Ժամանակահատված
Ծրագրի սկիզբ՝
Ծրագրի ավարտ՝
Ծրագրի ղեկավար՝
Գալստյան Արմեն Սուրենի
Ընդհանուր տվյալներ
Ծրագրի կոդ՝
21SCG-1D005
Տևողություն՝
36
Բյուջե՝
55000000
AMD
Ներկայացվող նախագծի նպատակն է 1,2,4- և 1,2,3-տրիազոլների հենքի վրա ստանալ ամինոթթվային մնացորդ պարունակող ազոլների նոր ածանցյալներ, որոնք կարող են գտնել կիրառություն ասիմետրիկ սինթեզում, որպես Բրոնստեդի հիմքեր և/կամ լիգանդներ անցումային շարքի մետաղներով կատալիզվող ռեակցիաններում։ Ուսումնասիրել սինթեզված միացությունների կատալիտիկ ակտիվությունը Միքայելի միացման, ալդոլ և Դառզենի ռեակցիաներում և գնահատել դրանց ռեգիո- ու ստերեոսելեկտիվությունը կախված ռեագենտի, սուբստրատի և կատալիզատորի կառուցվածքից։ Հնարավորության դեպքում ուսումնասիրել սինթեզված միացությունների կատալիտիկ ակտիվությունը անցումային շարքի մետաղներով՝ Pd, Cu, Ni, կատալիզվող քրոս-համակցման ռեակցիաններում՝ Ցուջի-Տրոստի, և գնահատել դրանց ռեգիո- ու ստերեոսելեկտիվությունը։