Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Թերապևտիկ կարևորություն ունեցող բնական մոլեկուլների նույնականացումը կամ դրանց ձևափոխված անալոգների նախագծումը, սինթեզը և արտադրությունը օրգանական և բժշկական քիմիայի հիմնական ուղություններից են: Այդ տեսանկյունից մեծ հետաքրքրություն են ներկայացնում ոչ սպիտակուցային ամինաթթուները և դրանց վրա հիմնված պեպտիդները: Դրանց շարքում առանձնահատուկ նշանակություն ունեն կողմնային ռադիկալում չհագեցած կապեր և տարաբնույթ օղակներ պարունակող ալֆա-ամինաթթուները, որոնք համարվում են ժամանակակից հակաուռուցքային, հիպոտենզիվ և այլ դեղապատրաստուկների համար դեղաբանորեն ակտիվ ագլիկոններ: Նախագծի նպատակն է մշակել կողմնային ռադիկալում չհագեցած կապեր և տարաբնույթ օղակներ (հետերոցիկլիկ, արոմատիկ) պարունակող նոր սերնդի ալֆա-ամինաթթուների բարձր արդյունավետությամբ ասիմետրիկ սինթեզի մեթոդներ՝ կիրառելով նիկելի դեհիդրոամինաթթվային և ամինաթթվային քիրալային կոմպլեքսները: Ինչպես նաև սինթեզված ամինաթթուների հիման վրա ստանալ դի- և տրի-պեպտիդներ և գլիկոլիզացված ամինաթթուներ: Նախատեսվում է նաև իրականացնել սինթեզված ամինաթթուների և դրանց հիման վրա ստացված պեպտիդների և գլիկոլիզացված ամինաթթուների սկրինինգ հակաուռուցքային հատկություների բացահայտման նպատակով: