Կրթական մակարդակը՝
Մագիստրոս
Մասնագիտություն՝
051202.01.7 - Կենսաֆիզիկա
Մասնագիտացումը՝
051202.01.7 - Կենսաֆիզիկա
Շնորհվող որակավորումը՝
Կենսաբանության մագիստրոս
Ծրագրի ուստարին՝
2024/2025
Ուսուցման ձևը՝
Առկա
Ուսումնառության լեզուն՝
Հայերեն
Ընդհանուր կրթական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0309 | Տեղեկատվական տեխնոլոգիաները մասնագիտական հետազոտություններում-2 | 3 |
1-ին՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
գործ. 2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0309/Մ01
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին,
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. հենքի դերը իր մասնագիտությունում 2.ինտերնետային կայքերի ստեղծման սկզբունքները 3.տվյալների հենքերի ղեկավարման ACCESS համակարգ և հիպերտեքստերի նշադրման HTML լեզու բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.ACCESS-ով ստեղծել և օգտագործել տվյալների հենքեր 5.HTML-ով ստեղծել ինտերնետային կայք և տեղադրել ինտերնետում 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել պատկերացում տվյալների հենքերի և WEB - կայքերի մասին,
· սովորեցնել աշխատել տվյալների հենքերի հետ ACCESS համակարգի օգնությամբ, սովորեցնել աշխատել WEB - կայքերի հետ` հիպերտեքստերի նշադրման HTML լեզվի օգնությամբ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· նախագծային մեթոդ
· համագործակցային ուսուցում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· ստուգարքն անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 3, 3, 3 միավոր:
· 2-րդ ընթացիկ ստուգում. ստուգումն անցկացվում է համակարգչով, հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը`համապատասխանաբար 3, 3, 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· ACCESS համակարգ
· HTML լեզու |
||
0709 | Հետազոտության պլանավորում և մեթոդներ | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.՝ 1 ժամ/շաբ, գործն.՝ 1 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0709/02
1. Դասընթացի նպատակ
● հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը, տարբեր բնույթի հետազոտությունների նպատակներին և խնդիրներին, դրանց հիմնավորմանը և ձևակերպմանը վերաբերող պատշաճ գիտելիքներ,
● հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ● հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել անհատական և խմբակային (համալիր), նախաձեռնող և պատվիրված հետազոտությունների առանձնահատկությունները, 2. ներկայացնել ռեֆերատի, թեզիսի, հոդվածի, զեկուցման, հաշվետվության և այլ տիպի գիտական տեղեկատվության մշակման եղանակները, 3. լուսաբանել հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. իրականացնել հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, 5. կիրառել մեթոդների ընտրության, դրական և բացասական ստուգիչների, ճշգրիտ տվյալների և դրանց վերարտադրության սկզբունքները, 6. օգտագործել որակական և քանակական, վերլուծական և համեմատական մեթոդներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. վերլուծել համակողմանի փորձնական արդյունքները և տեսական նյութը 8. պատրաստել հետազոտությունների արդյունքների ներկայացմամբ զեկուցումներ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
● հետազոտական գործունեության էությանը և առանձնահատկություններին, հետազոտությունների ծրագրերին և դրանց մշակմանը, տարբեր բնույթի հետազոտությունների նպատակներին և խնդիրներին, դրանց հիմնավորմանը և ձևակերպմանը վերաբերող պատշաճ գիտելիքներ,
● հետազոտությունների դասակարգմանը և տեսակներին, ինչպես նաև մեթոդներին, արդյունքների մշակման և ներկայացման, կենսաչափման սկզբունքների, քանակական արդյունքների վիճակագրական մշակման, ալգորիթմերին և ծրագրերին, չափանիշներին, մետավերլուծութան վերաբերող մասնագիտական պատշաճ գիտելիքներ, ● հետազոտությունների արդյունքների հավաստիության, եզրահանգման և արդյունքների նշանակության, կենդանի օրգանիզմների ընտրության, դրանց պահպանման, խնամքին, կենսաբանական մոդելներին ասպեկտներին առնչվող պատշաճ, հիմնարար և համակարգված պատկերացում։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
● Ուսուցանող (բաց հարցերով քննարկում.ինքնագնահատում և փոխադարձ գնահատում, ռեֆերատ/էսսեների և նախագծերի պատրաստում, անհատական և խմբակային առաջադրանքներ) և միավորային գնահատում,
● Ներմուծական և ավանդական դասախոսություններ, քննարկումներ տեղում, ինտերակտիվ զրույց, ● Անհատական խորհրդատվություն, ինքնուրույն ուսման ավելի ընդլայնված, խոր վերլուծության և աջակցության հնարավորության տրամադրում, ● Ինքնուրույն աշխատանքների և դրվագների ցուցադրմամբ զեկուցում-սեմինարների հանձնարարում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Նախատեսված է գնահատման հետևյալ բաղադրիչները՝
Մասնակցություն՝ առավելագույնը 3 միավոր, Ինքնուրույն աշխատանք առավելագույնը 8 միավոր, Եզրափակիչ քննություն (բանավոր հարցում) առավելագույնը 9 միավոր, 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ներածություն։ Հետազոտական գործունեության էությունը և առանձնահատկությունները։ Հետազոտությունների ծրագրեր և դրանց մշակում։ Հետազոտությունների տարբեր բնույթը։ Հետազոտությունների նպատակները և խնդիրները, դրանց հիմնավորումը և ձևակերպումը։ Գիտական տեղեկատվությունը (ռեֆերատ, թեզիս, հոդված, զեկուցում, մենագրություն, ձեռնարկ, ատենախոսություն, հաշվետվություն և այլն), դրա մշակման եղանակները։ Ուսանողների ինքնուրույն աշխատանքը, ձևերը և տեսակները։
· Հետազոտությունների պլանավորմում՝ հիմնավորում, պատենտա-տեղեկատվական վերլուծություն, օրացուցային ծրագիր, նյութական բազա (սարքավորումներ), ֆինանսավորման ծավալ, մասնագիտական կադրային ապահովում։ Փորձերի պլանավորման համառոտ պատմությունը, տեսությունը և փուլերը։ Հետազոտությունների մեթոդներ։ Հետազոտությունների առանձնահատկությունները կենսաբանության և բժշկագիտության մեջ։Կենդանի օրգանիզմների ընտրությունը, դրանց պահպանումը և խնամքը։ Կենսաբանական մոդելներ։ |
||
1602 | Անգլերեն լեզու-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/ շաբ.
Գործ. - 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ04
1. Դասընթացի նպատակ
· լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
· հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, · մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, · մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ընկալել, հասկանալ, մեկնաբանել մասնագիտական տեքստերի բովանդակությունն ու կառուցվածքը, 2.տիրապետել մասնագիտական և ընդհանուր բառապաշարի հենքային շերտերին՝ դրանց ճշգրիտ գործածության նպատակադրմամբ 3.ցուցաբերել մասնագիտության ոլորտում անգլերեն լեզվով ինքնուրույն աշխատանք կատարելու սկզբունքների իմացություն։ բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.իրականացնել գրավոր և բանավոր մասնագիտական տեքստերի ընթերցում, վերարտադրում և թարգմանություն, 5.ձևավորել և ներկայացնել բանավոր կապակցված խոսք՝ ուսումնասիրվող մասնագիտական թեմաների վերաբերյալ, 6.արտահայտել և հիմնավորել կարծիք՝ երկխոսության մեջ մտնելով համակուրսեցիների հետ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.Օգտվել արդյունավետ տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· լեզվական իրազեկության զարգացում՝ գիտելիքներ և կարողություններ բառապաշարի, շարահյուսության, ինչպես նաև օտար լեզվի որպես համակարգի այլ առանձնահատկությունների մասին,
· հաղորդակցական գործընթացների և խոսքային գործունեության մեջ ուսանողների ներգրավման մակարդակի բարձրացում, · մասնագիտական բառապաշարի ուսուցման կարողությունների և հմտությունների զարգացում, · մասնագիտական տեքստերի ընկալման կարողությունների զարգացում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
· Գրավոր ստուգում (թեստ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ), · բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերարտադրել մասնագիտական տեքստը): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Մասնագիտական լեզվի բառապաշարարի առանձնահատկություններ։
· Անգլերենով մասնագիտական գրավոր և բանավոր տեքստերի տեսակների վերլուծություն։ · Դասախոսության ընթացքում նյութի կարևոր առանցքային կետերի գրառում։ · Տարբեր աղբյուրներից մասնագիտական տեղեկատվության առանձին մասերի համադրում և շարադրում։ · Գրավոր տեքստերի վերաձևակերպում մասնագիտական բառապաշարի օգտագործմամբ: |
||
1604 | Գերմաներեն լեզու-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/ շաբ.
Գործ. - 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Մ04
1. Դասընթացի նպատակ
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով 2.տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալու երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, 3.օգտագործել ճիշտ ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կազմել ճիշտ գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, համապատասխան ձևով գործադրելու ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, 5.թարգմանել մասնագիտական տեքստեր, 6.մասնակցել հանպատրաստից երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտվել արդյունավետ տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · ինքնուրույն աշխատանք, · բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), · գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, · իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
· Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: · Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1705 | Ռուսերեն-2 | 3 |
2-րդ կիսամյակ
2 ժամ/ շաբ.
Գործ. - 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1705/Մ04
1. Դասընթացի նպատակ
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով,
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը, ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային, ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան, ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.տիրապետել բանավոր խոսքի գործնական ոճի առանձնահատկություններին 2.ցուցաբերել ոլորտի անհրաժեշտ բառապաշարի հստակ իմացություն, 3.ազատ թարգմանել մասնագիտական տեքստը, տերմինները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կազմել երկխոսություններ մասնագիտական թեմայով, 5.զբաղվել մասնագիտական գործունեությամբ օտարալեզու միջավայրում, 6.վարել մասնագիտական ուղղվածության զրույց, բանակցություն օտար լեզվով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.տվյալ թեմայով տեղեկատվության որոնում, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
● ապահովել արդեն ձեռք բերված լեզվական գիտելիքների և հաղորդակցման հմտությունների կիրառումը մասնագիտական նպատակներով,
● ընդլայնել մասնագիտական բառապաշարը, ● ծանոթացնել մասնագիտական թարգմանության հիմունքներին և տեխնիկային, ● զարգացնել մասնագիտական թարգմանության տեխնիկան, ● զարգացնել բառարանից օգտվելու հմտությունները։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունքներ,
· ինքնուրույն աշխատանք, · թիմային աշխատանք, · բանավոր ներկայացում, · հարց և պատասխան, · ստուգողական աշխատանք, · ուսուցողական ֆիլմի դիտում, · բանավեճ։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Քերականության հիմնական հարցեր։
· Խոսքի մշակույթի հիմնախնդիրներ։ · Շարահյուսական կառուցվածքներ։ · Գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ։ · Գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ։ · Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ։ · Բանավոր թարգմանության առանձնահատկություններ։ · Բանավոր թարգմանության տեխնիկա։ |
||
1608 | Ֆրանսերեն լեզու-2 | 3 |
2-րդ կիսամյակ
4 ժամ /շաբ.
Գործ. - 4 ժամ /շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Մ04
1. Դասընթացի նպատակ
· խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
· խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, · ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, · ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել ֆրանսերենի քերականական և բառային գիտելիքները, 2.տիրապետել ֆրանսերեն տեքստի ընթերցանության և ուղղախոսության կանոններին, 3.վերարտադրել պարզ տեքստեր, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.օգտվել բառարանից, գտնել անծանոթ բառերը, 5.գործածել քերականական կանոնները բանավոր խոսքում, 6.կարողանալ վարել հակիրճ զրույցներ համապատասխան թեմաների շուրջ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.հաղորդակցվել գրավոր և բանավոր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· խորացնել ուղղախոսական և ուղղագրական հմտությունները,
· խորացնել նախորդ կիսամյակում ձեռք բերված ձևաբանական և շարահյուսական գիտելիքները, · ձևավորել բառային հմտություններ նոր թեմատիկային համապատասխան, · ձևավորել բանավոր հաղորդակցական կարողություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· ինտերակտիվ մեթոդներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ.
1-ին ընթացիկ գրավոր ստուգում, 2-րդ ընթացիկ բանավոր ստուգում: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ֆրանսերենի հնչյունական համակարգ:
· Քերականություն: · Բառապաշար: |
||
1602 | Անգլերեն լեզու- 1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
Գործ. - 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1602/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, · հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել անգլերենի քերականության հիմունքները և ճիշտ կիրառել քերականական կառույցները, 2.ներկայացնել մասնագիտական բառային ֆոնդի հիմնական հասկացությունները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 3. կիրառել գրավոր խոսքի հիմնական հմտությունները, 4. հաղորդակցվել ընդհանուր և մասնագիտական թեմաներով՝ կիրառելով բանավորխոսքի հիմնական հմտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 5.օգտվել մասնագիտությանն առնչվող տեղեկատվական աղբյուրներից։ 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր անգլերենի (General English) հիմնական լեզվական հմտությունների զարգացում,
· մասնագիտական անգլերենի (Professional English) հիմունքների ներմուծում, · հիմնական մասնագիտական բառապաշարի, այնուհետև մասնագիտական տերմինների ներմուծում և ուսուցում, · մասնագիտական ընթերցանության տիրույթում գլխավոր և աջակցող մտքերի տարբերակում և թարգմանություն։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · անհատական և խմբային հաղորդակցական առաջադրանք, · ինքնուրույն աշխատանք: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ:
· Գրավոր ստուգում (թեստ անցած լեզվական նյութի հիման վերաբերյալ): · Բանավոր ստուգում (կարդալ, թարգմանել և վերարտադրել մասնագիտական տեքստը): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Անգլերենի քերականական կառույցները:
· Ընդհանուր բառապաշարի զարգացում: · Մասնագիտական անգլերենի հիմնական բառապաշարը: · Մասնագիտական անգլերեն լեզվով գրավոր և բանավոր տեքստերի տեսակների ներմուծում: |
||
1604 | Գերմաներեն լեզու – 1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
Գործ.-2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1604/Մ03
1. Դասընթացի նպատակ
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.կազմել մենախոսական և երկխոսական մասնագիտական և ընդհանուր հաղորդակցական տեքստեր ճիշտ հնչերանգով, 2. տարբերել մայրենի և ուսումնասիրվող օտար լեզվի անհամապատասխանությունները, հասկանալու երկու լեզուներում դրանց փոխադրման միջոցները, 3.ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի ժողովրդի մշակույթին բնորոշ հաղորդակցման, բարեկիրթ խոսքի կաղապարներն ու վարքի նորմերը, 4.ճիշտ օգտագործել ուսումնասիրվող լեզվի բառակազմական հիմնական կաղապարների ու միջոցների գործածման ձևերը,ընդլայնելու թեմատիկ բառապաշարը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 5.ճիշտ կազմել գերմաներենին բնորոշ ձևաբանական և քերականական կաղապարները, համապատասխան ձևով գործադրելու ձեռք բերած թեմատիկ բառապաշարը, 6.կազմել երկխոսություններ, գրելու փոխադրություններ, 7.թարգմանել մասնագիտական տեքստեր, 8.հանպատրաստից մասնակցել երկխոսության՝ իրեն հետաքրքրող տեղեկություններ ստանալու նպատակով, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 9.վերլուծել գերմաներենի կառուցվածքային կաղապարներն ու հարացույցային ձևերը, 10.գործնականում կիրառել թեմատիկ բառապաշարը, 11.արդյունավետ օգտվել տեղեկատվական տարբեր աղբյուրներից (ներառյալ ինտերնետային) տեղեկատվություն քաղելու, քննադատաբար վերլուծելու և ներկայացնելու նպատակով, 12.գիտակցել օտար լեզվի իմացության կարևորությունը ուսման, ինքնակրթության ու ինքնակատարելագործման մեջ, կիրառության արդյունավետությունը առօրյա կյանքում և միջանձնային ու միջմշակութային հաղորդակցման մեջ և ձգտելու հարստացնել իր իմացությունը: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· տալ նախնական գիտելիքներ գերմաներեն լեզվի հնչյունաբանության, քերականության և բառագիտության բնագավառներում,
· ստեղծել անհրաժեշտ հիմք տվյալ լեզվի ուսումնասիրության հաջորդ փուլերի համար: · հարստացնել ուսանողների բառապաշարը, · զարգացնել լեզվական բոլոր հմտությունները (կարդալ-հասկանալ-վերարտադրել, լսել-հասկանալ-վերարտադրել, խոսել, գրել), · ձևավորել գերմաներենով հաղորդակցվելու կարողություններն և ունակությունները: · ձևավորել մասնագիտական լեզվի բառապաշարի, քերականական և ոճաբանական յուրահատկությունների վերաբերյալ գիտելիքները, · ձևավորել մասնագիտական հարցերի շուրջ քննարկելու և բանավիճելու կարողությունը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ,
· անհատական և խմբային աշխատանք, · ինքնուրույն աշխատանք, · բանավոր ներկայացում/ պրեզենտացիա (անհատական ինքնուրույն նախագծի իրականացում), · գրավոր և բանավոր ստուգում/ հարցում, · իրավիճակային խնդիրների քննարկում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով՝ բանավոր հարցման ձևով` անցած նյութի հիման վրա:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Քերականություն. հիմնական ձևաբանական և շարահյուսական կառույցներն ու տիպերը, նրանց առանձնահատկությունները խոսքում և մասնագիտական ոլորտում:
· Տվյալ ոլորտի մասնագիտական լեզվի բառապաշարային, քերականական և ոճաբանական յուրահատկությունները: · Մասնագիտական տեքստերի վերլուծությունը և դրանց իրացումը գերմաներենով /գրավոր ու բանավոր/: |
||
1608 | Ֆրանսերեն լեզու - 1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
Գործ. - 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1608/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել ֆրանսերեն հնչյունները արտաբերելու և ընթերցելու հմտություններ,
· ձևավորել ծրագրով նախատեսված ձևաբանական, շարահյուսական և բառային հմտություններ, · ձևավորել յուրացված բառային և քերականական նյութի հիման վրա հաղորդա հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի հմտություններ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. սահմանել ֆրանսերենի արտասանական կանոնները, 2.ներկայացնել ֆրանսերենի քերակականական կանոնները, 3.վերարտադրել պարզ տեքստեր, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. արտաբերել ֆրանսերեն հնչյունները, կարդալ պարզ տեքստեր, 5. կիրառել քերականական կանոնները բանավոր խոսքում, 6.ծրագրային լեզվական նյութի շրջանակներում ծավալել զրույց և արտահայտել կարծիք, 7.գրավոր և բանավոր թարգմանել պարզ տեքստեր, 8.գրել բացիկներ, կարճ նամակներ ու հաղորդագրություններ, 9.կարողանալ ըմբռնել, հասկանալ բառեր և պարզ նախադասություններ, 10.ձևակերպել պարզ հարցեր և արտահայտել պարզ մտքեր: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել ֆրանսերեն հնչյունները արտաբերելու և ընթերցելու հմտություններ,
· ձևավորել ծրագրով նախատեսված ձևաբանական, շարահյուսական և բառային հմտություններ, · ձևավորել յուրացված բառային և քերականական նյութի հիման վրա հաղորդա հաղորդակցության համար անհրաժեշտ բանավոր և գրավոր խոսքի հմտություններ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
գործնական պարապմունք դասախոսի ղեկավարությամբ:
5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացը ավարտվում է ստուգարքով, որն իրականացվում է գրավոր աշխատանքով և բանավոր ստուգմամբ.
1-ին ընթացիկ գրավոր ստուգում, 2-րդ ընթացիկ բանավոր ստուգում: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· ֆրանսերենի հնչյունական համակարգ:
· Քերականություն: · Բառապաշար: |
||
1705 | Ռուսերեն – 1 | 3 |
1-ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
Գործ.-2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
1705/Մ03
1. Դասընթացի նպատակ
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը,
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները, · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին, · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին, · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին, · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը, · ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը, · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները, ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին։ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.տիրապետել գործնական գրավոր խոսքի նորմերին 2.ցուցաբերել ահրաժեշտ մասնագիտական բառապաշարի հստակ իմացություն, 3.մեկնաբանել մասնագիտական տերմինները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.օտար լեզվով վարել գործնական նամակագրություն, 5.կատարել պրոֆեսիոնալ բնույթի տեղեկատվության երկկողմանի գրավոր թարգմանություն, 6.աշխատել զուգահեռ տեքստերի հետ։ գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.տվյալ թեմայով տեղեկատվության որոնում, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդլայնել գրավոր խոսքի բառապաշարը,
· զարգացնել գրավոր խոսքի հմտությունները, · ծանոթացնել խոսքի մշակույթի հիմնական դրույթներին, · ծանոթացնել հիմնական շարահյուսական կառուցվածքներին, · ծանոթացնել գիտական ոճի առանձնահատկություններին, · ապահովել մասնագիտական լեզվի հիմնական բառապաշարի և տերմինների ընկալումը, · ապահովել մասնագիտական տեքստի ընկալումը և թարգմանումը, · զարգացնել մասնագիտական տեքստերի գրավոր թարգմանության հմտությունները, ծանոթացնել ամփոփագրեր և ռեֆերատներ կազմելու հմտություններին։ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
● գործնական պարապմունքներ,
● ինքնուրույն աշխատանք, ● թիմային աշխատանք, ● գրավոր ներկայացում, ● գրավոր թարգմանություն, ● ստուգողական աշխատանք։ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Դասընթացն ավարտվում է ստուգարքով։
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
● Քերականության հիմնական հարցեր։
● Խոսքի մշակույթի հիմնախնդիրներ։ ● Շարահյուսական կառուցվածքներ։ ● Գիտական ոճի ոճաբանական առանձնահատկություններ։ ● Գիտական ոճի ձևաբանական առանձնահատկություններ։ ● Մասնագիտական տերմինաբանության առանձնահատկություններ։ ● Թարգմանչական տեխնիկա։ |
Մասնագիտական կառուցամաս
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0407 | Մաթեմատիկական մոդելները կենսաբանության մեջ | 6 |
1-ին՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
Դաս.՝2 ժամ/շաբ, գործ.2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0407/Մ05
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում կենսաբանական համակարգերի նկարագրության համար կիրառվող մաթեմատիկական մեթոդների մասին,
· ստեղծել պատկերացում տվյալ կենսաբանական համակարգում այս կամ այն մաթեմատիկական մեթոդի կիրառելիության հնարավորությունների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. գնահատել համապատասխան մաթեմատիկական մեթոդների կիրառման հնարավորությունը որոշակի կենսաբանական համակարգում, 2. լուծել համապատասխան մաթեմատիկական հավասարումը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. կիրառել համապատասխան մաթեմատիկական ապարատը կոնկրետ կենսաբանական համակարգի ուսումնասիրության ժամանակ 5. վելուծել դիֆերենցիալ հավասարումների լուծումների արդյունքները գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 7.իրականացնել հետազոտական աշխատանքներ գիտական և ակադեմիական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում կենսաբանական համակարգերի նկարագրության համար կիրառվող մաթեմատիկական մեթոդների մասին,
· ստեղծել պատկերացում տվյալ կենսաբանական համակարգում այս կամ այն մաթեմատիկական մեթոդի կիրառելիության հնարավորությունների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ
· Գործնական աշխատանքներ · Սեմինարներ · Իրավիճակային խնդիրների քննարկում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ քննությունները գրավոր են, ընդհանուր 6 միավոր առավելագույն արժեքով.
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն արժեքով · 2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն գնահատմամբ · Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 4 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 1 միավոր: · Եզրափակիչ քննություն 9 միավոր առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Բջջային թաղանթների մոդելներ. Թաղանթային լիպիդները, դրանց կառուցվածքը և կոնֆորմացիան, փաթեթավորման պարամետրը, մոլեկուլների արդյունավետ ձևը, լիպիդային մոլեկուլների ինքնահավաքումը, երկշերտ լիպիդային թաղանթ: Թաղանթների առաձգական հատկությունների մոդելավորում. Երկշերտ լիպիդային թաղանթների լարվածություն-սեղմում և ճկում: Ազատ թաղանթների կայունության մոդել. Մեմբրանի կայունությունը էլեկտրական դաշտում: Մեմբրանի կայունությունը որպես առաջին անցման խնդիր:
· Արագ և դանդաղ փոփոխականների խնդիրը. Ֆերմենտային պրոցեսների մաթեմատիկական տեսություն. Քվազի-ստացիոնար պայմաններ ֆերմենտային ռեակցիայի համար: Ֆերմենտային ռեակցիայի հավանականական նկարագրությունը. Ֆերմենտային ռեակցիայի սուբստրատաին արգելակում: Բաց ֆերմենտային համակարգ՝ սուբստրատի արգելակմամբ: Համակարգ սուբստրատի ներմուծման անդարձելի և դարձելի ռեակցիան և վերջնանյութի ելք ռեակցիայի միջավայրից (ստացիոնար վիճակների բազմապատկություն, բիֆուրկացիայի դիագրամներ): Ստացիոնար վիճակների բազմապատկություն, բիֆուրկացիայի դիագրամներ: Իոնային կապուղու գործունեության ստոխաստիկ մոդել, երկաստիճան համակարգ։ Միջին հոսանքը և դրա դիսպերսիան, կորելյացիոն ֆունկցիան և հոսանքի սպեկտրային խտությունը: |
||
0701 | Կենսաֆիզիկական և ֆիզիկաքիմիական մեթոդները կենսամոլեկուլների ուսումնասիրություններում | 6 |
1-ին՝ կիսամայակ
4 ժամ/շաբ.
դաս.՝ 2ժամ/շաբ, գործն.՝ 2ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ06
1. Դասընթացի նպատակ
· Ծանոթացնել նյութի կառուցվածքի և հատկությունների հետազոտման կենսաֆիզիկական և ֆիզիկաքիմիական մեթոդների հիմնական տեսական դրույթների հետ:
· Ծանոթացնել սպեկտրոսկոպիկ մեթոդների սարքավորումների և նրանց աշխատանքի հետ: · Ծանոթացնել էլեկտրաքիմիական մեթոդների հիմունքները, չափող սարքերի կառուցվածքը, չափման տեխնիկան և կիրառության սահմանները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. բացատրել կլանման և առաքման սպեկտրոսկոպիայի նուրբ մեխանիզմները, 2. պատկերացնել լույսի և նյութի միջև փոխազդեցության ժամանակ տեղի ունեցող օրինաչափությունները, 3. բացատրել լուծույթների վոլտամպերային բնութագրերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. օգտագործել սպեկտրոսկոպիկ սարքավորումներ տեսական և կիրառական նշանակություն ունեցող հարցեր լուծելու համար, 5. աշխատել էլեկտրաքիմիական չափումների համար նախատեսված սարքերով և առաջադրել հետազոտական խնդիրներ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6. Օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծել համար ստացած գիտելիքները, 7.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ծանոթացնել նյութի կառուցվածքի և հատկությունների հետազոտման կենսաֆիզիկական և ֆիզիկաքիմիական մեթոդների հիմնական տեսական դրույթների հետ:
· Ծանոթացնել սպեկտրոսկոպիկ մեթոդների սարքավորումների և նրանց աշխատանքի հետ: · Ծանոթացնել էլեկտրաքիմիական մեթոդների հիմունքները, չափող սարքերի կառուցվածքը, չափման տեխնիկան և կիրառության սահմանները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Գործնական աշխատանքներ: · Սեմինարներ: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ քննությունները ընդհանուր 6 միավոր առավելագույն արժեքով.
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն արժեքով · 2-րդ ընթացիկ քննությունը՝ հետազոտական աշխատանք՝3 միավոր առավելագույն արժեքով · Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 3 միավոր առավելագույն գնահատմամբ · Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 2 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն 7 միավոր առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Մոլեկուլային սպեկտրոսկոպիա: Մոլեկուլային սպեկտրոսկոպիայի ընդհանուր գաղափարները: ՈւՄ և Տեսանելի սպեկտրոսկոպիա: Էլեկտրոնային սպեկտրներ: Տատանողական սպեկտրոսկոպիայի մեթոդները: Ինֆրակարմիր սպեկտրոսկոպիա: Կոմբինացիոն ցրման սպեկտրոսկոպիա: Ֆլյուորեսցենցային սպեկտրոսկոպիա: Յաբլոնսկու դիագրաման:
· Ստոքսյան շեղում: ԷՊՌ սպեկտրոսկոպիա: ԷՊՌ սպեկտրոսկոպիայի հիմքում ընկած հիմնական գաղափարները: Ռեզոնանսի պայմանը: ԷՊՌ սպեկտրը և նրա առաջին ածանցյալը: Էլեկտրաքիմիական մեթոդներ: Ընդհանուր հիմունքները: Էլեկտրաքիմիական մեթոդների առանձնահատկությունները, կիրառության սահմանները: Էլեկտրաքիմիական մեթոդների կիրառությունը մակրոմոլեկուլների ուսումնասիրություններում: Դիֆերենցիալ իմպուլսային վոլտամպերմետրիա (ԴԻՎ): Ցիկլիկ վոլտամպերմետրիա: Քառակուսային-ալիքային վոլտամպերմետրիա: |
||
0701 | ֆիզիկական գործոնների ազդեցությունը կենսահամակարգերի վրա | 3 |
2-րդ՝ կիսամյակ
2 ժամ/շաբ
դաս.1ժամ/շաբ, գործ.1 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ09
1. Դասընթացի նպատակ
· ընդհանուր պատկերացում ստեղծել ֆիզիկական գործոնների, դրանց ֆիզիկական բնութագրերի վերաբերյալ
· ծանոթացնել կենսաբանական համակարգերի վրա իոնիզացնող ճառագայթման ազդեցության առանձնահատկությունների հետ, դրանց բնական ու տեխնածին աղբյուրների և դրանից բխող հետևանքների հետ ստեղծել պատկերացում ոչ իոնիզացնող էլեկտրամագնիսական ճառագայթումների ու դաշտերի վերաբերյալ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ըմբռնել կենսահամակարգերի վրա տարբեր ֆիզիկական գործոնների ազդեցության առանձնահատկությունները և տարբերությունները, 2.բնութագրել ֆիզիկական գործոնների ազդեցության մեխանիզմները և այդ ազդեցության թիրախ համակարգերը, 3.ներկայացնել ֆիզիկական գործոնների ազդեցության հիմնական կետերը և դրական ու բացասական կողմերը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.հիմնավորել այս կամ այն գործոնի ազդեցության մեխանիզմների բացատրությունը, 5.ուսումնասիրել տարբեր կենսաբանական համակարգերի վրա իքնիզացնող և ոչ իոնիզացնող ճառագայթման ազդեցությունը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.տրամաբանական եզրակացություններ անել փորձարարական տվյալների հիման վրա, 8.ներկայացնել կենսաբանական համակարգերի վրա ֆիզիկական գործոննրի ազդեցության առանձնահատկությունները, 9.գնահատել փորձարարական տվյալները և տալ համապատասխան բացատրություններ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ընդհանուր պատկերացում ստեղծել ֆիզիկական գործոնների, դրանց ֆիզիկական բնութագրերի վերաբերյալ
· ծանոթացնել կենսաբանական համակարգերի վրա իոնիզացնող ճառագայթման ազդեցության առանձնահատկությունների հետ, դրանց բնական ու տեխնածին աղբյուրների և դրանից բխող հետևանքների հետ ստեղծել պատկերացում ոչ իոնիզացնող էլեկտրամագնիսական ճառագայթումների ու դաշտերի վերաբերյալ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ
· Լաբորատոր աշխատանքներ · Ինքնուրույն աշխատանք · Առաջադրանքների կատարման ստուգում 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ֆիզիկական գործոնների դասակարգումը, դրանց ֆիզիկական բնութագրերը: Իոնացնող ճառագայթման ազդեցությունը ԴՆԹ-ի, կենսաթաղանթների և բջջի վրա: Իոնացնող ճառագայթման հիմնական բնութագրերը: Իոնացնող ճառագայթման տիպերը: Դոզա, դոզիմետրիայի մեթոդները: Իոնիզացնող ճառագայթման ազդեցության առանձնահատկությունները փոքր դոզաների դեպքում: Իոնիզացնող ճառագայթման և այլ տեխնածին և բնական գործոնների սիներգիկ փոխազդեցությունը: Ոչ իոնիզացնող էլեկտրամագնիսական ճառագայթումները և դաշտերը:
· Միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ճառագայթման կենսաբանական էֆեկտները: Միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների փոխազդեցությունը ջրի հետ: Փոխազդեցության ռեզոնանսային մեխանիզմ: Միլիմետրային տիրույթի էլեկտրամագնիսական ալիքների ջերմային և ոչ ջերմային ազդեցությունը կենսահամակարգերի վրա: Էլեկտրամագնիսական դաշտերից և ճառագայթումներից պաշտպանությունը: Մագնիսակենսաբանական էֆեկտներ: |
||
0701 | Ճառագայթային ախտահարման կենսաֆիզիկա | 3 |
2-րդ՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս.2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ10
1. Դասընթացի նպատակ
· Ներկայացնել ճառագայթային ախտահարման կենսաֆիզիկա դասընթացի ընդհանուր բնութագիրը, ուսումնասիրության մեթոդները, գիտական և գործնականնշանակությունը:
· Ծանոթացնել իոնիզացնող ճառագայթների բազմազանության, դրանց՝ նյութի հետ փոխազդեցության առանձնահատկությունների վերաբերյալ ժամանակակից պատկերացումների հետ: · Պարզաբանել իոնիզացնող ճառագայթների ազդեցության կենսաֆիզիկական մեխանիզմները, ինչպես նաև ճառագայթային ախտահարման ֆիզիկա-քիմիական և կենսաքիմիական վերականգնման մեխանիզմները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. վերարտադրել դասընթացի հիմնական դրույթները և գաղափարները, 2. ձևակերպել մտքերը, բացատրել երևույթների իմաստը, 3. հիմնավորել իր տեսանկյունը՝ մատնանշելով գիտական գրականության մեջ առկա ժամանակակից տվյալները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. վերլուծել տեղեկատվությունը, 5. ամփոփել գիտելիքները, քննարկելու ստացված տվյալները, 6. եզրահանգումներ անել և դրանք գնահատել, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում, 8.մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար օգտագործել ստացած գիտելիքները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ներկայացնել ճառագայթային ախտահարման կենսաֆիզիկա դասընթացի ընդհանուր բնութագիրը, ուսումնասիրության մեթոդները, գիտական և գործնականնշանակությունը:
· Ծանոթացնել իոնիզացնող ճառագայթների բազմազանության, դրանց՝ նյութի հետ փոխազդեցության առանձնահատկությունների վերաբերյալ ժամանակակից պատկերացումների հետ: · Պարզաբանել իոնիզացնող ճառագայթների ազդեցության կենսաֆիզիկական մեխանիզմները, ինչպես նաև ճառագայթային ախտահարման ֆիզիկա-քիմիական և կենսաքիմիական վերականգնման մեխանիզմները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· լաբորատոր աշխատանքներ, · սեմինարներ, · ցուցադրումներ, · առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
·2 ընթացիկ գրավոր քննություն- յուրաքանչյուրը՝ 4 միավոր (4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր արժեքով):
·Ընթացիկ ստուգում- 4 միավոր: ·Ինքնուրույն աշխատանք- 5 միավոր: ·Մասնակցություն - 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
·Էլեկտրամագնիսական ճառագայթներ: Էլեկտրամագնիսական ճառագայթների նյութի կողմից կլանման մեխանիզմները: Ֆոտոէֆեկտ, Կոմպտոնիէֆեկտ, էլեկտրոն-պոզիտրոնային զույգի առաջացում: Նեյտրոնային ճառագայթման կլանումը նյութի կողմից: Էքսպոզիցիոնդոզա, կլանված դոզա, ինտեգրալ կլանված դոզա, էկվիվալենտդոզա, դոզայի հզորություն: ՙԴոզա - էֆեկտ՚կորերը: Թիրախիտեսությունը: Էներգիայի գծային փոխանցում, իոնիզացման գծայինխտություն, Բրեգիկորը: Իոնիզացնող ճառագայթների ուղղակի և անուղղակի ազդեցությունը: Ճառագայթման ուղղակի ազդեցությունը ֆերմենտների և նուկլեինաթթուների վրա: Ճառագայթված ֆերմենտների կառուցվածքային վնասվածքները:
· Ճառագայթման էներգիայի միգրացիա: “Դոզա-էֆեկտ”կորերի բնույթը: Ֆերմենտների ռադիոզգայունությունը: Ճառագայթված նուկլեինաթթուների ինակտիվացման աստիճանը որոշելու մոդելային համակարգեր: Ճառագայթմանան ուղղակի ազդեցությունը ֆերմենտների և նուկլեինաթթուների վրա: ԴՆԹ-ի վերականգնում: Վերականգնող համակարգեր: ԴՆԹ-ի միաշղթա և երկշղթա խզումների վերականգման մոլեկուլային մեխանիզմները: Ճառագայթման և ԴՆԹ-ի վերականգնման դերը ուռուցքների առաջացման մեջ: |
||
0701 | Մոլեկուլային և բջջային կենսաբանության ընտրովի գլուխներ (Մոլեկուլային էնդոկրինոլոգիա) | 6 |
2-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ, գործ. 2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ11
1. Դասընթացի նպատակ
· ձևավորել պատկերացում հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիների մասին,
· ձևավորել պատկերացում տարաբնույթ ազդանշանների փոխանցման մոլեկուլային մեխանիզմների մասին, այդ գործընթացների հիմնական օրինաչափությունների և առանձնահատկությունների մասին, · ձևավորել պատկերացում տարաբնույթ ազդանշանների փոխանցմանը մասնակցող սպիտակուցային ռեցեպտորների, հորմոնների թաղանթակոնտակտային և ներբջջային ցիտոռեցեպցիաների գործընթացների մասին, · ստեղծել պատկերացում երկրորդային մեսենջերների մասին, որպես երկրորդային մեսենջերներ հանդես եկող մոլեկուլների կառուցվածքի, գործառնության մեխանիզմների մասին, · ձևավորել պատկերացում ազդանշանի ներբջջաին փոխանցման ուղիներում ընդգրկված լիպիդային բնույթի կարգավորիչ մոլեկուլների, պրոտեին կինազների, սպիտակուցների ֆոսֆորիլացման/ դեֆոսֆորիլացման գործընթաների դերի մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիները, 2.պարզաբանել տարաբնույթ ազդանշանների փոխանցման մոլեկուլային մեխանիզմների հիմնական օրինաչափություններն ու առանձնահատկությունները, 3.ներկայացնել հորմոնային ազդանշանի փոխանցման ցիկլոնուկլեոտիդային, ֆոսֆոինոզիտիդային և սֆինգոմիելինային ուղիները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.իրականացնել ստերոիդիային հորմոնների տարաբաժանում և քանակական գնահատում, կիրառելով միկրոնրբաշերտ քրոմատոգրաֆիայի մեթոդը, 5.կիրառել էլեկտրաֆորետիկ եղանակով սպիտակուցների իզոէլեկտրիկ կետը և մոլեկուլային զանգվածը որոշելու մեթոդները՝ իրականացնելու համար սպիտակուցային բնույթի հորմոնների հետազոտությունները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել ստացված գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում,8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում, 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ձևավորել պատկերացում հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիների մասին,
· ձևավորել պատկերացում տարաբնույթ ազդանշանների փոխանցման մոլեկուլային մեխանիզմների մասին, այդ գործընթացների հիմնական օրինաչափությունների և առանձնահատկությունների մասին, · ձևավորել պատկերացում տարաբնույթ ազդանշանների փոխանցմանը մասնակցող սպիտակուցային ռեցեպտորների, հորմոնների թաղանթակոնտակտային և ներբջջային ցիտոռեցեպցիաների գործընթացների մասին, · ստեղծել պատկերացում երկրորդային մեսենջերների մասին, որպես երկրորդային մեսենջերներ հանդես եկող մոլեկուլների կառուցվածքի, գործառնության մեխանիզմների մասին, · ձևավորել պատկերացում ազդանշանի ներբջջաին փոխանցման ուղիներում ընդգրկված լիպիդային բնույթի կարգավորիչ մոլեկուլների, պրոտեին կինազների, սպիտակուցների ֆոսֆորիլացման/ դեֆոսֆորիլացման գործընթաների դերի մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն:
· Լաբորատոր աշխատանքներ · Սեմինարներ, · Բանավեճերի կազմակերպում · Քննարկումներ · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Գնահատվում է 2 ընթացիկ քննությունների, ինքնուրույն աշխատանքի և դասապրոցեսին մասնակցության արդյունքներով։
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է, 2-րդ ընթացիկ քննությունը բանավոր: Երկու ընթացիկ քննությունների առավելագույն արժեքը 6 միավոր է: Քննատոմսերը պարունակում են 3 հարց՝ յուրաքանչյուրը 1միավոր: · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: · Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր: Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիները: Հորմոնների ընդհանուր բնութագիրը և դասակարգոմը: Հորմոնային ազդանշանի փոխանցմանը մասնակցող ռեցեպտորների հիմնական տիպերը: G սպիտակուց կախյալ տրանսմեմբրանային ռեցեպտորներ, տիրոզինկինազային ռեցեպտորներ: G սպիտակուցներ, կառուցվածքը և դերը ազդանշանի փոխանցման գործընթացներում:
· Էֆեկտոր սպիտակուցներ, այդ սպիտակուցների դերը երկրորդային մեսենջերների ձևավորման հարցում: Երկրորդային մեսենջերներ (ցիկլիկ ԱՄՖ, ցիկլիկ ԳՄՖ, կալցիումի իոններ, դիացիլգլիցերիդներ, սֆինգոզին և այլն), դրանց մասնակցությունը ազդանշանի փոխանցման ուղիներում: · Ազդանշանի ամպլիֆիկացիան փոխանցման ուղիներում: Ազդանշանի փոխանցմանը մասնակցող կինազները, դրանց դասակարգումը, պրոտեինկինազ c, կինազային կասկադներ: Ֆոսֆոինոզիտիդային ազդանշանային ուղին, գործառնության առանձնահատկությունները, կորիզային լոկալիզացիան: Այս ուղու աշխատանքն ապահովող պոլիֆոսֆոինոզիտիդային ցիկլի բաղադրամասերն ու դրանց ֆունկցիաները: · Ազդանշանի փոխանցման սֆգինգոմիելինային ուղին; Սֆինգոմիելինային ցիկլի հիմնական բաղադրամասերը: Սֆինգոմիելինի մետաբո-լիտները որպես երկրորդային մեսենջերներ: |
||
0309 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1 –ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ08
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել սպիտակուցների կենսաֆիզիկայի հիմախնդիրների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներ և գիտելիքներ բջջային և մոլեկուլային մակարդակներով:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել սպիտակուցի կենսաֆիզիկայի արդիական հիմնախնդիրները 2.հասկանալ կենսաֆիզիկայի արդիական հիմնախնդիրների զարգացման հիմնական ուղիների տրամաբանությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.առաջադրել ինքնուրույն համապատասխան հետազոտական խնդիրներ, 4.կիրառել համապատասխան մեթոդներ առաջադրված հետազոտական խնդիրները լուծելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.առաջադրել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար լուծումներ, 7.գնահատել առկա խնդիրները և առաջարկել նոր խնդրիներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել սպիտակուցների կենսաֆիզիկայի հիմախնդիրների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներ և գիտելիքներ բջջային և մոլեկուլային մակարդակներով:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Բանավոր քննարկումներ · Ինքնուրույն պրակտիկ աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքային՝ բանավոր կամ գրավոր
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
·Անֆինսենի տեսությունը և նրան հակասող փաստեր: Կոնֆորմացիոն էներգիա և Լևինթալի պարադոքս: Սպիտակուցի կոնֆորմացիան կայունացնող ուժեր: Շևրոնային գրաֆիկներ: Մուտացիոն անալիզ և ամինաթթուների դերը գլոբուլի առաջացման և սպիտակուցի կառուցվածքի կայունության մեջ: Ֆոլդինգային հիվանդություններ և էներգետիկ ձագար: Պրիոնային հիվանդությունների առաջացման եղանակները: Հասկացություն էնթրոպիայի և ազատ էներգիայի մասին: Էնթրոպիա և տեղեկատվություն:
·Բջջային քրոուդինգ: Թերմոդինամիկ ակտիվություն և ոչ իդիալականության գործակից: Կոտրանսլյացիոն ֆոլդինգ, սեկրետոր ուղի: Հետ-տրանսլյացիոն ֆոլդինգ: Տրիգեր-գործոն, պրեֆոլդին, շապերոնային համակարգերը բակտերիաների, արքեյների և էուկարիոտների մոտ: HSP գեների կարգավորիչ տարրեր (HSE), սթրեսին արձագանքող HSF գործոնները: Hsp70 շապերոնի հատկությունները և բազմաֆունկցիոնալ բնույթը: Շապերոնների բազմաֆունկցիոնալ բնույթը: Շապերոնային ցիկլը և ԱԵՖ, խնամակցությունը լիգանդների նկատմամբ: Hsp60 շապերոնինի կառուցվածքը և գործողության մեխանիզմը: Hsp 90 դոմենային կառուցվածքը, լիգանդները, կոշապերոնները և դերը: AAA+ սպիտակուցների դոմենային կառուցվածքը, և լիգանդները: Պրոտեոսոմալ դեգրադացում, ուբիքվիտին, էնդոպեպտիդազներ և ԱԵՖ-ի դերը: Sirt գեներ, ԴՆԹ-ի ռեպարացիա և հիստոնների ապաացետիլացում: Արտաքին և ներքին ապոպտոզ: Նեկրոզ: Աուտոֆագիա: |
||
0701 | Մասնագիտության արդի հիմնախնդիրները | 3 |
1 –ին կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ08
1. Դասընթացի նպատակ
ուսանողների մոտ ձևավորել սպիտակուցների կենսաֆիզիկայի հիմախնդիրների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներ և գիտելիքներ բջջային և մոլեկուլային մակարդակներով:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ներկայացնել սպիտակուցի կենսաֆիզիկայի արդիական հիմնախնդիրները 2.հասկանալ կենսաֆիզիկայի արդիական հիմնախնդիրների զարգացման հիմնական ուղիների տրամաբանությունը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 3.առաջադրել ինքնուրույն համապատասխան հետազոտական խնդիրներ, 4.կիրառել համապատասխան մեթոդներ առաջադրված հետազոտական խնդիրները լուծելու համար, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.առաջադրել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար լուծումներ, 7.գնահատել առկա խնդիրները և առաջարկել նոր խնդրիներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
ուսանողների մոտ ձևավորել սպիտակուցների կենսաֆիզիկայի հիմախնդիրների վերաբերյալ ժամանակակից պատկերացումներ և գիտելիքներ բջջային և մոլեկուլային մակարդակներով:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն
· Բանավոր քննարկումներ · Ինքնուրույն պրակտիկ աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարքային՝ բանավոր կամ գրավոր
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
·Անֆինսենի տեսությունը և նրան հակասող փաստեր: Կոնֆորմացիոն էներգիա և Լևինթալի պարադոքս: Սպիտակուցի կոնֆորմացիան կայունացնող ուժեր: Շևրոնային գրաֆիկներ: Մուտացիոն անալիզ և ամինաթթուների դերը գլոբուլի առաջացման և սպիտակուցի կառուցվածքի կայունության մեջ: Ֆոլդինգային հիվանդություններ և էներգետիկ ձագար: Պրիոնային հիվանդությունների առաջացման եղանակները: Հասկացություն էնթրոպիայի և ազատ էներգիայի մասին: Էնթրոպիա և տեղեկատվություն:
·Բջջային քրոուդինգ: Թերմոդինամիկ ակտիվություն և ոչ իդիալականության գործակից: Կոտրանսլյացիոն ֆոլդինգ, սեկրետոր ուղի: Հետ-տրանսլյացիոն ֆոլդինգ: Տրիգեր-գործոն, պրեֆոլդին, շապերոնային համակարգերը բակտերիաների, արքեյների և էուկարիոտների մոտ: HSP գեների կարգավորիչ տարրեր (HSE), սթրեսին արձագանքող HSF գործոնները: Hsp70 շապերոնի հատկությունները և բազմաֆունկցիոնալ բնույթը: Շապերոնների բազմաֆունկցիոնալ բնույթը: Շապերոնային ցիկլը և ԱԵՖ, խնամակցությունը լիգանդների նկատմամբ: Hsp60 շապերոնինի կառուցվածքը և գործողության մեխանիզմը: Hsp 90 դոմենային կառուցվածքը, լիգանդները, կոշապերոնները և դերը: AAA+ սպիտակուցների դոմենային կառուցվածքը, և լիգանդները: Պրոտեոսոմալ դեգրադացում, ուբիքվիտին, էնդոպեպտիդազներ և ԱԵՖ-ի դերը: Sirt գեներ, ԴՆԹ-ի ռեպարացիա և հիստոնների ապաացետիլացում: Արտաքին և ներքին ապոպտոզ: Նեկրոզ: Աուտոֆագիա: |
||
0701 | Օրգան համակարգերի գործունեության մոլեկուլային մեխանիզմները | 3 |
1-ին՝ կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս՝. 2 ժամ/շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ07
1. Դասընթացի նպատակ
●Ուսանողների մոտ պատկերացում ձևավորել մարդու օրգանիզմի կենսագործունեության, դրա կարգավորման, օրգան-համակարգերի աշխատանքի ֆիզիկա-քիմիական հիմունքների մասին՝ մոլեկուլային, բջջային և հյուսվածքային մակարդակներում:
●Ուսանողներին ներկայացնել օրգանիզմի կարևորագույն օրգան-համակարգերի՝ արյունատար համակարգի, լյարդի, երիկամների, նյարդային, մկանային հյուսվածքների կառուցվածքի, մետաբոլիզմի առանձնահատկությունների մասին ժամանակակից տեսական և կիրառական գիտելիքը: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Լուսաբանել օրգանիզմի տարբեր օրգան-համակարգերի կենսագործունեության մոլեկուլային-կենսաքիմիական մեխանիզմներները, դրանց նյութափոխանակության առանձնահատկությունները նորմայում և դրա փոփոխությունները տարբեր ախտաբանական վիճակներում: 2.Հիմնավորել մասնագիտական գործունեության ստանդարտ խնդիրներ. տեղեկատվական, մատենագիտական ռեսուրսների օգտագործմամբ, բժշկա-կենսաբանական տերմինոլոգիայի և տեղակատվական-կոմունիկացիոն տեխնոլոգիաների կիրառմամբ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Իրականացնել մարդու օրգանիզմում բջջային, օրգանային և համակարգային մակարդակներում ընթացող կենսաքիմիական երևույթների ուսումնասիրման գործնական և կիրառական հետազոտական ծրագրեր: 5.Անցկացնել լաբորատոր հետազոտություններ օրգանիզմի վիճակի ուսումնասիրման, հիվանդության առկայության կամ բացակայության փաստը հաստատելու նպատակով: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 6.Ընտրել ստացած գիտելիքներից տեղեկատվությունը մասնագիտական գործունեության ընթացքում՝ իրականացնելու համար հետազոտական աշխատանքներ ակադեմիական և բժշկա-կլինիկական ոլորտում: 7.Պաշտպանել գիտական մոտեցումը՝ օրգան-համակարգերի գործունեության վերաբերյալ որպես մեկ միասնական ամբողջության: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
●Ուսանողների մոտ պատկերացում ձևավորել մարդու օրգանիզմի կենսագործունեության, դրա կարգավորման, օրգան-համակարգերի աշխատանքի ֆիզիկա-քիմիական հիմունքների մասին՝ մոլեկուլային, բջջային և հյուսվածքային մակարդակներում:
●Ուսանողներին ներկայացնել օրգանիզմի կարևորագույն օրգան-համակարգերի՝ արյունատար համակարգի, լյարդի, երիկամների, նյարդային, մկանային հյուսվածքների կառուցվածքի, մետաբոլիզմի առանձնահատկությունների մասին ժամանակակից տեսական և կիրառական գիտելիքը: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ (ՏՏ մեթոդների կիրառմամբ, պրեզենտացիա, անիմացիաներ)
· Սեմինարներ, ռեֆերատների ներկայացում և քննարկում, բանավոր հարցում, թեմայի բնավիճային քննարկում: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 2 ընթացիկ գրավոր քննություն- յուրաքանչյուրը՝ 4 միավոր (4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր արժեքով):
· Ընթացիկ ստուգում- 4 միավոր: · Ինքնուրույն աշխատանք- 5 միավոր: · Մասնակցություն - 3 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Արյունատար համակարգ- արյան քիմիական կազմը, արյան ռեոլոգիական հատկությունները, արյան հիմնական սպիտակուցային բաղադրամասերի բնութագիրը, պլազմային լիպոպրոտեիններ, ֆերմենտներ (ինդիկատորային, էքսկրետորային), ոչ սպիտակուցային ազոտային բաղադրիչներ- դրանց ֆունկցիաները, դերը: Արյան բջիջները, արյան բուֆերային համակարգերը և թթվա-հիմնային հավասարակշռությունը: Արյան ֆունկցիաները- արյան շնչառական ֆունկցիան, արյան մակարդման համակարգը:
· Երիկամներ- կառուցվածքի առանձնահատկությունները, ֆիլտրացիայի, ռեաբսորբցիայի և արտազատման մոլեկուլային մեխանիզմները, դրանց կարգավորումը: Երիկամների դերը օրգանիզմի թթվա-հիմնային հավասարակշռության պահպանման գործում: Երիկամային հյուսվածքի նյութափոխանակության որոշ առանձնահատկությունները նորմայում և ախտաբանական վիճակներում: · Լյարդ- Լյարդի դերը ածխաջրային և լիպիդային փոխանակության մեջ, մետաբոլիտների վնասազերծումը: · Նյարդային հյուսվածք- նեյրոնի կառուցվածքը, ուղեղի քիմիական կազմը, նյարդային համակարգի մետաբոլիզմի առանձնահատկությունները: Նյարդային իմպուլսի առաջացման և հաղորդման մոլեկուլա-քիմիական հիմքերը, մեդիատորների դերը նյարդային իմպուլսի հաղորդման գործում, հիշողության մեխանիզմները, ողնուղեղային հեղուկ: · Մկանային հյուսվածք - լայնակի -զոլավոր մկանի մորֆոլոգիան, քիմիական կազմը, մկանային սպիտակուցներ: Մկանային հյուսվածքի քիմիական կազմի փոփոխությունն օնտոգենազում, սրտամկան և հարթ մկանններ, մկանային կծկման մեխանիզմը, ակտոմիոզինային կոմպլեքս: Կենսաքիմիական փոփոխությունները մկաններում ախտաբանական վիճակներում: |
||
0701 | Բարդ համակարգերի կենսաֆիզիկա | 6 |
2 –րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.2 ժամ/շաբ, գործ.2 ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ12
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել ընդհանուր պատկերացում կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ինքնալիքային պրոցեսների և ինքնակազմակերպվող կառուցվածքների ու դրանց հնարավոր մաթեմատիկական մոդելավորման վերաբերյալ,
· ծանոթացնել կենսաբանական համակարգերում քաոտիկ պրոցեսների ու շարժիչ ուժերի և արագությունների խնդիրներին, պատկերացում ստեղծել հավասարակշռությանը մոտ և հեռու համակարգերի թերմոդինամիկայի և այդ համակարգերի նկարագրման հնարավորությունների մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.ըմբռնել կենսահամակարգերում ընթացող ինքնաալիքային պրոցեսների առանձնահատկությունները և նկարագրությունը, 2.բնութագրել հավասարակշռությանը մոտ համակարգերը ելնելով թերմոդինամիկայի օրենքներից, 3.բնութագրել հավասարակշռությունից հեռու համակարգերը՝ կիրառելով դիֆերենցիալ հավասարումների համակարգերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.մոդելավորել ինքնալիքային պրոցեսները և ինքնակազմակերպվող համակարգերը մաթեմատիկական ապարատի կիրառմամբ, 5.բացատրել թերմոդինամիկայի օրենքներով հավասարակշռությանը մոտ համակարգերը, 6.առաջարկել հավասարակշռությունից հեռու համակարգերի մաթեմատիկական մոդելը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել ստացած գիտելիքները տարբեր մասնագիտական հարցերի լուծման ժամանակ, 8.վերլուծել կենսաբանական համակարգերի առանձնահատկությունները: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել ընդհանուր պատկերացում կենսաբանական համակարգերում տեղի ունեցող ինքնալիքային պրոցեսների և ինքնակազմակերպվող կառուցվածքների ու դրանց հնարավոր մաթեմատիկական մոդելավորման վերաբերյալ,
· ծանոթացնել կենսաբանական համակարգերում քաոտիկ պրոցեսների ու շարժիչ ուժերի և արագությունների խնդիրներին, պատկերացում ստեղծել հավասարակշռությանը մոտ և հեռու համակարգերի թերմոդինամիկայի և այդ համակարգերի նկարագրման հնարավորությունների մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· սեմինարներ, · ինքնուրույն աշխատանք 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Գնահատվում է 2 ընթացիկ քննությունների, ինքնուրույն աշխատանքի և դասապրոցեսին մասնակցության արդյունքներով։
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է, · 2-րդ ընթացիկ քննությունը բանավոր: Երկու ընթացիկ քննությունների առավելագույն արժեքը 6 միավոր է: Քննատոմսերը պարունակում են 3 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր: · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: · Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր: · Եզրափակիչ քննությունը բանավոր է՝ 9 միավոր առավելագույն արժեքով: Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ինքնաալիքային պրոցեսների ընդհանուր բնութագիրը: Ինքնակազմակերպվող կառուցվածքների մաթեմատիկական մոդելները: Դիֆուզիայի գծային հավասարումների լուծումը: Ստացիոնար ռեժիմների կայունությունը: Հիմնական մոդելներ: Որոշված (դետերմինացված) համակարգերում քաոտիկ պրոցեսները: Հավասարակշռությանը մոտ համակարգերի թերմոդինամիկա: Թերմոդինամիկայի օրենքները հավասարակշռությանը մոտ բաց համակարգերում:
· Շարժիչ ուժերի և պրոցեսների արագությունների արժեքների միջև կապը: Հավասարակշռությունից հեռու համակարգերի թերմոդինամիկա (Ոչ գծային թերմոդինամիկա): Ստացիոնար վիճակների կայունության ընդհանուր չափանիշները: Կյուրի-Պրիգոժինի սիմետրիայի սկզբունքը: Ընդհատվող համակարգեր: Հասկացություն ջերմաօսմոսի մասին: Համակարգերի կայունության չափանիշներ: Կոնվեկցիոն անկայունություն ըստ Բենարի: · Անկայության առանձնահատկությունները ըստ Թեյլորի: Բիֆուրկացիաների տեսություն: Բրյուսելյատոր որպես քիմիական ժամացույց: Տարածական կառուցվածքների առաջացում: Հիշողությամբ օժտված մոդելների աշխատանքի առանձնահատկությունները: |
||
0701 | Բժշկական կենսաֆիզիկայի ընտրովի գլուխներ | 6 |
2-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ
դաս.2ժամ/շաբ, գործ.2ժամ/շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ13
1. Դասընթացի նպատակ
· Ստեղծել պատկերացում մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության ֆիզիկաքիմիական հիմքերի մասին՝մոլեկուլային մակարդակով:
· Ձևավորել պատկերացում մարդու օրգանիզմի կենսագործունեության ֆիզիկա-քիմիական հիմքերի մասին մոլեկուլային, բջջային և հյուսվածքային մակարդակում: · Ներկայացնել ժամանակակից տեսական գիտելիքը «բժշկակակենսաբանական հիմնահարցի ֆիզիկական հայեցակարգ և հետազոտման կենսաֆիզիկական մեթոդներ և մոտեցումներ» սխեմայով: ·Ստեղծել պատկերացում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի օբյեկտիվ ախտորոշման համար կիրառելի ֆիզիկական և ֆիզիկաքիմիական ցուցանիշների մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Նկարագրել օրգանիզմի բնականոն կենսագործունեության մի շարք գործընթացների (սրտամկանի կծկման, նյարդային և մկանային դրդման առաջացման և տարածման, արյան ռեոլոգիայի) կենսաֆիզիկական հիմունքները, 2. Բացատրել բիոմեխանիկական երևույթների և հեմոդինամիկական պրոցեսների հիմունքները, բժշկական էլեկտրոնային ախտորոշման ժամանակակից մեթոդները: 3. Բացատրել օրգանիզմում պաթոգենեզի ֆիզիկա-քիմիական մեխանիզմները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Գնահատել օրգանիզմի ախտաբանական վիճակները կենսաֆիզիկական մեթոդների (սպեկտրոֆոտոմետրիկ, մոդելային հարթ և գնդաձև արհեստական թաղանթների ստացում, հյուսվածքների գերթույլ լուսարձակման գնահատում) կիրառմամբ: 5.Տիրապետել կենսաֆիզիկական փորձի լաբորատոր տեխնիկայի հիմունքներին՝ ֆիզիկաքիմիական անալիզի մեթոդներ, քանակական և որակական սպեկտրոֆոտոչափման մեթոդ, արհեստական մեմբրանների ստացման և դրանց մոդիֆիկացման մեթոդներ: 6.Կիրառել ստացած գիտելիքները և հմտությունները լաբորատոր տեխնիկական սարքերով հետազոտական, ախտորոշիչ չափումներ կատարելու համար: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Օգտագործել ստացված գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում, իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ստեղծել պատկերացում մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության ֆիզիկաքիմիական հիմքերի մասին՝մոլեկուլային մակարդակով:
· Ձևավորել պատկերացում մարդու օրգանիզմի կենսագործունեության ֆիզիկա-քիմիական հիմքերի մասին մոլեկուլային, բջջային և հյուսվածքային մակարդակում: · Ներկայացնել ժամանակակից տեսական գիտելիքը «բժշկակակենսաբանական հիմնահարցի ֆիզիկական հայեցակարգ և հետազոտման կենսաֆիզիկական մեթոդներ և մոտեցումներ» սխեմայով: ·Ստեղծել պատկերացում օրգանիզմի ֆունկցիոնալ վիճակի օբյեկտիվ ախտորոշման համար կիրառելի ֆիզիկական և ֆիզիկաքիմիական ցուցանիշների մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ (ՏՏ մեթոդների կիրառմամբ, պրեզենտացիա, անիմացիաներ)
· լաբորատորաշխատանքներ, · սեմինարներ, ռեֆերատների ներկայացում և քննարկում, · առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Գնահատվումէ 2 ընթացիկ քննությունների,ինքնուրույն աշխատանքիև դասապրոցեսին մասնակցության արդյունքներով։
· 1-ին ընթացիկ քննություն՝ գրավոր -առավելագույնը 3 միավոր (3 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր, միավորների քայլը 0,5), · 2-րդ ընթացիկ քննություն՝բանավոր առավելագույնը 3 միավոր: · Դասապրոցեսի մասնակցության ՝ առավելագույնը 1 միավոր: · Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 4 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր՝ առավելագույնը 9 միավոր: (Հարցատոմսը պարունակում է 3 հարց, յուրաքանչյուրը` 3 միավոր: Միավորների քայլը 0,5 ): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ֆոտոբժշկություն,Լույսի կլանումը կենսահամակարգերում, էլեկտրոնային անցումները կարևոր կենսամոլեկուլներում, ֆոտոսենսիբիլիզացված ֆոտոկենսաբանական պրոցեսներ, ֆոտոսենսիբիլիզատորներ, լազերոթերապիա. Սրտամկանի կառուցվածքի առանձնահատկությունները և թաղանթային պոտենցիալները:
· Սրտամկանով դրդման տարածման մեխանիզմը, սրտի էլեկտրական ինտեգրալ վեկտորը: Դեղի ներմուծման ֆարմակոկինետիկ մոդել: Հեմեգլոբինի մոլեկուլի կոնֆորմացիոն փոփոխությունները օքսիգենիզացման ժամանակ, հեմոգլոբինոպատիան որպես մոլեկուլային հիվանդության օրինակ, հեմոգլոբինոպատիաների տիպերը, թալասեմիաներ, պորֆիրաներ: Լյումինեսցենտային մեթոդների կիրառումը բժշկական ախտորոշման նպատակով: · Քիմլյումինեսցենտման մեխանիզմը կենսաբանական համակարգերում, գերթույլ լուսարձակում, արյան պլազմայի լուսարձակման գրանցումը որպես հիվանդության ախտորոշման թեստ: · Արյան ռեոլոգիական հատկությունները, հեմոդինամիկայի հիմնական օրենքները, սիրտ-անոթային համակարգի հիմնական կենսաֆիզիկական ֆունկցիաները, պուլսային ալիք, արյան շարժման Ֆրանկի, Ստոքսի մոդելները: · Ժամանակակից ախտորոշման մեթոդներ- ուլտրաձայնային հետազոտման մեթոդներ, ռադիոնուկլիդների կիրառումը բժշկության մեջ, կոմպյուտերային տոմոգրաֆիա: |
||
0701 | Կենսաֆիզիկայի ընտրովի գլուխներ | 3 |
2 –րդ կիսամյակ
2ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/ շաբ.
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ14
1. Դասընթացի նպատակ
· Խորացնել պատկերացումները բջջաթաղանթներում էլեկտրոնների փոխադրման ժամանակ իրականացվող էներգիայի վերափոխման գործընթացների մասին,
· ստեղծել պատկերացում ԱԵՖսինթազի ակտիվ կենրոնում ԱԵՖ-ի սինթեզի մասին՝գիտական նոր տվյալների հիման վրա, · ներկայացնել բջջի բիոէլեկտրոգենեզի վերաբերյալ ժամանակակից տեսական գիտելիքը · ներկայացնել կենսաթաղանթների մոլեկուլյար բաղադրիչների կառուցվածքա-գործառնական ձևափոխությունները ֆիզիկա-քիմիական գործոնների ազդեցության ներքո: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել միտոքոնդրումների և քլորոպլաստների էլեկտրոն փոխադրող շղթաները կազմող բազմաֆերմենտային համալիրի աշխատանքը, 2. բացատրել գրգռվող բջջի իոնական անցուղիների էլեկտրական բնութագրերը և սպիտակուց -լիպիդ փոխազդեցության դերը գրգռման հաղորդման մեխանիզմում, 3.մեկնաբանել թթվածնի ակտիվ ձևերի առաջացման և թաղանթային լիպիդների պերօքսիդացման համակարգերի աշխատանքը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Կիրառել ստացած գիտելիքները և հմտությունները լաբորատոր տեխնիկական սարքերով հետազոտական չափումներ կատարելու համար, 5.օգտագործել կենսաֆիզիկական հետազոտության տվյալների մշակման և ներկայացման տարբեր եղանակներ, 6. հիմնավորել հետազոտման մեթոդների ընտրությունը: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.Օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Խորացնել պատկերացումները բջջաթաղանթներում էլեկտրոնների փոխադրման ժամանակ իրականացվող էներգիայի վերափոխման գործընթացների մասին,
· ստեղծել պատկերացում ԱԵՖսինթազի ակտիվ կենրոնում ԱԵՖ-ի սինթեզի մասին՝գիտական նոր տվյալների հիման վրա, · ներկայացնել բջջի բիոէլեկտրոգենեզի վերաբերյալ ժամանակակից տեսական գիտելիքը · ներկայացնել կենսաթաղանթների մոլեկուլյար բաղադրիչների կառուցվածքա-գործառնական ձևափոխությունները ֆիզիկա-քիմիական գործոնների ազդեցության ներքո: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ (ՏՏ մեթոդների կիրառմամբ, պրեզենտացիա, անիմացիաներ):
· Սեմինարներ: · Ռեֆերատների ներկայացում և քննարկում: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր՝ առավելագույնը 7 միավոր,
· Ինքնուրույն աշխատանք՝ առավելագույնը 3 միավոր, · Դասապրոցեսի մասնակցության՝ 2 միավոր, · Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 միավոր առավելագույն արժեքով (4 հարց՝ յուրաքանչյուրը 2 միավոր): 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Կենսաթաղանթներում էներգիայի վերափոխման ընդհանուր բնութագիրը: Էլեկտրոն փոխադրող շղթաներ: Պրոտոնների տրանսլոկացիայի և -ի առաջացման մեխանիզմները շնչառական և ֆոտոսինթետիկ էլեկտրոն փոխադրող շղթաներում: ԱԵՖազային համալիրը: Էներգետիկ զուգակցման մեխանիզմը: Պրոտոնային պոտենցիալի կարգավորումը: Էներգիայի փոխադրումը թաղանթի երկայնքով -ի ձևով:
· «Գրգռականություն» եզրույթի բնորոշումը: Գրգռվող բջջի ֆիզիոլոգիան: Բջջի բիոէլեկտրոգենեզը, դրա մոլեկուլային մեխանիզմները: Հանգստի և գործողության պոտենցիալ: Գրգռվող բջջի իոնական անցուղիների էլեկտրական բնութագրերը: Գրգռի տարածման թունելային և դարպասային մեխանիզմները: Իոնական անցուղիների բաշխվածությունը գրգռվող բջջում: Բջջաթաղանթում սպիտակուց-լիպիդային փոխազդեցությունները և գրգռականությունը: · Կենսաթաղանթների բաղադրիչների կառաւցվածքա-գործառնական փոփոխությունները թթվածնի ակտիվ ձևերի ազդեցությումբ, դրանց գեներացիայի և ձևափոխման մեխանիզմները: Թթվածնի ակտիվ ձևերի մասնակցությունը լեյկոցիտար «պայթյունի» և պրոստագլանդինների սինթեզի պրոցեսներին: Լիպիդների պերօքսիդացման արգասիքները որպես ազդանշանային մոլեկուլներ և դրանց նշանակությունը թաղանթային կառույցների ամբողջականության խախտման գործում: |
Ամբիոնի կոդը | Կամընտրական դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0701 | Գլոբուլային սպիտակուցների դինամիկ հատկությունները | 3 |
4-րդ՝կիսամյակ
3.8 ժամ/շաբ.
դաս՝ 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ17
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում գլոբուլային սպիտակուցների դինամիկ հատկությունների, կայունացման թերմոդինամիկական և կինետիկական մոտեցումների մասին
· ստեղծել պատկերացում գլոբուլային սպիտակուցների մոլեկուլային դինամիկայի մեթոդի էության և համակարգչային փաթեթների վերաբերյալ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել գլոբուլային սպիտակուցների դինամիկ հատկությունների, ստատիստիկ և դետերմինիստական գործոնների փոխազդեցության առանձնահատկությունները; տարածական կառուցվածքի գուշակումը ճարտարագիտության միջոցով, 2. բացատրել սպիտակուցի կայունացման թերմոդինամիկական և կինետիկական հիմնական մեխանիզմները; սպիտակուցի ֆոլդինգը բջջային քրաուդինգի պայմաններում Hsp70, Hsp90,AAA+, Hsp60 ԱԵՖ-կախյալ և sHsp շապերոնների կառուցվածքը, ֆունկցիաները, փոխազդեցություն լիգանդների հետ, երկակի դերը, սպիտակուցների պրոտեոսոմաևին դեգրադացում, սպիտակուցների սփլայսինգ, հոումինգ և կիրառումը կենսատեխնոլոգիայում և բժշկության մեջ, 3. գնահատել մոլեկուլային դինամիկայի միջոցով սպիտակուցների կառուցվածքը կայունացնող փոխազդեցությունները և կապերը, ինչպես նաև սպիտակուցի և նրա առանձին մասերի՝ ուժային դաշտի, դրա ընտրությունը; կապի երկարության պահպանում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. տարբերակել գլոբուլային սպիտակուցների դինամիկական հատկությունների և ֆունկցիայի միջը կապը, 5.վերլուծել սպիտակուցների կոնֆորմացիոն փոփոխությունները մոլեկուլային դինամիկայի համակարգչային փաթեթների կիրառմամբ, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծել համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում գլոբուլային սպիտակուցների դինամիկ հատկությունների, կայունացման թերմոդինամիկական և կինետիկական մոտեցումների մասին
· ստեղծել պատկերացում գլոբուլային սպիտակուցների մոլեկուլային դինամիկայի մեթոդի էության և համակարգչային փաթեթների վերաբերյալ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Ինքնուրույն աշխատանք: · Իրավիճակային խնդիրների քննարկում: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Գլոբուլային սպիտակուցների դինամիկ հատկությունների, ստատիստիկ և դետերմինիստական գործոնների փոխազդեցության վերաբերյալ ժամանակակից գաղափարները: Սպիտակուցների երկրորդային, գերերկրորդային, երրորդային կառուցվածքներ, տարածական կառուցվածքի գուշակումը ճարտարագիտության միջոցով Սպիտակուցի կայունացման թերմոդինամիկական և կինետիկական մոտեցումները Մոլեկուլային քրաուդինգ, սպիտակուցի ֆոլդինգը բջջային քրաուդինգի պայմաններում Hsp70, Hsp90,AAA+, Hsp60 ԱԵՖ-կախյալ շապերոններ, sHsp կառուցվածքը, ֆունկցիաները, փոխազդեցություն լիգանդների հետ, երկյակի դերը, սպիտակուցների դեգրադացում, պրոտեոսոմներ/ իմունապոտեոսոմներ, սպիտակուցների սփլայսինգ, հոումինգ:
· Սպիտակուցների կառուցվածքը կայունացնող փոխազդեցություններ Կովալենտ կապ, պեպտիդային կապ, պեպտիդային կապի հատկություններ: Էլեկտրոստատիկ, ջրածնական կապեր: Հիդրոֆոբ փոխազդեցություններ, Ֆիշերի բանաձև: Վան-դեր-Վալսյան փոխազդեցություններ: Մոլեկուլային դինամիկայի հիմունքներ և մեթոդի էությունը: Ուժային դաշտի գաղափարհ, դրա ընտրությունը: · Սահմանափակումներ և կապի երկարության պահպանում: Մոլեկուլային դինամիկայի համակարգչային փաթեթներ: Սպիտակուցի և նրա առանձին մասերի դինամիկ վարքի գնահատում GROMACS փաթեթով: Արմատային միջին քառակուսային շեղում (RMSD) և ֆլուկտուացիա (RMSF): |
||
0701 | Նյարդային ազդանշանի փոխանցման մոլեկուլային մեխանիզմները | 3 |
4-րդ՝ կիսամյակ
3.8 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ17
1. Դասընթացի նպատակ
· Ձևավորել պատկերացում նյարդային համակարգի կողմից իրականացվող հիմնական ֆունկցիաների, նյարդային բջիջների տեսակների մասին:
· Ձևավորել պատկերացում նյարդային բջիջներում ազդանշանի տեղափոխման 2 եղանակների էլեկտրական ազդանշանի ձևով ՝և քիմիական ազդանշանի ձևով: նյարդային իմպուլսի տեղափոխության մասին: · Ձևավորել պատկերացում Էլեկտրական և քիմիական սինապսների հիմնական կառուցվածքի, դրանք ձևավորող տարրերի մասին: · Ձևավորել պատկերացում սինապտիկ ճեղքի կառուցվածքային տարրերի, մասին: կառուցվածքը: Պարզաբանել արտաբջջային մատրիքսի սպիտակուցների դերը սինապտիկ ճեղքի ձևավորման հարցում: · Ձևավորել պատկերացում պրեսինապտիկ ակտիվ զոնայի մոլեկուլային կառուցվածքի, ազդանշանի սինապտիկ տեղափոխման հարցում կալցիումի իոնների դերի մասի; հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիների մասին: · Ձևավորել պատկերացում սինապտիկ բշտիկների հասունացման փուլերի, նյարդային ազդանշանի տեղափոխման հարում էկզոցիտոզի և Էնդոցիտոզի դերի մասին: · Ձևավորել պատկերացում նեյրոտրանսմիթրների, դրանց իոնոտրոպ և մետաբոտրոպ ռեցեպտորների, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, գործառնության մեխանիզմների մասին: · Ձևավորել պատկերացում ազդանշանի հետսինապտիկ տեղափոխության մոլեկուլային մեխանիզմների, այդ գործընթացներում երկրորդային մեսենջերների դերի մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.Ներկայացնել նյարդային համակարգի կառուցվածքը, դրա կողմից իրականացվող հիմնական ֆունկցիաները: 2.Պարզաբանել Էլեկտրական և քիմիական սինապսների հիմնական կառուցվածքը, դրանք ձևավորող տարրերը: 3.Ներկայացնել սինապտիկ ճեղքի կառուցվածքը պարզաբանել արտաբջջային մատրիքսի դերը: 4.Պարզաբանել ազդանշանի հետսինապտիկ տեղափոխության մոլեկուլային մեխանիզմները, այդ մեխանիզմներում երկրորդային մեսենջերների դերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Կիրառել մասնագիտական տերմինաբանութունը կկարողանան կողմնորոշվել տեղեկատվական ոլորտում և օգտվել տեղեկատվական ռեսուրսներից: 5.Կարողանալ կատարել ինքնուրույն աշխատանք, զարգացնել ուսումնա-ճանաչողական գործունեություն: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Օգտագործել ստացված գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում: 8.Իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 9.Կատարել գիտական խնդրի լուծմանը ուղղված համարժեք մեթոդի ընտրություն, կարողանալ կատարել ինֆորմացիայի օբյեկտիվ վերլուծություն և գնահատում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Ձևավորել պատկերացում նյարդային համակարգի կողմից իրականացվող հիմնական ֆունկցիաների, նյարդային բջիջների տեսակների մասին:
· Ձևավորել պատկերացում նյարդային բջիջներում ազդանշանի տեղափոխման 2 եղանակների էլեկտրական ազդանշանի ձևով ՝և քիմիական ազդանշանի ձևով: նյարդային իմպուլսի տեղափոխության մասին: · Ձևավորել պատկերացում Էլեկտրական և քիմիական սինապսների հիմնական կառուցվածքի, դրանք ձևավորող տարրերի մասին: · Ձևավորել պատկերացում սինապտիկ ճեղքի կառուցվածքային տարրերի, մասին: կառուցվածքը: Պարզաբանել արտաբջջային մատրիքսի սպիտակուցների դերը սինապտիկ ճեղքի ձևավորման հարցում: · Ձևավորել պատկերացում պրեսինապտիկ ակտիվ զոնայի մոլեկուլային կառուցվածքի, ազդանշանի սինապտիկ տեղափոխման հարցում կալցիումի իոնների դերի մասի; հաղորդակցման միջբջջային և ներբջջային ուղիների մասին: · Ձևավորել պատկերացում սինապտիկ բշտիկների հասունացման փուլերի, նյարդային ազդանշանի տեղափոխման հարում էկզոցիտոզի և Էնդոցիտոզի դերի մասին: · Ձևավորել պատկերացում նեյրոտրանսմիթրների, դրանց իոնոտրոպ և մետաբոտրոպ ռեցեպտորների, դրանց կառուցվածքային առանձնահատկությունների, գործառնության մեխանիզմների մասին: · Ձևավորել պատկերացում ազդանշանի հետսինապտիկ տեղափոխության մոլեկուլային մեխանիզմների, այդ գործընթացներում երկրորդային մեսենջերների դերի մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություն:
· Սեմինարներ, · Բանավեճերի կազմակերպում · Քննարկումներ · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ 5 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 5 միավոր: · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: Հարցատոմսը պարունակում է 4 հարց, յուրաքանչյուրը` 2 միավոր: Միավորների քայլը 0,5 է: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Նյարդային համակարգի կողմից իրականացվող հիմնական ֆունկցիաները, այդ ֆունկցիաների իրականացման համար պատասխանատու նայրդային համակարգի համապատասխան բաժինները, նյարդային բջիջների տեսակները:Նյարդային բջիջներում ազդանշանի տեղափոխման 2 եղանակները: Նյարդային իմպուլսի տեղափոխությունը էլեկտրական և քիմիական ազդևանշանի ձևով: Նյարդային բջիջների հաղորդակցման ձևերը: Սինապս: Սինապսները որպես նյարդային բջիջների կոնտակտի հիմնական ձև: Սինապսի տարատեսակները, կառուցվածքային և ֆունկցիոնալ առանձնահատկություննրը: Պրե և պոստսինապտիկ ակտիվ զոնաների մոլեկուլային կառուցվածքը: Սինապտիկ բշտիկներ, Սինապտիկ բշտիկների տեսակները, հասունացման փուլերը, Էկզոցիտոզի և Էնդոցիտոզի դերը սինապտիկ ազդանշանման պրոցեսում: Նեյրոտրանսմիթրներ, նեյրոտրանսմիթրների իոնոտրոպ և մետաբոտրոպ ռեցեպտորները, գործառնության մեխանիզմները: Քիմիական սինապսով ազդանշանման դադարեցման հիմնական մեխանիզմները: Նեյրոտրանսմիթերի հեռացում դիֆուզիայի, ճեղքման, էնդոցիտոզի եղանակով (ետ վերադարձ դեպի նախասինապտիկ տերմինալ հատուկ փոխադրիչների օգնությամբ):
|
||
0701 | Թաղանթային պրոցեսների կենսաֆիզիկա | 6 |
3-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.2ժամ/ շաբ, գործն.2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ16
1. Դասընթացի նպատակ
· խորացնել գիտելիքները կենսաբանական թաղանթների կառուցվածքի, հատկությունների ինչպես նաև գործառության ֆիզիկաքիմիական մեխանիզմների մասին,
· ստեղծել պատկերացում բջջի կենսագործունեության իրականացման և կարգավորման գործում կենսաբանական թաղանթի դերի մասին: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել կենդանական, բուսական և բակտերիալ բջիջների կենսաբանական թաղանթների կառուցվածքա-գործառական առանձնահատկությունները, 2.բացատրել կենսաբանական թաղանթների որոշ գործառույթների իրականացման ֆիզիկաքիմիական մեխանիզմները, 3.որոշել բջջի վրա տարբեր ֆիզիկական և քիմիական գործոնների (ՈւՄ-ճառագայթում, թթվածնի ակտիվ ձևեր) ազդեցությամբ կենսաբանական թաղանթի կառուցվածքի փոփոխության և դրա գործառության միջևեղածկապը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.չափել կենսաբանական թաղանթի լիպիդային մատրիքսի մոդել հանդիսացող արհեստական երկշերտ թաղանթի էլեկտրական դիմադրությունը, 5. վերլուծել թաղանթներում առաջացած փոփոխությունների մեխանիզմները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. օգտագործել ստացած գիտելիքները մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար, 8. իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և կլինիկական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· խորացնել գիտելիքները կենսաբանական թաղանթների կառուցվածքի, հատկությունների ինչպես նաև գործառության ֆիզիկաքիմիական մեխանիզմների մասին,
· ստեղծել պատկերացում բջջի կենսագործունեության իրականացման և կարգավորման գործում կենսաբանական թաղանթի դերի մասին: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Լաբորատորաշխատանքներ: · Սեմինարներ: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 2 ընթացիկ գրավոր քննություն- յուրաքանչյուրը՝ 4 միավոր (4 հարց՝ յուրաքանչյուրը 1 միավոր արժեքով)
· Ինքնուրույն աշխատանք- 3 միավոր · Մասնակցություն- 1 միավոր Եզրափակիչ բանավոր քննություն-(գիտահետազոտական աշխատանք 4 միավոր -բանավոր քննություն 4 միավոր) - 8 միավոր 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Կենսաբանական թաղանթների լիպիդային ասիմետրիան, դրա նշանակությունը, Կենսաբանական թաղանթներում միջմոլեկուլային փոխազդեցության առանձնահատկությունները: Նյութերի փոխադրումը կենսաբանական թաղանթներով-իոնական անցուղիներ, նյութերի փոխադրման մեխանիզմները, Կենսաէլեկտրագենեզի ֆիզիկաքիմիական հիմունքները և դրա դերը դրդման առաջացման գործում:
· Հանգստի պոտենցիալ, գործողության պոտենցիալ: Դրդելի և չդրդվող թաղանթներ, դրանց պատասխան ռեակցիան գրգռիչի ներգործությանը. «Ամեն ինչ, կամ ոչինչ» օրենքը: Դարպասային հոսքեր, դրանց առանձնահատկությունները: Թռիչքաձև ապաբևեռացում: · Կենսաբանական թաղանթների մոլեկուլային բաղադրիչների կառուցվածքա-գործառնական փոփոխությունը ֆիզիկաքիմիական գործոնների (ՈւՄ ճառագայթում, թթվածնի ակտիվ ձևեր) ազդեցությամբ: Ֆոտոքիմիական ալլոտոպիայի երևույթը: Լիպիդների պերօքսիդային օքսիդացումը որպես թաղանթների կառուցվածքա-գործառնական ձևափոխման կարևոր մեխանիզմներից մեկը: |
||
0701 | Լիգանդների միացումը մակրոմոլեկուլների հետ հավասարակշռության պայմաններում | 6 |
3-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.2 ժամ/շաբ, գործն. 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ16
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման մեխանիզմների վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման թերմոդինամիկ պարամետրերի որոշման մեթոդների վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման տեսական մոդելները, 2. առաջադրել նոր հարցեր տվյալ խնդրի վերաբերյալ, 3. որոշել մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման թերմոդինամիկ պարամետրերը: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. հետազոտել փորձարարականորեն մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման առանձնահատկությունները, 5. վերլուծել ստացված տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գիտահետազոտական լաբորատորիաներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման մեխանիզմների վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման թերմոդինամիկ պարամետրերի որոշման մեթոդների վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Լաբորատոր աշխատանքներ: · Ինքուրույն աշխատանքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ քննությունները գրավոր են, ընդհանուր 6 միավոր առավելագույն արժեքով.
· 1-ին ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն արժեքով · 2-րդ ընթացիկ քննությունը գրավոր է՝ 3 միավոր առավելագույն գնահատմամբ · Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 2 միավոր առավելագույն գնահատմամբ · Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն 7 միավոր առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ընդհանուր տեղեկություններ մակրոմոլեկուլների և լիգանդների հավասարակշռական միացման մասին։ Բյեռումի (տիտրման) կորերի ստացման եղանակը։ Հակադարձ կախվածության Բենեզի-Հիլդեբրանդի եղանակը։
· Ուղղագծային կախվածության Սկետչարդի եղանակը` կապման մեկ տեղի առկայության դեպքում։ Կապման երկփուլ գործընթացները։ Մակրոմոլեկուլների հետ լիգանդների կապման հետազոտությունների ընդհանուր մոտեցումը։ Լիգանդների նկատմամբ տարբեր խնամակցություն ունեցող միացման տեղեր։ Համարժեք խնամակցությամբ օժտված տարբեր տեղերի միջև փոխազդեցությունը։ · Կոոպերատիվ և հակակոոպերատիվ փոխազդեցություններ, հոմոտրոպ և հետերոտրոպ փոխազդեցություններ: Միացման տարբեր եղանակներ։ Ինտերկալյացիոն փոխազդեցություն։ Բազմաինտերկալյացիոն փոխազդեցություն։ Արտաքին կապում։ Ամրակային և հակաամրակային հատկություններ ունեցող լիգանդներ։ ԴՆԹ-ի հետ լիգանդների կապման մոդելներ: · Կապման ֆիզիկական մոդելներ: Համակարգի թերմոդինամիկ նկարագիրը: Ընտրված մոդելի պարամետրերի համեմատում: Փորձարարական տվյալների մեկնաբանում: Թերմոդինամիկ պարամետրերի որոշման եղանակները: Փոխազդեցության էնթալպիայի և էնթրոպիայի վարքի նկարագիրը: Փոխազդեցության էներգիայի ներազդեցությունը կապված լիգանդների բաշխման վրա: |
||
0701 | Կենսամոլեկուլների սպեկտրոսկոպիա | 6 |
3-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս.2ժամ/շաբ, գործն.2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ16
1. Դասընթացի նպատակ
·ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների ուսումնասիրության սպեկտրասկոպիկ մեթոդների վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների կառուցվածքային, առանձնահատկոիւթյունների վերաբերյալ՝ կիրառվող մեթոդների միջոցով: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել սպեկտրասկոպիկ մեթոդների հիմունքները, 2.ներկայացնել սպեկտրասկոպիկ մեթոդների կիրառության սահմանները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.օգտվել սպեկտաֆոտոմետրերից և ուսումնասիրել մակրոմոլեկուլների լուծույթները, 5.վերլուծել ստացված փորձարարական տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գիտահետազոտական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
·ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների ուսումնասիրության սպեկտրասկոպիկ մեթոդների վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների կառուցվածքային, առանձնահատկոիւթյունների վերաբերյալ՝ կիրառվող մեթոդների միջոցով: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Լաբորատոր աշխատանքներ: · Գործնական աշխատանքներ: · Սեմինարներ: · Ինքնուրույն աշխատանքներ: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 1-ին ընթացիկ քննություն՝ գրավոր 2 միավոր առավելագույն արժեքով:
· 2-րդ ընթացիկ քննություն՝ գրավոր 2 միավոր առավելագույն արժեքով: · Ընթացիկ ստուգում՝ 2 միավոր առավելագույն արժեքով: · Ինքնուրույն աշխատանք՝2 միավոր առավելագույն արժեքով: · Մասնակցություն՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Եզրափակիչ քննություն՝ բանավոր՝ 9 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Սպեկտրասկոպիայի գլխավոր օրենքը: Սպեկտրասկոպիկ չափումների առանձնահատկությունները: Բազմաբաղադրիչ համակարգերի սպեկտրների վերլուծությունը: Դիֆերենցիալ կլանման սպեկտրասկոպիայի մեթոդի հիմունքները: Դիֆերենցիալ կլանման սպեկտրաֆոտոմետրերի կառուցվածքային սկզբունքը: Միաճառագայթ, երկճառագայթ սպեկտրաֆոտոմետրեր: Մակրոմոլեկուլների կոնֆորմացիոն վիճակների ներազդեցությունը կլանման հատկությունների վրա: Մակրոմոլեկուլների ուսումնասիրման ջերմաստիճանային պերտուրբացիոն դիֆերենցիալ, սոլվատային պերտուրբացիոն մեթոդները: Մակրոմոլեկուլների ուսումնասիրման դիֆերենցիալ սպեկտրասկոպիա: ԴՆԹ-ի հետ ցածրամոլեկուլային միացությունների կապման ուսումնասիրության դիֆերենցիալ կլանման սպեկտրասկոպիայի մեթոդը: Կենսամակրոմոլեկուլների ուսումնասիրությունը սեփական ֆլուորեսցենցիայի չափման միջոցով: Ներդրված նիշերի մեթոդը:
|
||
0701 | Կենսապոլիմերների տարածական կազմավորումը | 6 |
3-րդ՝կիսամյակ
4 ժամ/շաբ.
դաս. 2 ժամ /շաբ, գործ. 2 ժամ /շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ16
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքի կազմավորման վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների կառուցվածքային մակարդկների ձևավորման և կայունացման վերաբերյալ: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել մակրոմոլեկուլների կառուցվածքային մակարդակների ձևավորումը, 2. նկարագրել մակրոմոլեկուլների կառուցվածքային առանձնահատկություննրը, 3.առաջադրել նոր հարցեր դրանց կազմավորման վերաբերյալ: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Կիրառել տեսական գիտելիքները փորձարարականորեն մակրոմոլեկուլների կառուցվածքը հետազոտելու նպատակով, 5. պարզաբանել դրանց վրա ազդեղ գործոնները, 6. վերլուծել ստացված տվյալները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7. Օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գիտահետազոտական լաբորատորիաներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների տարածական կառուցվածքի կազմավորման վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների կառուցվածքային մակարդկների ձևավորման և կայունացման վերաբերյալ: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Ինքուրույն աշխատանքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· 1-ին ընթացիկ քննություն՝ գրավոր 2 միավոր առավելագույն արժեքով:
· 2-րդ ընթացիկ քննություն՝ գրավոր 2 միավոր առավելագույն արժեքով: · Ընթացիկ ստուգում՝ 2 միավոր առավելագույն արժեքով: · Ինքնուրույն աշխատանք՝2 միավոր առավելագույն արժեքով: · Մասնակցություն՝ 3 միավոր առավելագույն արժեքով: Եզրափակիչ քննություն՝ բանավոր՝ 9 միավոր: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Կենսապոլիմերների կառուցվածքային կազմավորման մակարդակները։ Առաջնային կառուցվածք, օղակների հաջորդականությունը։ Երկրորդային մակարդակ, պարուրաձև կառուցվածք։ Երրորդային մակարդակ, կենսապոլիմերների եռաչափ, տարածական կառուցվածքը։
· Կենսամակրոմոլեկուլների չորրորդային կառուցվածքը, միջշղթայական փոխազդեցություններ։ կառուցվածքային հարցեր. ինչպիսին է կենսամակրոմոլեկուլի կառուցվածքը; կարելի է կանխագուշակել կառուցվածքը, կառուցվածքը կոշտ է, թե ճկուն; կառուցվածքը հայտնի է, թե անսովոր է; օղակների հատկությունները փոփոխված են, թե պահպանված; ինչպես է առաջանում տվյալ կառուցվածքը։ Ֆունկցիային հարող հարցեր. կարելի է կանխագուշակել կենսամակրոմոլեկուլի ֆունկցիան, արդյոք կառուցվածքում բոլոր խմբերն են կարևոր; ինչ այլ միացությունների հետ է փոխազդում տվյալ կառուցվածքը; ինչ կառուցվածք ունի կենտրոնական ֆունկցիոնալ կենտրոնը; ինչպես է կատարվում ֆունկցիոնալ կարգավորումը; Փոքր չափերի համակարգերի կիրառումը որպես մոդելներ։ Պոլիմերների տարածական կոնֆիգուրացիան: · Պոլիմերների կազմավորման վիճակագրական բնույթը: Ազատ-կցված շղթաներ: Ծավալային փոխազդեցություններ: Կծիկ, պարույր, դրանց կազմավորման պայմանները: Օղակների փոխազդեցության էներգիան: · Փուլային անցումները սպիտակուցներում: Ոչ կովալենտ փոխազդեցությունները կենսապոլիմերներում: Վան-դեր-Վաալսյան փոխազդեցություններ: Կողմնորոշման փոխազդեցություններ: Դիսպերսիոն փոխազդեցություններ: Փոխազդեցության պոտենցիալներ: Լիցք-դիպոլային փոխազդեցությունների դերը ջրածնական կապերում: Էլեկտրաստատիկ փոխազդեցությունները ջրածնական կապերում: Ներքին պտույտներ և պտտական իզոմերացում: Ներքին պտույտների էներգիան: Կենսապոլիմերների կոնֆորմացիոն էներգիան և դրանց տարածական կազմավորումը: Պոլիպեպտիդային շղթաների կոնֆորմացիոն էներգիան: Ներքին պտույտների էներգիան պոլիպեպտիդային շղթայում: Կոնֆորմացիոն էներգիայի որոշումը: Սպիտակուցների տարածական կառուցվածքի առաջացումը: Ջրի և հիդրոֆոբ փոխազդեցությունների դերը կենսապոլիմերների կազմավորման պրոցեսում: Կենսաֆիզիկական մեթոդների կիրառումը կենսամակրոմոլեկուլների ուսումնասիրություններում։ Սպեկտրասկոպիկ մեթոդներ։ Էլեկտրոնային կլանման սպեկտրասկոպիա։ Ֆլուորեսցենտային սպեկտրասկոպիա։ Շրջանային դիքրոիզմ։ Կալորիմետրիայի մեթոդը կենսապոլիմերների կառուցվածքի ուսումնասիրույուններում։ · Լուծույթներում կենսամակրոմոլեկուլների օպտիկական հատկությունների ուսումնասիրությունները։ Մարման մոլային գործակցի որոշումը կլանման սպեկտրասկոպիայի մեթոդով։ Սպեկտրասկոպիկ փորձերի առանձնահատկութնունները։ Բազմաբաղադրիչ համակարգերի սպեկտրների վերլուծությունը։ Կենսամակրոմոլեկուլների օպտիկական հատկությունների ուսումնասիրությունը տարբեր ֆիզիկական գործոնների ազդեցության ներքո։ կենսապոլիմերիների կառուցվածքի կանխագուշակումը ըստ կլանման սպեկտրների փոփոխության։ Դիֆերենցիալ մեթոդը կլանման սպեկտրասկոպիայում։ Դիֆերենցիալ սպեկտրների ստացումը լուծույթի իոնական ուժի միջոցով։ Դիֆերենցիալ սպեկտրների ստացումը ջերմաստիճանի միջոցով։ Լուծույթներում կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրությունը ֆլուորեսցենտային սպեկտրասկոպիայի մեթոդով։ Կենսամակրոմոլեկուլների ֆլուորեսցենցիայի կախվածությունը տարբեր ֆիզիկական գործոններից։ · Կենսամակրոմոլեկուլների ֆլուորեսցենցիայի կախվածությունը լուծույթի հիդրոֆիլ/հիդրոֆոբ պայմաններից։ Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրությունը ջերմային դենատուրացիայի մեթոդով։ Կենսամակրոմոլեկուլների կառուցվածքի ուսումնասիրությունը կալորիաչափական մեթոդով։ Կենսամակրոմոլեկուլների բնափոխման ուսումնասիրությունը դիֆերենցիալ սպեկտրասկոպիայի մեթոդով։ Դեբայական շառավղի ազդեցությունը կենսամակրոմոլեկուլների դենատուրացման էնթալպիայի փոփոխության վրա։ |
||
0701 | Կենսամակրոմոլեկուլների ստերեոդինամիկան | 3 |
3-րդ՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների եռաչափ կառուցվածքի վերաբերյալ
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների եռաչափ կառուցվածքի և կոնֆորմացիոն իզոմերների վերաբերյալ 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. նկարագրել մակրոմոլեկուլների ստերեոդինամիկան, 2. նկարագրել մակրոմոլեկուլների կառուցվածքային իզոմերիայի երևույթը, 3. առաջադրել նոր հարցեր մակրոմոլեկուլների կառուցվածքային իզոմերների ձևավորման վերաբերյալ, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. փորձարարականորեն հետազտել մակրոմոլեկուլների իզոմերները, 5.պարզաբանել դրանց վրա ազդեղ գործոնները,. 6. վերլուծել ստացված տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գիտահետազոտական լաբորատորիաներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների եռաչափ կառուցվածքի վերաբերյալ
· ստեղծել պատկերացում մակրոմոլեկուլների եռաչափ կառուցվածքի և կոնֆորմացիոն իզոմերների վերաբերյալ 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Սեմինարներ: · Ինքնուրույն աշխատանքներ: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Ներածություն: Քիմիական միացույուն հասկացությունը: Քիմիական բանաձև: Քիմիական կառուցվածք: Օրգանական մոլեկուլների կազմավորման առանձնահատկությունները: Քիմիական կապեր: Իզոմերիայի ձևերը: Տետրաէդրային կառուցվածք: կառուցվածքային իզոմերիա: Շղթայական իզոմերիա: Օպտիկական իզոմերիայի երևույթը: Օպտիկապես ակտիվ միացություններ: Մոլեկուլային անհամաչափություն: Օպտիկական իզոմերներ: Էնանտիոմերներ: Քիմիական բանաձևի ետևում: Գրաֆներ: Տարածական իզոմերիա: Մոլեկուլներ առանց ատոմների: Իզոտոպ մոլեկուլներ: Հոմոմորֆ մոլեկուլներ: Տոպոլոգիական իզոմերիայի երևույթը: Տոպոլոգիական իզոմերներ: Կատենաններ, հանգույցներ: Տոպոլոգիական էնանտիոմերներ:
|
||
0701 | Մոլեկուլային իմունոլոգիա | 3 |
3-րդ՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել այն մոլեկուլային գործընթացները, որոնք ընկած են հակամարմինների բազմազանության հիմքում,
· ստեղծել պատկերացում իմունային համակարգի տարբեր ճյուղերի համաձայնեցված գործունեության մասին, · լուսաբանել իմունագլոբուլինների գեների էքսպրեսիայի սկզբունքային տարբերությունը այլ սպիտակուց-կոդավորող գեների էքսպրեսիայից: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.բացատրել իմունային համակարգի բջիջների կենսաբանական դերը, 2.գնահատել հումորալ և բջջային իմունիտետի փոխկապված գործունեության նշանակությունը, 3.արժևորել գենետիկայի հիմնական դոգմի «գեն-սպիտակուց» խախտման պատճառները և հետևանքները, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.համակարգել իմունալոգիական հիմնական մոտեցումները, 5.ընդհանրացնել մենահատուկ և ոչ մենահատուկ իմունիտետների գործունեությունը, 6.միավորել իմունալոգիական և մոլեկուլային կենսաբանության գիտելիքները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.ներկայացնել գիտելիքները բանավոր զեկուցման ձևով, կիրառելով Power Point համակարգչային ծրագիրը, 8.ձևակերպել գիտելիքները գրավոր զեկուցման, թեզի տեսքով: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել այն մոլեկուլային գործընթացները, որոնք ընկած են հակամարմինների բազմազանության հիմքում,
· ստեղծել պատկերացում իմունային համակարգի տարբեր ճյուղերի համաձայնեցված գործունեության մասին, · լուսաբանել իմունագլոբուլինների գեների էքսպրեսիայի սկզբունքային տարբերությունը այլ սպիտակուց-կոդավորող գեների էքսպրեսիայից: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Տեսական դրույթների քննարկում: · Առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Իմունային համակարգի բջջային և հումորալ ճյուղերի համաձայնեցված գործունեությունը կաթնասունների օրգանիզմում: Մենահատուկ կամ ադապտիվ իմունիտետ: Կոմպլիմենտի համակարգի սպիտակուցների կենսաբանական դերը: Իմունագլոբուլինների կառուցվածքը և գործունեությունը: Իմունագլոբուլինների մոլեկուլային կառուցվածքը: Հակամարմինների բազմազանության պատճառները: Հյուսվածքային համատեղելիության գլխավոր համալիր: B և T- լիմֆոցիտների մակերեսային ռեցեպտորների կառուցվածքը և գործունեությունը:
Ցիտոկինների դերը իմունային համակարգում: |
||
0701 | Ֆոտոկենսաբանական պրոցեսների կենսաֆիզիկա | 3 |
3-րդ՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ներկայացնել ֆոտոկենսաբանական պրոցեսների ընդհանուր բնութագիրը, դրանց ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական փուլերը,
· ծանոթացնել մոլեկուլներում էլեկտրոնային էներգետիկ մակարդակկների համակարգի և էլեկտրոնային գրգռված վիճակի էներգիայի ձևափոխության ուղիների վերաբերյալ տվյալների հետ, · պարզաբանել ֆոտոսինթեզի հիմքում ընկած ֆոտոքիմիական և ֆոտոֆիզիկական պրոցեսների մեխանիզմները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.վերարտադրել դասընթացի հիմնական դրույթները և գաղափարները, 2. ձևակերպել մտքերը, բացատրելու երևույթների իմաստը, 3. հիմնավորել իր տեսանկյունը՝ մատնանշելով գիտական գրականության մեջ առկա ժամանակակից տվյալները: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.Եզրահանգումներ անել և դրանք գնահատել, 5.վերլուծել տեղեկատվությունը, 6.ամփոփել գիտելիքները, քննարկել ստացված տվյալները: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.Օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական ոլորտում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ներկայացնել ֆոտոկենսաբանական պրոցեսների ընդհանուր բնութագիրը, դրանց ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական փուլերը,
· ծանոթացնել մոլեկուլներում էլեկտրոնային էներգետիկ մակարդակկների համակարգի և էլեկտրոնային գրգռված վիճակի էներգիայի ձևափոխության ուղիների վերաբերյալ տվյալների հետ, · պարզաբանել ֆոտոսինթեզի հիմքում ընկած ֆոտոքիմիական և ֆոտոֆիզիկական պրոցեսների մեխանիզմները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· դասախոսություններ,
· սեմինար քննարկումներ, · ցուցադրումներ, · առաջադրանքների կատարման ստուգում: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Ֆոտոկենսաբանական պրոցեսների ընդհանուր բնութագիրը: Ֆոտոկենսաբանական պրոցեսների ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական փուլերը: Ֆոտոքիմիայի օրենքները: Էլեկտրոնային էներգետիկ մակարդակների համակարգը մոլեկուլներում: Մոնոքրոմատիկ լույսի կլանումը լուծույթի կողմից:
· Լյումինեսցենտման երևույթը: Լյումինեսցենտման հիմնական օրենքները և էլեկտրոնների անցումները գրգռված մոլեկուլներում: · Էլեկտրոնային գրգռվածության էներգիայի միջմոլեկուլային միգրացիայի մեխանիզմները (ինդուկտիվ-ռեզոնանսային, փոխանակա-ռեզոնանսային, էքսիտոնային մեխանիզմները): Ֆոտոսինթեզի ընդհանուր բնութագիրը: Ֆոտոսինթետիկ համակարգի կազմավորումը: Ֆոտոսինթեզի ֆոտոֆիզիկական և ֆոտոքիմիական փուլերը: Ֆոտոսինթետիկ ֆոսֆորիլացում: |
||
0701 | Կոնֆորմացիոն անցումները նուկլեինաթթուներում | 3 |
3-րդ՝կիսամյակ
2 ժամ/շաբ.
դաս 2 ժամ/շաբ
ԿԱՄԸՆՏՐԱԿԱՆ
0701/Մ15
1. Դասընթացի նպատակ
· ստեղծել պատկերացում նուկլեինաթթուների կառուցվածքի, կոնֆորմացիոն ձևերի վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի ուսումնասիրության բնագավառում կիրառվող ժամանակակից հետազոտական մեթոդների վերաբերյալ, · ստեղծել պատկերացում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի կառուցվածքի և ֆունկցիաների միջև կապի մասին՝ դրանց տարբեր կոնֆորմացիոն վիճակների դեպքում: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.նկարագրել նուկլեինաթթուների կառուցվածքը, ֆունկցիաները, 2.ներկայացնել նուկլեինաթթուների կառուցվածքային փոխարկումները, դրանց կենսաբանական նշանակությունը, 3.ներկայացնել նուկլեինաթթուների վարքը բջջային պայմաններում, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.ուսումնասիրել ԴՆԹ-ի կառուցվածքը և հատկությունները, 5.վերլուծել ստացված փորձարարական տվյալները, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծել համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքներ ակադեմիական և գիտահետազոտական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· ստեղծել պատկերացում նուկլեինաթթուների կառուցվածքի, կոնֆորմացիոն ձևերի վերաբերյալ,
· ստեղծել պատկերացում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի ուսումնասիրության բնագավառում կիրառվող ժամանակակից հետազոտական մեթոդների վերաբերյալ, · ստեղծել պատկերացում ԴՆԹ-ի, ՌՆԹ-ի կառուցվածքի և ֆունկցիաների միջև կապի մասին՝ դրանց տարբեր կոնֆորմացիոն վիճակների դեպքում: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Դասախոսություններ:
· Սեմինարներ: · Ինքնուրույն աշխատանքներ: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
· Ընթացիկ ստուգում՝ բանավոր է՝ 7 միավոր առավելագույն գնահատմամբ:
· Ինքնուրույն աշխատանքի համար տրվում է առավելագույնը 3 միավոր · Դասապրոցեսի մասնակցության համար տրվում է 2 միավոր: Եզրափակիչ քննություն՝ բանավոր 8 առավելագույն գնահատմամբ: 6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
Նուկլեոտիդների կոնֆորմացիաները: Նուկլեոտիդների ֆիզիկական հատկությունները: Հիմքերի ասոցիատները կայունացնող ուժերը: Ջրածնական կապեր, ստեկինգ փոխազդեցություններ: Մետաղների իոնների միացումը նուկլեինաթթուների հետ: ԴՆԹ-ի բազմաձևությունը և ՌՆԹ-իկառուցվածքային պահպանողականությունը: A-, B-, Z- տիպի կրկնակի պարույրների դասակարգումը: ԴՆԹ-ի կառուցվածքը: Կոնֆորմացիոն անցումները ԴՆԹ-ում: Ստեկինգ փոխազդեցության թերմոդինամիկան: Մետաղների իոնների ազդեցությունը նուկլեինաթթուների կենսաբանական հատկությունների վրա: Մետաղների իոնների միացման ընդունակությունը նուկլեոտիդների հետ և կոորդինացված միացման նախընտրելի տեղերը: Պլատինի կոորդինացիոն փոխազդեցությունը: Կրկնակի պարույրների բազմաձևությունը: Աջակողմյան պարույրների A- դասը: Աջակողմյան պարույրների B- դասը: Աջակողմյան պարույրների ոչ կանոնիկ ձևերը:
|
Կրթական այլ մոդուլներ
Ամբիոնի կոդը | Պարտադիր դասընթացի անվանումը | Կրեդիտներ |
---|---|---|
0701 | Գիտական սեմինար | 3 |
1-ին,2-րդ,3-րդ,4-րդ կիսամյակ
2 ժամ/շաբ.
սեմ. 2ժամ /շաբ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/Մ19,20,21,22
1. Դասընթացի նպատակ
· Իրազեկել ուսանողներին մասնագիտական ոլորտի հիմնախնդիրներին, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքներին և դրանց արդյունքներին:
· Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցնել ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու, հարցադրումներ անելու նրանց ունակություններն ու հմտությունները: 2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1.հանդես գալ մագիստրոսական թեզի շրջանակներում: 2.ներկայացնել սեփական հետազոտության նյութերը գիտական հանրության քննարկմանը, բ. գործնական մասնագիտական կարողություններ 4.կազմակերպել նյութի բանավոր ներկայացման ձևը և բովանդակությունը, 5.կազմակերպել և իրականացնելու նյութի ներկայացման ցուցադրական ձևը, գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 7.օգտագործել մասնագիտական գործունեության ընթացքում իրադրական տարբեր հարցեր լուծելու համար ստացած գիտելիքները, 8.իրականացնել հետազոտական աշխատանքների ներկայացումը ակադեմիական ոլորտներում: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· Իրազեկել ուսանողներին մասնագիտական ոլորտի հիմնախնդիրներին, ֆակուլտետում իրականացվող հետազոտական աշխատանքներին և դրանց արդյունքներին:
· Զարգացնել գիտական հաղորդումներ և զեկույցնել ներկայացնելու, գիտական բանավեճ վարելու, հարցադրումներ անելու նրանց ունակություններն ու հմտությունները: 4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Ելույթներ/զեկույցներ
· Քննարկումներ 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Ստուգարք (ստուգված, չստուգված):
6. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |
||
0701 | Մասնագիտական պրակտիկա | 6 |
3-րդ՝ կիսամյակ
Ընդամենը՝ 180 ժամ
ինքնուրույն՝ 180 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701 / Մ 18
1. Դասընթացի նպատակ
Մագիստրոսական թեզի թեմայի հետ առնչություն ունեցող , հետազոտական հմտությունների ձևավորմանը նպաստող գործնական աշխատանքը:
2. Կրթական վերջնարդյունքներ
ա. մասնագիտական գիտելիք և իմացություն
1. Հիմնավորել այն մեթոդները, որոնք կարելի է կիրառել բժշկակենսաբանական խնդիրների լուծման համար: 2. Ընտրել մաթեմատիկական մոդելներ, որոնք անհրաժեշտ են կենսաբանական գործընթացները մոդելավորելու համար: 3. Նկարագրել մոլեկուլային և բջջային կենսաբանության ժամանակակից տեսական հիմնախնդիրները, մեկնաբանել բջջում և օրգանիզմային մակարդակում ընթացող կենսաֆիզիկական գործընթացների մեխանիզմները՝ համակարգի կենսագործունեության ընթացքում: բ. գործնական մասնագիտական կարողություններ 4. Կիրառել մեթոդներ լաբորատոր և այլ հետազոտություններ անցկացնելուհամար՝ օրգանիզմի վիճակի ուսումնասիրման կամ հիվանդության առկայության կամ բացակայության փաստը հաստատելու նպատակով: 5.Կիրառել հետազոտության արդյունքների վերլուծության որակական և քանակական մեթոդները, կատարելու գործընթացների արդյունավետության վիճակագրական վերլուծությունը: 6.Աշխատել գիտահետազոտական խմբում, կատարել թիմային աշխատանք: 7.Պատրաստել զեկուցումներ, ներկայացնել հետազոտությունների արդյունքները, վարել գիտական բանավեճ: գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 8.Տեսական վերլուծության և գիտահետազոտական մեթոդաբանության քննական վերլուծության և դրա կիրառման կարողություն: 9.Առաջադրել գիտական հետազոտության խնդիրներ՝ գիտատեխնիկական ինֆորմացիայի որոնման և սեփական արդյունքների վերլուծման հիման վրա: 10.Օգտվել տեղեկատվության աղբյուրներից (ինտերնետ-ռեսուրսներ, էլեկտրոնային գրադարաններ, գիտական հոդվածներ և հաշվետվություններ): 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
Մագիստրոսական թեզի թեմայի հետ առնչություն ունեցող , հետազոտական հմտությունների ձևավորմանը նպաստող գործնական աշխատանքը:
4. Դասավանդման և ուսումնառության ձևերն ու մեթոդները
· Լաբորատոր աշխատանք կենսաֆիզիկայի ամբիոնում՝ գիտահետազոտական մեթոդների յուրացման նպատակով:
· Այցելություններ գիտական կենտրոններ՝ տեսական խնդիրների լուծման նորագույն մեթոդների նկարագրության, դրանց ցուցադրման և բացատրության ունկնդրման նպատակով: 5. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Մագիստրանտը պրակտիկայի ավարտին թեզի ղեկավարին է ներկայացնում հաշվետվություն: Պրակտիկան գնահատվում է թեզի ղեկավարի կողմից՝ ստուգարքով:
6. Հիմնական գրականության ցանկ.
7. Դասընթացի հիմնական բաժիններ
· Հետազոտական աշխատանք ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաֆիզիկայի ամբիոնի լաբորատորիաներում:
· Այցելություններ ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի կազմում գործող՝ ոլորտի առաջատար գիտահետազոտական ինստիտուտներ և կենտրոններ՝ ժամանակակից հետազոտական մեթոդներին և սարքավորումներին ծանոթանալու նպատակով: |
||
0701 | Մագիստրոսական թեզ | 24 |
1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կիսամյակ
Ինքնուրույն աշխատանքի ժամաքանակը՝ 720 ժամ
ՊԱՐՏԱԴԻՐ
0701/ Մ23
1. Դասընթացի նպատակ
· արտացոլել տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները,
· կիրառել և մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնել, լուծումներ առաջադրելու հմտությունները, 2. Կրթական վերջնարդյունքներ
բ. գործնական մասնագիտական կարողություններ
1.վերլուծել ստացված տվյալները և կատարել եզրահանգումներ, 2.առաջարկել նոր մոտեցումներ տվյալ խնդրի լուծման համար գ. ընդհանրական/փոխանցելի կարողություններ 3.աշխատել ինքնուրույն, 4.հիմնավորել և ձևակերպել նոր խնդիրներ: 3. Դասընթացի ընդհանուր նկարագիր
· արտացոլել տվյալ մասնագիտության շրջանակներում ուսանողի ձեռք բերած գիտելիքները,
· կիրառել և մասնագիտական ոլորտին առնչվող խնդիրներ բարձրացնել, լուծումներ առաջադրելու հմտությունները, 4. Գնահատման մեթոդները ու չափանիշները
Տե՛ս «ԵՊՀ-ում մագիստրոսական թեզի պատրաստման և գնահատման կարգ»-ը։
5. Դասընթացի հիմնական բաժիններ
Տիտղոսաթերթ
Ստորագրությունների էջ Համառոտագիր Բովանդակություն Ներածություն Հիմնական մաս Եզրակացություններ (և առաջարկություններ) Օգտագործված գրականության ցանկ Հավելվածներ |