սահմանները
- Բողոքարկված դատական ակտի բեկանման և փոփոխման հիմքերը
- Վերաքննիչ վարույթի առանձնահատկությունները
- Վճռաբեկ վարույթի առանձնահատկությունները
- Համագործակցության վարույթը
- Համաձայնեցման վարույթը
- Մեղադրյալի բացակայությամբ իրականացվող վարույթը
- Անչափահասների գործերով վարույթի առանձնահատկությունները
- Մասնավոր մեղադրանքի գործերով վարույթի առանձնահատկությունները
- Իրավաբանական անձի վերաբերյալ վարույթը
- Նոր և նոր ի հայտ եկած հանգամանքների հետևանքով գործի նորոգումը. հիմքերը, ժամկետները և կարգը
Գրականության ցանկ
1. ՀՀ Սահմանադրություն, 2015։
2. ՀՀ քրեական դատավարության օրենսգիրք, 2021։
3. «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք, 2018։
4. «ՀՀ դատախազության մասին» ՀՀ օրենք, 2004։
5. «ՀՀ փաստաբանության մասին» ՀՀ օրենք, 2017։
6. ՀՀ Սահմանադրական դատարանի որոշումներ։
7. ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներ։
8. Հայաստանի Հանրապետության քրեական դատավարություն: Հատուկ մաս: ԵՊՀ հրատ., Երևան, 2019:
9. Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի որոշումների գիտագործնական մեկնաբանություններ, Հ. 3, Երևան, 2017:
10. Ղազինյան Գ․ Ս․, Քրեական դատավարության պատմական և արդի հիմնահարցերը Հայաստանում, Երևան, 2001:
11. Դիլբանդյան Ս․ Ա․, Անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության ապահովումը քրեական դատավարության մինչդատական վարույթում, Երևան, 2011:
12. Մելիքյան Ռ., Վերաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական դատավարությունում, Երևան, 2007:
13. Հովհաննիսյան Ա., Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերջնական դատավարական որոշումների վերանայման հիմնահարցերը քրեական դատավարությունում, Երևան, 2018:
14. Սուջյան Տ., Վճռաբեկությունը որպես դատական ակտերի վերանայման ձև ՀՀ քրեական դատավարությունում, Երևան, 2017: