Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Էլեկտրաէներգիայի գլոբալ սպառման մեծացումը շարժական էլէկտրական սարքերում և ավտոմեքենաներում, մեծացնում է ավելի հզոր էներգիայի պահպանման համակարգերի պահանջարկը։ Ամբողջովին պինդ մարմնային մարտկոցները՝ պինդ մարմնային էլեկտրոլիտներով, իրենց բարձրակարգ հատկություններով, խոստումնալից են ապագայի էներգիայի պահպանման համակարգերի համար։ Այնուամենայնիվ, հայտնի պինդ մարմնային էլեկտրոլիտները (սուլֆիդներ, օքսիդներ, բորատներ և այլն) չեն բավարարում բոլոր պահանջներին, ինչպիսիք են բարձր իոնային հաղորդականությունը կամ անոդային նյութերի հետ համատեղելիությունը, որի հետևանքով չեն ստացել լայն կիրառելիություն։ Այժմ, բազմաթիվ հետազոտություններ ուղղված են նոր պինդ մարմնային էլեկտրոլիտներ հայտնաբերելուն։ Ի տարբերություն փորձարարական մեթոդների, հաշվարկային մեթոդները կարող են զգալիորեն արագացնել նոր նյութերի որոնումը։ Այս նախագծի նպատակն է՝ պինդ մարմնային համակարգերի հատկությունների կանխագուշակումը արագացնելու համար մշակել մեքենայական ուսուցման մեթոդներ, և կատարել նոր պինդ մարմնային էլեկտրոլիտների որոնում օգտագործելով մեքենայական ուսուցումը և բյուրեղական կառուցվածքի կանխագուշակման էվոլյուցիոն ալգորիթմները։ Մեր նպատակն է մշակել հաշվարկային մեթոդներ որոնք մեծ ազդեցություն կունենան նյութագիտության ոլորտում, հատկապես էներգիայի պահպանման համակարգերի վրա։