Կենսաֆիզիկա
Մագիստրոսական ծրագիր
Ծրագրի մասին
«Կենսաֆիզիկա» մագիստրոսական կրթական ծրագրի ուսուցման ձևը առկա է, ուսումնառության տևողությունը՝ 2 տարի, ուսման վարձի չափը՝ 550 000 ՀՀ դրամ, շնորհվող որակավորումը՝ կենսաբանության մագիստրոս։
Ծրագրի ընդհանուր կառուցվածքը և բովանդակությունը. ծրագիրը կազմված է պարտադիր և կամընտրական դասընթացներից: Պարտադիր դասընթացները շուրջ 10-ն են, իսկ կամընտրական դասընթացները՝ մոտավորապես տասը:
Ընդունելության պահանջները
Ընդունելությունն անցկացվում է բանավոր ձևաչափով։ Ընդունելության քննության հարցաշարը՝ «Ընդունելություն» բաժնում։
Ծրագրի նպատակը
«Կենսաֆիզիկա» ծրագիրը նպատակ ունի նախապատրաստելու կենսական գործընթացների ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեխանիզմների հետ կապված կենսաբանական խնդիրների ուսումնասիրության հարցում կողմնորոշված մասնագետներ, որոնք ունակ կլինեն կատարելու կենսական գործընթացների ֆիզիկական և ֆիզիկա-քիմիական մեխանիզմների ուսումնասիրություն:
Առավելությունները
Ծրագրի շրջանակում ուսանողները հնարավորություն ունեն ուսումնասիրելու կենսաբանական համակարգերում էներգիայի ձևափոխության մեխանիզմները, կենսամակրոմոլեկուլներում էլեկտրոնա-կոնֆորմացիոն փոխազդեցությունները, բարդ կենսաբանական համակարգերի կարգավորումը և ինքնակազմակերպումը: Նրանք կարող են հետազոտություններն կատարել ժամանակակից կենսաֆիզիկական մեթոդներով, տիրապետել այդ մեթոդներին, վերլուծել ստացվող լաբորատոր արդյունքները, ընդհանրացնել և համակարգել իրականացված աշխատանքների արդյունքները` կիրառելով ժամանակակից հաշվողական տեխնիկան և ինֆորմացիոն տեխնոլոգիաները, ձևակերպել խնդիրը, մասնակցել մեթոդական նոր մոտեցումների մշակմանը, քննարկմանը, մասնակցել սեմինարներին, կոնֆերանսներին և կենսաբանական համակարգերի մաթեմատիկական մոդելավորման աշխատանքներին` կիրառելով համակարգչային տեխնոլոգիաները, ինչպես նաև կատարել ֆունկցիոնալ-ախտորոշիչ բժշկական հետազոտություններ:
Արդյունքում նրանք ունակ կլինեն մանկավարժական գործունեություն ծավալելու հիմնական դպրոցներում, միջին և բարձրագույն մասնագիտական հաստատություններում:
«Կենսաֆիզիկա» մագիստրոսական ծրագրի շրջանավարտը ունակ կլինի հիմնավորելու հետազոտության ընթացքն ու առանձնահատկությունները, ինչպես նաև ընտրելու մեթոդներ՝ ստացված տվյալները վերլուծելու համար, ճանաչելու կենսամոլեկուլների ուսումնասիրության սպեկտրոսկոպիկ եղանակները և ֆիզիկաքիմիական մեթոդները, որոնք հնարավորություն կտան խնդիրը դիտարկելու որակապես նոր լույսի ներքո, հիմնավորելու մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից հիմնահարցերը, լուսաբանելու միջբջջային և ներբջջային հաղորդակցման ուղիները, պատկերացնելու նուկլեինաթթուների կենսաֆիզիկայի և, ընդհանուր առմամբ, կենսամակրոմոլեկուլների ստերեոդինամիկ առանձնահատկությունները, հիմնավորելու բժշկական և ճառագայթային ախտահարման կենսաֆիզիկայի հիմնահարցերը, ներկայացնելու և դասակարգելու թաղանթային պրոցեսների կենսաֆիզիկայի հիմնախնդիրները, լուսաբանելու թաղանթում կատարվող բազմաբնույթ երևույթները, բացահայտելու կենսաբանական ցանկացած գործընթացի և փոխազդեցությունների բարդ մեխանիզմները՝ կենսաֆիզիկայի տեսանկյունից, լուծելու մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր՝ օգտագործելով ստացած գիտելիքները, առաջարկելու լուծումներ, որոնք կբերեն մասնագիտական տվյալ ոլորտի աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, պատրաստելու զեկուցումներ, ներկայացնելու հետազոտությունների արդյունքները, վարելու գիտական բանավեճեր:
Կարիերայի հնարավորությունները
Կրթական ծրագրի ավարտին կրթությունը հնարավոր է շարունակել ինչպես ԵՊՀ, այնպես էլ կենսաբանական ուղղվածության ցանկացած գիտահետազոտական ինստիտուտի ասպիրանտուրայում (նաև արտասահմանում):
Կոնտակտներ
Կրթական ծրագրի ղեկավար՝ կ.գ.դ., պրոֆեսոր Պ. Հ. Վարդևանյան
Էլհասցե՝ p.vardevanyan@ysu.am