Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
053101.09.7 - Քիմիա
Մասնագիտացումը՝
053101.09.7 - Նյութագիտություն
Շնորհվող որակավորումը՝
Քիմիայի մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0603 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. -1 ժամ, գործ. - 1 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0603/Մ38
1. Դասընթացի նպատակ
· ուսանողներին մոտ ձևավորել պատկերացումներ հետազոտական աշխատանքի իրականացման վերաբերյալ,
· ծանոթացնել ժամանակակից հետազոտման պլանավորման եղանակներին, · ծանոթացնել ներկայումս օգտագործվող նյութագիտության հետազոտական աշխատանքի մեթոդներին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել հետազոտական աշխատանք իրականացնելու կանոնակարգը 2.ճանաչել կիրառվող մեթոդները 3. բացատրել պլանավորման էությունը բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.տարբերակել օգտագործվող մեթոդներից մեկի առավելությունը 5. գործնականում իրականացնել հետազոտական աշխատանքի ճիշտ պլանավորում 6.գործնականում իրականացնել հետազոտման մեթոդի ճիշտ ընտրություն գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. աշխատել հետազոտական խմբում 8.կիրառել գիտելիքները պրակտիկայում 9. վերլուծել խնդիրները և առաջարկել լուծման եղանակներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ուսանողներին մոտ ձևավորել պատկերացումներ հետազոտական աշխատանքի իրականացման վերաբերյալ,
· ծանոթացնել ժամանակակից հետազոտման պլանավորման եղանակներին, · ծանոթացնել ներկայումս օգտագործվող նյութագիտության հետազոտական աշխատանքի մեթոդներին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Դասախոսություներ դիդակտիկ նյութերի կիրառմամբ (համակարգիչ, աղյուսակներ և այլն)
2. գործնական աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 6 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն։
Հետազոտման նպատակի օբյեկտի ընտրություն: Հետազոտման ժամանակակից մեթոդները: Հետազոտման պլանավորում: Գրականության ուսումնասիրման եղանակներ և շտեմարանները: Ուսումնասիրության հաջորդականություն և ռացիոնալ եղանակների ընտրություն: Ստացված արդյունքների քննարկում և վերլուծություն: Գիտական աշխատանքի ձևակերպում. Հոդված, թեզիս կամ թեզ: |
||
1602 | Անգլերեն-1 | 3 |
1-ին` աշնանային կիսամյակ
2ժամ/ շաբ.
գործ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ01
1. Դասընթացի նպատակ
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, · զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.կիրառել մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր մոտեցումներ (որոնողական, ճանաչողական, մեկնաբանական)՝ ճիշտ նկարագրել դրանց բովանդակությունն ու կառուցվածքը 2.տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ 3. · ցուցաբերել մասնագիտության ոլորտում օտար (անգլերեն) լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն 5.ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ 6.գրել և ներկայացնել մասնագիտական թեմաներով էսսեներ/ զեկույցներ, ռեֆերատներ, գիտաժողովի թեզիսներ՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը 7. վերլուծել և վերարտադրել մասնագիտությանն առնչվող դասախոսությունների, հարցազրույցների ձայնագրություններ և տեսագրություններ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 9.դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն Լեզուների իմացության/ իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B2 մակարդակին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· կատարելագործել ուսանողների օտար (անգլերեն) լեզվով հաղորդակցական կարողությունները՝ ինչպես մասնագիտության, այնպես էլ հաղորդակցման այլ ոլորտներում,
· խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել գիտական բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններ, · զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2.անհատական և խմբային աշխատանք, 3.անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4.ինքնուրույն աշխատանք, 5.բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6.գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7.իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է թեստավորման միջոցով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1.Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները:
2.Մասնագիտական տեքստերի գործառական նշանակությունը և դրանց իրացումը օտար (անգլերեն) լեզվով գրավոր ու բանավոր հաղորդակցման գործընթացում: 3.Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, գրախոսությունների և ամփոփումների, ինչպես նաև ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: 4.Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1608 | Ֆրանսերեն-1 | 3 |
6. -րդ կիսամյակ՝աշնանային
ժամ/ շաբ.
գործնական՝ ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել ուսանողների բակալավրից ից ստացած բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններն ու գիտելիքները, հասնելով դրանց միջինից բարձր մակարդակը՝ ինտերակտիվ, լսողական և տեսալսողական վարժությունների օգնությամբ,
· ընդլայնել ծրագրային բառապաշարը, · ներկայացնել քերականական կառույցներ և կաղապարներ, որոնք գտնելու են իրենց գործնական կիրառությունը գրավոր և բանավոր խոսքի մեջ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. զարգացնել ուսանողների օտարալեզու խոսք լսելու, ընկալելու և ինքնուրույն վերարտադրելու հմտություններ, քննարկումներ ծավալել և ինքնուրույն կարծիք հայտնել տարբեր թեմաների շուրջ՝ օգտագործելով համապատասխան բառապաշարը, 2. բացատրել բառային միավորների խոսքաիրավիճակային իմաստները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառել ձեռք բերված գիտելիքները հաղորդակցական տարբեր համատեքստերում, 4. վերլուծել տարատեսակ քերականական դրսևորումները բանավոր և գրավոր հաղորդակցման ժամանակ,4. գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ. 5. վերլուծել ոլորտին առնչվող համացանցային ռեսուրսներից (գիտական պարբերականներ, միջազգային գիտական շտեմարաններ, և այլն) քաղված նյութը, 6. շարադրել (գրավոր և բանավոր) ֆրանսերեն հարուստ բառապաշարով տեքստեր՝ կիրառելով ստեղծագործական հմտություններ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել ուսանողների բակալավրից ից ստացած բանավոր և գրավոր հաղորդակցման հմտություններն ու գիտելիքները, հասնելով դրանց միջինից բարձր մակարդակը՝ ինտերակտիվ, լսողական և տեսալսողական վարժությունների օգնությամբ,
· ընդլայնել ծրագրային բառապաշարը, · ներկայացնել քերականական կառույցներ և կաղապարներ, որոնք գտնելու են իրենց գործնական կիրառությունը գրավոր և բանավոր խոսքի մեջ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. Գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում:
2. Ինտերակտիվ մեթոդներ, մասնակցություն քննարկումներին: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատուհը ստուգարքային է։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Աշխատանք և գրասենյակային գործ,
2. Դրամ և բանկային համակարգ, 3. Խանութներ և գնումներ, 4. Անձի ի միջ, 5. Ճամփորդություն, 6. Ընկերական շփումներ, 7. Դատական հայց, 8. Ինտեգրում մասնագիտական միջավայրում, 9. Սպառում։ |
||
1604 | Գերմաներեն-1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Մ03-2
1. Դասընթացի նպատակ
· հարստացնել ուսանողների բառապաշարը,
· խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. տեքստի ունկնդրման կամ ընթերցման ընթացքում գրառումներ կատարել հետագայում գրավոր խոսքում օգտագործելու նպատակով՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, 2. տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալ երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, 3. ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. տեքստի ունկնդրման կամ ընթերցման ընթացքում գրառումներ կատարել հետագայում գրավոր խոսքում օգտագործելու նպատակով՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· հարստացնել ուսանողների բառապաշարը,
· խորացնել և հնարավորինս կատարելագործել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել մասնագիտական տեքստերի իմաստային, կառուցվածքային և ոճական վերլուծություն և թարգմանություն, 5. տեքստի ունկնդրման կամ ընթերցման ընթացքում գրառումներ կատարել հետագայում գրավոր խոսքում օգտագործելու նպատակով՝ տրամաբանորեն և հստակ կառուցելով շարադրանքը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային գիտահետազոտական աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով: Այն ստուգում է անցած նյութը՝ հաշվի առնելով հենքային ընդհանուր և մասնագիտական բառապաշարի, ինչպես նաև գերմաներենին բնորոշ հիմնական կաղապարների յուրացման և վերարտադրության աստիճանը:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
2. Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: |
||
1704 | Ռուսերեն-1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1705/Մ03-3
1. Դասընթացի նպատակ
· զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները և հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում
· ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով · ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծել ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստը՝ տարանջատելով հիմնական բովանդակությունը երկրորդականից, ինքնուրույն կազմել տեքստ մասնագիտական թեմայով 6. տիրապետել մասնագիտական տեքստի թարգմանության հմտություններին 7. կիրառել մասնագիտական տեքստի հետ աշխատելու հնարքներ՝ տեքստի համառոտ և ընդարձակ նկարագրում, տարբեր տեսակի պլանների կազմում 8. կազմել մասնագիտական թեմաներով ռեֆերատաներ, զեկույցներ, գիտական տեքստերի ամփոփագրեր գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. ընդարձակել տեղեկատվություն ստանալու հնարավորությունները ռուսալեզու աղբյուրներից 10. քննարկել և վերլուծել մասնագիտական խնդիրներր ռուսերենով 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել մասնագիտական լեզվի բառապաշարի խորացված իմացություն 2. սահմանել լեզվի գիտական ոճի ձևաբանական և շարահյուսական առանձնահատկությ ունները 3. ներկայացնել մասնագիտական տեքստերի վերլուծության տարբեր ձևերը 4. դրսևորել մասնագիտական տեքստի պլաններ, ամփոփագրեր կազմելու սկզբունքների իմացություն բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծել ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստը՝ տարանջատելով հիմնական բովանդակությունը երկրորդականից, ինքնուրույն կազմել տեքստ մասնագիտական թեմայով 6. տիրապետել մասնագիտական տեքստի թարգմանության հմտություններին 7. կիրառել մասնագիտական տեքստի հետ աշխատելու հնարքներ՝ տեքստի համառոտ և ընդարձակ նկարագրում, տարբեր տեսակի պլանների կազմում 8. կազմել մասնագիտական թեմաներով ռեֆերատաներ, զեկույցներ, գիտական տեքստերի ամփոփագրեր գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9. ընդարձակել տեղեկատվություն ստանալու հնարավորությունները ռուսալեզու աղբյուրներից 10. քննարկել և վերլուծել մասնագիտական խնդիրներր ռուսերենով 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· զարգացնել ուսանողների լեզվական հմտությունները և հաղորդակցական կարողությունները լեզվական գործունեության բոլոր ոլորտներում
· ապահովել արդեն ձեոք բերած լեզվական գիտելիքների և հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով · ընդլայնել մասնագիտական լեզվի բառապաշարը, խորացնել գիտելիքները մասնագիտական լեզվի ձևաբանական, շարահյուսական և ոճաբանական առանձնահատկությունների վերաբերյալ բ. գործնական մասնագիտական կարողություններ 5. վերլուծել ունկնդրած/կարդացած մասնագիտական տեքստը՝ տարանջատելով հիմնական բովանդակությունը երկրորդականից, ինքնուրույն կազմել տեքստ մասնագիտական թեմայով 6. տիրապետել մասնագիտական տեքստի թարգմանության հմտություններին 7. կիրառել մասնագիտական տեքստի հետ աշխատելու հնարքներ՝ տեքստի համառոտ և ընդարձակ նկարագրում, տարբեր տեսակի պլանների կազմում 8. կազմել մասնագիտական թեմաներով ռեֆերատաներ, զեկույցներ, գիտական տեքստերի ամփոփագրեր գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ (եթե այդպիսիք կան) 9. ընդարձակել տեղեկատվություն ստանալու հնարավորությունները ռուսալեզու աղբյուրներից 10. քննարկել և վերլուծել մասնագիտական խնդիրներր ռուսերենով 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք
· ինքնուրույն աշխատանք · թիմային աշխատանք · բանավոր ներկայացում · գրավոր և բանավոր հարցում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն անցկացվում է բանավոր և հիմնված է կիսամյակի վերջում ամփոփիչ գրավոր ստուգողական աշխատանքի արդյունքների վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ընդհանուր գիտական և նեղ մասնագիտական տերմինաբանության առանձնահատկությունները
2. Գիտական ոճի ձեաբանական առանձնահատկությունները 3. Գիտական ոճին հատուկ շարահյուսական կառուցվածքները 4. Տարբեր իմաստային կապերի արտահայտման միջոցները գիտական տեքստում 5. Մասնագիտական տեքստի համառոտ և րնդարձակ ներկայացում 6. Գիտական ոճի ժանրեր՝ ռեֆերատ, զեկուցում, հոդված, ամփոփագիր 7. Ռեֆերատների, զեկուցումների, ամփոփագրերի շարադրման սկզբունքները |
||
1602 | Անգլերեն-2 | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/ շաբ.
գործ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1602 /Մ02
1. Դասընթացի նպատակ
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները, · ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ցուցաբերել օտար լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2-C1), 2.նկարագրել միջազգային թեստավորման և գնահատման սկզբունքնեևը և պահանջները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.գործնականում կատարել թեստային աշխատանքներ` կազմված համաեվրոպական չափանիշների B2-C1 մակարակին համապատասխան 4. արտահայտել մասնագիտական (ակադեմիական) գիտելիքները գրավոր և բանավոր խոսքով գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5.արդյունավետ կիրառել համակարգչային հմտությունները 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ամբողջացնել նախորդ մոդուլի օգնությամբ ձեռք բերած գիտելիքները, · ծանոթացնել օտար լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջներին, · ներկայացնել լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները և ծանոթացնել թեստավորման հիմանական սկզբունքներին, · ներկայացնել լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · ինքնուրույն աշխատանք, · գրավոր փորձնական միջազգային թեստի անցկացում և գնահատում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է TOEFL թեստավորման միջոցով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· օտար լեզվի իմացության միջազգային թեստավորման յուրահատկությունները,
· լեզվի իմացության համաեվրոպական չափանիշները (CEFR) և թեստավորման հիմանական սկզբունքները, · լեզվի թեստավորման հիմնական ռազմավարությունը և մարտավարությունը, · միջազգային թեստերի (TOEFL, IELTS, ITEP) առանձնահատկությունները: |
||
1608 | Ֆրանսերեն-2 | 3 |
7-րդ կիսամյակ՝աշնանային
ժամ/ շաբ.
Գործնական՝ ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/
1. Դասընթացի նպատակ
համակարգել ֆրանսերենի նորմատիվ քերականության գիտելիքները,
· ընդլայնել թեմատիկ խոսքային իրավիճակներին համապատսխան բառային միավորների իմաստային դաշտը, · կատարելագործել բանավոր խոսքի (մենախոսություն և երկխոսություն) կարողությունները. 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել խոսքային գործունեության 4 տիպերի լեզվաոճական ընդհանրություններն ու տարբերությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 2. զրուցել ծրագրային թեմաների շուրջ, 3. հաղորդակցվել (գրավոր և բանավոր) գործարար շրջանակներում (դիվանագիտական, իրավաբանական, տնտեսագիտական, հասարակական, քաղաքական). գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. կատարել ինքնուրույն ուսումնասիրություններ և ներկայացնելո բանավոր և գրավոր զեկույցներ, 5. ակտիվորեն մասնակցել քննարկման և բանավեճի 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
համակարգել ֆրանսերենի նորմատիվ քերականության գիտելիքները,
· ընդլայնել թեմատիկ խոսքային իրավիճակներին համապատսխան բառային միավորների իմաստային դաշտը, · կատարելագործել բանավոր խոսքի (մենախոսություն և երկխոսություն) կարողությունները. 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ, ինքնուրույն և տնային աշխատանքների կատարում,
2. ինտերակտիվ մեթոդներ, մասնակցություն քննարկումներին: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
20 միավոր առավելագույն արժեքով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. հասարակություն և քաղաքականություն
2. մշակութային ժառանգություն 3. շրջակա միջավայր 4. արժեքների պաշտպանություն 5. բանավեճեր և զրույցներ 6. անհատականություն և վարք |
||
1604 | Գերմաներեն-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1604
1. Դասընթացի նպատակ
խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1,ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը, 2.տարորոշել մասնագիտական բառապաշարի բոլոր շերտերը՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակդրմամբ, 3.ներկայացնել և մեկնաբանել մասնագիտական տեսակետներ ու փաստարկներ, ձևակերպել, շարադրել, հիմնավորել անձնական կարծիքը, քննարկել, բանավիճել մասնագիտական հարցերի արդի հիմնախնդիրների շուրջ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. բանավոր կապակցված խոսք կառուցել նկարագրելով երևույթներ, իրադարձություններ, հիմնավորելով իր տեսակետը, 5. վերլուծել մասնագիտությանն առնչվող թեմաներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով: 7. գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտի հարստացնել իր իմացությունը: 8. Դասընթացի հաջող ավարտին ուսանողի գիտելիքները և կարողությունները պետք է համապատասխանեն Լեզուների իմացության/ իրազեկության համաեվրոպական համակարգի (CEFR-ի) B1+ - B2 մակարդակին: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
խորացնել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները,
զարգացնել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
2. անհատական և խմբային աշխատանք, 3. անհատական և թիմային աշխատանք, 4. ինքնուրույն աշխատանք, 5. բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), 6. գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, 7. իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով: Այն ստուգում է անցած նյութը՝ հաշվի առնելով հենքային ընդհանուր և մասնագիտական բառապաշարի, ինչպես նաև գերմաներենին բնորոշ հիմնական կաղապարների յուրացման և վերարտադրության աստիճանը:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/:
Ակադեմիական գրագրություն՝ գիտական հոդվածների ու աշխատությունների, ռեֆերատների, զեկուցումների, էսսեների շարադրման ձևերն ու սկզբունքները: Մասնագիտական բնագիր տեքստերի, դասախոսությունների, ձայնագրությունների ունկնդրմամբ՝ դրանց բովանդակության վերծանման, վերարտադրության առանձնահատկությունները: |
||
1704 | Ռուսերեն-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
30 ժամ գործնական
ՊԱՐՏԱԴԻՐ
1705
1. Դասընթացի նպատակ
. զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությունը
. ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները . ներկայացնել լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջները 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ցուցաբերել սուբյեկտիվ գնահատման արտահայտման միջոցների իմացությունը 2. ցուցաբերել ռուսաց լեզվի իմացություն միջազգային չափորոշիչներին համապատասխան (B2 մակարդակ) բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. մասնակցել մասնագիտական թեմաներով բանավեճերի, ձևակերպել և հիմնավորել սեփական տեսակետերը, հերքել զրուցակցի տեսակետը 4. կատարել թեստային աշխատանք՝ կազմված միջազգային չափանիշների B2 մակարդակին համապատասխան գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5.օգտագործել ռուսաց լեզվի իմացությունը մասնագիտական գործունեության ոլորտում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
. զարգացնել մասնագիտական ոլորտին առնչվող թեմաների շուրջ բանավոր և գրավոր հաղորդակցման հմտությունները, մասնավորապես, քննարկելու և բանավիճելու կարողությունը
. ներկայացնել լեզվի իմացության միջազգային համակարգի B2 մակարդակի չափանիշները . ներկայացնել լեզվի իմացության ստուգման և գնահատման պահանջները 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
.գործնական պարապմունք
.ինքնուրույն աշխատանք .թիմային աշխատանք .բանավոր ներկայացում .թեստային աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է թեստավորմամբ (В2 մակարդակ)։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
.Սուբյեկտիվ եղանակավորության արտահայտման միջոցները, միջանկյալ բառեր, բառակապակցություններ, նախադասություններ
.Իմաստային կապերը և նրանց արտահայտման միջոցները պարզ և բարդ նախադասության մեջ. կապ, կապական բառեր .Պարզ նախադասությունները բարդ նախադասությունների փոխակերպելու կանոնները .Լեզվի իմացության В2 մակարդակի միջազգային չափորոշիչներ |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0604 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները - Նյութի թերմոդինամիկա | 3 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0604/Մ26
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին հաղորդել խորը գիտելիքներ թերմոդինամիկայի սկզբունքների վերաբերյալ` համադրելով թերմոդինամիակական պարամետրերի դասական և վիճակագրական մեկնաբանությունները։
· Տրամադրել ամբողջական անհրաժեշտ գործիքակազմ նյութի թերմոդինամիկային վերաբերող որակական և քանակական խնդիրների լուծման համար։ · Խթանել ուսանողների ինքնուրույն աշխատանք և ինքնակրթությունը՝ ծանոթացնելով նյութերի թերմոդինամիկայի վերջին զարգացումներին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել դասական և վիճակագրական թերմոդինամիկայի հասկացությունների կիրառությունը՝ ընդգծելով դրանց կարևորությունը նյութագիտության բնագավառում 2.Կանխորոշել դարձելի և ոչ դարձելի պրոցեսները, վերլուծել միակոմպոնենտ և բազմակոմպոնենտ համակարգերում ֆազային անցումները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.Լուծել նյութերի թերմոդինամիկային վերաբերվող գործնական խնդիրները։ 4. Վերլուծել միակոմպոնենտ և բազմակոմպոնենտ համակարգերը, կանխորոշել հավասարակշռության պայմանները 5.Նշել տեսության մեջ առկա սահմանափակումները և կիրառել անհրաժեշտ մոտավորությունները նյութերի թերմոդինամիկայի գործնական խնդիրների լուծման մեջ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. Կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում 7.Հետևություններ անել մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին հաղորդել խորը գիտելիքներ թերմոդինամիկայի սկզբունքների վերաբերյալ` համադրելով թերմոդինամիակական պարամետրերի դասական և վիճակագրական մեկնաբանությունները։
· Տրամադրել ամբողջական անհրաժեշտ գործիքակազմ նյութի թերմոդինամիկային վերաբերող որակական և քանակական խնդիրների լուծման համար։ · Խթանել ուսանողների ինքնուրույն աշխատանք և ինքնակրթությունը՝ ծանոթացնելով նյութերի թերմոդինամիկայի վերջին զարգացումներին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. դասախոսություններ, ցուցադրություններ,
2. քննարկումներ, 3. սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքն անցկացվում է բանավոր հարցման և հանձնարարված գրավոր աշխատանքի ներկայացման հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ընդհանուր սկզբունքներ (հավասարակշռության թերմոդինամիկական վիճակը և պայմանները, թերմոդինամիկական էքստենսիվ և ինտենսիվ փոփոխականներ, ներքին էներգիա, պրոցեսներ հաստատուն ծավալում և հաստատուն ճնշման պայմաններում, էնթալպիա, ջերմունակության տեսական հաշվարկ և էմպիրիկ ներկայացում, դարձելի պրոցեսներ, ջերմություն և աշխատանք, էնտրոպիա և անդարձելիության քանակական ներկայացում):
2. Ջերմային շարժիչներ, թերմոդինամիկական ջերմաստիճանի սանդղակ, էնտրոպիայի վիճակագրական մեկնաբանություն (ատոմական մակարդակով անկարգավորվածություն, միկրոկանոնիկ մոտեցում, Բոլցմանի հավասարում, ջերմության հոսք և էնտրոպիայի աճ): 3. Ֆունդամենտալ հավասարումների միջև կապը (Էնթալպիա, Հելմհոլցի էներգիա, Գիբսի էներգիա, Մաքսվելի հարաբերակցություն և դրա կիրառման օրինակներ): 4. Էնտրոպիայի կախվածությունը ջերմաստիճանից և թերմոդինամիկայի երրորդ օրենք: 5. Միակոմպոնենտ համակարգում ֆազային հավասարակշռություն (Գիբսի էներգիայի կախվածությունը ճնշումից և ջերմաստիճանից, պինդ-պինդ հավասարակշռություն): 6. Երկկոմպոնենտ համակարգերի ֆազային դիագրամներ, ֆազային տրանսֆորմացիաների թերմոդինամիկա (ֆազային տրանսֆորմացիաներ բաղադրության փոփոխությամբ և առանց փոփոխության, մակերևութային էներգիա, ֆազային տրանսֆորմացիայի Լանդաուի տեսություն). |
||
0405 | Մաթեմատիկան նյութագետի համար | 6 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
դաս. - 2 ժամ, գործ. - 2 ժամ
4 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0405/Մ30
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողներին փոխանցել մաթեմատիկական անհրաժեշտ գիտելիքներ՝ դրանք նյութերի մաթեմատիկական մոդելավորման ժամանակակից մոտեցումներում կիրառելու համար։
· Ծանոթացնել նյութերի մաթեմատիկական մոդելավորման վերջին զարգացումներին՝ ինքնուրույն աշխատանքի և ինքնակրթության խթանման նպատակով 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Կիրառել գծային հանրահաշվի և վեկտորային անալիզի սկզբունքները նյութագիտության բնագավառում։ 2.Կիրառել տրված համակարգերի համար Ֆուրյե վերլուծության և Ֆուրյե ձևափոխությունները 3.Կիրառել թենզորային անալիզը, հատուկ ֆունկցիաները և մասնակի դիֆերենցիալ հավասարումները մոդելավորման մեջ՝ ընդգրկելով տրված նյութերի հարթության, գլանի և գնդի ստացիոնար վիճակի ջերմաստիճանի որոշումը։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Լուծել նյութագիտության վերաբերյալ գործնական խնդիրներ 5.Վերլուծել նյութագիտական յուրահատուկ համակարգերի մաթեմատիկական մոդելները կոմպլեքս թվերի, գծային հանրահաշվի սկզբունքների, մասնակի դիֆերենցիալների և վեկտորային անալիզի կիրառմամբ 6.Պարզաբանել Ֆուրյե ձևափոխությունը և կոնվոլյուցիան(convolution)։ Կիրառել դրանք դիֆերենցիալ հավասարումների լուծման մեջ՝ ընգրկելով նյութագիտական մոդելները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.Կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում 8. Հետևություններ անել մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողներին փոխանցել մաթեմատիկական անհրաժեշտ գիտելիքներ՝ դրանք նյութերի մաթեմատիկական մոդելավորման ժամանակակից մոտեցումներում կիրառելու համար։
· Ծանոթացնել նյութերի մաթեմատիկական մոդելավորման վերջին զարգացումներին՝ ինքնուրույն աշխատանքի և ինքնակրթության խթանման նպատակով 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ, ցուցադրություններ,
2. քննարկումներ, 3.սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Երկու ընթացիկ քննությունները գրավոր/բանավոր են յուրաքանչյուրը 3 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 3 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 3 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Կոմպլեքս թվեր (Կոմպլեքս թվի իրական և կեղծ մասեր, Կոմպլեքս հարթություն, Կոմպլեքս հանրահաշիվ, Կոմպլեքս անվերջության և էներգիայի հզորության շարքեր, Էյլերի բանաձև):
2. Գծային հանրահաշիվ (Մատրիցաներ, Դետերմինանտ, Կրամերի կանոն, Մատրիցաների հետ գործողություններ, Վեկտրոներ, Սեփական արժեք և սեփական վեկտոր, Հորիզոնական մատրիցաներ): 3. Մասնակի դիֆերենցում (Լրիվ դիֆերենցիալ, Շղթայական կանոն կամ ֆունկցիայից ֆունկցիայի դիֆերենցում, Սահմանափակումներով մաքսիմումի և մինիմումի խնդիրեր, Լագրանժի բազմապատկիչներ, Փոփոխականի փոփոխություն): 4. Բազմակի ինտեգրալներ (Կրկնակի և եռակի ինտեգրալներ, Փոփոխականի փոփոխությունը ինտեգրալում, Յակոբի մատրիցա, Մակերևութային իտեգրալ): 5. Վեկտորային անալիզ (Վեկտորային բազմապատկման կիրառություն, Եռյակ արդյունք, Ածանցյալ ըստ ուղղության, Գրադիենտ, Դիվերգենսիա և դիվերգենսիայի թեորեմ, Քըրլի և Ստոքսի թեորեմ): 6. Ֆուրյե շարքեր և ձևափոխություններ (Պարզ հարմոնիկ շարժում և ալիքային շարժում, Պարբերական ֆունկցիաներ, Ֆուրյե շարքերի կիրառումը, Ֆուրյե գործակիցներ, Դիրիխլեի պայմաններ, Ֆուրյե ձևափոխություններ): 7. Թենզորային անալիզ (Կարտեզյան թենզորներ, Թենզորային նշագրումներ և գործողություններ, Կրոնեկեր դելտա և Լեվի-Չիվիտայի սիմվոլ, պսևդովեկտորներ և պսևդոթենզորներ, Թեք-գծային կոորդինատներ, Ոչ-Կարտեզյան թենզորներ): 8. Հատուկ ֆունկցիաներ (Գամմա ֆունկցիայի սահմանում, ռեկուրսային հարաբերակցություն, Բետա ֆունկցիա, Սխալի ֆունկցիա): 9. Մասնակի դիֆերենցիալ հավասարումներ (Լապլասի հավասարում, Ստատիկ վիճակի ջերմաստիճանը ուղղանկյուն ափսեում, Դիֆուզիայի կամ ջերմության հոսքի հավասարում, Շրյոդինգերի հավասարում, Ալիքային հավասարում, Ստատիկ վիճակի ջերմաստիճանը գլանում, Ստատիկ վիճակի ջերմաստիճանը գնդում, Պուասոնի հավասարում). |
||
0608 | Նյութագիտություն և ճարտարագիտություն-1 | 9 |
1-ին՝ աշնանային կիսամյակ
6 ժամ/շաբ.
դաս. - 4 ժամ, լաբ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
.0608/Մ39
1. Դասընթացի նպատակ
• Ներկայացնել նյութագիտության և ճարտարագիտության հիմնարար սկզբունքները և պինդ նյութերում բյուրեղական կառուցվածքի և կապման հիմնական հասկացությունները։
• Ընտրված նյութերում առկա արատների, դիֆուզիայի, մեխանիկական հատկությունների, ֆազային դիագրամների, ֆազային անցումների, սինթեզի և վերամշակման ակնարկ: • Ընտրված նյութերի սինթեզի և վերամշակման լաբորատոր աշխատանքների իրականացում 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Պարզաբանել տարբեր նյութերում կապման և կառուցվածքի հիմնական սկզբունքները։ 2.Բացատրել տարբեր նյութերում կառուցվածքի և հատկությունների միջև կապը 3.Ներկայացնել տարբեր միացությունների սինթեզի դասական եղանակները։ 4. Օգտագործել նյութերի յուրաքանչյուր դասի վերամշակման հիմնական սկզբունքները։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Ճանաչել սինթեզի և վերամշակման պարամետրերի փոփոխության ազդեցությունը 5.Իրականացնել պարզ հաշվարկներ՝ նյութի հատկությունների և բնութագրերի ներկայացման համար 6.Կիրառել բնութագրիչների որոշման մեթոդներ, վերլուծել ստացված տվյալները: 7,Օգտագործել լաբորատոր տվյալների տեխնիկական հաշվետվության ձևակերպման և բանավոր զեկույցի ձևով ներկայացման հմտությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• Ներկայացնել նյութագիտության և ճարտարագիտության հիմնարար սկզբունքները և պինդ նյութերում բյուրեղական կառուցվածքի և կապման հիմնական հասկացությունները։
• Ընտրված նյութերում առկա արատների, դիֆուզիայի, մեխանիկական հատկությունների, ֆազային դիագրամների, ֆազային անցումների, սինթեզի և վերամշակման ակնարկ: • Ընտրված նյութերի սինթեզի և վերամշակման լաբորատոր աշխատանքների իրականացում 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ և լաբորատոր աշխատանքներ,
2. քննարկումներ, 3. սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Երկու ընթացիկ քննությունները գրավոր/բանավոր են յուրաքանչյուրը 3 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Կապումը պինդ նյութերում. ատոմային կառուցվածքը և կապման ուժերը պինդ նյութերում, առաջնային միջատոմային կապերը (իոնական, կովալենտ և մետաղական կապեր), կապման էներգիաներ, վան դեր Վաալսյան կապում և մոլեկուլային պինդ նյութեր, պոլիմերային շղթաների կառուցվածքը, պոլիմերային շղթայում ներքին պտույտ, կոնֆորմացիա և կոնֆիգուրացիա:
2. Բյուրեղական պինդ նյութերի կառուցվածքը. տարրական բջիջ, մետաղական բյուրեղի կառուցվածք, բյուրեղական համակարգեր, բյուրեղաչափական ուղղություններ, բյուրեղաչափական հարթություն, փաթեթավորված բյուրեղական կառուցվածքներ, հակադարձ ցանցեր, պոլիմորֆիզմ և ալոտրոպիա, միաբյուրեղներ, բազմաբյուրեղ միացություններ, անիզոտրոպիա, ոչ բյուրեղական պինդ նյութեր, X-ճառագայթային դիֆրակցիա. բյուրեղական կառուցվածքի որոշում, կառուցվածքային էֆեկտներ, բյուրեղական պոլիմերների կառուցվածքը, հեղուկ բյուրեղական կառուցվածքները պոլիմերներում: 3. Արատները բյուրեղական նյութերում և դիֆուզիա. արատների տեսակները։ դատարկություններ և միջկառուցվածքային տարածություններ, պինդ նյութերում եղած խառնուրդներ, դիսլոկացիա և մակերևութային արատներ, դիֆուզիայի մեխանիզմներ, ստացիոնար և ոչ ստացիոնար դիֆուզիա, ամորֆ պինդ նյութեր։ 4. Նյութերի մեխանիկական հատկությունների ներածություն. ժամանակավոր և մշտական դեֆորմացիա, ճնշում-լարվածություն վարք, առաձգական հատկություններ, դեֆորմացիաներ, կարծրություն։ 5.Դիսլոկացիա և ուժեղացում. դիսլոկացիա և մշտական դեֆորմացիա, սահող համակարգեր, միավորման դեֆորմացիաներ, կառուցվածքի չափսի վերականգնման հաշվին ուժեղացում և պինդ լուծույթներ, կարծրացում, վերաբյուրեղացում և կառուցվածքի աճ, ճաքեր (կոտրվածք). ճկուն և փխրուն ճաքեր, ճաքերի մեխանիկա, ճաքերի նկատմամբ կայունություն, Մաշվածություն, պարբերական (ցիկլիկ) ճնշումներ, չաքերի առաջացում և տարածում, դանդաղ դեֆորմացիա. ճնշման և ջերմաստիճանի ազդեցությունը 6. Ֆազային դիագրամների և ֆազային անցումների ներածություն. Ֆազեր, Ֆազային հավասարակշռություն և միկրոկառուցվածքներ, Երկկոմպոնենտ համակագերի ֆազային դիագրամների օրինակներ, Ֆազային անցումների կինետիկա, Մետաստաբիլ և հավասարակշռական վիճակներ, Միկրոկառուցվածքային հատկություններ 7. Նյութերի սինթեզի և վերամշակման ներածություն. Օքսիդների կարբոջերմային և մետաղաջերմային վերականգնում, Էլեկտրոլիտիկ մեթոդները լուծույթներում և հալված աղերում, Պոլիմերների սինթեզի մեթոդներ, Վերամշակում (ջերմային մշակում, ձուլում, ամրացում), Պոլիմերների մշակում (ջերմային ձևավորում (thermoforming), եռակալում (sintering), էքստրռւզիա (extrusion), ծեփակերտում (molding) և տպագրում(printing)): Լաբորատոր աշխատանքը հիմնականում ընդգրկելու է սինթեզի և վերամշակման մեթոդները: Մետաղների, կերամիկայի և պոլիմերների սինթեզի երեք լաբորատոր աշխատանք է իրականացվելու: · Ընտրված նյութերի պատրաստում և վերամշակում · X-ճառագայթային դիֆրակցիայի և տատանողական սպեկտրոսկոպիայի կիրառում նյութի բյուրեղականության ուսումնասիրման համար · Փոշու մասնիկի չափսի, կառուցվածքային միավորի չափսի, մոլեկուլային զանգվածի և խտության որոշում |
||
0405 | Նյութերի մեխանիկա | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 1 ժամ, լաբ. - 1 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608/Մ40
1. Դասընթացի նպատակ
• Ծանոթացնել կառուցվածքային նյութերի բեռնման և դրա հետևանքով նյութերի արձագանքի մասին
• Իրականացնել նյութերում ճնշում-լարվածություն (SS կորեր) հարաբերության և SS կորի փոփոխությունը նյութի տեսակից կախված ուսումնասիրություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ընտրել երկրաչափական ձևի և/կամ նյութի մորֆոլոգիայի միջոցով շահագործման թույլատրելի բեռնավորման սահմանը։ 2.Գնահատել նյութի հոգնածությունն և թույլատրելի սահմանները, ինչպես նաև կյանքի տևողությունը 3.Ներկայացնել նյութի սորունություն և դրա հետևանքով առաջացող փոփոխություններն և կիրառել նյութի ուսումնասիրության եղանակները դրանց գնահատելու համար։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4..Ընտրել երկրաչափական ձևի և/կամ նյութի մորֆոլոգիայի միջոցով շահագործման թույլատրելի բեռնավորման սահմանը։ 5.Գնահատել նյութի հոգնածությունն և թույլատրելի սահմանները, ինչպես նաև կյանքի տևողությունը 6.Ներկայացնել նյութի սորունություն և դրա հետևանքով առաջացող փոփոխություններն և կիրառել նյութի ուսումնասիրության եղանակները դրանց գնահատելու համար։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում։ 8.Հետևություններ անել մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• Ծանոթացնել կառուցվածքային նյութերի բեռնման և դրա հետևանքով նյութերի արձագանքի մասին
• Իրականացնել նյութերում ճնշում-լարվածություն (SS կորեր) հարաբերության և SS կորի փոփոխությունը նյութի տեսակից կախված ուսումնասիրություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ, ցուցադրություններ,
2.քննարկումներ, 3.սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 6 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Ճնշում և լարվածություն, Նորմալ և սահքի ճնշումներ, Նորմալ և սահքի լարվածություններ, Ճնշում-լարվածություն հարաբերություններ, Մոդուլներ:
2. Հեծանի (առաձգականության) տեսություն. Հեծանի վրա ներքին ճնշումներ (սահքի և մոմենտի դիագրամներ), Հեծանի վրա ճնշումներ (նորմալ և սահքի), թույլատրելի ճնշումներ, Անդրադարձումներ հեծանից: 3. Մեխանիկական հատկություններ, Ճաքերի տեսություն. Ճաքերի նկատմամբ կոշտություն, փափուկ և փխրուն ճաքեր, ենթակրիտիկական ճաքերի աճ և հոգնածություն, Ճնշման կոնցենտրացիա և հոգնածության նկատմամբ կայունություն, Մաշակայունություն 4. Հոգնածություն և սորունություն. Ցիկլիկ ճնշումներ, S-N կորեր, Հոգնածության վրա ազդող գործոններ, Սորունության տեսակներ, Սորունության վրա ճնշման և ջերմաստիճանի ազդեցություն: Լաբորատոր աշխատանքներ. Ճնշում-լարվածություն կորերը պոլիմերներում, էլաստոմերներում, կերամիկաներում, մետաղներում, Յունգի մոդուլներ: Ժամանակավոր և մշտական դեֆորմացիաներ, համեմատական սահման, ելքի կետ, կոշտություն և դիմադրություն: Բեռնում - ապաբեռնում հիստերիզիս և էներգիայի դիսիպացիա: S-N կորեր, ճնշման ազդեցությամբ հոգնածության թեստավորում: E-N կորեր, լարվածության ազդեցությամբ հոգնածության թեստավորում: Եռյակ կռման թեստավորում, ճկունության մոդուլներ: Ադհեզիոն ուժի չափում, Վերջավոր ադհեզիա. Ժամանակի ազդեցություն, PSA հաստության ազդեցություն, մակերևույթի ազդեցություն (պլազմային մշակում, O3-մաքրում, ՈւՄ-մաքրում և այլն): |
||
0608 | Ֆազային անցումներ | 3 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608/Մ41
1. Դասընթացի նպատակ
• Ուսանողներին տալ հիմնական գիտելիք Գիբսի մոլային դիագրամների և ինժեներական նյութերում միկրոկառուցվածքի էվոլյուցիայի վերաբերյալ, որը տեղի է ունենում վերամշակման կամ օգտագործման պայմաններում։
• Նույնականացնել այն շարժիչ ուժերը, որոնք հանգեցնում են միկրոկառուցվածքի փոփոխություններին • Ընդգծել ֆազային անցումների թերմոդինամիկան և կինետիկան 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել ֆազային անցումների թերմոդինամիկայի և կինետիկայի հիմնական սկզբունքները 2.Նկարագրել վերամշակման պայմանների, կառուցվածքի և հատկությունների միջև եղած կապը բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.Պարզաբանել այն հիմնական գործոնները, որոնք վերամշակման ընթացքում ազդում են նյութի միկրոկառուցվածքի վրա գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4.Կիրառել ստացած տեսական գիտելիքները գործնականում 5.Հետևություններ անել մասնագիտական խնդիրների լուծման ժամանակ։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
• Ուսանողներին տալ հիմնական գիտելիք Գիբսի մոլային դիագրամների և ինժեներական նյութերում միկրոկառուցվածքի էվոլյուցիայի վերաբերյալ, որը տեղի է ունենում վերամշակման կամ օգտագործման պայմաններում։
• Նույնականացնել այն շարժիչ ուժերը, որոնք հանգեցնում են միկրոկառուցվածքի փոփոխություններին • Ընդգծել ֆազային անցումների թերմոդինամիկան և կինետիկան 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ,
2.քննարկումներ, 3.սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Երկու ընթացիկ քննությունները գրավոր/բանավոր են յուրաքանչյուրը 4 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 2 հարց, յուրաքանչյուրը 2 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 6 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Միկրոկառուցվածքային կայունություն. Հավասարակշռական ֆազային դիագրամներ և ֆազային տրանսֆորմացիաներ, Միկրոկառուցվածքի փոփոխությունների վրա ազդող գործոններ, Գիբսի դիագրամի կիրառություն, Տարբեր համակարգերի համար (կանոնավոր և անկանոն) Գիբսի դիագրամի կառուցում, Քիմիական ազատ էներգիայի շնորհիվ կառուցվածքային անկայունություն:
2. Քիմիական ազատ էներգիայով պայմանավորված կառուցվածքային անկայունություններ. Հոմոգեն և հետերոգեն միջուկացում, սպինոիդային քայքայում, Ոչ միատարր լուծված նյութի բաշխման անկայունություններ, Դիֆուզիոն պրոցեսների թերմոդինամիկա և դիֆուզիայի հավասարումներ, Դիֆուզիայի ատոմային տեսություն, Կոնցենտրացիոն գրադիենտով դիֆուզիա և դիֆուզիա բյուրեղի ոչ կատարելության երկայնքով, Դիֆուզիա նանոմասշտաբային բյուրեղական նյութերում, Պնդացում, հալույթի պնդացում (coring), ստատիկ վիճակում պնդացում, կառուցվածքային գերսառեցում, Աճի և լուծման պրոցեսներ: 3. Մակերևույթով պայմանավորված միկրոկառուցվածքային անկայություններ. Մակերևութային էներգիա, մակերևութային լարվածություն, մակերևութային էներգիայի անիզոտրոպիա, Գերկոնդենսացում և Օստվալդյան հասունացում, Ռեակցիաներ կառուցվածքային սահմաններին, Մորֆոլոգիական փոփոխություններ և ֆազային մորֆոլոգիա: |
||
0608 | Հետազոտության ժամանակակից մեթոդները նյութագիտության մեջ-1 | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. - 2 ժամ , լաբ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608/Մ42
1. Դասընթացի նպատակ
· Ուսանողների մոտ ձևավորել հիմնարար տեսական գիտելիքներ տարբեր բնագավառներում կիրառվող անալիզի ժամանակակից եղանակների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. ընտրել անհայտ միացության կառուցվածքի պարզաբանման ճանապարհները 2.ներկայացել կատարվելիք աշխատանքների միանշանակությունը բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.. · մաս սպեկտրոսկոպիա, հետազոտության մետաղաչափական մեթոդներ, սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպիա, կիսաթափանցիկ էլեկտրոնային միկրոսկոպիա, ռենտգենաչափական անալիզ, հետազոտության էլեկտրական և մագնիսական մեթոդներ, ջերմաֆիզիկական հետազոտություններ, մեխանիկական բնութագրերի ուսումնասիրություն և վերլուծություն, հաստատել միացության կառուցվածքը, 4.վերլուծել տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ պայմանավորված փոխազդեցությունները անհայտ նյութերի որակական և քանակական բաղադրությունը հաստատելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5. աշխատել հետազոտական խմբում և ղեկավարելու այն: 6.վերլուծել ծառացած խնդիրներն և գնահատել համապատասխան ռեսուրսները 7,օգտվել մասնագիտական գրականությունից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ուսանողների մոտ ձևավորել հիմնարար տեսական գիտելիքներ տարբեր բնագավառներում կիրառվող անալիզի ժամանակակից եղանակների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք,
2. ցուցադրություն, 3. քննարկում, ուսումնառության ձևեր և մեթոդներ 4. հանձնարարված գրականության յուրացում, 5. խմբային աշխատանք, 6. մասնակցություն քննարկումներին, 7. նախագծերի և ինքնուրույն աշխատանքների կատարում։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 1-ին ընթացիկ քննություն, բանավոր` 2 հարցից բաղկացած քննական տոմսեր, յուրաքանչյուրը 2 միավոր, ընդհանուր 4 միավոր:
· 2-րդ ընթացիկ քննություն, հետազոտական աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Գնահատումը ըստ համապատասխան կարգի։ · Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 2 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 2 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Չափման պրոցեսի ընդհանուր խնդիրները։ Չափման մեթոդներ՝ շեղումների, դիֆերենցիալ, զրոյական չափումներ, չափումների մարտավարություններ՝ կոհերենտ և պատահական ընտրություն, մուլտիպլեքսավորում, սիստեմատիկ և պատահական սխալներ, սխալների աղբյուրներ, խոչընդոտներ, աղմուկներ, չափվող համակարգերի բնութագրեր, զգայունություն, հայտնաբերման շեմ, թույլատվելիություն՝ դինամիկ դիապազոն, ոչ գծայնություն, բացթողման շերտ, պատահական մեծությունների վիճակագրական և սպեկտրալ բնութագրեր, պատահական մեծության բաշխման ֆունկցիա:
2. Հետազոտության մետաղաչափական մեթոդներ, սկանավորող էլեկտրոնային միկրոսկոպիա, կիսաթափանցիկ էլեկտրոնային միկրոսկոպիա, ռենտգենաչափական անալիզ, հետազոտության էլեկտրական և մագնիսական մեթոդներ, ջերմաֆիզիկական հետազոտություններ, մեխանիկական բնութագրերի ուսումնասիրություն Լաբորատոր աշխատանք Աշխ. 1: Մետաղաչափական անալիզ և էլեկտրոնային միկրոսկոպիա, կերամիկական և մետաղական նյութերի ուսումնասիրություն էլեկտրոնային միկրոսկոպիայի մեթոդով Աշխ. 2: Ռենտգեն ճառագայթների դիֆրակցիոն անալիզ, կերամիկական և մետաղական նյութերի ուսումնասիրություն փոշու դիֆրակցիոն մեթոդներով |
||
0608 | Մոդելավորումը նյութագիտության մեջ | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. - 2 ժամ, գործ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0608/Մ43
1. Դասընթացի նպատակ
● Ծանոթանալ վերջավոր տարրերի մեթոդի հիմունքներին
● Իրականացնել խնդրի համակարգչային նմանակում COMSOL միջերեսում, ինչը հնարավորություն կտա խուսափել փորձարարական հետազոտությունից կամ հնարավորինս կրճատել ֆիզիկական նմուշներով փորձերի իրականացումը։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Տարբերակել խնդրի անալիտիկ և թվային լուծման մեթոդները 2.Վերջավոր տարրերի մեթոդով կազմել խնդրի լուծման ալգորիթմը 3.Պարզաբանել թվային լուծման ճշգրտության և սխալանքի մասին։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Ուսումնասիրելով FEM -ը մոդելավորել 1D, 2D, 3D համակարգերը և ուսումնասիրել տվյալ խնդրում կոնկրետ պարամետրերի ազդեցությամբ նյութի/համակարգի արձագանքը 5.Սահմանել խնդրին առնչվող ֆիզիկական պայմանները, նյութերի հատկությունները և լուծման ալգորիթմները 6.Իրականացնել DOE (design of experiment) հետազոտություն առանց ֆիզիկական նմուշների, ինչը հնարավորություն կտա նախագծել և օպտիմալացնել համակարգը 7. Մշակել և որակական վերլուծության ենթարկել ստացված արդյունքները և կազմել խնդրի ամփոփում։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
● Ծանոթանալ վերջավոր տարրերի մեթոդի հիմունքներին
● Իրականացնել խնդրի համակարգչային նմանակում COMSOL միջերեսում, ինչը հնարավորություն կտա խուսափել փորձարարական հետազոտությունից կամ հնարավորինս կրճատել ֆիզիկական նմուշներով փորձերի իրականացումը։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1.դասախոսություններ, ցուցադրություններ,
2.քննարկումներ, 3.սեմինարներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 1-ին ընթացիկ քննություն, համակարգչային մոդելավորում առավելագույնը 4 միավոր:
· 2-րդ ընթացիկ քննություն, հետազոտական աշխատանք՝ 4 միավոր առավելագույն արժեքով: Գնահատումը ըստ համապատասխան կարգի։ · Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 2 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 2 միավոր։ · Եզրափակիչ քննությունը համակարգչային մոդելավորում՝ 8 միավոր առավելագույն արժեքով: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. FEM հիմունքներ · խնդրի դրվածքը (Problem statement) · Բաղադրիչները (Weak formulation) · Տարածական և սահմանային պայմաններ (Space, and boundary conditions) · Մոդելավորման գործիքները ևմեթոդները (Simulation tools and techniques (ABAQUS, COMSOL Multiphysics, ANSYS, etc.))
2. Երկրաչափություն. չափերը և համաչափությունները COMSOL-ում · Չափեր և համաչափություն · Միջնորմներ և բուլյան գործողություններ · Երկրաչափության ներմուծում և ճշգրտում 3. Պարամետրեր և նյութեր (Parameters and Materials) ա. Փոփոխականներ և ընտրություն բ. Զոնդեր և օպերատորներ գ. Ներմուծում և ինտերպոլացիա դ. Գործառույթներ և ալիքի ձևեր ե. Նյութի կարգավորումներ 4. Ֆիզիկա ա. Հավասարումներ բ. Սկզբնական արժեքներ գ. Դոմենի քանակները դ. Սահմանային պայմաններ ե. Ընդլայնված կարգավորումներ և մուլտիֆիզիկա 5. Ցանց. Ինչ է ցանցը և ինչու է ցանցը կարևոր ա. Ֆիզիկայի կառավարվող ցանց, առավելագույն չափի չափանիշ բ. Ցանցերի տեսակները գ. Ցանցերի մաքրում դ. Շարժվող ցանց ե. Կոնվերգենցիայի բարելավում 6. Ուսումնասիրություն և արդյունքներ ա. Ուսումնասիրության տեսակները բ. Օժանդակ, պարամետրային, խմբաքանակի և նյութերի մաքրում գ. Օպտիմալացում դ. Գրառման մշակում ե. Տվյալների ներմուծում և համեմատություն |
||
0405 | Նյութագիտություն և ճարտարագիտություն-2 | 6 |
2-րդ՝ գարնանային կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. - 2 ժամ, գործ. - 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0405/Մ31
1. Դասընթացի նպատակ
ուսանողին տալ հիմնարար գիտելիքներ մետաղական, մեկուսիչ, կիսահաղորդչային, մագնիսական նյութերի ֆիզիկական հատկությունների և այդ հատկությունները նկարագրող հիմնական հասկացությունների, օրենքների և օրինաչափությունների վերաբերյալ, որոնք կիրառվում են ժամանակակից նյութաբանության, օպտոէլեկտրոնիկայի, նանոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել նյութագիտության հիմնական հասկացությունները օրենքները և օրինաչափությունները 2.նկարագրել դրանցում ընթացող ֆիզիկական երևույթների առանձնահատկությունները 3.ներկայացնել կիրառության հնարավոր բնագավառները բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.հիմնարար տեսական գիտելիքները կիրառել նյութերի բնութագրական պարամետրերի մեկնաբանման համար 5.գործնականում իրականացնել նյութերի մեխանիկական, ջերմային և էլեկտրական, մագնիսական հատկությունների որակական և քանակական գնահատումներ 6.կատարել փորձեր և մեկնաբանել ստացված արդյունքները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. համակարգել գիտական տվյալներ, վերլուծել ստացված արդյունքները, և կատարել եզրահանգումներ 8.օգտվել մասնագիտական գրականությունից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողին տալ հիմնարար գիտելիքներ մետաղական, մեկուսիչ, կիսահաղորդչային, մագնիսական նյութերի ֆիզիկական հատկությունների և այդ հատկությունները նկարագրող հիմնական հասկացությունների, օրենքների և օրինաչափությունների վերաբերյալ, որոնք կիրառվում են ժամանակակից նյութաբանության, օպտոէլեկտրոնիկայի, նանոէլեկտրոնիկայի և այլ բնագավառներում:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք,
2. ցուցադրություն, 3. քննարկում, ուսումնառության ձևեր և մեթոդներ 4. հանձնարարված գրականության յուրացում, 5. խմբային աշխատանք, 6. մասնակցություն քննարկումներին, 7. նախագծերի և ինքնուրույն աշխատանքների կատարում։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Երկու ընթացիկ քննությունները գրավոր/բանավոր են յուրաքանչյուրը 3 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը 1 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր։ · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
1. Բյուրեղական ցանցի ջերմային հատկությունները։ Ջերմունակության տեսությունները:
2. Բյուրեղային ցանցի ջերմային տատանումները: 3. Մեկուսիչների էլեկտրական հատկությունները։ Էլեկտրական դաշտը մեկուսիչներում: 4. Ապաբևեռացնող դաշտ: Բևեռացվելության տեսությունը: 5. Պիրո-, պիեզո- սեգնետաէլեկտրիկներ: 6. Մետաղների դասական էլեկտրոնային տեսություն: 7. Մետաղների տեսությունն ըստ Զոմերֆելդի։ 8. Գոտիական տեսության հիմունքները: Էլեկտրոնի ալիքային ֆունկցիան։ Բլոխի թեորեմը։ 9. Կրոնիգ-Պեննիի մոդելը։ Քվազիիմպուլս: Արդյունարար զանգված։ 10. Հաղորդիչներ և մեկուսիչներ: Խոռոչի գաղափարը։ 11. Մագնիսականություն: Դիա-, պարա-, ֆեռո- և ֆեռիմագնիսականություն։ 12. Գերհաղորդականություն։ Դիամագնիսականություն: Բարձրջերմաստիճանային գերհաղորդականություն։ 13. Կիսահաղորդիչներ։ Գոտիական կառուցվածքը։ Կիսահաղորդչային պինդ լուծույթներ։ Հետերոանցումներ։ 14. Միկրո-նանոհամակարգեր։ Շրյոդինգերի հավասարումը։ Տարածական սահմանափակության երևույթը։ 15. Ցածր չափային համակարգերը՝ քվանտային փոսեր, լարեր և կետեր։ Էլեկտրոնի էներգիական մակարդակները։Վիճակների խտությունը։ 16. Հարմոնիկ օսցիլյատոր։ Ջրածնի ատոմի խնդիրը։ Ֆոնոնի էներգիական մակարդակները։ |
||
0604 | Հետազոտության ժամանակակից մեթոդները նյութագիտության մեջ-2 | 3 |
3-րդ՝ աշնանային կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. - 1 ժամ , լաբ. - 1 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0604/Մ32
1. Դասընթացի նպատակ
Ուսանողների մոտ ձևավորել հիմնարար տեսական գիտելիքներ տարբեր բնագավառներում կիրառվող անալիզի ժամանակակից եղանակների մասին:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ընտրել անհայտ միացության կառուցվածքի պարզաբանման ճանապարհները 2.ներկայացել կատարվելիք աշխատանքների միանշանակությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.կիրառել նյութերի տատանողական սպեկտրոսկոպիա՝ Ռաման և Ֆուրյե ձևափոխությամբ ԻԿ, մաս սպեկտրոսկոպիա 4.ուսումնասիրել և վերլուծել տրված կամ ստացված տվյալները, հաստատել միացության կառուցվածքը 5.վերլուծել տարբեր ֆունկցիոնալ խմբերի առկայությամբ պայմանավորված փոխազդեցությունները անհայտ նյութերի որակական և քանակական բաղադրությունը հաստատելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. աշխատել հետազոտական խմբում և ղեկավարելու այն 7.վերլուծել ծառացած խնդիրներն և գնահատել համապատասխան ռեսուրսները: · օգտվել մասնագիտական գրականությունից: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողների մոտ ձևավորել հիմնարար տեսական գիտելիքներ տարբեր բնագավառներում կիրառվող անալիզի ժամանակակից եղանակների մասին:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. գործնական պարապմունք,
2. ցուցադրություն, 3. քննարկում, ուսումնառության ձևեր և մեթոդներ 4. հանձնարարված գրականության յուրացում, 5. խմբային աշխատանք, 6. մասնակցություն քննարկումներին, 7. նախագծերի և ինքնուրույն աշխատանքների կատարում։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Քննությունը բանավոր է՝ 8 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, համապատասխանաբար 3, 3 և 2 միավոր:
· Դասապրոցեսի ընթացիկ ստուգումները 6 միավոր, իսկ ինքնուրույն աշխատանքի համար՝ 6 միավոր։ 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Նյութի հետ լուսային ճառագայթի փոխազդեցության հիմնական օրինաչափությունները:
Տատանողական սպեկտրոսկոպիա՝ Ռաման և Ֆուրյե ձևափոխությամբ ԻԿ, հիմնադրույթները։ Տատանողական սպեկտրոսկոպիայի կրառումը նյութի կառուցվածքի և հատկությունների ուսումնասիրման համար։ Մաս սպեկտրոսկոպիա հիմնադրույթները։ Նյութի բնութագրումը մաս սպեկտրոսկոպիայի կիրառմամբ։ Լաբորատոր աշխատանք. Տատանողական սպեկտրոսկոպիայի գործնական կիրառություն, օրգանական և անօրգանական նյութերի կառուցվածքի ուսումնասիրություն Ռաման և Ֆուրյե ձևափոխությամբ ԻԿ սպեկտրոսկոպիաների մեթոդով։ |
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0603 | Գիտական սեմինար | 3 |
1/2
30 ժամ սեմինար
շաբատական 2 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0603
1. Դասընթացի նպատակ
Ուսանողներին իրազեկել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, ստորաբաժանումում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները
· Տրամադրել տեղեկատվություն մագիստրոսական թեզերի մասին և խորհրդատվութուն թեզերի ընտրության հարցում · Քննարկել մագիստրոսական թեզերի հետ կապված հիմախդիրներն ու կատարման ընթացքը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Ներկայացնել մագիստրոսական թեզի հիմնադրույթները, կատարման ընթացքը և արդյունքները 2. Ձևավորել գիտական զեկուցումներ ներկայացնելու և բանավեճեր վարելու հմտություններ 3. Քաջածանոթ լինել հետազատության տվյալ բնագավառի տեսական և մեթոդաբանական մերօրյա ձեռքբերումներին բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Մագիստրոսական թեզի իրականացման համար կատարել ժամանակակից գործընթացների ինքնուրույն քննություն և վերլուծություն, 5. Մասնագիտական գիտելիքները կիրառել աշխատանքային տարբեր բնագավառներում և հասարակական դիսկուրսներում։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. Հանդես գալ մագիստրոսական թեզի շրջանակներում իրականացված հետազոտության կարճ զեկուցումներով 7. Պատրաստել և ներկայացնել գիտաուսումնական և գիտական տեքստեր, վարելու բանավեճեր՝ պահպանելով մասնագիտական էթիկայի կանոնները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ուսանողներին իրազեկել մասնագիտական ոլորտի հիմնախնդիրները, ստորաբաժանումում իրականացվող գիտահետազոտական աշխատանքները և դրանց արդյունքները
· Տրամադրել տեղեկատվություն մագիստրոսական թեզերի մասին և խորհրդատվութուն թեզերի ընտրության հարցում · Քննարկել մագիստրոսական թեզերի հետ կապված հիմախդիրներն ու կատարման ընթացքը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
1. սեմինարներ-քննարկումներ
2. արտալսարանային դասեր 3. միջազգային մասնագետների փորձի փոխանակում, հրավիրյալ միջազգային հեղինակավոր հետազոտողների հետ հանդիպում-սեմինարներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը գնահատվում է ստուգարքի միջոցով։
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0603 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
4րդ կիսամյակ
6 շաբաթ
-
ՊԱՐՏԱԴԻՐ
0603
1. Դասընթացի նպատակ
Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
11. Կիրառվում են դասավանդման և ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին է ներկայացնում հաշվետովություն։ Պրակտիկան գնահատվում է թեզի ղեկավարի կողմից ստուգարքի միջոցով։ 12. Գնահատման մեթոդները և չափանիշները Ծանոթացում և համատեղ աշխատանք պրակտիկայի համար ընտրված գիտական հիմնարկների մասնագետների հետ Թեզին վեաբերվող պրոբլեմային հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքի և փորձառության ամփոփում ընտրված մասնագետների և թեզի ղեկավարի հետ։ 13. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. 1. Բալասանյան Ս., Վարդանյան Ն., ՔՀԿ հետազոտական կարողությունների զարգացում// 2. Ղազարյան Ա., Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Երևան, 2015։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ձևավորել մագիստրոսական թեզի թեմային առնչվող հետազոտական հմտություններ բ. գործնական մասնագիտական կարողություններ 2.Ձևակերպել գիտահետազոտական խնդիրներ, իրականացնել հետազոտական աշխատանք, կազմել հարցարաններ, անցկացնել հարցազրույցներ, վերծանել և վերլուծել հավաքագրած նյութերը։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Գործնական աշխատանքների միջոցով զարգացնել ուսանողի մասնագիտական հմտությունները և փորձառությունը, մասնագիտական ոլորտում ինքնուրույն աշխատելու կարողությունները։
11. Կիրառվում են դասավանդման և ուսումնառության հետևյալ ձևերն ու մեթոդները Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին է ներկայացնում հաշվետովություն։ Պրակտիկան գնահատվում է թեզի ղեկավարի կողմից ստուգարքի միջոցով։ 12. Գնահատման մեթոդները և չափանիշները Ծանոթացում և համատեղ աշխատանք պրակտիկայի համար ընտրված գիտական հիմնարկների մասնագետների հետ Թեզին վեաբերվող պրոբլեմային հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքի և փորձառության ամփոփում ընտրված մասնագետների և թեզի ղեկավարի հետ։ 13. Դասընթացը բաղկացած է հետևյալ հիմնական բաժիններից. 1. Բալասանյան Ս., Վարդանյան Ն., ՔՀԿ հետազոտական կարողությունների զարգացում// 2. Ղազարյան Ա., Գիտական հետազոտության մեթոդաբանական առանձնահատկությունները, Երևան, 2015։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
Հետազոտական աշխատանք
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին է ներկայացնում հաշվետովություն։ Պրակտիկան գնահատվում է թեզի ղեկավարի կողմից ստուգարքի միջոցով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ծանոթացում և համատեղ աշխատանք պրակտիկայի համար ընտրված գիտական հիմնարկների մասնագետների հետ
Թեզին վեաբերվող պրոբլեմային հարցերի վերաբերյալ մասնագիտական գիտելիքի և փորձառության ամփոփում ընտրված մասնագետների և թեզի ղեկավարի հետ։ |
||
0603 | Մագիստրոսական թեզ | 24 |
1-4րդ կիսամյակներ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ ? ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
000
1. Դասընթացի նպատակ
Ձևավորել մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու ու ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները,
Տիրապետել գիտական խնդիրները ձևակերպելու ու նոր լուծումներ առաջադրելու հմտություններին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1. Հիմնավորել աշխատանքի արդիականությունը, վարկածը, նպատակը, խնդիրներն ու մեթոդները։ 2. Ներկայացնել աշխատանքի բովանդակությունը, արդյունքներն ու եզրակացությունները։ 3. ներկայացնել և բացատրել կատարված հետազոտական աշխատանքը, հիմնավորել արդյունքները։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 4. կատարել թեմային առնչվող անհրաժեշտ գրականության վերլուծությունն ու ամփոփումը։ 5. Կարողանալ ճիշտ ձևակերպել աշխատանքի օբյեկտը, առարկան, նպատակը, խնդիրները, վարկածը, և դրանց համապատասխանությունը թեմային։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Ձևավորել մասնագիտական ոլորտում ուսանողի ձեռք բերած գիտելիքները կիրառելու ու ինքնուրույն ուսումնասիրություն կատարելու կարողությունները,
Տիրապետել գիտական խնդիրները ձևակերպելու ու նոր լուծումներ առաջադրելու հմտություններին։ 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրոսական թեզի գնահատումն իրականացվում է ԵՊՀ հիմնադրամում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգի դրույթների համապատասխան 20 միավորանոց սանդղակով։
5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |