Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագիծն ընդգրկում է հեղուկ միջավայրում և միցելային համակարգերում կենսաբանական նշանակություն ունեցող միացությունների (ԴՆԹ-ի, վիտամինների, ներկանյութերի, դեղանյութերի) և որոշ ցածրամոլեկուլային միացությունների միջմոլեկուլային փոխազդեցությունների ուսումնասիրությունները` որպես հիմք դրանց կենսաբանական գործունեության, ինչպես նաև այդ միացությունների և հիդրօքսիթթուների հիդրազիդների և հիդրօքսիլ ռադիկալների միջև ռեակցիաների հետազոտությունը: Հետազոտությունները կատարվելու են խտաչափության, մակերևութային լարվածության, քրոմատոգրաֆիայի, լուսացրման, էլեկտրոնային կլանման, ֆլուորեսցենցիայի և ինֆրակարմիր սպեկտրոսկոպիայի մեթոդներով: Ուսումնասիրությունները կբացահայտեն ԴՆԹ-ի հետ լիգանդ հանդիսացող այդ միացությունների փոխազդեցության օրինաչափությունները և դրանց վրա տարբեր գործոնների (օրգանական բևեռային լուծիչ, նանոկաթիլի չափս, ջերմաստիճան) ազդեցությունը, ինչպես նաև լիգանդի տեղաբաշխումը կազմակերպված համակարգերում: Հիդրօքսիլ ռադիկալի հետ ռեակցիայի կինետիկական հետազոտությամբ կպարզվի լիգանդների և հիդրօքսիթթուների հիդրազիդների հակաօքսիդիչ ակտիվությունը: Ստացված արդյունքները հնարավորություն կտան կառավարել և կարգավորել ԴՆԹ-ի կոնֆորմացիոն փոփոխությունները հեղուկ միջավայրում և կենսաթաղանթների մոդել հանդիսացող միցելային համակարգերում, բացահայտել կենսաբանորեն ակտիվ լիգանդների հակաօքսիդիչ հատկությունները: