Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հողի աղակալումը համաշխարհային բնապահպանական լուրջ խնդիր է հանդիսանում, որը բերում է հողի որակի վատթարացման և սահմանափակում տնտեսության և գյուղատնտեսության կայուն զարգացումը։ Նմանատիպ էկոլոգիական խնդիր կա նաև Հայաստանի Հանրապետությունում, մասնավորապես, Արարատյան դաշտում: Ելնելով վերը նշվածից՝ ծրագրի հիմնական խնդիրներն են. իրականացնել Արարատյան դաշտի առավել ռիսկային շրջանների հողերի աղակալվածության աստիճանի գնահատում; կազմել հողերի աղակալվածության մակարդակը բնութագրող թեմատիկ քարտեզներ; գնահատել Արարատյան դաշտի առավել վտանգված շրջանների հողերի ոռոգման համար օգտագործվող ստորերկրյա ջրերի որակը՝ IWQI ցուցանիշի կիրառմամբ և կազմել թեմատիկ քարտեզներ; իրականացնել հողերի աղակալման ոչ գծային մեխանիզմների դաշտային, լաբորատոր, տեսական ուսումնասիրություն հողերի աղակալում - կառուցվածք - ֆիզիկական հատկություններ - հիդրոլոգիա - աղակալում պատճառահետևանքային լիաշրջանով և առաջարկել կանխարգելման ուղիներ; հաշվի առնելով Արարատյան դաշտի հողատիպերի և բնակլիմայական պայմանների առանձնահատկությունները՝ առաջարկել աղակալված հողերի ռեմեդիացիայի նորարարական մեթոդներ: Ծրագրի վերջնական արդյունքները կնպաստեն հողի դեգրադացիայի դեմ ուղղված միջոցառումների առավել արդյունավետ իրականացմանը, «շրջակա միջավայր-հասարակություն» համակարգի ներդաշնակ գործելուն և էկոլոգիապես ռիսկային շրջանների կայուն զարգացմանը: