Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Չղջիկները կաթնասունների ամենամեծ կարգերից են, որոնք բազմազան են և աշխարհագրորեն լայնատարած:: Դրանք նաև հիվանդությունների կրողներ են և բազմաթիվ բակտերիալ և վիրուսային հարուցիչների տերեր: Չղջիկները կարող են նշանակալի դեր ունենալ մարդու և ընտանի կենդանիների հիվանդությունների փոխանցման գործում, հատկապես քաղաքամերձ տարածքներում, որտեղ կան չղջիկների մեծ պոպուլյացիաներ։ Որոշ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ չղջիկների կողքին ապրելը մեծացնում է նրանցով փոխանցվող հիվանդությունների տարածման հավանականությունը: Հայաստանում բնակվում են չղջիկների 30 տեսակներ: Այս կենդանիների կարգավիճակը որպես բակտերիալ և վիրուսային հարուցիչների կրողներ անհայտ է: Նախագծի նպատակն է պարզել կենդանիներով փոխանցվող բակտերիալ և վիրուսային հիվանդությունների տարածման գործընթացում չղջիկների դերը որպես կրողներ: Յուրաքանչյուր տարի Հայաստանի աշխարհագրական տարբեր վայրերից չղջիկներից հավաքված տզերի, արյան և կղանքի նշուշները կենթարկվեն միակի կամ կրկնակի ՊՇՌ հետազոտության։ Ուսումնասիրությունը ցույց կտա Հայաստանում չղջիկների օրգանիզմում առկա հայտնի և նոր ինֆեկցիաները: Հաշվի առնելով հետազոտված չղջիկների տեսակների էկոլոգիական առանձնահատկություները կկազմվեն ախտածինների տարածման մոդելներ՝ ընդգծելու համար ՀՀ գյուղական և քաղաքային տարածքներում չղջիկներով փոխանցվող հիվանդությունների տարածման ռիսկերը։