Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայտնի է, որ աշխարհում գնալով սպառվում է ածխաջրածնային հիմքերով էներգիայի աղբյուրները և այլընտրանքային ու ՛՛կանաչ՛՛ էներգիայի աղբյուրների որոնումը խիստ կարևոր է: Էներգիայի այսպիսի աղբյուրների շարքում ջրածինը համարվում է խիստ հեռանկարային գազ իր բարձր կալորիականության և այրվելիս ոչ վտանգավոր արտանետումների շնորհիվ: Օգտագործման տեսանկյունից ջրածնի միակ թերությունը բարձր պայթունավտանգության աստիճանն է, որի ռիսկերը կարելի է նվազեցնել համապատասխան միջավայրերում ջրածնի հուսալի սենսորներ տեղակայելով: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սինթեզել կիսահաղորդչային բազմակոմպոնենտ միացություններ և դրանց հիման վրա պատրաստել նանոկառուցվածքային սենսորներ (վերջնական փուլում՝ նաև դետեկտոր), որոնք զգայունություն կցուցաբերեն ջրածնի ծայրահեղ ցածր կոնցենտրացիաների նկատմամբ, կունենան ցածր աշխատանքային ջերմաստիճան, բարձր արագագործություն և պարամետրերի ժամանակային կայունություն: