Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Այսօր ժամանակի հրամայականը թելադրում է ունենալ ոչ միայն ավանդաբար օգտագործվող կարծր տակդիրների հիման վրա պատրաստված գազային սենսորներ, այլ ճկուն և գերթեթև սենսորային համակարգեր: Նմանատիպ համակարգերում նախընտրելի է կիրառել միաչափ և երկչափ նանոկառուցվածքներ, որոնք աչքի են ընկնում գազազգայունության պարամետրերի հիանալի համադրությամբ: Այս կառուցվածքներից առավել նախընտրելի են ածխածնի նանոխողովակները և դրանց կոմպոզիտային միացություններն իրենց բարձր ճկնության, էլաստիկության, դյուրակիրության և էլեկտրաքիմիական պարամետրերի կայունության շնորհիվ: Ծրագրի շրջանակներում նախատեսվում է սինթեզել ածխածնի նանոխողովակներ և նանոկոմպոզիտ միացություններ և դրանց հիման վրա պատրաստել ճկուն տակդիրով գազային սենսորներ` պայթյունավտանգ, դյուրավառ, թունավոր գազերի և ցնդող օրգանական միացությունների հայտնաբերման համար: