- Գլխավոր
- ԵՊՀ ֆակուլտետներ և կրթական կենտրոններ
- Ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ
- Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը կազմավորվել է 2007 թ. ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի կիրառական անալիզի և մաթեմատիկական մեթոդների և մոդելավորման ամբիոնների հիմքի վրա: Ամբիոնի գիտական ուղղությունների շրջանակը զգալիորեն պայմանավորված է հայ անվանի մաթեմատիկոս Ս․ Մերգելյանի գործունեությամբ։
Ամբիոնում աշխատում են հանրապետությունում ճանաչված և առաջատար մասնագետներ, որոնք հեղինակ են ուսումնամեթոդական ձեռնարկների, բուհական դասագրքերի, գիտական հոդվածների՝ տպագրված հեղինակավոր գիտական պարբերականներում։
2021 թվականից Թվային անալիզի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնի վարիչն է ֆ.մ.գ.դ., պրոֆեսոր Հակոբ Հակոբյանը։
Ամբիոնի գիտական ուղղություններն են՝
- հաշվողական մաթեմատիկա,
- միջարկումների տեսություն,
- ֆունկցիոնալ անալիզ,
- օպտիմիզացիայի մեթոդներ,
- մաթեմատիկական մոդելավորում,
- դիֆերենցիալ հավասարումների տեսություն։
Ամբիոնն իրականացնում է «Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում» մագիստրոսական ծրագիրը:
Աշխատակիցներ
Ամբիոնի վարիչ, պրոֆեսոր
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Պրոֆեսոր
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դոցենտ
Դասախոս
Դասախոս
Ասիստենտ