Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Բակալավրի կրթական ծրագիր
Ինֆորմատիկա (Համակարգչային գիտություն)
Համաձայն «ՀՀ պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգ»-ի ՀՀ Կառավարության որոշման (26 ապրիլի, 2012 թվականի N597–ն)՝ դիմորդները հանձնում են ընդունելության քննություններ հետևյալ առարկաներից.
- մաթեմատիկա (գրավոր), ֆիզիկա (գրավոր) կամ անգլերեն (գրավոր)՝ մրցութային
- հայոց լեզու (գրավոր)՝ ոչ մրցութային
Ծրագրի նպատակներն են.
- ուսանողներին տալ հիմնարար գիտելիքներ ինֆորմատիկայի և համակարգչային գիտությունների վերաբերյալ,
- զարգացնել ուսանողի ալգորիթմական մտածողությունը,
- օժտել մեքենայական ուսուցման մեթոդների կիրառման, տվյալների հենքերի նախագծման, մաթեմատիկական մոդելավորման գործնական մասնագիտական կարողություններով,
- պատրաստել մասնագետներ, որոնք ունակ կլինեն ստեղծելու արդյունավետ հաշվողական ալգորիթմներ, իրականացնելու տվյալների վերլուծության բոլոր փուլերը և նախագծելու ու իրագործելու լոկալ կոմպյուտերային ցանցեր:
Շրջանավարտների կարիերայի հնարավորությունները
Ստացված որակյալ և համակողմանի գիտելիքների շնորհիվ բակալավրիատի ծրագրի շրջանավարտները հնարավորություն ունեն աշխատանքի ընդունվելու ՀՀ բուհերում, գիտական կազմակերպություններում և ձեռնարկություններում, բանկային և տեղեկատվական ոլորտներում (մասնավորապես` ՀՀ ԳԱԱ ինստիտուտներում, «Սինոփսիս», «Հայկական ծրագրեր (Arm Soft)», «Ինստիգեյթ Ռոբոտիքս», «Դիջիթեյն» ՍՊԸ, «ԷՊԱՄսիստեմզ», «ՊիկաԱրտ» ՍՊԸ ընկերություններում և այլն):