Կրթական մակարդակը՝
Բակալավր
Մասնագիտություն՝
061101.02.6 - Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)
Մասնագիտացումը՝
061101.02.6 - Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Շնորհվող որակավորումը՝
Ինֆորմատիկայի բակալավր
Ծրագրի ուստարին՝
2023/2024
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
1. Ծրագրի ընդունելության չափանիշները/պահանջները
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ», ՀՀ կառավարության որոշման ( 26 ապրիլի 2012 թվականի N 597 -Ն) դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
· մրցույթային՝ մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր),
· ոչ մրցույթային՝ հայոց լեզու (գրավոր):

2. Ծրագրի նպատակները
· ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների վերաբերյալ,
· զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը, մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, մաթեմատիկական մոդելավորման գործնական մասնագիտական կարողությունները,
· պատրաստել մասնագետներ, ովքեր կարող են աշխատանքի ընդունվել գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում։

3. Ծրագրի կրթական վերջնարդյունքները
Այս ծրագրի ավարտին ուսանողն ունակ կլինի․
- Մասնագիտական գիտելիք և իմացություն
- Լուսաբանել կիրառական մաթեմատիկայի և տեղեկատվական տեխնոլոգիաների ժամանակակից խնդիրները և զարգացման ուղղությունները:
- Ձևակերպել ինֆորմատիկային և կիրառական մաթեմատիկային առնչվող տեսությունների հիմնական հայեցակարգերը և սկզբունքները:
- Նկարագրել բնագիտական խնդիրների լուծման մաթեմատիկական մոդելները դասակարգելով մոդելների տիպերը:
- Լուսաբանել մեթոդների, ալգորիթմների և ծրագրային ապահովման մշակման նշանակությունը արդիական խնդիրների լուծման համար:
- Ձևակերպել խնդիրների նկարագրման, վերլուծության և լուծման համար անհրաժեշտ մաթեմատիկական մեթոդների ընտրության հիմնական սկզբունքները, մեթոդներն ու եղանակները:
- Վերարտադրել մասնագիտական գիտելիքները՝ ժամանակակից կրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառմամբ:
- Գործնական մասնագիտական կարողություններ
- Կիրառել ինֆորմատիկայի և մաթեմատիկայի ժամանակակից գիտելիքները:
- Օգտագործել ժամանակակից ծրագրավորման լեզուներ, մեթոդներ և տեխնոլոգիաներ:
- Մասնակցել հաշվողական մեքենաների, համալիրների, համակարգերի և ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովման ստեղծման աշխատանքներին:
- Մշակել դիսկրետ խնդիրների լուծման արդյունավետ ալգորիթմներ:
- Կիրառել սովորական և մասնական ածանցյալներով դիֆերենցիալ հավասարումների տեսության ապարատը մաթեմատիկական մոդելներ կառուցելիս, մշակել խնդիրների լուծման թվային մեթոդներ:
- Լուծել դիսկրետ և անընդհատ օպտիմիզացիայի խնդիրները:
- Ընդհանրական (փոխանցելի) կարողություններ
- Գործնականում կիրառել ձեռք բերված տեսական գիտելիքները ինֆորմատիկայի բնագավառում, արդյունավետորեն ներգրավվել թիմային աշխատանքում:
- Վերլուծել մոդելավորման ենթակա խնդիրները և առաջարկել դրանց լուծման եղանակները:
- Օգտվել մայրենի և օտար լեզուներով գիտական գրականությունից և այդ լեզուներով հաղորդակցվել մասնագիտական ոլորտի ներկայացուցիչների հետ:
- Պատրաստել զեկուցումներ մայրենի և օտար լեզուներով, ներկայացնել աշխատանքի արդյունքները:
- Օգտվել տեղեկատվության տարատեսակ աղբյուրներից (ինտերնետ ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ):
- Առկա խնդիրները վերլուծելու և դրանց լուծման համար անհրաժեշտ միջոցները և եղանակները որոշելու կարողություն։
4. Գնահատման ձևերը
1. դասընթացի (ուսումնական մոդուլի) ենթաբաժինների յուրացման գնահատում կիսամյակի ընթացքում (2 ընթացիկ քննություն),
2. դասընթացի (ուսումնական մոդուլի) առանձին թեմաների ընթացիկ ստուգումներ կիսամյակի ընթացքում,
3. ծրագրով նախատեսված ինքնուրույն առաջադրանքների կատարման և յուրացման ստուգում և գնահատում կիսամյակի ընթացքում (ինքնուրույն աշխատանք),
4. ծրագրով նախատեսված ինքնուրույն և/կամ խմբային հետազոտական աշխատանքի կատարման գնահատում կիսամյակի ընթացքում (հետազոտական աշխատանք, որը փոխարինում է ընթացիկ քննություններից որևէ մեկին),
5. դասընթացին մասնակցության գնահատում (մասնակցություն),
6. ամբողջ դասընթացի (ուսումնական մոդուլի) եզրափակիչ գնահատում քննաշրջանում, որը ենթադրում է դասընթացի համար սահմանված կրթական վերջնադյունքների ձեռքբերման մակարդակի գնահատում:
Ծրագիրն ավարտվում է ավարտական աշխատանքի պաշտպանությամբ:

5. Շրջանավարտների ապագա կարիերայի հնարավորությունները
Ստացված որակյալ և համակողմանի գիտելիքների շնորհիվ բակալավրիատի ծրագրով ուսանած շրջանավարտները կարող են աշխատանքի ընդունվել.
● գիտական կազմակերպություններում (մասնավորապես`ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում),
● բանկային ոլորտում,
● տեղեկատվական ոլորտում (մասնավորապես` «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (ArmSoft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկսԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլն),
· ՀՀ բուհերում:

6. Ուսումնառության օժանդակության ռեսուրսները և ձևերը
Ուսումնառության գործընթացում օգտագործվում են ժամանակակից սարքավորումներով և ծրագրային միջոցներով ապահովված համակարգչային լսարաններ,
Համալսարանի գրադարանում առկա գիտական և ուսումնական գրականությունը, ինչպես նաև տեղեկատվության այլ էլեկտրոնային միջոցներ։

7. Կրթական չափորոշիչները կամ ծրագրային կողմնորոշիչները, որոնք օգտագործվել են ծրագիրը մշակելիս
· ՀՀ կրթական որակավորումների ազգային շրջանակ, 2016թ. հուլիսի 7, N 714-Ն
· ՀՀ կրթական որակավորումների ոլորտային շրջանակ, 2016թ. հուլիսի 7, N 714-Ն
· Եվրոպական կրթական տարածքի որակավորումների շրջանակի մակարդակների նկարագրիչները, որոնք հիմք են հանդիսացել կրթական վերջնարդյունքները ստանալիս,
· Արտերկրի համանման կրթական ծրագրերը (Մոսկվայի Լոմոնոսովի համալսարան, Սանկտ Պետերբուրգի համալսարան և այլն)։

8. Դասախոսական կազմին ներկայացվող պահանջները
1. Ընդհանրական կարողություններ
· դասընթացի աշխատանքային ծրագիր (աշխատանքային պլան) կազմելու հմտություն,
· դասավանդման ինտերակտիվ մեթոդների իմացություն, ակտիվ ուսուցման տեխնիկաների կիրառման կարողություն,
· բազմաբնույթ գիտական աղբյուրների հետ աշխատելու, ինչպես նաև համացանցային տեղեկատվական ռեսուրսներից օգտվելու կարողություն,
· ինֆորմատիկայի ոլորտում գիտահետազոտական աշխատանք իրականացնելու հմտություն,
· ուսանողական գիտահետազոտական աշխատանքները ղեկավարելու կարողություն,
· լսարանի հետ բանավոր հաղորդակցվելու հմտություն,
· հետազոտության արդյունքները գրավոր ճշգրիտ ձևակերպելու կարողություն,
· անգլերեն լեզվի իմացություն (առնվազն B1 մակարդակին համապատասխան),
· համակարգչային հմտություններ (MS Office փաթեթի ազատ տիրապետում ),
· ժամանակակից սոցիալական հարթակներից օգտվելու կարողություն,
· լուսացուցադրություններ պատրաստելու և ներկայացնելու հմտություն,
· դասընթացներ կազմելու, կրթական վերջնարդյունքներ սահմանելու, դասավանդման և գնահատման արդյունավետ եղանակներ ընտրելու փորձառություն և գիտելիքներ,
· մասնագիտական բարձր մակարդակով դասընթացի նյութերը կազմելու կարողություն (տեղեկագրեր, ուսումնամեթոդական ձեռնարկներ, մենագրություններ և այլն), ուսանողների հետաքրքրվածությունն ու գործուն ներգրավվածությունը ապահովելու կարողություն,
· դասաժամանակի պլանավորման, ռացիոնալ բաշխման և կառավարման կարողություն:
2. Մասնագիտական կարողությունները գիտելիքներն ըստ ոլորտների
· ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի հիմնական դրույթների և զարգացման արդի միտումների վերաբերյալ գիտելիքներ,
· մաթեմատիկական մոդելավորման հիմունքների իմացություն, գիտելիքներ դիսկրետ և անընդհատ մոդելների վերաբերյալ,
· դիսկրետ մաթեմատիկայի և տեսական ինֆորմատիկայի հիմնադրույթները պարունակող բուլյան ֆունկցիաների, ալգորիթմների տեսության, մաթեմատիկական տրամաբանության, գրաֆների տեսության, կոմբինատոր ալգորիթմների, գործողությունների հետազոտման առարկաների հիմունքների իմացություն և պատկերացում դրանց արդի զարգացումների վերաբերյալ,
· տեղեկացվածություն ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտում զարգացման միտումների վերաբերյալ, ալգորիթմական որոշ լեզուների, ԷՀՄ ճարտարապետության, տվյալների կառուցվածքների, տվյալների հենքերի, տեղեկատվական անվտանգության հիմունքների տիրապետում,
3. Ընդհանուր պահանջներ
· գիտական աստիճան կամ կոչում ֆիզիկամաթեմատիկական գիտությունների ոլորտում, կամ որոշ դեպքերում տվյալ կամ հարակից մասնագիտությամբ ստացած մագիստրոսի կոչում,
· վերջին 5 տարում առնվազն 3 գիտական կամ մեթոդական հրատարակությունների առկայություն,
· վերջին 5 տարում առնվազն 2 մասնակցություն գիտաժողովների կամ աշխատաժողովների,
· վերջին 5 տարում մասնակցություն տեղական կամ միջազգային վերապատրաստման, որակավորման բարձրացման դասընթացների,
· ուսանողական հարցման արդյունքներով ստացված գնահատականների միջինը պետք է լինի առնվազն 4.0 միավոր:

9. Լրացուցիչ տեղեկատվություն ծրագրի վերաբերյալ
Կրթական գործընթացում, ըստ անհրաժետության, ներգրավվում են նաև գիտակրթական և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար մասնագետներ։