Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայոց ցեղասպանության և Հայկական հարցի ուսումնասիրության համար աղբյուրագիտական բացառիկ արժեք են ներկայացնում Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի արխիվի 11 արկղ վավերագրերը (25,020 էջ), որոնք վերաբերում են Օսմանյան կայսրության ցեղասպանական քաղաքականության դրսևորումներին։ Արխիվում առկա վավերագրերը` հայ և օտար քաղաքական գործիչների, դիվանագետների բազմաթիվ զեկույցները, վիճակագրական տվյալներ, ականատեսների վկայությունները աղբյուրագիտական արժեք ունեն 1911-1921թթ. Հայկական հարցի և արևմտահայության վիճակի ուսումնասիրության համար։ Սույն թեմայի շրջանակում նախատեսվում է առաջին անգամ համակողմանի քննութան ենթարկել վերոհիշյալ բազմալեզու վավերագրերի ամբողջական հավաքածուն։ Վերլուծության արդյունքում գիտականորեն կդասդասվեն վավերագրերը, կօժտվեն համապատասխան պատմաբանասիրական ծանոթագրություններով և կհրատարակվեն գիտական պարբերականներում և կկազմվեն ժողովածուներ (կատալոգ)։ Վավերագրերի գիտական շրջանառության մեջ դնելը նյութ կմատուցի թուրք-ադրբեջանական ժխտողական քաղաքականությանը հակազդող նոր հրապարակումներին, միջազգային գիտական ասպարեզում հայկական տեսակետների հավելյալ փաստարկումներին և լուրջ խթան կհանդիսանա Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում միջազգային գիտական համագործակցության համար, ինչպես նաև իր նպաստը կբերի ցեղասպանությունների կանխարգելմանը նպատակաուղղված նախաձեռնություններին։