Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Մետաղ օքսիդային երկչափ կառուցվածքները ինտենսիվ հետազոտությունների առարկա են` դրանց յուրահատուկ կիսահաղորդչային և մորֆոլոգիական հատկությունների շնորհիվ: Այդպիսի երկչափ նյութերը՝ մասնավորապես անագի օքսիդը, մեծ ուշադրություն են գրավել գազային սենսորներում կիրառման համար` դրանց մակերևույթ-ծավալ բարձր հարաբերակցության, կայունության և ֆիզիկական հատկությունների շնորհիվ: Նմանատիպ նյութերի կանխագուշակման, հատկությունների ուսումումնասիրության խնդիրներում ներկայումս զանգվածաբար կիրառվում են հաշվարկային մեթոդները: Այս ծրագրի նպատակն է հաշվարկային մեթոդներով որոնել նոր երկչափ նյութեր Sn-O համակարգում, հայտնաբերել այդ նյութերի կայունության պայմանները և ուսումնասիրել դրանց ֆիզիկական հատկությունները: Հետազոտությունը հնարավորություն կտա հայտնաբերել նոր նյութեր՝ զգայուն գազային սենսորներ պատրաստելու համար: