Ժամանակահատված
Ընդհանուր տվյալներ
Նախագծի նպատակն է հետազոտել կենսաբանորեն ակտիվ միացությունների` ռադիոպրոտեկտորների և պորֆիրինների, ազդեցությունը արյան ԴՆԹ-ի կառուցվածքային առանձնահատ¬կությունների վրա նորմայում և պաթոլոգիայում: Նախատեսվում է ուսումնասիրել ԴՆԹ-ի մոլեկուլի մակարդակով առաջացած վնասվածքները ճառագայթահարման հետևանքով և գնահատել նոր սինթեզված ռադիոպաշտպանիչ նյութերի կիրառման արդյունավետությունը, ինչպես նաև պորֆիրինների հետ կոմպլեքսագոյացման առանձնահատկությունները միջավայրի pH-ի տարբեր արժեքների դեպքում: Նախատեսվում է նաև ուսումնասիրել առողջ և ուռուցքակիր կամավոր դոնորների արյան որոշ հատկանիշները, հատկապես pH-ի արժեքները` կախված արյան մեջ լակտատի քանակությունից, որը կարևոր դեր ունի ուռուցքագոյացման պրոցեսում: Այդ նպատակով նախատեսվում է ստանալ տիտրման սպեկտրոֆոտոմետրիկ, ֆլուորեսցենտ սպեկտրներ, հալման կորերը, կատարել մածուցիկաչափություն, որոշել կապման հավասարակշիռ թերմոդինամիկական պարամետրերը: Արդյունքները կնպաստեն ուսումնասիրվող կենսաբանորեն ակտիվ միացությունների հետագա բարելավմանը, որոնք կարող են օգտագործվել կենդանի օրգանիզմները իոնացնող ճառագայթման վնասակար ազդեցությունից պաշտպանելու համար, ինչպես նաև միջավայրի պայմանների փոփոխությունը օգտագործել հիվանդությունները բուժման նպատակով: