Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Հայաստանում քաղցրահամ ակվակուլտուրան հանրապետության գյուղատնտեսության այլ ոլորտների համեմատ բավականին նոր է: Ակվակուլտուրան հանրապետության բնակչության համար առողջ սննդի կարևոր աղբյուր է: Քաղցրահամ ծիածանափայլ իշխանների սիստեմատիկ բակտերիալ ինֆեկցիաները լուրջ տնտեսական վնաս են հասցնում ամբողջ աշխարհի լճակային տնտեսություններին: Հայաստանի՝ ինտենսիվ ակվակուլտւրայով զբաղվող ձկնային տնտեսությունների մեծ մասը պարբերաբար բախվում են ձկների առողջության հետ հապված խնդիրներին՝ ձկնաբուծության տարբեր փուլերում: Այս խնդիրները պատճառ են հանդիսանում ինֆեկցիոն հիվանդությունների, որոնք առաջացնում են մշակվող ակվակուլտւրայի բարձր մահացելիություն և խանգարում են տնտեսությունների արդյունաբերական ընդլայնմանը: Հաշվի առնելով գյուղատնտեսական արտադրանքի էկոլոգիզացիայի համաշխարհային տենդենցները արդիական է կոմպոզիցիոն միջոցների ստեղծումը՝ հակաբիոտիկների և բուսական ծագման կենսաբանական ակտիվ տարրերի պարունակությամբ: Հակաբիոտիկների նոր ձևավորումների ստեղծումը արծաթի նանոմասնիկներով՝ պատված ջրիմուռներից արտանետվող թաղանթով, թույլ կտա ստանալ նյութեր, որոնք կունենան սիներգետիկ հակաբակտերիալ արդյունք, կխթանի հակաբիոտիկների սպառման ծավալների նվազմանը և ձկնային անվտանգ արտադրության: